Համարը 
ՀՕ-159
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2001.04.28/12(144) Հոդ.289
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
20.03.2001
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.04.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.04.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

Ընդունված է 2001 թվականի մարտի 20-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի  210-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հողամասի սեփականատերերը կամ օգտագործողներն իրավունք ունեն հարևան հողամասի սեփականատիրոջից, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ հողամասի սեփականատիրոջից պահանջել իրենց տրամադրելու այդ հողամասի սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ):»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ կետը «հարևան» բառից հետո լրացնել «կամ այլ» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին կետը «հարևան» բառից հետո լրացնել «կամ այլ» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 212-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3. Հասարակական կարիքների համար հարկադիր սերվիտուտ կարող է սահմանվել օրենքով:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 213-րդ հոդվածը «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այդ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ կետը «վճռով» բառից հետո լրացնել «կամ օրենքով» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 553-րդ հոդվածի 3-րդ կետը «իր համար» բառերից հետո լրացնել «խելամտորեն» բառով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 558-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «Այն դեպքում, երբ էներգամատակարարման պայմանագրով՝ աբոնենտն իրավաբանական անձ է,» բառերը, իսկ «էներգամատակարարող» բառը գրել մեծատառով:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
12 ապրիլի 2001 թ.
ՀՕ-159