Համարը 
N 263-Ա
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.03.2017
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
17.03.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.03.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԴԱՐԴԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մարտի 2017 թվականի N 263-Ա

 

«ԴԱՐԴԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 168 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունները լրացուցիչ գրավով («Ավտոճանապարհային մեքենաներ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցներ և արտադրամիջոցներ, որոնց շուկայական արժեքն ըստ «Էքսպերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2017 թվականի մայիսի 5-ին տրամադրված N 70414-1 գնահատման ակտի կազմում է 242,655,000 դրամ) ապահովելու դեպքում՝ թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին հետաձգել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2010 թվականի ապրիլի 7-ին կնքված N 01 պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրի հիման վրա ընկերության կողմից ստանձնած վարկային պարտավորության մնացորդ՝ 930.016,39 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ժամկետանց պարտքի հիմնական գումարի, դրա նկատմամբ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը հաշվարկված տարեկան 2 տոկոս դրույքաչափով տոկոսագումարի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների մարման ժամկետները:

(1-ին կետը փոփ. 17.08.17 N 1010-Ա)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝

1) «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել պայմանագրի փոփոխման մասին համաձայնագիր՝ սահմանելով, որ ընկերության նկատմամբ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը հաշվարկված տոկոսագումարները և տույժի գումարները ենթակա են կապիտալացման` որպես վարկի հիմնական գումար.

2) «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքվող պայմանագրում սահմանել, որ ընկերությունը պարտքի մարման նպատակով պարտավոր է 2017 թվականից սկսած մինչև 2021 թվականը ներառյալ, համամասնորեն մարման պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել կապիտալացված վարկի գումարը և պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով սահմանված տոկոսագումարը:

Ընկերությունը պարտավորվում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին վճարել թիվ ԱՐԴ1/0113/02/14, ԱՐԴ1/2008/02/14 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից վճարված պետական տուրքի և ընկերության կողմից նույն գործի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան ներկայացրած վերաքննիչ բողոքի համար պակաս վճարված պետական տուրքի գումարները.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում՝ սահմանված կարգով կատարել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2010 թվականի ապրիլի 7-ին կնքված N 01 պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրի ժամանակացույցում` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վարկի մարման պայմաններին համապատասխան:

(2-րդ կետը լրաց. 17.08.17 N 1010-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 17

Երևան