ՀՀ օրենքը «Ավելացված արժեքի հարկի մասին»
 
(1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118)

 

1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ՀՕ-193-Ն (08.12.2004 թ.) օրենքով «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ կետի տասներեքերորդ թվարկումը «բանկի» բառից հետո լրացվել է «և վարկային կազմակերպության» բառերով:

 

ü 13-րդ թվարկման մեջ բանկի բառը բացակայում է:

Լրացվել է 15-րդ հոդվածի 17-րդ կետի 14-րդ թվարկումը, որտեղ առկա է «բանկի» բառը:

 

2.  «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 15-րդ հոդվածում ՀՕ-129-Ն (07.10.2010 թ.) օրենքով լրացվել են 31, 32 կետեր, ՀՕ-57-Ն (27.04.2010 թ.) օրենքով լրացվել են 31, 32, 33 կետեր` տարբեր բովանդակությամբ և ուժի մեջ մտնելու ամսաթվերով: Բացի այդ դրա հետևանքով գոյանում են երկու 32-րդ կետեր՝
 

31)  խաղատների գործունեության կազմակերպումը.

(31-րդ կետը 07.10.10 ՀՕ-129-Ն լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.2014թ.)

32) դիզելային վառելիքի ներմուծումը և (կամ) օտարումը.

32) շահումով խաղային ավտոմատների շահագործումը.

33) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը