Համարը 
թիվ 06-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2017.08.15/24(593) Հոդ.266
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
14.07.2017
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.07.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.08.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2019

Ծանուցում
19.10.18 թիվ 24-Ն որոշման փոփոխությունն ուժի մեջ կմտնի 01.01.2019 թվականին:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ», «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 31-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60317307

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 հուլիսի 2017 թ.

թիվ 06-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ», «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 31-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Իրավաբանական անձանց վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» պետական վիճակագրական հարցաթերթը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Իրավաբանական անձանց վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» պետական վիճակագրական հարցաթերթի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Հաստատել «Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» պետական վիճակագրական հարցաթերթը՝ համաձայն հավելված 3-ի:

4. Հաստատել «Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» պետական վիճակագրական հարցաթերթի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 4-ի:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 10-ի ««Իրավաբանական անձանց վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի հարցաթերթը», «Իրավաբանական անձանց կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի տվյալների մասով ներկայացվող հարցաթերթի լրացման կարգի մասին հրահանգը» և «Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի հարցաթերթը», «Անհատ ձեռնարկատերերի կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի տվյալների մասով ներկայացվող հարցաթերթի լրացման կարգի մասին հրահանգը» հաստատելու և ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի մարտի 14-ի թիվ 04-Ն և 05-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 31-Ն որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

   Ներմուծեք նկարագրությունը_19430

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2017թ. հուլիսի 14-ի թիվ 06-Ն որոշման

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ

20     թ. տարեկան

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016թ. հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման: 

Ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը:

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

1. Իրավաբանական անձի նույնականացման ծածկագիրը (ՁԿԴ)

(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)

               

2. Պետական ռեգիստրում գրանցման համարը

(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)

     
     
                       

3. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

4. Իրավաբանական անձի լրիվ անվանումը

_______________________________________________________________________
 

5. Հաշվետու տարում գործելու հանգամանքը

   5.1 Հաշվետու տարում գործունեություն իրականացրած

   ամիսների թիվը (նշել 0-12)

   5.2 Իրավաբանական անձը ներկայումս գործում է թե ոչ

 □

 □

(կատարել V նշումը համապատասխան վանդակներից որևէ մեկում)

 Այո  Ոչ

 

6. Հիմնադիրները (մասնակիցները)

(կատարել V նշումը համապատասխան վանդակներից որևէ մեկում)

 1. Պետություն 2. Համայնք 3. Իրավաբանական անձ 4. Քաղաքացի

 5. Օտարերկրյա մասնակից (օտարերկրյա պետություն, համայնք, իրավաբանական անձ, քաղաքացի)

 

7. Տեղեկատվություն օտարերկրյա մասնակցի վերաբերյալ

(սույն բաժինը լրացվում է 6-րդ կետի 5-րդ ենթակետին դրական պատասխան տված (կանոնադրական կապիտալում օտարերկրյա մասնակցություն ունեցող) իրավաբանական անձանց համար)

7.1 Իրավաբանական անձի օտարերկրյա մասնակցի քաղաքացիության երկիրը (նշել երկրի անվանումը)

__________________

        

(լրացվում է ՀՀ
ԱՎԾ կողմից)

7.2 Իրավաբանական անձը հանդիսանո՞ւմ է արդյոք օտարերկրյա կազմակերպության առանձնացված ստորաբաժանում, մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ՀՀ տարածքում

(կատարել V նշումը համապատասխան վանդակում)

□    
Այո      Ոչ

8. Իրավաբանական անձն ո՞ւնի առանձնացված ստորաբաժանում(ներ)
(մասնաճյուղ(եր), ներկայացուցչություն(ներ)),
(կատարել V նշումը համապատասխան վանդակում)

ՀՀ տարածքում

Այլ երկրներում

9. Գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրը
   

Մարզի/Երևան քաղաքի անվանումը _____________________

Համայնքի անվանումը _____________________

     



(լրացվում է ՀՀ
ԱՎԾ կողմից)

Բնակավայրի/Երևան քաղաքի վարչական շրջանի անվանումը _____________________

Փողոցը, շենքը, բնակարանը _______________________________ փոստային դասիչը /_/_/_/_/

Հեռախոս(ներ)ը ___________

Էլեկտրոնային հասցեն (e-mail) __________________________________

 
10. Իրավաբանական անձի կողմից հաշվետու տարում իրականացված տնտեսական գործունեության տեսակ(ներ)ին համապատասխան թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների, առևտրաշրջանառության ծավալը/հասույթը և աշխատողների միջին տարեկան թվաքանակը:
 

Գործունեության տեսակի ծածկագիրը
(լրացվում է համաձայն «Տնտեսական
գործունեության տեսակների դասակարգչի» 5 նիշ խմբավորման (19.09.2013թ. ՀՀ էկոնոմիկայի
նախարարի N 874-Ն հրաման,
տես`
http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը)

Ծավալը/հասույթը
(հազար դրամ)
(լրացվում է առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)

Աշխատողների թվաքանակը (մարդ)
(լրացվում է միջին տարեկան աշխատողների թվաքանակը, տասնորդական ճշտությամբ)

1.          

 

   
2.          

 

   
3.          

 

   
4.          

 

   
5.          

 

   
6.          

 

   
Ընդամենը    

  
11. Տեղեկություններ ղեկավարի վերաբերյալ


 Ղեկավար` ____________________

  /ազգանուն,անուն/

Ղեկավարի սեռը

տղամարդ

կին

(կատարել V նշումը համապատասխան վանդակում)

     
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

 __________________________
/ազգանուն,անուն,/

 _______________
/ստորագրություն/

 

«___»________20___թ.

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2017թ. հուլիսի 14-ի թիվ 06-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«Իրավաբանական անձանց վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» պետական վիճակագրական հարցաթերթի լրացման

1. Ընդհանուր դրույթներ

 

Սույն հրահանգը կարգավորում է իրավաբանական անձանց կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման համար անհրաժեշտ հարցաթերթի լրացման կարգի հետ կապված հարաբերությունները և մշակվել է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թ. մայիսի 29-ի թիվ 51 որոշման դրույթներին համապատասխան:

Բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրը վիճակագրական տեղեկատվական ռեգիստր է (մշտական արդիականացման ենթակա տվյալների բազա), որը վարվում է վիճակագրական դիտարկումների անցկացման, դրանց ընտրանքի կառուցման աշխատանքների կազմակերպման, համակարգման և իրականացման նպատակով:

Հարցաթերթը լրացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված, տնտեսության ոչ ֆինանսական կազմակերպությունների հատվածի («Տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների դասակարգիչ», տես՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=103928# հղումը) բոլոր գործող իրավաբանական անձինք:

Հարցաթերթում պարունակվող տվյալներն (տեղեկություններն) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով:

Հարցաթերթի տվյալները լրացվում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների (ռեսպոնդենտների) կողմից, ինքնուրույնաբար, բացառությամբ մգեցված վանդակների (ծածկագրերի), որոնք լրացվում են պետական վիճակագրություն իրականացնող մարմնի աշխատակիցների կողմից: Կետ 10-ում  նշված գործունեության տեսակների ծածկագրերը լրացվում են իրավաբանական անձի կողմից ինքնուրույնաբար՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

Հարցաթերթը լրացվում է հաշվետու տարվա արդյունքների հիման վրա:

Հարցաթերթը ներկայացվում է դիմային էջում նշված սահմանված ժամկետում:

 

2. Լրացման կարգը

 

Հարցաթերթի կետ 1-ը` «Իրավաբանական անձի նույնականացման ծածկագիրը», կետ 2-ը` «Պետական ռեգիստրում գրանցման համարը» և կետ 3-ը՝ «Հարկ վճարողի հաշվառման համարը» լրացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված վկայականի համապատասխան տողերի:

4-րդ` «Իրավաբանական անձի լրիվ անվանումը», 6-րդ` «Հիմնադիրները (մասնակիցները)», 7-րդ՝ «Տեղեկատվություն օտարերկրյա մասնակցի վերաբերյալ» և 8-րդ՝ «Իրավաբանական անձն ունի ՞ առանձնացված ստորաբաժանումներ(մասնաճյուղեր), ներկայացուցչություններ» կետերը լրացվում են իրավաբանական անձանց կանոնադրության հիման վրա: Ընդ որում, կետ 6-ում «V» նշումը համաձայն «Ազգային հաշիվների համակարգ 2008» մեթոդաբանության կատարվում է.

1) այն հիմնադրի(մասնակցի) դիմաց, ով կանոնադրական կապիտալում ունի առնվազն 50% մասնաբաժին,

2) պետական/համայնքային և իրավաբանական անձ/քաղաքացի բաժնեմասերի հավասարության դեպքում՝ պետական/համայնքային հիմնադրի(մասնակցի) դիմաց,

3) պետական/համայնքային և օտարերկրյա բաժնեմասերի հավասարության դեպքում՝ պետական/համայնքային հիմնադրի(մասնակցի) դիմաց,

4) օտարերկրյա և իրավաբանական անձ/քաղաքացի բաժնեմասերի հավասարության դեպքում՝ օտարերկրյա հիմնադրի(մասնակցի) դիմաց:

5-րդ՝ «Հաշվետու տարում գործելու հանգամանքը» բաժնի 5.1՝ «Հաշվետու տարում գործունեություն իրականացրած ամիսների թիվը» կետում նշվում է 0-ից 12 միջակայքի թիվ՝ կախված իրավաբանական անձի հաշվետու տարում աշխատած ամիսների թվից, իսկ 5.2 կետում՝ «Այո» կամ «Ոչ» վանդակներից մեկում կատարվում է «V» նշում՝ կախված իրավաբանական անձի կողմից հաշվետվությունը ներկայացնելու պահի դրությամբ վերջինիս գործել-չգործելու հանգամանքից:

9-րդ` «Իրավաբանական անձի գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրը» կետում լրացվում է իրավաբանական անձի փաստացի գործունեության վայրի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը:

10-րդ` «Իրավաբանական անձի կողմից հաշվետու տարում իրականացված գործունեության տեսակ(ներ)ին համապատասխան թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների, առևտրաշրջանառության ծավալը/հասույթը և աշխատողների միջին տարեկան թվաքանակը» կետում լրացվում են իրավաբանական անձի կողմից հաշվետու տարում իրականացված տնտեսական գործունեության բոլոր (և' հիմնական, և' ոչ հիմնական) տեսակների ծածկագրերն համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5 նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը)` ըստ հասույթի(առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի՝ հազար դրամներով) նվազող հաջորդականության: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելու միջոցով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը հաշվետու ժամանակաշրջանի համար որոշվում է հաշվետու ժամանակաշրջանի բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը տարվա ամիսների թվի վրա բաժանելով (տասնորդական ճշտությամբ):

11-րդ` «Տեղեկություններ ղեկավարի վերաբերյալ» կետում լրացվում է իրավաբանական անձի ղեկավարի, նրա սեռի, ինչպես նաև հաշվետվությունը լրացնողի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

Հավելված 3
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2017թ. հուլիսի 14-ի թիվ 06-Ն որոշման

 

ՁԵՎ 2-ԲՌ (տարեկան)

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ

20    թ. տարեկան

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016թ. հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:

Ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը:

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

1. Պետական ռեգիստրում գրանցման համարը

(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)

     
           
 

2. Հարկ վճարողի հաշվառման համարը
(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)

               

3. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ____________________________
(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)

4. Անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրը

Մարզի/Երևան քաղաքի անվանումը _____________________

   

Համայնքի անվանումը _____________________

     



(լրացվում է ՀՀ
ԱՎԾ կողմից)

Բնակավայրի/Երևան քաղաքի վարչական շրջանի անվանումը _____________________

Փողոցը, շենքը, բնակարանը _______________________________ փոստային դասիչը /_/_/_/_/

Հեռախոս(ներ)ը ___________ Էլեկտրոնային հասցեն (e-mail) ______________________________

 5 Անհատ ձեռնարկատիրոջ կողմից հաշվետու տարում իրականացված տնտեսական գործունեության տեսակ(ներ)ին համապատասխան թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների, առևտրաշրջանառության ծավալին/հասույթին և աշխատողների միջին տարեկան թվաքանակը:

Գործունեության տեսակի ծածկագիրը
(լրացվում է համաձայն «Տնտեսական
գործունեության տեսակների դասակարգչի» 5 նիշ խմբավորման (19.09.2013թ. ՀՀ էկոնոմիկայի
նախարարի N 874-Ն հրաման,
տես`
http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը)

Ծավալը/հասույթը
(հազար դրամ)
(լրացվում է առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)

Աշխատողների թվաքանակը (մարդ)
(լրացվում է միջին տարեկան աշխատողների թվաքանակը, տասնորդական ճշտությամբ)

1.          

 

   
2.          

 

   
3.          

 

   
4.          

 

   
5.          

 

   
Ընդամենը    

6. Անհատ ձեռնարկատերը ներկայումս (լրացման պահին) գործում է, թե ոչ
(կատարել V նշումը համապատասխան վանդակներից որևէ մեկում)

□   
Այո       Ոչ

Անհատ ձեռնարկատեր`

________________
/ստորագրություն/

 «___»_________20__թ.

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

Հավելված 4
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2017թ. հուլիսի 14-ի թիվ 06-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» պետական վիճակագրական հարցաթերթի լրացման

 

1. Ընդհանուր դրույթներ

Սույն հրահանգը կարգավորում է անհատ ձեռնարկատերերի կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման համար անհրաժեշտ հարցաթերթի լրացման կարգի հետ կապված հարաբերությունները և մշակվել է 2001թ. մայիսի 29-ի Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի թիվ 51 որոշման դրույթներին համապատասխան:

Բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրը վիճակագրական տեղեկատվական ռեգիստր է` որը վարվում է վիճակագրական դիտարկումների անցկացման, դրանց ընտրանքի կառուցման աշխատանքների կազմակերպման, համակարգման և իրականացման նպատակով:

Հարցաթերթը լրացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված բոլոր անհատ ձեռնարկատերերը:

Հարցաթերթի տվյալները լրացվում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների (ներկայացնողների) կողմից, ինքնուրույնաբար, բացառությամբ մգեցված վանդակների (ծածկագրերի), որոնք լրացվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ստորաբաժանումների կողմից: Կետ 5-ում նշված գործունեության տեսակների ծածկագրերը լրացվում են անհատ ձեռնարկատիրոջ կողմից ինքնուրույնաբար՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

Հարցաթերթը լրացվում է հաշվետու տարվա արդյունքների հիման վրա:

Հարցաթերթը ներկայացվում է դիմային էջում նշված սահմանված ժամկետում:

2. Լրացման կարգը

Հարցաթերթում պարունակվող տվյալներն (տեղեկություններն) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով:

Հարցաթերթի կետ 1-ը` «Պետական ռեգիստրում գրանցման համարը», կետ 2-ը՝ «Հարկ վճարողի հաշվառման համարը» և կետ 3-ը՝ «Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը», լրացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված վկայականի համապատասխան տողերի:

4-րդ` «Անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրը» կետում լրացվում է նրա գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրը(հասցեն):

5-րդ` «Անհատ ձեռնարկատիրոջ կողմից հաշվետու տարում իրականացված տնտեսական գործունեության տեսակ(ներ)ին համապատասխան թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների, առևտրաշրջանառության ծավալը/հասույթը և աշխատողների միջին տարեկան թվաքանակը» կետում լրացվում են անհատ ձեռնարկատիրոջ կողմից հաշվետու տարում իրականացված տնտեսական գործունեության բոլոր (և' հիմնական, և' ոչ հիմնական) տեսակների ծածկագրերը համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5 նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը)` ըստ հասույթի (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի՝ հազար դրամներով) նվազող հաջորդականության: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը հաշվետու ժամանակաշրջանի համար որոշվում է հաշվետու ժամանակաշրջանի բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը տարվա ամիսների թվի վրա բաժանելով (տասնորդական ճշտությամբ):

6-րդ` «Անհատ ձեռնարկատերը ներկայումս (հարցաթերթի լրացման պահին) գործում է թե ոչ» կետում «Այո» կամ «Ոչ» վանդակներից մեկում կատարվում է «V» նշում՝ կախված հաշվետվությունը ներկայացնելու պահի դրությամբ վերջինիս գործել-չգործելու հանգամանքից: