ԻՆՉՊԵ՞Ս
ՕԳՏՎԵԼ
«ARLIS» DVD ՏԱՐԲԵՐԱԿԻՑ
«ARLIS» DVD հիմնական հնարավորություններն են`

DVD
տարբերակն
ունի
հետևյալ
տեսքը.

Հիմնական պատուհանի ձախ մասում «Որոնում» պատուհանն է:
Որոնման արդյունքում ստացված ցանկը երևում է ստորին մասում բացվող պատուհանում, իսկ աջ մասում որոնման արդյունքում ընտրված իրավական ակտն է.

DVD-ում որոնումը ունի երկու տարբերակ` պարզ և ընդլայնված:
1. Պարզ «Որոնում»
«Պարզ որոնում» պատուհանը բաղկացած է 3 մասից.
Ա. Որոնում տեքստում
Բ. Որոնում ըստ համարի
Գ. Որոնում ըստ սկզբնաղբյուրի
Պարզ որոնման 3 տարբերակները բացել պատուհանի ներքևի մասում գտնվող կոճակների (tab) միջոցով, փակել պատուհանի վերևի աջ անկյունում գտնվող կոճակի միջոցով, իսկ վերականգնելու համար սեղմել «որոնում» կոճակը.


Պարզ որոնումը նպատակահարմար է գործածել, երբ ակտի մասին ունենք առավել ստույգ տվյալներ (համարը, ընդունման տարեթիվը և այլն), իսկ այդ տվյալների բացակայության դեպքում առավել նպատակահարմար է գործածել «Ընդլայնված որոնում»-ը, որն իր մեջ ներառում է պարզ որոնման բոլոր հնարավորությունները և թույլ է տալիս կիրառել մուտքագրվող բոլոր պայմանները զուգահեռաբար` փնտրման արդյունքում ստանալով իրավական ակտերի առավել փոքրաթիվ ցանկ:
Ա.
Որոնում
տեքստում
Այս տարբերակով որոնումն իրականացվում է ըստ տեքստում և վերնագրում պարունակվող տվյալների, ինչպես նաև ըստ ակտի գործողության ակտուալության ժամանակահատվածի:
Քայլ 1-ին
«Որոնում տեքստում» դաշտում ներմուծել այն բառը կամ բառերը, որոնք պարունակում է փնտրվող փաստաթուղթը:
«Որևէ մեկը» կամ «բոլորը միասին» պատուհանները հնարավորություն են տալիս փնտրել մուտքագրված բոլոր բառերը միասին կամ դրանցից որևէ մեկը.
Քայլ 2-րդ
«Միայն վերնագրերում» դաշտը ակտիվ է, այն օգնում է գտնել իրավական ակտը, եթե ներմուծված բառը պարունակվում է միայն փնտրվող ակտի վերնագրում, ինչպես նաև «բառասկզբում», «ամբողջական» կամ «մասնակի» բառերի համընկնման տարբերակները.

Քայլ 3-րդ
Անհրաժեշտության դեպքում կարելի է նշել նաև ակտի գործողության մոտավոր ժամանակահատվածը` «ակտուալության ժամանակահատված» դաշտում: Դաշտը ակտիվ է, եթե պասիվ է «Միայն վերնագրերում» դաշտը.

Քայլ 4-րդ
Որոնման արդյունքը ստանալու համար սեղմել «որոնել» կոճակը.
Բ.
Որոնում
ըստ համարի
Քայլ 1-ին
Համապատասխան դաշտում ներմուծել փնտրվող ակտի համարը.
Քայլ 2-րդ
«Ընդունող մարմին» ցանկից ընտրել իրավական ակտը ընդունող մարմինը.
Քայլ 3-րդ
Համապատասխան պատուհանում նշել ընդունման տարեթիվը.
Քայլ 4-րդ
Որոնման արդյունքը ստանալու համար սեղմել «որոնել» կոճակը.
:
Գ.
Որոնում
ըստ սկզբնաղբյուրի
Համապատասխան դաշտում ներմուծել փնտրվող տեղեկագրի հապավումը` ՀՀՊՏ, ՀՀԳՏ, ՀՀԵՐԻՏ..., այնուհետև տարեթիվը, որի արդյունքում ըստ ժամանակագրական հաջորդականության կդասավորվեն համապատասխան տարեթվի տեղեկագրերը հետևյալ ֆորմատով` տեղեկագիր, տարեթիվ, տեղեկագրի համար, օրինակ` ՀՀՊՏ 2010 01.13/2(736).

Անհրաժեշտ է նշել, որ պարզ որոնման այս տարբերակները գործում են իրարից անկախ` այսինքն, առաջինի համար մուտքագրված տվյալները չեն կարող ազդել մյուս որոնման արդյունքի վրա:
2. «Ընդլայնված որոնում» բաժինը հնարավորություն է տալիս փնտրել փաստաթուղթը` մուտքագրելով հետևյալ պայմանները.
1. որոնում տեքստում
2. որոնում վերնագրում
3. որոնում ըստ ակտի համարի
4. որոնում ըստ սկզբնաղբյուրի
5. որոնում ըստ ակտի տիպի
6. որոնում ըստ ակտուալության ժամանակահատվածի
7. որոնում ըստ ընդունող մարմնի և ընդունման ամսաթվի
8. որոնում ըստ ստորագրող մարմնի և ստորագրման ամսաթվի
9. որոնում ըստ վավերացնող մարմնի և վավերացման ամսաթվի
10. ուժի մեջ մտնելու և ուժը կորցնելու ժամանակահատվածների:
Ընդլայնված որոնման պատուհանը բացել` գործիքների վահանակից ընտրելով ընդգծված կոճակը.


Ընդլայնված որոնումն իրականացնում ենք հետևյալ կերպ`
Քայլ 1-ին
«Տեքստ համընկնում» դաշտում ներմուծել այն բառը կամ բառերը, որոնք պարունակում է փնտրվող փաստաթուղթը:
Ընտրել «բառասկզբում», «ամբողջական» կամ «մասնակի» բառերի համընկման տարբերակները:
«Որևէ մեկը» կամ «բոլորը միասին» պատուհանները հնարավորություն են տալիս փնտրել մուտքագրված բոլոր բառերը միասին կամ դրանցից որևէ մեկը.
Մոտիկության աստիճան դաշտը հնարավորություն է տալիս ընտրել «Տեքստ համընկնում» դաշտում որոնման համար ներմուծված բառերի մոտիկության աստիճանը, իսկ ընտրելով 1-10 թվերից որևէ մեկը` որոշել փնտրվող բառերի մոտիկության աստիճանը:
Այս դաշտը ակտիվ է միայն «Բոլորը միասին» դաշտի գործածության դեպքում.
:
Քայլ 2-րդ
«Վերնագիր համընկնում» դաշտում ներմուծել այն բառը կամ բառերը, որոնք առկա են փնտրվող փաստաթղթի վերնագրում:
Ընտրել «բառասկզբում», «ամբողջական» կամ «մասնակի» բառերի համընկման տարբերակները:
«Որևէ մեկը» կամ «բոլորը միասին» պատուհանները հնարավորություն են տալիս փնտրել մուտքագրված բոլոր բառերը միասին կամ դրանցից որևէ մեկը.
:
Քայլ 3-րդ
«Համար» դաշտում ներմուծել փնտրվող ակտի համարը, իսկ «Տիպ» ցանկից ընտրել ակտի տիպը: Անհրաժեշտության դեպքում նշել ակտուալության ժամանակահատվածը.
:
Քայլ 4-րդ
«Ընդունող մարմին» ցանկից ընտրել ակտը ընդունող մարմինը, իսկ «Ընդունման ամսաթիվ» պատուհանում նշել ընդունման ամսաթիվը.
:
Քայլ 5-րդ
«Ստորագրող մարմին» ցանկից ընտրել ակտը ստորագրող մարմինը, իսկ «Ստորագրման ամսաթիվ» պատուհանում նշել ստորագրման ամսաթիվը.
:
Քայլ 6-րդ
«Վավերացնող մարմին» ցանկից ընտրել ակտը վավերացնող մարմինը, իսկ «Վավերացման ամսաթիվ» պատուհանում նշել վավերացման ամսաթիվը.
:
Քայլ 7-րդ
Նշել ակտն ուժի մեջ մտնելու և ուժը կորցնելու ամսաթիվը.
:
Քայլ 8-րդ
Համապատասխան դաշտում ներմուծել փնտրվող տեղեկագրի հապավումը` ՀՀՊՏ, ՀՀԳՏ, ՀՀԵՐԻՏ..., այնուհետև տարեթիվը, որի արդյունքում ըստ ժամանակագրական հաջորդականության կդասավորվեն համապատասխան տարեթվի տեղեկագրերը հետևյալ ֆորմատով` տեղեկագիր, տարեթիվ, տեղեկագրի համար, օրինակ` ՀՀՊՏ 2010 01.11/1(735).

Քայլ 9-րդ
Որոնման արդյունքը ստանալու համար սեղմել «որոնել» կոճակը.
:
«Ընդլայնված որոնում» պատուհանի կենտրոնական մասում տեղադրված է գործող ակտի վերջին տեսքը ընտրելու դաշտը:
Ակտի բոլոր տարբերակները ստանալու համար անհրաժեշտ է տվյալ նշումը հանել:
«Ընդլայնված որոնման» մեկ այլ տարբերակ է «որոնում ըստ համընկման քանակի» դաշտը, որը բացվում է գործիքների վահանակից` սեղմելով հետևյալ կոճակը.

:
«Որոնում ըստ համընկման քանակի» դաշտը կազմված է 6 միավորից, որտեղ կարող ենք ներմուծել փնտրվող մինչև 6 բառ և սեղմել «որոնել» կոճակը:
Համակարգը հնարավորություն է տալիս հաճախակի գործածվող փաստաթղթերը պահպանել «Ավելացնել փաստաթղթերի ցուցակում» դաշտում:
Ընտրված փաստաթուղթը կհայտնվի ձախ մասում բացվող «Ընտրվածներ» պատուհանում.
:
Այդ նույն արդյունքը կարելի է ստանալ բացված փաստաթղթից` աջ սեղմումով:
:
Իրավական
ակտերի
որոնմանը
մասնակցում
են
մայր
փաստաթղթերի`
փոփոխություն
կրած
տարբերակները`
ինկորպորացիաները,
որոնք
տարբերվում
են
տարբերակիչ
նշանով`
-
«մայր
փաստաթուղթ»
(ակտի
սկզբնական
տեսքը)
-ինկորպորացիա
(իրավական
ակտ,
որտեղ
ներառված
են
«մայր
փաստաթղթում»
կատարված
փոփոխություններն
ու
լրացումները)
Հարկ է նշել, որ ինչպես «պարզ» որոնման, այնպես էլ «ընդլայնված» որոնման դեպքում որոնման բոլոր պայմանների ներմուծումը պարտադիր չէ. բավական է ներմուծել նվազագույնը մեկ պայման:
Որոնման արդյունքում ստացված իրավական ակտերը տեղ են գտնում հիմնական պատուհանում.
Յուրաքանչյուր փաստափուղթ ունի հետևյալ տեսքը`

Իրավական ակտի գլխամասում գտնվում են ակտին վերաբերող պարամետրերի դաշտը, որին հաջորդում է ակտի տեքստը:
Եթե փաստաթուղթը փոփոխություն է կրել և ունի համապատասխան ինկորպորացիա, կամ փոփոխություն է կատարել (փոփոխող փաստաթուղթ), ակտի տեսքը տարբերվում է դեռևս փոփոխությունների չենթարկված և փոփոխություն չկատարած փաստաթղթի տեսքից` «Փոփոխողներ և ինկորպորացիաներ» փակ պատուհանով:

Անհրաժեշտության դեպքում նշված պատուհանը հնարավոր է բացել և ստանալ փոփոխություն կամ լրացում կատարած ակտերի ցանկ (ձախ կողմում) և դրանց համապատասխան ինկորպորացիաների ցանկ (աջ կողմում).

Երկու ցանկերի գլխամասում գտնվում է մայր փաստաթղթի հղումը: Վերոհիշյալ ցանկերը աշխատում են հղում (link) սկզբունքով: Այդ հղումների միջոցով կարող ենք բացել մայր փաստաթուղթը, փոփոխողների ցանկից` փոփոխող ակտը, իսկ ինկորպորացիաների ցանկից` համապատասխան ինկորպորացիան:
Իրավական ակտում օգտվողի համար կարևոր տեղեկատվության առկայության դեպքում ակտիվ է «Ծանուցում» դաշտը:
Իրավական ակտի կապը այլ ակտերի հետ ապահովում է «Կապեր այլ փաստաթղթերի հետ» դաշտը, որը ևս աշխատում է հղում (link)սկզբունքով:

Հարցեր ունենալու դեպքում առաջարկում ենք կայքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալ` hիմնական էջում (home page) սեղմելով տեղադրված օգնության (help) կոճակը կամ զանգահարել 565078, 565012: