Համարը 
թիվ 15-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2017.08.15/24(593) Հոդ.275
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
14.07.2017
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.07.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2019

Ծանուցում
Սույն որոշումն ուժը կկորցնի 01.01.2019 թվականին` համաձայն 05.09.2018 թիվ 07-Ն որոշման 3-րդ կետի:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 3-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 12-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60317316

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 հուլիսի 2017 թ.

թիվ 15-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 3-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 12-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Տեղեկատվություն ապրանքների վաճառքի և մնացորդի վերաբերյալ» Ձև 3-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Տեղեկատվություն ապրանքների վաճառքի և մնացորդի վերաբերյալ» Ձև 3-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի ««Տեղեկատվություն ապրանքների վաճառքի և մնացորդի վերաբերյալ» Ձև 3-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հուլիսի 4-ի թիվ 28-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 12-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2017 թվականի
հուլիսի 14-ի թիվ 15-Ն որոշման

 

ՁԵՎ 3-առևտուր

(տարեկան)

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

20   թ.

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016թ. hունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:

Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 10-ը

Ներկայացնում է ___________________________________________________________________
(անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը)

 

Գտնվելու վայրը _________________________________________________________ |__|__|__|__|

(գործունեության իրականացման վայրը)

(փոստային դասիչը)


Մարզը _____________________________________________________________________|__|__|

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)


Համայնքը/Վարչական շրջանը ________________________________________________|__|__|__|

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)


Փաստացի գործունեության հիմնական տեսակը __________________________________

______________________________________________________________________|__|__|__|__|

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)


Պետական գրանցման (հաշվառման) համարը |__|___|___|___|___|___|___|___|___|___|___|__|
 
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը

|___|___|___|___|___|___|___|___|

 
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

|___|___|___|___|___|___|___|___|

Հեռախոսահամար(ներ) _____________________________________________________
 
Էլեկտրոնային փոստ _____________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 ԲԱԺԻՆ 1     ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴՆ ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ

հազար դրամ (մեկ տասնորդական նիշով),
առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի

Ապրանքի անվանումը

Տողի համարը

 Վաճառվել է ընդամենը

 Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում

Ա

Բ

1

2

Պարենային ապրանքներ, ընդամենը
(115, 120-140, 145, 150-175, 180-205, 210-235 տողերի գումարը)
այդ թվում`

110

   

 Միս

115

   

 որից` անասնի միս

115.1

   

 թռչնի միս

115.2

   

 Մսամթերք

120

   

 Մսի պահածո

125

   

 Ձուկ,խեցեմորթներ և կակղամորթներ

130

   

 Ձկան և ձկնամթերքի պահածո

135

   

 Սննդային յուղեր և ճարպեր

140

   

 որից` կենդանական յուղ

140.1

   

 բուսական յուղ

140.2

   

 հալած յուղ և այլ սննդային ճարպեր

140.3

   

 մարգարինային արտադրանք

140.4

   

 մայոնեզային արտադրանք

140.5

   

 Կաթ, կաթնամթերք

145

   

 որից` պանիր

145.1

   

 Պահածոյացված միրգ և բանջարեղեն

150

   

 Ձու

155

   

 Շաքար

160

   

 Շաքարային հրուշակեղեն

165

   

 Պաղպաղակ

170

   

 Թեյ, սուրճ. կակաո, համեմունքներ

175

   

 որից` թեյ

175.1

   

 Աղ

180

   

 Ալյուր

185

   

 Հացաբուլկեղեն

190

   

 Ձավար և լոբազգիներ

195

   

 Մակարոնեղեն

200

   

 Թարմ մրգեր և բանջարեղեն

205

   

 որից՝ թարմ բանջարեղեն

205.1

   

Թարմ կարտոֆիլ

210

   

Համասեռացված և սննդակարգային (դիետիկ) սննդամթերք

215

   

 Ոգելից խմիչքներ

220

   

 Այլ խմիչքներ

225

   

 Ծխախոտային արտադրատեսակներ

230

   

 Այլ պարենային ապրանքներ

235

   

Ոչ պարենային ապրանքներ, ընդամենը
(245, 295, 315, 360, 410, 460, 515 տողերի գումարը) այդ թվում`

240

   

Կենցաղային արտադրատեսակներ, ընդամենը
(250, 255,260,265-290 տողերի գումարը) այդ թվում`

245

   

Մանածագործական արտադրատեսակներ, որից՝

250

   

 գործվածք (250.1.1-250.1.3 տողերի գումարը )

այդ թվում `

250.1

   

 բամբակյա

250.1.1

   

 բրդյա

250.1.2

   

 մետաքսե

250.1.3

   

  սպիտակեղեն

250.2

   

  թելեր

250.3

   

 Վարագույրներ և շղարշե վարագույրներ

255

   

 Պաստառներ, հատակի ծածկեր, գորգեր և գորգիկներ

260

   

 որից՝գորգեր և գորգագործական

արտադրատեսակներ

260.1

   

 Կենցաղային էլեկտրասարքեր

265

   

 Կահույք

270

   

 Լուսավորման սարքեր

275

   

 Փայտից, խցանակեղևից և հյուսած արտադրատեսակներ

280

   

 Երաժշտական գործիքներ

285

   

 Հախճապակե և կավե սպասք, ոչ էլեկտրական կենցաղային սարքեր, արտադրատեսակներ և այլն

290

   

Տեղեկատվական և հեռահաղորդակցական սարքավորանք
(300-310 տողերի գումարը ) այդ թվում`

295

   

Համակարգիչներ, ծայրամասային սարքավորանք և այն

300

   

Հեռահաղորդակցության սարքավորանք

305

   

Ձայնա- և տեսասարքեր

310

   

Շինանյութ և երկաթեղեն (320-355 տողերի գումարը ) այդ թվում`

315

   

 Երկաթեղեն

320

   

 Լաքաներկանյութեր

325

   

 Թերթապակի

330

   

Այգեգործական ու բանջարանոցային տեխնիկա և գույք

335

   

 Ջրմուղի և ջեռուցման սարքավորանք և պարագաներ

340

   

 Սանտեխնիկական սարքավորանք

345

   

 Ձեռքի գործիքներ

350

   

 Այլ շինանյութ

355

   

Մշակութային և հանգստի համար նախատեսված արտադրատեսակներ
(365-405 տողերի գումարը ) այդ թվում`

360

   

 Գրքեր

365

   

 Թերթեր և ամսագրեր

370

   

 Գրենական և գրասենյակային պիտույքներ

375

   

 Ձայնագրություններ և տեսագրություններ

380

   

 Սպորտային գույք

385

   

 Զբոսաշրջության հանդերձանք և գույք

390

   

 Խաղեր և խաղալիքներ

395

   

 Փոստային նամականիշներ և մետաղադրամներ

400

   

Հուշանվերներ և արվեստի առարկաներ

405

   

Հագուստ, դեղագործական ու բժշկական ապրանքներ, արդուզարդի պարագաներ, ծաղիկներ, բույսեր, կենդանիների սնունդ և այլն
(415, 420-440, 445-455 տողերի գումարը ) այդ թվում`

410

   

 Հագուստ (415.1-415.8 տողերի գումարը ) այդ թվում`

415

   

 Վերնահագուստ

415.1

   

 Մանածագործական հագուստ

415.2

   

 Ներքնազգեստ

415.3

   

 Կաշվե հագուստ

415.4

   

Գլխարկներ

415.5

   

Մորթի, մորթե հագուստ և արտադրանք

415.6

   

Գուլպա- նասկեղեն

415.7

   

Այլ հագուստ

415.8

   

 Կոշիկ

420

   

Կաշվե արտադրատեսակներ և ճանապարհորդական պարագաներ

425

   

Դեղագործական ապրանքներ

430

   

 Բժշկական և օրթոպեդիկ ապրանքներ

435

   

 Կոսմետիկական և արդուզարդի միջոցներ, որից՝

440

   

 տնտեսական օճառ

440.1

   

  ձեռքի օճառ

440.2

   

 Ծաղիկներ, բույսեր և սերմեր

445

   

Պարարտանյութեր և ագրոքիմիական նյութեր

450

   

Ընտանի և տնային կենդանիների սնունդ

455

   

Շարժիչային վառելիք (ավտոմեքենաների համար), այլ նոր ապրանքներ չներառված ուրիշ խմբավորումներում (465, 470-515 տողերի գումարը) այդ թվում՝

460

   

Ավտոմեքենաների համար շարժիչային վառելիք(465.1-465.4 տողերի գումարը) այդ թվում`

465

   

  բենզին

465.1

   

  դիզելային վառելիք

465.2

   

  քսանյութեր և պաղեցնող նյութեր

465.3

   

  հեղուկ գազ և գազօլին

465.4

   

 Ժամացույցներ և ոսկերչական արտադրատեսակներ

470

   

 Լուսանկարչական, օպտիկական, ճշգրիտ չափման սարքեր

475

   

 Մաքրող, լվացող և փայլեցնող սինթետիկ միջոցներ

480

   

 Տնտեսական ապրանքներ

485

   

 Լուցկի

490

   

Կենցաղային հեղուկ վառելիք, բալոններով գազ, ածուխ և վառելափայտ

495

   

Այլ կենցաղային արտադրատեսակներ

500

   

Գյուղատնտեսական հումք

505

   

Այլ մեքենաներ և սարքավորումներ

510

   

Այլ ոչ պարենային ապրանքներ

515

   

 Գործածված ապրանքներ, (525-535 տողերի գումարը ) այդ թվում՝

520

   

 Հնարժեք (անտիկվարային) առարկաներ

525

   

 Հնագրավաճառքի գրքեր

530

   

 Այլ օգտագործված ապրանքներ

535

   

Ընդամենը` (տող 110 + տող 240)

540

   

 ԲԱԺԻՆ 1.1     ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԸ

 

Ապրանքի անվանումը

Տողի համարը

 Վաճառվել է ընդամենը

Մնացորդը
հաշվետու ժամանակաշրջանի
վերջում
(հատ)

հատ

հազ. դրամ

Ա

Բ

1

2

3

470 տողից՝ ժամացույցներ

545

     

265 տողից՝ սառնարաններ և սառցախցիկներ

550

     

 լվացքի մեքենաներ

555

     

 էլեկտրական փոշեծծիչներ

560

     

 միկրոալիքային վառարաններ

565

     

 արդուկներ

570

     

 սպասք լվացող մեքենաներ

575

     

 կարող և գործող մեքենաներ

580

     

 սալօջախներ

585

     

290 տողից՝ գազօջախներ

590

     

390 տողից՝ հեծանիվներ և մոպեդներ

595

     

725 տողից` մոտոցիկլներ

600

     

650 տողից՝ ավտոմեքենաներ (տող 605.1+ տող 605.2) այդ թվում`

605

     

  մարդատար

605.1

     

 բեռնատար

605.2

     

310 տողից՝ աուդիոսարքավորանքներ

610

     

 որից` ռադիոընդունիչ

սարքավորանքներ

610.1

     

 հեռուստացույցներ

615

     

 տեսամագնիտոֆոններ

620

     

475 տողից՝ ֆոտոապրանքներ և ֆոտոսարքավորանքներ

625

     

305 տողից՝ բջջային հեռախոսներ

630

     

300 տողից՝ համակարգիչներ

635

     

510 տողից՝ այլ երկարաժամկետ օգտագործման ապրանքներ

640

     

 ԲԱԺԻՆ 1.2     ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԸ

 

Ապրանքի անվանումը

Տողի համարը

 Վաճառվել է ընդամենը

 Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում
(լիտր)

լիտր

հազ. դրամ

Ա

Բ

1

2

3

220 տղից՝ ոգելից խմիչքներ,
ընդամենը (645.1-645.7 տողերի գումարը) այդ թվում`

645

     

