ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2011 թվականի N 1522-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-91-Ն կարգադրության 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 | 
| Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1522-Ն որոշման | 
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 
| Գործողությունները, քաղաքականության հիմնական ուղղությունները | Միջոցառման անվանումը | Ակնկալվող արդյունքը | Պատասխանատու կատարողները և համակատարողները | Ժամկետը | Ֆինանսավոր- | Ֆինանսա-վորումը  | 
| 1. Սննդամթերքի տնտեսական մատչելիության մակարդակի բարձրացում | 1.1. Ընտանեկան նպաստի չափի բարձրացում | Ընտանեկան նպաստի բարձրացված չափի շնորհիվ կարիքավոր ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավում | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | 2012-2014 թթ. առաջին եռամսյակ-ներում | ՀՀ պետական բյուջե | Բյուջետային հատկացումների հաշվին` պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաստատված չափաքանակ-ներով | 
| 1.2. «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | Հաստատված կենսաապահովման նվազագույն զամբյուղ և կենսաապահովման նվազագույն բյուջե | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2012 թ. երրորդ եռամսյակ | Ֆինանսավո-րում չի պահանջվում: | ||
| 2. Գյուղատնտեսու-թյունում արտա-դրողականության և մրցունակության բարձրացում, սննդամթերքի ֆիզիկական մատչելիության ապահովման և գնաճի զսպման համար նախադրյալների ստեղծում | 2.1. Սերմնաբուծության զարգացման ծրագրի իրականացում | Բուսաբուծության ճյուղի ինտենսիվացման պայմանների ստեղծում, անհայտ ծագման սերմերի օգտագործման բացառում, մշակաբույսերի բերքատվության բարձրացում, բուսաբուծական մթերքների արտադրության ծավալների ավելացում Բերքատվության բարձրացման շնորհիվ բուսաբուծության ճյուղի արդյունավետության բարձրացում, սերմնանյութի և բուսաբուծական մթերքների որակի բարելավում, բուսաբուծական արտադրանքի մրցունակության բարձրացում | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ մարզպետարաններ | 2012-2014 թթ. | ՀՀ պետական բյուջե ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված այլ միջոցներ | 1 650 000 | 
| 2.2. Տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացում | Գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձրացում, անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող աջակցության ընդլայնում, ճյուղի արդյունավետության և ինտենսիվացման մակարդակի բարձրացում։ Կենդանական ծագում ունեցող գյուղատնտեսական մթերքների (հումքի) ինքնաբավության մակարդակի բարձրացում | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ մարզպետարաններ | 2012-2014 թթ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | ||
| 2.3. Սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման ծրագրի իրականացում | Կոնդիցիոն սերմերի վերարտադրության ծավալների ավելացում Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացում, ճյուղի ինտենսիվացում | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2012-2014 թթ. | ՀՀ պետական բյուջե | 160391.3 | |
| 2.4. Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման ծրագրի իրականացում | Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացում, գյուղատնտեսական նշանակության հողերի վիճակի բարելավում | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2012-2014 թթ. | ՀՀ պետական բյուջե | 151834.8 | |
| 2.5. Օրգանական գյուղատնտեսության խթանման ծրագրի իրականացում | Օրգանական գյուղատնտեսական բարձրարժեք արտադրանքի արտադրության ծավալների և գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացում, սննդամթերքի արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռի բարելավում, գյուղատնտեսության ոլորտի մրցունակության մակարդակի բարձրացում | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2012-2014 թթ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | ||
| 2.6. Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման միջոցառումների իրականացում (սերմնավորման միջոցների ձեռքբերում, պահպանում և կենդանիների սերմնավորում) | Տոհմային կենդանիների գենետիկական ֆոնդի պահպանում | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2012-2014 թթ. | ՀՀ պետական բյուջե ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված այլ միջոցներ | 135 000, որից` ՀՀ պետական բյուջե` 15312 | |
| 2.7. Հանքային պարարտանյութերի ներմուծման և իրացման միջոցառումների իրականացում | Ագրոտեխնիկայի պահանջների կատարման մակարդակի բարձրացում | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2012-2014 թթ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | ||
| 2.8. Գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի աստիճանաբար նորացման միջոցառումների իրակա-նացում` կոոպերացման սկզբունքով գործող արտադրատեխնիկական ծառայությունների խթանում | Մեքենայացման մակարդակի բարձրացում, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծախսերի կրճատում, գյուղատնտեսությունում ձեռքի աշխատանքի տեսակարար կշռի նվազեցում | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2012-2014 թթ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | ||
| 2.9. Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության տարեկան ծրագրերի իրականացում | Փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտների կայուն զարգացում | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | 2012-2014 թթ. | ՀՀ պետական բյուջե | Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված չափաքանակ-ներով | |
| 2.10. Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի իրականացում (վարկային ծրագիր) | Համայնքային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, անասնապահության արդյունավետության բարձրացում, անասնապահական տնտեսությունների եկամուտների ավելացում Ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ կառույցների ստեղծում Նոր տեխնոլոգիաների և նորամուծությունների ներդրում և տարածում | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ մարզպետարաններ | 2012-2014 թթ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | 4 500 000 | |
| 2.11. Հանրապետությունում առաջնային սերմնաբուծության զարգացման և բարձր վերարտադրության սերմերով ինքնաբավության մակարդակի ապահովման նպատակով առաջնային սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների ձևավորմանն աջակցության ծրագրի իրականացում | Բուսաբուծական արտադրանքի մրցունակության բարձրացում Սերմնաբուծության բնագավառում երկրի պարենային անկախության մակարդակի բարձրացում | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ մարզպետարաններ | 2012-2014 թթ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | ||
| 2.12. Գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացում | Գյուղատնտեսության արդյունավետության և գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների մրցունակության բարձրացում | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | 2012-2014 թթ. | ՀՀ պետական բյուջե | ||
| 2.13. «Գյուղացիական տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | Գյուղացիական տնտեսությունների կարգավիճակի, դրանց օպտիմալացման ու աջակցման մեխանիզմների սահմանում: Օրենքում կներառվեն ՀՀ-ում գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգի հիմնադրույթները և հայեցակարգային մոտեցումները | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն | 2013 թ. | Ֆինանսավո-րում չի պահանջվում: | ||
| 2.14. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման և գործունեության իրականացման խթանում | Բնական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացում, տնտեսավարողների գործունեության պայմանների բարելավում, գյուղատնտեսական արտադրության արդյունավետության բարձրացում | ՀՀ գյուղատնտեության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ մարզպետարաններ | 2012-2014 թթ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | ||
| 3. Սպառողների առողջության համար սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացում, սանիտարիայի և բուսասանիտարիայի վիճակի բարելավում | 3.1. Գյուղատնտեսական մշակաբույսերի բուսասանիտարական մոնիթորինգի միջոցառումների ծրագրի իրականացում | Վնասատուների և հիվանդություններին դեմ պայքարի արդյունավետ ձևերի և մեթոդների կիրառում | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2012-2014 թթ. | ՀՀ պետական բյուջե | 228292 | 
| 3.2. Բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագրի իրականացում | Վնասատու օրգանիզմներին հասցված վնասի տարածման արեալի կրճատում, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացում | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2012-2014 թթ. | ՀՀ պետական բյուջե | 450 000 | |
| 3.3. Պատվաստուկների և հակահամաճարակային այլ միջոցառումների համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերման ծրագրի իրականացում | Կենդանիների և մարդկանց համար առավել վտանգավոր 8 հիվանդության դեմ պատվաստումների և հակահամաճարակային միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ նյութերի ապահովում | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2012-2014 թթ. | ՀՀ պետական բյուջե | 1 470 000 | |
| 3.4. Գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների ծրագրի իրականացում` համայնքային անասնաբույժների մասնակցությամբ | Գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների կրճատում, Անասնահամաճարակային իրավիճակի կայունացում, գյուղատնտեսական կենդանիների մթերատվության մակարդակի բարձրացում | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ մարզպետարաններ | 2012-2014 թթ. | ՀՀ պետական բյուջե | 1 632 000 | |
| 3.5. Գենետիկորեն ձևափոխված բուսական և կենդանական ծագման սննդամթերքի նկատմամբ ներկայացվող պահանջների մշակում` միջազգային չափանիշներին ներդաշնակ | Գենետիկորեն ձևափոխված բուսական և կենդանական ծագման սննդամթերքի ռիսկերի գնահատման իրականացում | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Ստանդարտների ազգային ինստիտուտ (համաձայնությամբ) ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2012-2013 թթ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | ||
| 3.6. Սննդային հավելումների փորձարկման և սննդամթերքում դրանց քանակների որոշման մեթոդներ սահմանող ստանդարտների մշակում` միջազգային մեթոդներին համապատասխան | Ազգային ստանդարտների ներդաշնակեցում միջազգայնորեն ընդունված չափանիշներին | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Ստանդարտների ազգային ինստիտուտ (համաձայնությամբ) ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2012-2013 թթ. | ՀՀ օրենսդրու- թյամբ չարգելված միջոցներ | ||
| 3.7. Հանրապետությունում փոքրածավալ սպանդանոցների ստեղծմանն ու գործունեությանն աջակցություն | Մորթից մինչև սպառողներ միսն իրացնելու ապրանքային շղթայի անվտանգության պայմանների բարելավում: Նոր սպանդանոցների ստեղծման աշխատանքներին աջակցության ցուցաբերում | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ մարզպետարաններ | 2012-2014 թթ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | ||
| 3.8. Բուսասանիտարական բնագավառում մեթոդաբանության և վերապատրաստման ծառայություններ | Սննդամթերքի անվտանգության ուսուցման կատարելագործում, որը կիրականացվի տնային տնտեսություն-մատակարարող-արտադրող շղթայի բոլոր օղակներում Սննդամթերքի անվտանգության և սննդի հիգիենայի հետ կապված միջոցառումների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ մարզպետարաններ | 2012-2014 թթ. | ՀՀ պետական բյուջե ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված այլ միջոցներ | 17 400 | |
| 3.9. Կարանտինային սահմանափակումների իրականացում | Կարանտին հիվանդությունների տարածման կանխարգելում | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2012-2014 թթ. | ՀՀ պետական բյուջե | 128 500 | |
| 3.10. Սննդամթերքի անվտանգության փորձաքննության լաբորատորիաների համակարգի հզորացմանն ուղղված միջոցառումների իրականացում | Սննդամթերքի անվտանգության վերահսկելիության մակարդակի բարձրացում։ Օժանդակություն կցուցաբերվի գործող լաբորատորիաների հզորությունների զարգացմանը` պահանջվող սարքավորումների, նյութերի և անհրաժեշտ ուսուցման, ինչպես նաև կիրառվող մեթոդների բարելավման միջոցով: | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ մարզպետարաններ | 2012-2014 թթ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | ||
| 3.11. Գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման միջոցառումների ծրագրի իրականացում | Հաշվառման համակարգի և տվյալների շտեմարանի ստեղծում, տոհմային և անասնաբուժական միջոցառումների առավել արդյունավետ կազմակերպում, որը կնպաստի երկրի պարենային անկախության մակարդակի բարձրացմանը | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2014 թ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | ||
| 3.12. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագրով նախատեսված օրենսդրության կատարելագործում, ինստիտուցիոնալ կառույցների ամրապնդման, կադրերի ուսուցման, փորձաքննության լաբորատորիաների տեխնիկական վերազինման և այլ գործողությունների իրականացում | Սպառողների առողջության համար սննդամթերքի ազգային համակարգի աստիճանական մոտարկում (ներդաշնակեցում) Եվրամիության չափանիշներին | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2012-2014 թթ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | ||
| 4. Պարենային անկախության մակարդակի բարձրացում | 4.1. Կենսապես կարևորագույն սննդամթերքի տեղական արտադրության խթանում, ինքնաբավության մակարդակի բարձրացում | Ազգային պարենային հաշվեկշռում ընդգրկված սննդամթերքի ինքնաբավության մակարդակն էներգետիկ արժեքով հաշվարկված՝ 2012 թ. կկազմի 60 տոկոս, 2013 թ.` 64 տոկոս և 2014 թ.՝ 70 տոկոս | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն | 2012-2014 թթ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | |
| 4.2. Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների, բազմամյա տնկարկների տարածքների, գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի ավելացում | Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները և բազմամյա տնկարկների տարածքները կկազմեն` | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ մարզպետարաններ | 2012-2014 թթ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | ||
| 4.3. Բուսական և կենդանական ծագման գյուղատնտեսական մթերքների (հումքի) արտադրության ծավալների ավելացում | Բուսաբուծական և անասնապահական մթերքների համախառն արտադրանքը կկազմի` | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ մարզպետարաններ | 2012-2014 թթ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | ||
| 4.4. Ագրովերամշակման ոլորտում գործող ընկերությունների կողմից պտուղ-բանջարեղենի և խաղողի գնումների կանխատեսվող ծավալների և տեսականու մոնիթորինգի իրականացում: Գյուղատնտեսական հումքի գնումների ընթացքում օպերատիվ տեղեկատվության պարբերաբար հավաքագրում և ամփոփում | Պտուղ-բանջարեղենի և խաղողի կանխատեսվող ծավալներով գնումների ապահովմանը խոչընդոտող գործոնների և առկա խնդիրների բացահայտում և հնարավորինս աջակցություն | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2012-2014 թթ. | Ֆինանսավո-րում չի պահանջվում: | ||
| 4.5. Սննդամթերքի արտադրության, արտահանման և ներմուծման տեսականու և ծավալների մոնիթորինգի իրականացում | Ըստ տեսականու՝ սննդամթերքի ինքնաբավության մակարդակի բացահայտում | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2012-2014 թթ. | Ֆինանսավո-րում չի պահանջվում: | ||
| 4.6. Պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունների կողմից գյուղացիական տնտեսու-թյունների հետ հումքի գնման պայմանագրերի կնքման ընթացքի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության հավաքագրում | Գյուղատնտեսական մթերքի երաշխավորված իրացման և բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի թողարկման ապահովում | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2012-2014 թթ. | Ֆինանսավո-րում չի պահանջվում: | ||
| 5. Գյուղատնտեսու-թյան ոլորտի ենթա-կառուցվածքների գործունեության բարելավում | 5.1. Գյուղատնտեսական մթերքների իրացման համակարգի (լոգիստիկ ենթակառուցվածքի) զարգացմանն աջակցություն | Գյուղատնտեսական մթերքների իրացման արդյունավետ մեխանիզմների ներդրում Գյուղատնտեսական մթերքների ապրանքայնության մակարդակի և գյուղատնտեսությունում եկամուտների բարձրացում Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելացում և ճյուղի արդյունավետության բարձրացում | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ մարզպետարաններ | 2012-2014 թթ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | |
| 5.2. Հակակարկտային ծառայության վերականգնման միջոցառումների իրականացում | Բերքի կորստի նվազում, բնակչության եկամուտների ավելացում | ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2012-2014 թթ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | ||
| 6. Տարածքային համաչափ զարգացմանն ուղղված` խմելու և ոռոգման ջրի մատակարարման բարելավում ու կառավարման կատարելագործում | 6.1. Մատակարարվող խմելու ջրի և մատուցվող ծառայությունների որակի բարելավում, ջրի կորուստների կրճատում, իսկ հեռանկարում` խմելու ջրի շուրջօրյա ջրամատակարարում 6.2. Ջրամատակարարման համակարգի անվտանգ շահագործում, օրվա կարգավորիչ ջրավազանների վերականգնում և նորերի կառուցում 6.3. Սևանա լճի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում 6.4. Գյուղական բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքների իրականացման ուղղությամբ առաջարկությունների մշակում 6.5. Նոր ներդրումային ծրագրերի համար դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների վարում և ծրագրերի իրագործում | Ասիական զարգացման բանկի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության զարգացման վարկերի բանկի, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող` Ջրամատակարարման և ջրահեռացման {սեկտորի} ծրագրի, «Լոռու (Վանաձոր) և Շիրակի (Գյումրի) մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում» ծրագրի (I և II փուլ), Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի (լրացուցիչ ֆինանսավորում) իրականացման ապահովում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող Սևանա լճի բնապահպանական ծրագրի շրջանակներում Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցում, ինչպես նաև Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքների կոյուղու ցանցերի վերանորոգում Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային ու դրամաշնորհային ծրագրերի ներգրավման և իրագործման ուղղությամբ միջոցառումների իրականացում | ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե | 2012-2014 թթ. | ՀՀ պետական բյուջե ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված այլ միջոցներ | Վարկային և դրամաշնոր-հային համաձայնա-գրերով նախատեսված չափաքանակ-ներով, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավա-րության համաֆինան-սավորմամբ | 
| 6.6. Ջրային տնտեսության ոլորտի կազմակերպությունների և ջրային համակարգերի կառավարման բարեփոխումների շարունակականություն | «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում մասնավոր կառավարման գործընթացի շարունակության ապահովում «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններում մասնավոր կառավարիչների հետ կնքված պայմանագրերով նախատեսված ցուցանիշների կատարման ապահովում Ոռոգման համակարգերի մասնակցային կառավարման ամրապնդում, ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում Ջրամատակարար ընկերությունների սպասարկման դաշտից դուրս գտնվող գյուղական բնակավայրերում ջրամատակարարման կառավարման բարելավմանն ուղղված ուսումնասիրությունների իրականացում | ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե | 2012-2014 թթ. | ՀՀ պետական բյուջե Համաշխար-հային բանկ Գերմանական վերակառուց-ման և զարգացման բանկի (ԳՎԶԲ-KfW) վարկեր | Վարկային և դրամաշնոր-հային համաձայ-նագրերով նախատեսված չափաքանակնե-րով, ինչպես նաև ՀՀ կառավա-րության համաֆինան-սավորմամբ | |
| 6.7. ՋՕԸ-ների ֆինանսական վիճակի բարելավում՝ ամրապնդելով ընթացիկ ծախսածածկման հնարավորինս բարձր մակարդակի ապահովումը | Ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացում, ջրօգտա-գործողների ընկերությունների ֆինանսական վիճակի բարելավում ու ինստիտուցիոնալ կարողությունների հետագա հզորացում ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 30-ի N 1291-Ն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացում | ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե ՀՀ ֆինանսների նախարարություն | 2012-2014 թթ. | ՀՀ պետական բյուջե | ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարների չափով` հիմքում դնելով բյուջետային չափաքանակ-ները | |
| 6.8. Ոռոգման ծառայու-թյունների մատչելիության մակարդակի բարձրացում, մատուցման շարունակա-կանության ապահովում և արդյունավետության բարձրացում. ոռոգման ոլորտի կազմա-կերպությունների ֆինան-սական կենսունակության բարելավում, ոռոգման համակարգերի և ենթակա-ռուցվածքի պահպանում, բարելավում և արդիակա-նացում, ՀՀ կառավարու-թյան 2010 թվականի սեպտեմբերի 30-ի N 1291-Ն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացում | Ոռոգման ջրի մատչելիության մակարդակի բարձրացում, անխափան ջրամատակարարման ապահովում, ինքնարժեքի իջեցում, համակարգի շահագործման հուսալիության բարձրացում ՀՀ կառավարության և Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սևան թունելների վերականգնման վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված թունելի որոշ հատվածների վերականգնում, վերանորոգում և շինարարություն | ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե | 2012-2014 թթ. | Համաշխար-հային բանկ Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամ ՀՀ պետական բյուջե | ||
| 7. Արարատյան հարթավայրի գերխոնավ հողերի մելիորատիվ վիճակի բարելավում | 7.1. Կոլեկտորադրենաժա-յին ցանցերի մաքրման և նորոգման, պահպանման և շահագործման աշխատանքների իրականացում | Կոլեկտորադրենաժային ցանցերի վիճակի բարելավում, պատշաճ պահպանում և արդյունավետ շահագործում | ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե | 2012-2014 թթ. | ՀՀ պետական բյուջե | Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարներին համապատաս-խան | 
| 8. Բնակչության սանիտարահամա-ճարակային անվտանգության ապահովում | 8.1. Բնակչության շրջանում առողջ և անվտանգ սնուցման սկզբունքների քարոզչություն, հիգիենիկ գիտելիքների տարածում | Սննդային գործոնով պայմանավորված՝ հիվանդությունների ու սննդային թունավորումների կանխարգելում | ՀՀ առողջապահության նախարարություն | 2012-2014 թթ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | |
| 9. Բնակչության պարենային անվտանգության բնագավառում սնուցման լիարժեքության ապահովմանն ուղղված քաղաքականության իրականացում | 9.1. «Նվազագույն պարենային զամբյուղի կազմի, կառուցվածքի և էներգետիկ արժեքի որոշման մեթոդաբա-նությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառա-վարության որոշման նախագիծը ՀՀ կառավա-րություն ներկայացնելը | Բնակչության լիարժեք սնուցման նպաստում | ՀՀ առողջապահության նախարարություն | 2013 թ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | |
| 9.2. Սննդում յոդի անբավարարության հիմնախնդրի և դրա կանխարգելման վերաբերյալ քարոզչություն, հիգիենիկ գիտելիքների տարածում | Յոդի անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների նվազեցում և կանխարգելում | ՀՀ առողջապահության նախարարություն | 2012-2014 թթ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | ||
| 9.3. Կերակրի աղում յոդի պարունակության շարունակական մոնիթորինգի իրականացում | Յոդի անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների նվազեցում և կանխարգելում | ՀՀ առողջապահության նախարարություն | 2012-2014 թթ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | ||
| 9.4. Սննդում միկրոտարրերի և վիտամինների անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների իրականացում | Միկրոտարրերի և վիտամինների անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների նվազում և կանխարգելում | ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2012-2014 թթ. | ՀՀ պետական բյուջե «ՅՈՒՆԻՍԵՖ» մանկական հիմնադրամ | 170000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ | |
| 9.5. Երեխաների կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության վերաբերյալ ազգային օրենսդրության մշակում | Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջ և անվտանգ սնուցմանը նպաստումը` կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության կարգավորման միջոցով | ՀՀ առողջապահության նախարարություն | 2012-2014 թթ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | ||
| 9.6. Վաղ հասակի երեխաների սնուցման բարելավման հայեցակարգի և իրականացման գործողությունների ծրագրի մշակում և ներդրում | Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջ և անվտանգ սնուցմանը նպաստում` բժշկական անձնակազմի գիտելիքների և գործելակերպի բարելավման միջոցով | ՀՀ առողջապահության նախարարություն | 2012-2014 թթ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | ||
| 10. Կենսապաշարների ապօրինի օգտագործման բացառում, էկոհամակարգերի վրա բացասական ներգործության մեղմացում | 10.1. Կենսապաշարների պահպանության ոլորտում բնապահպանական տեսչական աշխատանքների իրականացում | Պետական վերահսկողության ուժեղացման և արդյունավետության բարձրացման արդյունքում կենսապաշարների ապօրինի օգտագործման դեպքերի կանխարգելում (նվազեցում), դրանց նպատակային օգտագործման նպաստում | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2012-2014 թթ. | Ֆինանսավո-րում չի պահանջվում: | |
| 10.2. Ըստ հանրապետության մարզերի` կենսաբանական ռեսուրսների հաշվառում, առավել օգտագործվող օգտակար բուսատեսակների և որսակենդանիների բացահայտում, առավել կարևոր բուսական (կենդանական) տեսակների պաշարների գնահատում, դրանց հավաքի/որսի չափաքանակների որոշում | Պարենային նշանակություն ունեցող արժեքավոր կենսառեսուրսների հաշվառման, պաշարների գնահատման և օգտագործման ենթակա քվոտաների սահմանման արդյունքում կենսապաշարների օգտագործման նորմավորման և դրա միջոցով` պահպանության ապահովմանը նպաստում | ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) ՀՀ մարզպետարաններ | 2013-2014 թթ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | ||
| 10.3. Ագրոկենսաբազմազա-նության, մասնավորապես` պարենի արտադրության և գյուղատնտեսության վարման համար օգտագործվող գենետիկական ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցության գնահատում, դրանց պահպանությանը և վերականգնմանն ուղղված հարմարվողականության (ադապտացիոն) միջոցառումների մշակում ու իրականացում | Գենետիկական ռեսուրսների վրա կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով կլիմայի փոփոխության հնարավոր վտանգի կանխորոշում և կանխարգելում` հասանելի լավագույն հարմարվողական (ադապտացիոն) տեխնոլոգիաների ներմուծմամբ և ներդրմամբ | ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) | 2012-2014 թթ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | ||
| 11. Սևանա լճի պարենային նշանակություն ունեցող ձկների արդյունագործական պաշարների վրա բացասական ներգործության կանխում (մեղմում) | 11.1. Սևանա լճում ձկների և խեցգետնի արդյունագործական պաշարների ուսումնասիրություն | Սևանա լճի ձկների և խեցգետնի կենսաբանական չափանիշների որոշում և տարեկան արդյունագործական պաշարների գնահատում | ՀՀ բնապահպանության ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) | 2012-2014 թթ. | ՀՀ պետական բյուջե | 22578 | 
| 11.2. Ձկան պաշարների համալրում | Արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների պաշարների համալրում | ՀՀ բնապահպանության ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) | 2012-2014 թթ. | ՀՀ պետական բյուջե | տարեկան ոչ պակաս՝ 60000.0 | |
| 12. Բնական ռեսուրսների (հողային, ջրային) կառավարման արդյունավետության բարձրացում | 12.1. Հողերի պահպանության ոլորտում բնապահպանական տեսչական աշխատանքների իրականացում | Պետական վերահսկողության ուժեղացումը կնպաստի հողերի աղտոտման և դեգրադացիայի կանխար-գելմանը (նվազեցմանը) և հողերի նպատակային օգտագործմանը | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2012-2014 թթ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | |
| 12.2. Հայաստանում ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի իրականացման մասին 4-րդ ազգային զեկույցի 2-րդ փուլի իրականացում | 2010-2011 թթ. ժամանակահատվածում Հայաստանում ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի իրականացման մասին տեղեկատվության և իրականացված աշխատանքների վերաբերյալ հանրությանն իրազեկում | ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն | 2012 թ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | ||
| 12.3. Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի վերանայում/ համապատասխանեցում ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի 10-ամյա ռազմավարության հետ | Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն հողերի կայուն կառավարման, արդյունավետ օգտագործման ու պահպանության համապատասխան հիմքեր, ինչպես նաև տեղեկատվական բազա, որը կապահովի Հայաստանի Հանրապետության կողմից կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը: Արդյունքում նախադրյալներ կստեղծվեն հողերի կայուն կառավարման գործուն համակարգի՝ ներառյալ մոնիթորինգի համակարգի բարելավման, ինչպես նաև համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման համար | ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2012-2013 թթ. | ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված միջոցներ | ||
| 12.4. Ջրային ռեսուրսների, այդ թվում` Սևանա լճի ջրահավաք ավազանի պահպանության և կայուն օգտագործման ոլորտում պետական վերահսկողության ուժեղացում` բնապահպանական տեսչության տարեկան աշխատանքային ծրագրերին համապատասխան | Պետական վերահսկողության ուժեղացման արդյունքում ջրային ռեսուրսների աղտոտման կանխարգելում (նվազեցում), ջրային ռեսուրսների նպատակային օգտագործման նպաստում | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2012-2014 թթ. | Ֆինանսավո-րում չի պահանջվում: | ||
| 12.5. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության համակարգի ամրապնդման և հզորացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | Բնապահպանական պետական վերահսկողության կատարելագործված համակարգի առկայության շնորհիվ տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացման ապահովում՝ դրանով իսկ կանխարգելելով, մասնավորապես, ջրային և ձկնային պաշարների ապօրինի օգտագործումը: | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2012-2014 թթ. | Արտաքին աղբյուրների հաշվին ՀՀ օրենսդրու-թյամբ չարգելված այլ միջոցներ | ||
| 13. Արտակարգ իրավիճակներում հնարավոր պարենային ճգնաժամերի առաջացման կանխարգելում | 13.1. Արտակարգ իրավիճակներում բնակչության կենսաապահովման պլանավորման գործընթացները կանոնակարգող նորմատիվ-մեթոդական փաստաթղթի մշակում և տեղայնացում | Արտակարգ իրավիճակներում պարենային անվտանգության ապահովման խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովում` մեթոդաբանական ուղեցույցի միջոցով | ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | Մինչև 2014 թ. | Ֆինանսավո-րում չի պահանջվում: | |
| 14. Սննդամթերքի պետական պահուստ-ների ստեղծում և թարմացում: Մարդասիրական օգնություն ցուցա-բերելու, արտակարգ իրավիճակները կանխելու կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանք-ները նվազեցնելու ու վերացնելու, փրկարարական ու անհետաձգելի վթարավերա-կանգնողական աշխատանքներ և քաղաքացիական միջոցառումներ իրականացնելու համար պետական պահուստի կազմում, օպերատիվ ֆոնդի ստեղծում |  14.1. «Պետական նյութա-կան պահուստի մասին»  «Պետական նյութական պահուստի օպերատիվ ֆոնդի անվանացանկը և կուտակման նորմաները հաստատելու մասին» և «Պետական նյութական պահուստի օպերատիվ ֆոնդի պահպանման, բացթողման, բաշխման և օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը | Պարենային անվտանգության ապահովում և մակարդակի բարձրացում Արտակարգ իրավիճակներում տուժած բնակչության կենսաապահովում | ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն | 2012 թ. | Ֆինանսավո-րում չի պահանջվում: | |
| 15. Պարենային ճգնաժամի դեպքում շուկայի կարգավո-րում` ինտերվենցիոն միջամտությամբ | 15.1. «Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքային ինտերվենցիաների իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | Պարենային ճգնաժամի դեպքում շուկայի կարգավորում | ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | 2012 թ. | Ֆինանսավո-րում չի պահանջվում: | |
| 16. Ռազմական դրու-թյան կամ արտակարգ իրավիճակների պայ-մաններում հնարավոր պարենային ճգնա-ժամերի կանխար-գելման նպատակով պետական պահուս-տում կուտակվող սննդամթերքի անվա-նացանկի, կուտակման չափերի և ժամկետների հստակ և իրա-տեսական (օպտիմալ) սահմանում Պետական պարե-նային պահուստնե-րում առաջնահերթ կերպով կուտակվող, ինքնաբավության ցածր մակարդակ ունեցող սննդամթերքի կուտակման չափերի սահմանում | 16.1. «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | Կենսապես կարևորագույն սննդամթերքի կուտակման չափերի սահմանում (բնակչության և հատուկ սպառողների երկու ամսվա պահանջարկի ծավալների չափով) հնարավոր պարենային ճգնաժամերի կանխարգելում, սննդամթերքի հուսալի պահուստների ստեղծում | ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն | 2012 թ. | Ֆինանսավո-րում չի պահանջվում: | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
 
                