Համարը 
N 861-Ա
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվը 
06.12.2007
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
06.12.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.12.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
19.08.2015


ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 591-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 2007 թվականի N 861-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 591-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ ուղղված աշխատանքները համակարգելու նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ (այսուհետ` խորհուրդ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3. Խորհրդի նախագահին`

1) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել խորհրդի աշխատակարգը.

2) 20-օրյա ժամկետում հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը և աշխատակարգը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 591-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ս. Սարգսյան

 

2007 թ. դեկտեմբերի 6

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2007 թվականի դեկտեմբերի 6-ի

N 861-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ

 

Ա. Գևորգյան

- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (խորհրդի նախագահ)

Ա. Գրիգորյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Հ. Թովմասյան - ՀՀ արդարադատության նախարար
Տ. Դավթյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Վ. Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարար
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Ա. Գրիգորյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար
Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար
Դ. Տոնոյան - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
Ա. Հովակիմյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Մ. Սարգսյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Հ. Հարությունյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության
տնօրենի առաջին տեղակալ

Ա. Օսիկյան  - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Ապիտոնյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Գ. Եգանյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Կ. Անդրեասյան - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)
Ա. Սաֆարյան

-ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

(հավելվածը խմբ. 23.06.08 N 382-Ա, փոփ. 02.09.09 N 723-Ա, 22.12.09 N 1069-Ա, 21.01.10 N 31-Ա, 11.01.11 N 6-Ա, փոփ., լրաց. 23.01.12 N 33-Ա)

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2007 թվականի դեկտեմբերի 6-ի

N 861-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)
ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներ
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ
ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ
ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ
ՀՀ ազգային վիճակագրության ծառայության ներկայացուցիչ
ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության ներկայացուցիչ
ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ (աշխատանքային խմբի քարտուղար)

(հավելվածը փոփ. 22.12.09 N 1069-Ա)