Մեր մասին

«Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունը 1998 թվականից համապատասխան իրավական ակտերով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտի կարգավորումները՝ նախ ՀՀ կառավարության որոշմամբ կյանքի կոչելով «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» և «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» և այլ պաշտոնական պարբերականների հրապարակումները, ապա՝ 2005 թվականից Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգի (ԱՐԼԻՍ) կառավարումն ու սպասարկումը, իսկ 2020 թվականի հուլիսից նաև՝ Միասնական կայքի (ARLIS, ԱՐԼԻՍ www.arlis.am), կառավարումը՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի, ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի մայիսի 7-ի N 180-Ն հրամանի և համաձայն իր կանոնադրության:

Կարգավորման իրավական դաշտը.

  1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 2018 թվականի մարտի 21-ի N ՀՕ-180-Ն օրենք

  2. ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԱԾՈՒ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1084-Ն որոշում

  3. ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի մայիսի 7-ի «ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ ԴՐԱՆՔ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ, ԴՐԱՆՑՈՒՄ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 180-Ն հրաման

  4. «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ Կանոնադրություն:

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասով ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի մայիսի 7-ի N 180-Ն հրամանով սահմանվել են նորմատիվ իրավական ակտերը հրապարակման ներկայացնելու, միասնական կայքում դրանք հրապարակելու, դրանցում ուղղում կատարելու և պաշտոնական ինկորպորացիայի կարգերը:

ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի մայիսի 7-ի N 180-Ն հրամանով սահմանված 1-ին հավելվածի 2-րդ գլխի 1-ին կետով սահմանվել է, որ «1. Նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ձևով պաշտոնական հրապարակումն իրականացվում է ԱՐԼԻՍ (https://www.arlis.am) միասնական կայքում (այսուհետ` միասնական կայք) հրապարակելու միջոցով:»

Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգը (հայերեն հապավում՝ ՀԻՏՀ) (անգլերեն՝ Armenian Legal Information System - ARLIS) գործում է ինտերնետային երեք հասցեներով. www.arlis.am, www.laws.am, www.legislation.am):

Ներկայումս «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով տրվում է թե պաշտոնական հրապարակումների համար, և թե պաշտոնական ինկորպորացիների համար ընդամենը երկու օր, այսինքն աշխատանքների ամբողջ ծանրությունը տեղափոխվել է Ընկերության աշխատակիցների վրա:

Այստեղ պետք է կարևոր դիտարկում անել, որ նախկինում ինկորպորացիաները արվել են Ընկերության նախաձեռնությամբ, իսկ պաշտոնական դիտարկվել են սկսած 2015 թվականից՝ նախ ի կատարումն ՀՀ կառավարության 2015թ. N 1084-Ն որոշման, ապա 2020 թվականի հուլիսի 1-ից, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո Արդարադատության նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 25-ի N 180-Ն հրամանում կատարված փոփոխությամբ Արլիս կայքը և «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության կողմից կատարվող ինկորպորացիաները համարվել են պաշտոնական:

Եվ քանի որ https://www.arlis.am կայքը հայտարարվել է Միասնական, ուստի ի տարբերություն նախորդ տարիների, Կայքում գտնվող և փոխադարձաբար կապի մեջ մտնող բոլոր ենթաօրենսդրական ակտերը սկսել են անցնել պաշտոնականացման գործընթաց:

Այս փուլում կատարվում են հսկայական թվով տրամաբանական կապերի ստեղծում և համաձայն ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի մայիսի 7-ի N 180-Ն հրամանով սահմանված 2-րդ հավելվածի 3-րդ կետի պահանջի դրվում է «Պաշտոնական ինկորպորացիա» մակնշումը, որ նշանակում է, որ ակտը ճանաչվել է պաշտոնական ինկորպորացիա անցած կամ՝ պաշտոնական, այսինքն ստանում է միակ պաշտոնական սկզբնաղբյուրի կարգավիճակ՝ թե պետական-պաշտոնեական, թե դատական համակարգի, թե հանրային հատվածի և հասարակության համար: Իսկ մինչ վերջնական արդյունքին հասնելը կատարվում են 7 փուլային աշխատանքներ, որոնց ընթացքում կատարվում են իրավական ակտերի ստուգում, համեմատում, ֆորմատավորում, պարամետրերի լրացում, ARLIS տվյալների շտեմարանի արխիվային դիտման տարբերակի ստեղծում՝ «Լույս է տեսել» բաժնում և այլն:

Պաշտոնական ինկորպորացիաների շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի մայիսի 7-ի N 180-Ն հրամանով սահմանված Ընկերությանն է վերապահված նաև սխալներ նկատելու դեպքում իրավական ակտերի ուղղման գործընթացի կարգավորումը: Ավելին՝ գործադրի կամ օրենսդրի սխալի դեպքում, երբ անհնար է կատարել իրավական ակտի ինկորպորացիան, Ընկերությունը համապատասխան գրությամբ դիմում է Արդարադատության նախարարին, որը կարող է հանգեցնել իրավական ակտի փոփոխության գործընթացի:

ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի մայիսի 7-ի N 180-Ն հրամանով Ընկերությանն է վերապահված նաև Միասնական կայքում առկա բոլոր իրավական ակտերի սկզբնաղբյուրների հետ նույնականացման աշխատանքները (աշխատանքների ավարտ նշված է 2027 թվականը՝ որոշակի ընթացակարգով), որը կապահովի Միասնական կայքի պաշտոնական կարգավիճակը:

Ավելացնենք նաև, որ Ընկերությունը շատ հաճախ հանդես է գալիս նախաձեռնություններով, ինչպես օրինակ, COVID-2019 hամավարակի հետ կապված, երբ անհրաժեշտություն առաջացավ 2020 թվականին Միասնական կայքում բացել նոր՝ Պարետի որոշումներ պատուհանը, Ընկերության առաջարկությամբ փոփոխություն կատարվեց «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում՝ ավելացնելով փոխվարչապետի ենթաօրենսդրական ակտերի բաժինը:

Միասնական կայքում զետեղվում են նաև լոկալ ակտերը, որոնց մի զգալի մասը ցուցում է ունենում ուժի մեջ մտնել պաշտոնական հրապարակումից հետո:

Միասնական կայքում հրատարակվում են նաև անհատական ակտերը, որոնք իբրև իրավական ակտի տեսակ փոխադարձաբար կապված են նորմատիվ ակտերին և ի կատարումն նորմատիվ իրավական ակտերի են, և սրանց հետ կատարվում են բոլոր այն աշխատանքները (հրատարակում, ինկորպորացիա և տրամաբանական կապերի ստեղծում), ինչը որ արվում է նորմատիվ իրավական ակտերի հետ:

Հրատարակվում են նաև ՄԻԵԴ ակտեր, վճռաբեկ դատարանի միջանկյալ որոշումներ, որոնք համալրում են պետական միասնական կայքը և ապահովում նրա համընդհանուր հարթակ լինելը (ARLIS-Portal):

2017 թվականի փետրվար ամսից Ընկերությունը ARLIS կայքը օգտվողներին արդեն իսկ ներկայացնում է նոր տեսքով և հնարավորություններով. մասնավորապես`

առաջին էջադիր` հիմնական էջ (home page)` «Որոնում (պարզ/ընդլայնված)», որտեղ պարզ որոնման դաշտում իրավական ակտը փնտրելու ավելի լայն հնարավորություններ են տրված, իսկ ընդլայնված որոնման դաշտում հնարավորություն է տրված իրավական ակտերը որոնելու նաև ըստ բառակապակցության.

Երկրորդ էջադիր` «Լույս է տեսել» էջում ներկայացված են պաշտոնական տեղեկագրերի ամբողջ ժամանակագրական սկզբունքով դասավորված արխիվը, իսկ այժմ նաև՝ իրավական ակտերի ամենօրյա հրատարակումները՝ շաբաթական կտրվածքով:

Երրորդ էջադիր` «Մեր մասին»

Չորրորդ էջադիր` «ՄԻԵԴ վճիռներ»

Հինգերորդ էջադիր` «Վճռաբեկ դատարանի որոշումներ»

Վեցերորդ էջադիր՝ «ԵՏՄ ակտեր»

Յոթերորդ էջադիր՝ «ՏԻՄ ակտեր»

Ութերորդ էջադիր՝ «Օտարալեզու իրավական ակտերի որոնում»

Իններորդ էջադիր՝ «ԱՐԼԻՍ-ի ինքնուսույց»

Իրավական ակտերի էլեկտրոնային բազան թողարկվում է նաև DVD տարբերակով:

2003 թվականից «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունը ձեռնամուխ է եղել նաև օրենքների ռուսերեն թարգմանությունների հրապարակմանը:

«Արլիս» կայքում դրված են ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների ռուսերեն բոլոր այն թարգմանությունները, որոնք պաշտոնապես ուղարկվել են հրատարակության:

Օրենքների ռուսերենով ներկայացնելը պայմանավորված է նաև 1994թ. կնքված «ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև իրավական տեղեկատվության փոխանակման մասին» Համաձայնագրով, որի 2-րդ հոդվածով` «Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է մյուս կողմին տրամադրել իրավական ակտերի մասին պահանջվող տեղեկատվությունը»: Համաձայնագրի Թեմատիկ ցանկում ընդգրկված են փոխանակման ենթակա ոլորտի ակտերը` պետական կարգի, քաղաքացիական իրավունքի, ամուսնության և ընտանիքի, քաղաքացիական դատավարության և այլ ոլորտների օրենսդրության ներառումով:

Տեխնիկական աջակցություն ստանալու համար օգտվողը կարող է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`

060 464601,
060 464602,
060 464605:

Հետադարձ կապը թույլ է տալիս օգտվողին առաջարկությունների, իրավական ակտերի անճշտությունների, վրիպակների մասին հայտնել` սեղմելով «Հայտնել սխալի մասին» կոճակը, կամ զանգահարել վերոնշյալ հեռախոսահամարներով:


О нас

С 1998 года, по решению Правительства Республики Армения начиная с публикаций официальных ведомостей, Закрытое акционерное общество «Официальные ведомости» осуществляет регулирование законодательного поля Республики Армения. С 2005 г. обществу передано управление и обслуживание Системы правовой информации Армении (ARLIS), а с июля 2020 г. в соответствии со статьей 25 Закона о «Нормативных правовых актах», приказа министра юстиции N 180-Ն от 2018 года и согласно уставу ЗАО, управление единым сайтом ARLIS (www.arlis.am).

Правовое регулирование.

  1. Нормативные правовые акты (2018 ЗР 180-Ն)

  2. Решение правительства РА от 2015 г. («Решение правительства РА о порядке и сроках создания и предоставления электронной базы данных, официально инкорпорированных нормативных правовых актов») N 1084-Н

  3. Приказ министра юстиции РА N 180-Н от 2018 года («Утверждение порядка представления к публикации нормативных правовых актов, их публикация на едином сайте, порядок внесения исправлений и проведения официальной инкорпорации правовых актов»)

  4. Устав общество «Официальные ведомости».

В соответствии с частью 6 статьи 25 Закона о нормативных правовых актах и приказом министра юстиции РА от 7 мая 2018 года N 180-Н, определен порядок представления нормативных правовых актов для публикации, их публикации на Едином сайте и внесения изменений, а так же проведения официальной инкорпорации.

Часть 1 главы 2 приказа гласит, что «1. Официальное опубликование нормативных правовых актов в электронном виде осуществляется путем публикации на едином сайте ARLIS (https://www.arlis.am)».

Система правовой информации Армении (СПИА) доступна по следующим адресам: www.arlis.am, www.laws.am, www.legislation.am

В настоящее время, согласно Закону РА «О нормативных правовых актах» как для официальных публикаций, так и для создания официальных инкорпораций, предоставляется только два дня и, соответственно, вся ответственность работы лежит на сотрудниках компании.

Следует отметить, что в прошлом инкорпорации правовых актах проводились по инициативе Компании, а как официальные, начали рассматриваться с 2015 года, во исполнение решения N 1084-Н Правительства РА от 2015 года. С 1 июля 2020 г., после вступления в силу статьи 25 Закона РА «О нормативных правовых актах», и поправки к приказу министра юстиции N 180-Н от 2018 г. сайт ARLIS и инкорпорации сделанные ЗАО «Официальные ведомости», признаны официальными.

Поскольку веб-сайт https://www.arlis.am был признан единым, в отличие от предыдущих лет, все связанные друг с другом подзаконные акты на сайте, подвергаются официализации. Следует добавить, что компания часто выступает с инициативами, например, в связи с эпидемией COVID-2019, в 2020 году возникла необходимость открыть новое окно на едином сайте. По предложению компании была внесена поправка в Закон РА «О нормативных правовых актах» и создан отдел подзаконных актов вице-премьера.

На едином сайте публикуются также локальные акты, большинство которых вступают в силу после их официального опубликования.

С февраля 2017 года Компания представляет своим пользователям обновленный сайт ARLIS со следующими возможностями:

Первая закладка - основная страница («Поиск (обычный / расширенный)» используя расширенный поиск можно искать правовой акт по словосочетанию.

Вторая закладка «Опубликовано», представляет весь хронологический архив официальных бюллетеней, а теперь и ежедневные публикации правовых актов

Третья закладка: «О нас»

Четвертая закладка: «Постановления ЕСПЧ»

Пятая закладка: «Решения кассационного суда»

Шестая закладка: «Акты ЕАЭС»

Седьмая закладка: «Акты местного самоуправления»

Восьмая закладка: «Поиск правовых актов на иностранном языке»

Девятая закладка: «Самоучитель ARLIS»

Электронная база данных правовых актов также доступна на DVD носителе.

С 2003-го года ЗАО "Официальные ведомости" стало издавать законы РА и на русском языке.

С ноября 2010-го года наш сайт регулярно пополняется законами РА, тексты которых были официально переведены НС РА. Русская версия сайта не предполагает создания инкорпорированных версий законов – на сайте будут представлены законы в первичном виде и законы, вносящие в них дополнения и изменения.

В настоящее время , в соответствии со статьей 22 Закона о нормативных правовых актах N 180-Н от 2018г., официальный перевод законодательства с армянского на иностранный язык осуществляется министерством юстиции. Официальное опубликование осуществляется в том виде, в котором они были направлены на опубликование.

Предоставление законов на русском языке также обусловлено статьей 2 Соглашения между Правительством Республики Армения и Правительством Российской Федерации об обмене правовой информацией, подписанное в 1994 году,- «Каждая Сторона обязуется предоставить другой Стороне необходимую информацию о правовых актах». Тематический перечень соглашения включает акты из области обмена, в том числе законодательства в области государственного порядка, гражданского права, брака, семьи, гражданского судопроизводства и других сфер.

Обратная связь позволяет пользователю сообщать о предложениях, юридических неточностях и ошибках, нажав кнопку «Сообщить об ошибке». Для получения технической поддержки пользователь может позвонить по следующим номерам телефонов:

060 464601,
060 464602,
060 464605: