|
Հայաստանի իրավական տեղեկատվական
համակարգ
Տվյալ ձեռնարկը նախատեսված է «ARLIS» համակարգից օգտվելն առավել մատչելի դարձնելու համար: Կայքի հիմնական էջում (home page) սեղմելով օգնության (help) կոճակը` Դուք կունենաք տվյալ ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը:
Ինչ է իրենից ներկայացնում «ARLIS» համակարգը: «ARLIS»-ը իրավական տեղեկատվական համակարգ է, որն իր մեջ ընդգրկում է ՀՀ օրենսդրությունը` էլեկտրոնային տարբերակով: «ARLIS»-ը օգտվողին է ներկայացվում ինտերնետային կայքով և DVD տարբերակով: Կայքի ինտերնետային ամբողջական հասցեներն են` http://www.arlis.am , http://www.laws.am , http://www.legislation.am : Կայքը եռալեզու է (հայերեն, ռուսերեն, անգլերեն. դեռևս կայքում բացակայում են անգլերենով իրավական ակտերը) և ունի հետևյալ հնարավորությունները` «Որոնում»
«Ընդլայնված որոնում»
Ինչպե՞ս օգտվել կայքից Կայքից օգտվելու համար անհրաժեշտ է` որոնման տվյալները մուտքագրելիս գործածել Unicode կոդավորումը (օրինակ` Armenian Phonetic Unicode, Armenian Typewriter Unicode, Russian Phonetic Unicode, Russian Typewriter Unicode): Կայքը ունի հետևյալ տեսքը` Հիմնական էջում (home page) տեղադրված են պարզ որոնման դաշտերը`
Հայերենով իրավական ակտեր որոնելիս պետք է ընտրել հայկական դրոշակը, ՀՀ օրենքները ռուսերենով որոնելիս` ռուսական դրոշակը (կայքում ռուսերենով են ներկայացվելու միայն ՀՀ օրենքները և օրենսգրքերը, որոնց պաշտոնական թարգմանությունը ՀՀ Ազգային ժողովը ուղարկել է պաշտոնական հրապարակման): Այս հնարավորություններից օգտվելիս միաժամանակ կարելի է գործածել նշվածներից միայն մեկը:
Էջի վերնամասում տեղադրված է գործող ակտի վերջին տեսքը ընտրելու դաշտը: Ակտերի բոլոր տարբերակները ստանալու համար անհրաժեշտ է տվյալ նշումը հանել:
Կայքի մյուս բաժիններից օգտվելու համար հարկավոր է ընտրել «Ընդլայնված որոնում» կամ «Մեր մասին» դաշտերը.
Կայքը որոնման համակարգ է` բաղկացած 3 բաժիններից:
Անդրադառնանք այս երեք պատուհաններին հերթականությամբ: 1. «Մեր մասին» բաժինը բաղկացած է ենթաբաժիններից`
Տեխնիկական աջակցություն ենթաբաժինը ծանոթացնում է որոնման համակարգից օգտվելու հիմնական պայմաններին, առաջարկում է օգտվել «մեր տառատեսակները» հուշաբառից` ներածելով (download) անհրաժեշտ տառատեսակները` Arial CIT և Arial CIT Fix: Ինչպես նաև, տեխնիկական աջակցություն ստանալու համար օգտվողին հնարավորություն է տրվում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 565078, 520729, 565012:
Բացի այդ ցուցադրված են
Կայքի էջերը տպված են հատուկ ձևանմուշին համապատասխան, ուստի Internet Explorer-ում փաստաթուղթը դիտելուց (View, Text size) տառատեսակի փոփոխումը հնարավոր չէ, Mozilla Firefox-ում (View, Zoom)–ը հնարավորություն է տալիս փաստաթուղթը դիտել տարբեր մասշտաբներով: Փաստաթուղթը էջի սահմաններում նախընտրած Page Setup-ով տպելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները`
բացել Tools ► Internet Options ► Security ► Custom Level
- Initialize and script ActiveX
controls not marked as safe տողերում ակտիվացնել Enable տողը, ինչից հետո հնարավոր է Internet Explorer-ի Page Setup-ում դնել ցանկացած ողջամիտ արժեք և տպել փաստաթուղթը.
բացված փաստաթղթի վրա մկնիկի ձախ կոճակով բացել This Frame տողը և ընտրել Print Frame հրամանը.
բացված փաստաթղթի վրա մկնիկի ձախ կոճակով բացել Open Frame in New Tab,
այնուհետև անցնել նոր Tab-ին,
ապա մկնիկի ձախ կոճակով տպել փաստաթուղթը.
Լույս է տեսել
ենթաբաժինը լուսաբանում է տարվա ընթացքում տեղեկագրերում հրապարակված
բոլոր իրավական ակտերի մասին ինֆորմացիա, ինչպես նաև ծանոթացնում է
հերթական «ՀՀ պաշտոնական տեղեկագրի», «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի
տեղեկագրի» և այլ տեղեկագրերի բովանդակությանը` սեղմելով համապատասխան
տեղեկագրի նշանը: Բացի այդ, սեղմելով յուրաքանչյուր տեղեկագրի հերթական
համարը, կստանաք տվյալ տեղեկագրում առկա իրավական ակտերի ակտիվ ցանկը,
իսկ ցանկից յուրաքանչյուրը սեղմելով` կբացվի տվյալ իրավական ակտը:
Հետադարձ կապ
ենթաբաժինը թույլ է տալիս օգտվողին իրավական ակտերի անճշտությունների,
վրիպակների մասին հայտնել` սեղմելով «Հայտնել սխալի մասին» կոճակը, կամ
զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով`
2. «Որոնում» բաժինը հնարավորություն է տալիս փնտրել անհրաժեշտ իրավական ակտը` 3 տարբերակներով`
Ա. Որոնում տեքստում Ա. Որոնում տեքստում Այս տարբերակով որոնումն իրականացվում է ըստ տեքստում և վերնագրում պարունակվող տվյալների, ինչպես նաև ըստ ակտի գործողության ակտուալության ժամանակահատվածի:
Քայլ 1-ին «Որոնում տեքստում» դաշտում
ներմուծել այն բառը կամ բառերը, որոնք պարունակում է փնտրվող
փաստաթուղթը:
Քայլ 2-րդ Ընտրել «Միայն վերնագրերում» դաշտը, եթե ներմուծված բառը պարունակվում է միայն փնտրվող ակտի վերնագրում, ինչպես նաև «բառասկզբում», «ամբողջական» կամ «մասնակի» բառերի համընկնման տարբերակները.
Քայլ 3-րդ Անհրաժեշտության դեպքում կարելի է նշել նաև ակտի գործողության մոտավոր ժամանակահատվածը` «ակտուալության ժամանակահատված» դաշտում: Դաշտը ակտիվ է, եթե պասիվ է «Միայն վերնագրերում» դաշտը.
Քայլ 4-րդ Որոնման արդյունքը ստանալու համար սեղմել «որոնում» կոճակը.
Բ. Որոնում ըստ համարի Քայլ 1-ին Համապատասխան դաշտում ներմուծել փնտրվող ակտի համարը.
Քայլ 2-րդ «Ընդունող մարմին» ցանկից ընտրել իրավական ակտը ընդունող մարմինը.
Քայլ 3-րդ Համապատասխան պատուհանում նշել ընդունման տարեթիվը.
Քայլ 4-րդ Որոնման արդյունքը ստանալու համար սեղմել «որոնում» կոճակը.
Գ. Որոնում ըստ սկզբնաղբյուրի Տվյալ որոնումը հնարավորություն է տալիս փնտրել ՀՀ պաշտոնական, ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի կամ Երևանի և այլ իրավական ակտերի տեղեկագրերումտեղ գտած իրավական ակտերը` ըստ տեղեկագրերի համարների: Քայլ 1-ին Համապատասխան դաշտում ներմուծել փնտրվող տեղեկագրի հապավումը` ՀՀՊՏ, ՀՀԳՏ, ՀՀԵՐԻՏ..., այնուհետև տարեթիվը, որի արդյունքում ըստ ժամանակագրական հաջորդականության կդասավորվեն համապատասխան տարեթվի տեղեկագրերը հետևյալ ֆորմատով` տեղեկագիր, տարեթիվ, տեղեկագրի համար, օրինակ` ՀՀՊՏ 2010.03.17/11(745)
Քայլ 2-րդ Ընտրել տեղեկագիրը և սեղմել «որոնում» կոճակը. Անհրաժեշտ է նշել, որ պարզ որոնման այս տարբերակները գործում են իրարից անկախ` այսինքն, առաջինի համար մուտքագրված տվյալները չեն կարող ազդել մյուս որոնման արդյունքի վրա: Նշենք նաև, որ պարզ որոնումը նպատակահարմար է օգտագործել, երբ ակտի մասին ունենք առավել ստույգ տվյալներ (համարը, ընդունման տարեթիվը և այլն):
3. «Ընդլայնված որոնում» բաժինը հնարավորություն է տալիս փնտրել փաստաթուղթը` մուտքագրելով հետևյալ պայմանները.
Հարկ է նշել, որ «Ընդլայնված որոնման» դեպքում ներմուծված մուտքագրված տվյալները որոնմանը մասնակցում են զուգահեռաբար` հնարավորություն տալով զտել ակտերի բազմությունը և ստանալ ակտերի առավել փոքրաթիվ ցանկ.
Ընդլայնված որոնումն իրականացնում ենք հետևյալ կերպ.
Քայլ 1-ին
«Տեքստ» դաշտում ներմուծել այն բառը կամ բառերը, որոնք պարունակում է
փնտրվող փաստաթուղթը:
Քայլ 2-րդ
«Վերնագիր» դաշտում ներմուծել այն բառը կամ բառերը, որոնք առկա են
փնտրվող փաստաթղթի վերնագրում:
Քայլ 3-րդ «Համար» դաշտում ներմուծել փնտրվող ակտի համարը, իսկ «Տիպ» ցանկից ընտրել ակտի տիպը: Անհրաժեշտության դեպքում նշել ակտուալության ժամանակահատվածը.
Քայլ 4-րդ «Ընդունող մարմին» ցանկից ընտրել ակտը ընդունող մարմինը, իսկ «Ընդունման ամսաթիվ» պատուհանում նշել ընդունման ամսաթիվը.
Քայլ 5-րդ «Ստորագրող մարմին» ցանկից ընտրել ակտը ստորագրող մարմինը, իսկ «Ստորագրման ամսաթիվ» պատուհանում նշել ստորագրման ամսաթիվը.
Քայլ 6-րդ «Վավերացնող մարմին» ցանկից ընտրել ակտը վավերացնող մարմինը, իսկ «Վավերացման ամսաթիվ» պատուհանում նշել վավերացման ամսաթիվը.
Քայլ 7-րդ Նշել ակտն ուժի մեջ մտնելու և ուժը կորցնելու ամսաթիվը.
Քայլ 8-րդ Համապատասխան դաշտում ներմուծել փնտրվող տեղեկագրի հապավումը` ՀՀՊՏ, ՀՀԳՏ, ՀՀԵՐԻՏ..., այնուհետև տարեթիվը, որի արդյունքում ըստ ժամանակագրական հաջորդականության կդասավորվեն համապատասխան տարեթվի տեղեկագրերը հետևյալ ֆորմատով` տեղեկագիր, տարեթիվ, տեղեկագրի համար, օրինակ` ՀՀՊՏ 2010.03.17/11(745).
Քայլ 9-րդ Որոնման արդյունքը ստանալու համար սեղմել «որոնում» կոճակը. Որոնման արդյունքում ստացված ցանկը հնարավոր է ըստ տարբեր պարամետրերի դասավորել` ընտրելով պարամետրերից մեկը` «Դասավորել ըստ» ցանկից.
Իրավական ակտերի որոնմանը մասնակցում են մայր փաստաթղթերի` փոփոխություն կրած տարբերակները` ինկորպորացիաները, որոնք տարբերվում են հատուկ նշանով`
Հարկ է նշել, որ ինչպես «պարզ» որոնման, այնպես էլ «ընդլայնված» որոնման դեպքում պարտադիր չէ ներմուծել բոլոր պայմանները. բավական է ներմուծել նվազագույնը մեկ բնորոշ պայման: Որոնման արդյունքում ստացված իրավական ակտերը տեղ են գտնում հիմնական պատուհանում.
Հարկ է նշել, որ որոնման արդյունքում ստացված իրավական ակտերը կարելի է բացել երկու եղանակով`
1. left mouse button double clic 1. left mouse button double clic եղանակով յուրաքանչյուր բացված փաստաթուղթ ունի հետևյալ տեսքը`
Ցանկացած փաստաթղթի վերին մասում դրոշակների ակտիվությունը ցույց է տալիս, որ կայքում առկա են համապատասխան լեզուներով թարգմանությունները: Որևէ լեզվով բացված փաստաթղթից կարելի է անցնել մյուս լեզվով թարգմանությանը` սեղմելով համապատասխան դրոշակը.
2. right mouse button clic (open in new window or new tab) եղանակով յուրաքանչյուր բացված փաստաթուղթ ունի հետևյալ տեսքը`
Այս դեպքում որևէ լեզվով բացված փաստաթղթում բացակայում է մյուս լեզուներին անցնելու հնարավորությունը: Իրավական ակտի գլխամասում ակտին վերաբերող պարամետրերի դաշտն է, որին հաջորդում է ակտի տեքստը: Եթե փաստաթուղթը փոփոխություն է կրել և ունի համապատասխան ինկորպորացիա, կամ փոփոխություն է կատարել (փոփոխող փաստաթուղթ), ակտի տեսքը տարբերվում է դեռևս փոփոխությունների չենթարկված և փոփոխություն չկատարած փաստաթղթի տեսքից` «Փոփոխողներ և ինկորպորացիաներ» փակ դաշտով`
Անհրաժեշտության դեպքում նշված դաշտը հնարավոր է բացել և ստանալ փոփոխություն կամ լրացում կատարած ակտերի ցանկ (ձախ կողմում) և դրանց համապատասխան ինկորպորացիաների ցանկ (աջ կողմում).
Երկու ցանկերի գլխամասում գտնվում է մայր փաստաթղթի հղումը: Վերոհիշյալ ցանկերը աշխատում են հղում (link) սկզբունքով: Այդ հղումների միջոցով կարող ենք բացել մայր փաստաթուղթը, փոփոխողների ցանկից` փոփոխող ակտը, իսկ ինկորպորացիաների ցանկից` համապատասխան ինկորպորացիան: Իրավական ակտում օգտվողի համար կարևոր տեղեկատվության առկայության դեպքում ակտիվ է «Ծանուցում» դաշտը: Իրավական ակտի կապը այլ ակտերի հետ ապահովում է «Կապեր այլ փաստաթղթերի հետ» դաշտը, որը ևս աշխատում է հղում (link)սկզբունքով:
|