Համարը 
ՀՕ-19-Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.04.25/22(962) Հոդ. 335
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
19.03.2013
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.04.2013
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.05.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԵՎ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2013 թվականի մարտի 19-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԵՎ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-98 օրենքի 1-ին հոդվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) 2-րդ հոդվածի 3-րդ մասի «, ինչպես նաև կալանատանը և կարգապահական գումարտակում գտնվող անձանց» բառերը հանել:

 

Հոդված 2. Կանոնագրքի 14-րդ հոդվածում`

 

1) վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- կայազորի զինվորական պարետ.».

2) ուժը կորցրած ճանաչել յոթերորդ պարբերությունը:

 

Հոդված 3. Կանոնագրքի 17-րդ հոդվածում`

 

1) վեցերորդ պարբերության «, ինչպես նաև կարգապահական մեկուսարանում մեկուսացվածներին պահելու ծառայությունը ճիշտ կատարելը» բառերը հանել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«- կայազորի զորամասերը մարտական պատրաստականության աստիճանների բերելու (բացառությամբ ուսումնական նպատակով իրականացվող միջոցառումների) դեպքում կայազորի կարգապահական վաշտում տույժ կրող զինծառայողին կարգապահական վաշտից վերադարձնել համապատասխան զորամաս` մարտական պատրաստականության բերման պլանում սահմանված ժամկետները հաշվի առնելով, իսկ միջոցառման ավարտից հետո ապահովել զինծառայողին կարգապահական վաշտ վերադարձնելը` տրված տույժի ժամկետը կրելու համար.

- կարգապահական վաշտի հրամանատարի հիմնավորված զեկուցագրի հիման վրա կարգապահական վաշտում տույժ կրող զինծառայողի նկատմամբ կիրառել «կարգապահական վաշտ ուղարկել» կարգապահական տույժը` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:»:

 

Հոդված 4. Կանոնագրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի տասնմեկերորդ պարբերությունում «կարգապահական մեկուսարանում մեկուսացվածների հսկումը» բառերը փոխարինել «կարգապահական վաշտում տույժ կրող զինծառայողների» բառերով:

 

Հոդված 5. Կանոնագրքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «հողամերձ» բառը փոխարինել «մթնոլորտի երկրամերձ» բառերով:

 

Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել կանոնագրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի հինգերորդ պարբերությունը:

 

Հոդված 7. Կանոնագրքի 26-րդ հոդվածին նախորդող վերնագիրը հանել և 26-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Կանոնագրքի 27-րդ հոդվածին նախորդող վերնագիրը հանել և 27-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի 33-րդ հոդվածի երրորդ, չորրորդ և յոթերորդ պարբերությունները և 2-րդ մասը:

 

Հոդված 10. Կանոնագրքում`

 

1) «ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ» բառերը և 2-րդ մասի վերնագիրը հանել.

2) «ԳԼՈՒԽ 2» բառերը և գլուխ 2-ի վերնագիրը հանել.

3) ուժը կորցրած ճանաչել 36-րդ հոդվածը:

 

Հոդված 11. Կանոնագրքի 37-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կայազորի զինվորական պարետը կայազորային ու պահակային ծառայությունների հարցերով ենթարկվում է կայազորի պետին և պատասխանատու է կայազորի պահակախմբերի ու պարեկների ծառայության կազմակերպման համար: Կայազորի զինվորական պարետ է նշանակվում կայազորի պետին ենթակա շտաբի պետը, իսկ Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետը:».

2) 2-րդ մասի «ոստիկանության պետը և» բառերը հանել, իսկ «ունեն» բառը փոխարինել «ունի» բառով:

 

Հոդված 12. Կանոնագրքի 38-րդ հոդվածում`

 

1) վեցերորդ պարբերության «, պարեկների, զինվորական ավտոտեսչության հսկիչ կետերի» բառերը հանել.

2) ուժը կորցրած ճանաչել ութերորդ, տասնվեցերորդ և քսաներորդ պարբերությունները.

3) տասնմեկերորդ պարբերության «և զինվորական ավտոտեսչության հսկիչ կետերի» բառերը հանել.

4) տասներեքերորդ պարբերության «, իսկ պարեկությունների պետերին` անհրաժեշտ փաստաթղթեր ու կապի միջոցներ» բառերը հանել.

5) տասնչորսերորդ պարբերության «ոստիկանության մարմինների» բառերը փոխարինել «իրավապահ մարմինների» բառերով.

6) քսանչորսերորդ պարբերության «պետավտոտեսչության մարմինների» բառերը փոխարինել «ճանապարհային ոստիկանության» բառերով:

 

Հոդված 13. Կանոնագրքի 39-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի «կանոնադրությանը համապատասխան, իսկ հարբած զինծառայողների կողմից կարգապահությունը խախտելու դեպքում` նրանց պահել կարգապահական մեկուսարանում մինչև սթափվելը, բայց մեկ օրից ոչ ավելի, այնուհետև վճիռ կայացնել նրանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ» բառերը փոխարինել «կանոնագրքին համապատասխան» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել 4-րդ մասը:

 

Հոդված 14. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի 40-րդ, 41-րդ, 44-րդ, 45-րդ և 46-րդ հոդվածները, իսկ 45-րդ և 46-րդ հոդվածներին նախորդող վերնագրերը հանել:

 

Հոդված 15. Կանոնագրքի 50-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կայազորի զինվորական պարետը յուրաքանչյուր ամիս կազմում է կայազորային վերակարգի տեղեկագիր` համաձայն հավելված 2-ի, որը հաստատում է կայազորի պետը:».

 2) 3-րդ մասի «պարետի օգնականը» բառերը փոխարինել «պարետը» բառով:

 

Հոդված 16. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասը:

 

Հոդված 17. Կանոնագրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Պահակապետի կողմից իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում պահակախմբերի հերթապահը նրա պարտականությունների կատարումը դնում է պահակապետի օգնականի (պահակադիրի) վրա և զորամասից կանչում է նոր պահակախումբ` կազմակերպելով պահակախմբերի հերթափոխը, որի վերաբերյալ անհապաղ զեկուցում է կայազորի զինվորական պարետին:»:

 

Հոդված 18. Կանոնագրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությունում «` 165-179 հոդվածների ցուցումներին համապատասխան» բառերը հանել:

 

Հոդված 19. Կանոնագրքի 59-րդ հոդվածում «առանց կոշիկների, չհանելով» բառերը փոխարինել «` չհանելով կոշիկները,» բառերով:

 

Հոդված 20. Կանոնագրքի 65-րդ հոդվածում «, որի համար զորամասից նշանակվում են կայազորի պարեկներ, իսկ կայազորի զինվորական պարետատանը կից նշանակվում են պահեստային պարեկներ, ապահովված տրանսպորտային միջոցով» բառերը հանել:

 

Հոդված 21. Կանոնագրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասում «պարետատանը» բառը հանել:

 

Հոդված 22. Կանոնագրքի 67-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Կայազորի պարեկները ենթարկվում են կայազորի զինվորական պարետին:»:

 

Հոդված 23. Կանոնագրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունում «պարեկության պետերը, որպես կանոն, զինվում են երկու լիցքավորված պահեստատուփ ունեցող ատրճանակով» բառերը փոխարինել «պարեկության պետը կրում է ատրճանակ` երկու լիցքավորված պահեստատուփով» բառերով:

 

Հոդված 24. Կանոնագրքի 70-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «կազմում է կայազորի զինվորական պարետը,» բառերը փոխարինել «համատեղ կազմում են կայազորի զինվորական պարետը և կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետը,» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պարեկության ուրվագծում նշվում են պարեկների երթուղիները:».

3) 3-րդ մասի «, կայազորի զինվորական պարետատան, ոստիկանության մերձակա կետերի հետ կապվելու եղանակները և զեկուցման կարգը» բառերը հանել:

 

Հոդված 25. Կանոնագրքի 71-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- պարեկության ընթացքում առանց անհրաժեշտ փաստաթղթերի կամ հակաիրավական վարքագիծ դրսևորող կամ հասարակական կարգը խախտող կամ ակնհայտ ալկոհոլ կամ թմրանյութ կամ այլ հոգեմետ նյութեր օգտագործած վիճակում զինծառայող հայտնաբերելու դեպքում պարեկների ուղեկցությամբ զինծառայողին տեղափոխել համապատասխան ռազմական ոստիկանության բաժին (բաժանմունք).».

 2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ պարբերությունները և 3-րդ մասը:

 

Հոդված 26. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի 75-րդ, 76-րդ, 77-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածները:

 

Հոդված 27. Կանոնագրքի գլուխ 4-ի վերնագրում «ԿԱՅԱԶՈՐԻ» բառը հանել:

 

Հոդված 28. Կանոնագրքի 81-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Զինվորական ավտոտեսչությունն ապահովում է «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով ռազմական ոստիկանությանը վերապահված լիազորություների իրականացումը:

Կայազորի տարածքում իրականացվող միջոցառումներին զինվորական ավտոտեսչությունը ներգրավվում է կայազորի զինվորական պարետի և կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետի կողմից համատեղ մշակված պլանի համաձայն, որը հաստատում է կայազորի պետը:»:

 

Հոդված 29. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի 82-րդ հոդվածի 2-րդ մասը, 84-րդ, 85-րդ, 86-րդ, 87-րդ, 89-րդ և 90-րդ հոդվածները:

 

Հոդված 30. Կանոնագրքի 83-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի «պետավտոտեսչության հսկիչ կետերի ու» բառերը փոխարինել «ճանապարհային ոստիկանության» բառերով.

2) 3-րդ մասի «ու պարեկների» բառերը հանել, իսկ «զինվորական պարետատան, պետավտոտեսչության բաժանմունքների» բառերը փոխարինել «զինվորական պարետի, ճանապարհային ոստիկանության» բառերով.

3) 4-րդ մասի առաջին նախադասության «, պարեկների» բառը հանել:

 

Հոդված 31. Կանոնագրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասում «կալանվել» բառը փոխարինել «արգելանքի վերցվել» բառերով:

 

Հոդված 32. Կանոնագրքի 92-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի «մեկուսարանում և» բառերը հանել.

2) 4-րդ մասի «, ինչպես նաև կայազորային կարգապահական մեկուսարանում գտնվող անձանց հսկելու» բառերը հանել.

3) 6-րդ մասի «, ինչպես նաև մեկուսացված զինծառայողներին հսկելու» բառերը հանել:

 

Հոդված 33. Կանոնագրքի 93-րդ հոդվածի 1-ին մասում «, կարգապահական մեկուսարանի պահակախումբը ենթարկվում է նաև կարգապահական մեկուսարանի պետին» բառերը հանել:

 

Հոդված 34. Կանոնագրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասում «, իսկ կարգապահական մեկուսարանի պահակախմբում` ուղեկցորդներ» բառերը հանել:

 

Հոդված 35. Կանոնագրքի 100-րդ հոդվածի 1-ին մասում «օրենքով սահմանված կարգով ձերբակալված, կալանավորված ու ազատազրկման դատապարտված զինծառայողներին հսկելու,» բառերը հանել:

 

Հոդված 36. Կանոնագիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 109.1-ին հոդվածով.

 

«Հոդված 109.1

 

Զորամասերում պահակային ծառայությունը կարող է կազմակերպվել նաև զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու միջոցով (այսուհետ` գերատեսչական պահպանություն):

Գերատեսչական պահպանությունն իրականացնում են ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումները: Ռազմականացված պահակային ստորաբաժանումների կողմից գերատեսչական պահպանությունն իրականացվում է ծառայողական զենքով:

Գերատեսչական պահպանության իրականացման կարգը և գերատեսչական պահպանության ենթակա զորամասերի ցանկը հաստատվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:»:

 

Հոդված 37. Կանոնագրքի 119-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Կայազորային պահակախմբերի կարգացուցակը հաստատում է կայազորի պետը, իսկ զորամասերի պահակախմբերի կարգացուցակը` զորամասի հրամանատարը:»:

 

Հոդված 38. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի 122-րդ հոդվածի 4-րդ մասը:

 

Հոդված 39. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասը:

 

Հոդված 40. Կանոնակարգի 126-րդ հոդվածի 1-ին մասում «հերթափոխման» բառը փոխարինել «փոխարինման» բառով:

 

Հոդված 41. Կանոնակարգի 129-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի երկրորդ պարբերության «մակետի» բառը փոխարինել «մանրակերտի» բառով.

2) 4-րդ մասի «հերթափոխումից» բառը փոխարինել «փոխարինումից» բառով:

 

Հոդված 42. Կանոնակարգի 130-րդ հոդվածի երրորդ և չորրորդ պարբերություններում «հերթափոխման» բառը փոխարինել «փոխարինման» բառով:

 

Հոդված 43. Կանոնակարգի 131-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «Հերթափոխումից» բառը փոխարինել «Փոխարինումից» բառով.

2) 2-րդ մասը «պահեստատուփերը» բառից առաջ լրացնել «լիցքավորված» բառով:

 

Հոդված 44. Կանոնակարգի 134-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «հերթափոխելու» բառը փոխարինել «հերթափոխի» բառով, իսկ «, ինչպես նաև մեկուսացված զինծառայողների անկարգությունները կամ փախուստը կանխելու համար» բառերը հանել.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առանց նախազգուշացման զենք կարող է գործադրվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված օբյեկտների վրա զենքի կամ մարտական տեխնիկայի կամ տրանսպորտային միջոցների կամ թռչող սարքերի օգտագործմամբ հանկարծակի հարձակում կատարվելիս:»:

 

Հոդված 45. Կանոնակարգի 135-րդ հոդվածում`

 

1) երրորդ պարբերության «պահակակետից գույքացուցակով» բառերը փոխարինել «պահակապետից ցուցակով» բառերով, իսկ նույն պարբերությունը «զինամթերքի» բառից առաջ լրացնել «իսկ գույքացուցակով`» բառերով.

2) չորրորդ պարբերությունը «արտաքին» բառից հետո լրացնել «և պահակատան ներքին» բառերով, իսկ նույն պարբերության «ինչպես նաև պահակատան և մեկուսարանի,» բառերը հանել.

3) տասներորդ պարբերության «ժամապահին կանչելու» բառերը փոխարինել «ժամապահի կողմից կանչ ստանալու» բառերով:

 

Հոդված 46. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունը:

 

Հոդված 47. Կանոնակարգի 143-րդ հոդվածի 6-րդ մասում «կալանատան և» բառերը հանել:

 

Հոդված 48. Կանոնակարգի 149-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությունում «պահակապետերի» բառը փոխարինել «պահակակետերի» բառով:

 

Հոդված 49. Կանոնակարգի 153-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունում «հիման վրա» բառերը փոխարինել «նպատակով» բառով:

 

Հոդված 50. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի 164-րդ, 165-րդ, 166-րդ, 168-րդ հոդվածները, 174-րդ հոդվածի յոթերորդ պարբերությունը, իսկ 164-րդ հոդվածին նախորդող վերնագիրը հանել:

 

Հոդված 51. Կանոնակարգի 182-րդ հոդվածում «ստանձնելուց հետո» բառերը փոխարինել «ստանձնելիս» բառով, իսկ «, մեկուսարանում գտնվողներին հսկելու համար հերթափոխը ստանձնելիս նա պետք է ստուգի փականների և վանդակացանցերի սարքինությունը և խցերում եղած մեկուսացվածների քանակը» բառերը հանել:

 

Հոդված 52. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի 197-րդ, 201-րդ և 202-րդ հոդվածները, իսկ 201-րդ հոդվածին նախորդող վերնագիրը հանել:

 

Հոդված 53. Կանոնակարգի 208-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունում «, ուղեկցորդները` նրանցից ձախ» բառերը հանել:

 

Հոդված 54. Կանոնակարգի 209-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Զեկույցի ավարտից անմիջապես հետո նվագախումբը վերսկսում է նվագը:»:

 

Հոդված 55. Կանոնակարգի 226-րդ հոդվածում «, մեկուսարանի» բառը հանել:

 

Հոդված 56. Կանոնակարգի 227-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ նախադասությունում «ծալում սվինը,» բառերը փոխարինել «հանում է սվին-դանակը,» բառերով:

 

Հոդված 57. Կանոնակարգի 251-րդ հոդվածի երկրորդ նախադասությունում «, իսկ չնշանակված պահակախմբերում` պահակապետի» բառերը հանել:

 

Հոդված 58. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի 259-րդ հոդվածի չորրորդ պարբերությունը:

 

Հոդված 59. Կանոնագրքի 1-ին հավելվածի աղյուսակում 12-րդ և 13-րդ սյունակները հանել:

 

Հոդված 60. Կանոնագրքի 4-րդ հավելվածում`

 

1) Պահակակետերի կարգացուցակում «Ուղեկցողները» տողը հանել.

2) երկրորդ ծանոթության 4-րդ կետի «ուղեկցողներից» բառը փոխարինել «հերթապահությունը ստանձնելու ժամանակի նշումից» բառերով.

3) ուժը կորցրած ճանաչել պահակակետի տեղեկագրի 4-րդ էջի 4-րդ կետը.

4) երրորդ ծանոթության 3-րդ կետի «զինվորական պարետատանը» բառերը փոխարինել «զորամասի շտաբում» բառերով:

 

Հոդված 61. Կանոնագրքի 5-րդ հավելվածի 1-ին կետի 2-րդ մասում`

 

1) երկրորդ նախադասության «10 մ-ից ավելին լինել» բառերը փոխարինել «լինել 5 մ-ից մինչև 10 մ» բառերով.

2) երրորդ նախադասության «5 մ-ից ոչ պակաս» բառերը փոխարինել «2 մ-ից մինչև 5 մ» բառերով:

 

Հոդված 62. Կանոնագրքի 6-րդ հավելվածում`

 

1) 2-րդ կետի 1-ին մասի հինգերորդ պարբերությունը «նկարագրող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև լավագույն ժամապահների» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 1-ին մասի տասներորդ պարբերությունը և 10-րդ կետի 2-րդ մասը:

 

Հոդված 63. Կանոնագրքի 8-րդ հավելվածի 1-ին կետի 3-րդ մասի երրորդ նախադասությունում «, ուղեկցորդների» բառը հանել:

 

Հոդված 64. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի 12-րդ և 14-րդ հավելվածները:

 

Հոդված 65. Կանոնագրքի 13-րդ հավելվածում`

 

1) վերնագրի «զորամասի» բառը փոխարինել «զորամասերի» բառով.

2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Մեկ զորամասից մեկ այլ զորամաս գործուղված զինծառայողը գործուղման վայրի զորամաս ժամանելու օրը հաշվառման է վերցվում տվյալ զորամասում: Եթե զինծառայողի գործուղումը կապված չէ որևէ զորամասի հետ, ինչպես նաև արձակուրդի մեկնելու դեպքում զինծառայողը հաշվառման կանգնելու համար պարտավոր է ներկայանալ գործուղման կամ արձակուրդի վայրի տարածքային զինվորական կոմիսարիատ գործուղման կամ արձակուրդի վայր ժամանելուց ոչ ուշ, քան մեկօրյա ժամկետում: Գործուղման կամ արձակուրդի վայր ժամանելու, ինչպես նաև գործուղման կամ արձակուրդի վայրից մեկնելու մասին զորամասի կամ զինվորական կոմիսարիատի իրավասու պաշտոնատար անձը գրառում է կատարում գործուղման վկայականում կամ արձակման թերթիկում:».

3) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը.

4) 3-րդ կետի «կայազորի զինվորական պարետատուն, զինկոմիսարիատ կամ պետական իշխանության ու կառավարման տեղական մարմին (որտեղ հաշվառման են անցել)» բառերը փոխարինել «հաշվառումն իրականացրած մարմին» բառերով.

5) 4-րդ կետի «կայազորի պարետատանը (զինվորական կոմիսարիատում)» բառերը փոխարինել «զինվորական կոմիսարիատներում» բառերով.

6) ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետի երկրորդ նախադասությունը.

7) 6-րդ կետի 3-րդ մասի «և զորամասը (ստորաբաժանման անձնախումբը) հաշվառման վերցնել կայազորի զինվորական պարետատանը հենց ժամանման օրը» բառերը փոխարինել «` ժամանման օրը» բառերով:

 

Հոդված 66. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 13

Երևան

ՀՕ-19-Ն