 օղի և օղելիկյորային արտադրանք

645.1

     

 գինի

645.2

     

 շամպայն

645.3

     

 կոնյակ

645.4

     

 վիսկի

645.5

     

 գարեջուր

645.6

     

 այլ

645.7

     

ԲԱԺԻՆ 2     ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՈՒ ՄԵԾԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ

հազար դրամ (մեկ տասնորդական նիշով),
առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի

Ապրանքի անվանումը

Տողի համարը

Վաճառվել է ընդամենը

Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում

Ա

Բ

 1

2

Ընդամենը, (655 - 705, 710, 745 տողերի գումարը) այդ թվում`

650

   

Նոր մարդատար ավտոտրանսպորտային միջոցների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

655

   

Նոր մասնագիտացված մարդատար ավտոտրանսպորտային միջոցների՝ շտապ օգնության մեքենաների, միկրոավտոբուսների, ամենագնաց մարդատար ավտոմեքենաների մանրածախ առևտուր խանութներում

660

   

Այլ մարդատար ավտոմոբիլների և թեթև ավտոտրանսպորտային միջոցների մանրածախ առևտուր

665

   

Բեռնատար ավտոմեքենաների, քարշակների, կցանքների, ավտոբուսների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

670

   

Այլ ավտոտրանսպորտային միջոցների մանրածախ առևտուր

675

   

Մարդատար ավտոմոբիլների և թեթև ավտոտրանսպորտային միջոցների մեծածախ առևտուր՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով

680

   

Այլ ավտոտրանսպորտային միջոցների մեծածախ առևտուր՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով

685

   

Նոր բեռնատար ավտոմեքենաների մեծածախ առևտուր

690

   

Քարշակներ կիսակցանքների, ինքնաթափերի և ֆուրգոնների համար

695

   

Ինքնաթափեր

700

   

Նոր ինքնաթափ հանքարդյունաբերության մեքենաներ

705

   

Ավտոմեքենաների մասերի, հանգույցների և պարագաների առևտուր, ընդամենը (715 - 740 տողերի գումարը) այդ թվում`

710

   

Ռետինե անվադողերի և դողերի համար օդախցիկների մեծածախ առևտուր

715

   

Ավտոմեքենաների այլ մասերի, հանգույցների և պարագաների մեծածախ առևտուր

720

   

Բեռնատար ավտոմեքենաների նոր պահետամասերի մեծածախ առևտուր

725

   

Հանքարդյունաբերության ինքնաթափերի նոր պահեստամասերի մեծածախ առևտուր

730

   

Ավտոտրանսպորտային միջոցների մասերի, հանգույցների և պարագաների մանրածախ առևտուր

735

   

Ավտոտրանսպորտային միջոցների մասերի, հանգույցների և պարագաների այլ մանրածախ առևտուր

740

   

Մոտոցիկլների և դրանց մասերի, հանգույցների ու պարագաների առևտուր, ընդամենը (750-760 տողերի գումարը) այդ թվում`

745

   

Մոտոցիկլների և դրանց մասերի, հանգույցների ու պարագաների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

750

   

Մոտոցիկլների և դրանց մասերի, հանգույցների ու պարագաների մեծածախ առևտուր

755

   

Այլ

760

   

Բաժին 2.1  ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

հազ. դրամ

Ընդամենը (770, 775 տողերի գումարը) այդ թվում`

765

 

Մարդատար ավտոմոբիլների և թեթև բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը, ընդամենը (745.1 - 745.7 տողերի գումարը) այդ թվում՝

770

 

ընթացիկ տեխնիկական սպասարկում և

նորոգում

770.1

 

Էլեկտրասարքավորանքի նորոգում

770.2

 

ավտոդողերի նորոգում, անիվների կարգավորում

և հավասարակշռում

770.3

 

թափքերի և համանման մասերի նորոգում

770.4

 

սեղմված բնական կամ հեղուկացված

նավթային գազով աշխատելու համար գազի

բալոնների տեղադրում

770.5

 

այլ նորոգում և տեխնիկական սպասարկում

770.6

 

լվացում և փայլեցում

770.7

 

Մոտոցիկլների տեխնիկական սպասարկում և նորոգում

775

 

 ԲԱԺԻՆ 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Զբաղեցրած առևտրական մակերեսը, քառ. մ

780

 

Աշխատողների միջին տարեկան թվաքանակը, մարդ

785

 

 

Ղեկավար

______________________

(Ազգանուն, անուն)

___________________

(Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

______________________

(Ազգանուն, անուն)

___________________

(Ստորագրություն)

 

« _ _ » ______ ____20___թ.

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2017 թվականի
հուլիսի 14-ի թիվ 15-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

ՁԵՎ 3-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ)

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Տեղեկատվություն ապրանքների վաճառքի և մնացորդի վերաբերյալ» Ձև 3-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժին)` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

6. Հաշվետվության մեջ ներառվում են ցուցանիշներ մանրածախ, մեծածախ և ավտոմեքենաների առևտրի վերաբերյալ:

7. Մանրածախ առևտրի շրջանառությունը վերջնական սպառման կամ տնային տնտեսությունում օգտագործման համար նախատեսված սպառողական ապրանքների վաճառքն է արժեքային արտահայտությամբ:

8. Մեծածախ է համարվում առևտրի այն տեսակը (գործունեությունը), երբ գնորդը մեծ խմբաքանակով ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վերավաճառքի համար այլ վաճառողներին, վերամշակողներին, բայց ոչ վերջնական սպառողներին` համապատասխան հաշվարկային փաստաթղթերով:

9. Մեծածախ առևտրի շրջանառության ցուցանիշը ներառում է նաև արտահանման ծավալները (բացառությամբ արտադրողների կողմից անմիջական արտահանումը):

10. Ավտոմեքենաների առևտուրը ներառում է ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը:

11. Առևտրի շրջանառությունը ներառում է բոլոր տեսակի հարկերը, բացառությամբ ավելացված արժեքի հարկը և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերը:

12. Մանրածախ առևտրի շրջանառության մեջ չի ներառվում.

1) գնորդի կողմից վերադարձված ապրանքի արժեքը,

2) ապակե տարաներով վաճառված և հետ վերադարձված, կամ ապրանքի հետ փոխանակման դիմաց տրված տարայի արժեքը,

3) ապրանքափոխանակությամբ կատարված առևտուրը,

4) միջազգային կապի և լիցքավորման քարտերի արժեքը,

5) տրանսպորտի բոլոր տեսակներով ուղևորափոխադրման տոմսերի արժեքը, վիճակախաղի տոմսերի արժեքը և այլն:

13. Ապրանքային մնացորդը մինչև իրացման պահը շրջանառության ոլորտում գտնվող փաստացի առկա ապրանքների քանակն է` հաշվարկված վաճառքի ընթացիկ գներով:

14. Հաշվետվությունը ներառում է.

1) առևտրի բնագավառի գործունեության տեսակները (համաձայն փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագրի ըստ «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» (ՏԳՏԴ) (հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ., թիվ 874-Ն հրամանով, գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում` 24.10.2013թ. (պետ. գրանցման թիվ` 10313406) և հրապարակված Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի 04.11.2013թ. թիվ 30(474).1 տեղեկագրում):

2) Ըստ գործունեության տեսակների արտադրանքները (համաձայն «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» (ԱԴԳՏ) (հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 19.09.2013 թ., թիվ 875-Ն հրամանով և հրապարակված Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի 04.11.2013թ. թիվ 30(474).1 տեղեկագրում):

 

III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Հաշվետվությունը կազմված է երեք բաժնից և երեք ենթաբաժիններից.

1) բաժին 1` ապրանքների մանրածախ վաճառքը և մնացորդն ըստ տեսակների,

2) բաժին 1.1` երկարաժամկետ օգտագործման ապրանքների մանրածախ վաճառքը և մնացորդը,

3) բաժին 1.2` ոգելից խմիչքների մանրածախ վաճառքը և մնացորդը,

4) բաժին 2` ավտոմեքենաների և մոտոցիկլների մանրածախ ու մեծածախ վաճառքը,

5) բաժին 2.1` ավտոտրանսպորտային միջոցների և մոտոցիկլների տեխնիկական սպասարկումը և նորոգումը,

6) բաժին 3` ընդհանուր տեղեկություններ:

16. 1-ին բաժնի 1-ին և 2-րդ սյունակներում ներառվում են պարենային և ոչ պարենային ապրանքների մանրածախ վաճառքը և մնացորդը` դրամական արտահայտությամբ (հազ. դրամ), 1.1 բաժնի ցուցանիշները լրացվում են քանակային (հատ) և դրամական (հազ. դրամ) արտահայտությամբ, իսկ 1.2 բաժնի ցուցանիշները` քանակային (լիտր) և դրամական (հազ. դրամ) արտահայտությամբ:

17. 2-րդ բաժնի 1-ին և 2-րդ սյունակներում ներառվում են ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ վաճառքը և մնացորդը` դրամական արտահայտությամբ (հազ. դրամ), 2.1 բաժնի ցուցանիշները լրացվում են միայն դրամական (հազ. դրամ) արտահայտությամբ:

18. 3-րդ բաժնում լրացվում է զբաղեցրած մակերեսը (քառ. մ) և աշխատողների միջին տարեկան թվաքանակը:

1) Աշխատողների միջին տարեկան թվաքանակը (տասնորդական ճշտությամբ) որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին` 12 -ի բաժանելով:

2) Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար՝ 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:

3) Սույն հրահանգի իմաստով «Աշխատողների միջին ամսական թվաքանակը» ցուցանիշը հաշվարկելիս, վերջինիս մեջ պետք է ներառել աշխատանքային, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողներին և անհատ ձեռնարկատերերին: Աշխատողը, ով ներառված է աշխատողների թվաքանակում և միաժամանակ կնքել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրեր նույն գործատուի հետ, աշխատողների թվաքանակում հաշվառվում է մեկ անգամ:

19. Հաշվետվության 1-ին բաժնի 110 տողը ներառում է 115, 120-140, 145, 150-175, 180-205, 210-235 տողերի հանրագումարը:

20. Տող 115-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.13 ծածկագրով, տող 120-ը՝ 47.00.14, տող 130-ը՝ 47.00.15, տող 140-ը՝ 47.00.22, տող 145-ը՝ 47.00.18, տող 150-ը՝ 47.00.12, տող 155-ը՝ 47.00.19, տող 165-ը՝ 47.00.17, տող 175-ը՝ 47.00.21, տող 190-ը 47.00.16, տող 205-ը՝ 47.00.11, տող 215-ը՝ 47.00.23, տող 220-ը՝ 47.00.25, տող 225-ը՝ 47.00.26, տող 230-ը՝ 47.00.27 և տող 235-ը՝ 47.00.24 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:

21. Տող 240-ը ներառում է 245, 295, 315, 360, 410, 460, 520 տողերի հանրագումարը:

22. Տող 245-ը ներառում է 250 տողի՝ ըստ ԱԴԳՏ-ի 47.00.51 ծածկագրով, տող 255-ը՝ 47.00.52, տող 260-ը՝ 47.00.53, տող 265-ը՝ 47.00.54, տող 270-ը՝ 47.00.55, տող 275-ը՝ 47.00.56, տող 280-ը՝ 47.00.57, տող 285-ը՝ 47.00.58, տող 290-ը՝ 47.00.59 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:

23. Տող 295-ը ներառում է 300-310 տողերի հանրագումարը:

24. Տող 300-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.31 ծածկագրով, տող 305-ը՝ 47.00.32, տող 310-ը՝ 47.00.33 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:

25. Տող 315-ը ներառում է 320-355 տողերի հանրագումարը:

26. Տող 320-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.41 ծածկագրով, տող 325-ը՝ 47.00.42, տող 330-ը՝ 47.00.43, տող 335-ը՝ 47.00.44, տող 340-ը՝ 47.00.45, տող 345-ը՝ 47.00.46, տող 350-ը՝ 47.00.47, տող 355-ը՝ 47.00.49, ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:

27. Տող 360-ը ներառում է 365-405 տողերի հանրագումարը:

28. Տող 365-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.61 ծածկագրով, տող 370-ը՝ 47.00.62, տող 375-ը՝ 47.00.63, տող 380-ը՝ 47.00.64, տող 385-ը՝ 47.00.65, տող 390-ը՝ 47.00.66, տող 395-ը՝ 47.00.67, տող 400-ը՝ 47.00.68, տող 405-ը՝ 47.00.69 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:

29. Տող 410-ը ներառում է 415, 420 -440 և 445-455 տողերի հանրագումարը:

30. Տող 415-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.71 ծածկագրով, տող 420-ը՝ 47.00.72, տող 425-ը՝ 47.00.73, տող 430-ը՝ 47.00.74, տող 435-ը՝ 47.00.75, տող 440-ը՝ 47.00.76, տող 445-ը՝ 47.00.77, տող 450-ը՝ 47.00.78, տող 455-ը՝ 47.00.79 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:

31. Տող 460-ը ներառում է 465, 470-515 տողերի հանրագումարը:

32. Տող 465-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.81 ծածկագրով, տող 470-ը՝ 47.00.82, տող 475-ը՝ 47.00.83, տող 480-ը՝ 47.00.84, տող 490-ը՝ 47.00.85, տող 495-ը՝ 47.00.86, տող 500-ը՝ 47.00.87, տող 505-ը՝ 47.00.88, տող 510-ը՝ 47.00.89 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:

33. Տող 520-ը ներառում է 525-535 տողերի հանրագումարը:

34. Տող 525-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.91 ծածկագրով, տող 530-ը՝ 47.00.92, տող 535-ը՝ 47.00.99 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:

35. Տող 540-ը ներառում է 110 և 240 տողերի հանրագումարը:

36. Հաշվետվության բաժին 1.1-ի 2-րդ սյունակի 545 տողը լրացվում է բաժին 1-ի 1-ին սյունակի 470 տողից, 550-ից 585 տողերը՝ 265 տողից, 590 տողը՝ 290 տողից, 595 տողը՝ 390 տողից, 600 տողը՝ 725 տողից 605 տողը՝ 650 տողից, 610, 615, 620 տողերը՝ 310 տողից, 625 տողը՝ 475 տողից, 630 տողը՝ 305 տողից, 635 տողը՝ 300 տողից, 640 տողը՝ 510 տողից:

37. Հաշվետվության բաժին 1.2-ի 645 տողի 2-րդ սյունակը լրացվում է բաժին 1-ի 1-ին սյունակի 220 տողից:

38. Հաշվետվության 2-րդ բաժնի 655 տողը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 45.11.21 ծածկագրով, տող 660-ը՝ 45.11.23, տող 665-ը՝ 45.11.3, տող 670-ը՝ 45.19.21, տող 675՝ 45.19.3, տող 680-ը՝ 45.11.4, տող 685-ը՝ 45.19.4, տող 690-ից 705-ը ՝ 45.19.1, տող 710-ը՝ 45.3, տող 715-ը՝ 45.31.11, տող 720-ը՝ 45.31.12 և 45.31.20, տող 735-ը՝ 45.32.21, տող 740-ը՝ 45.32.22 և 45.32.29, տող 750-ը՝ 45.40.20, 755 տողը՝ 45.40.10 և տող 760-ը՝ 45.40.40 և 45.40.30 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:

39. Հաշվետվության 2.1 բաժնի 770 տողը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 45.20.11, 45.20.12, 45.20.13, 45.20.14, 45.20.15, 45.20.21, 45.20.30 ծածկագրով, տող 775-ը՝ 45.40.50 ծածկագրով ապրանքների վաճառքը և մնացորդը: