Համարը 
թիվ 19-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2017.11.01/30(599) Հոդ.341
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
09.10.2017
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
09.10.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.11.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 1-ԲՈՐՍԱ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 հոկտեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60317407

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 հոկտեմբեր 2017 թ.

թիվ 19-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 1-ԲՈՐՍԱ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ապրանքային բորսայի գործունեության վերաբերյալ» Ձև 1-բորսա (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ապրանքային բորսայի գործունեության վերաբերյալ» Ձև 1-բորսա (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2017 թվականի հոկտեմբերի 9-ի
թիվ 19-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_13490 

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՁԵՎ 1-ԲՈՐՍԱ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

_______________________________________________________________________

 

20

 

թ.

 

եռամսյակ

 Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման

Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 5-ը ներառյալ:

Ներկայացնում է

 

(անվանումը և կազմակերպաիրավական ձևը)

Գտնվելու վայրը

         

(գործունեության իրականացման հասցեն)

(փոստային դասիչ)

Մարզը

     

Համայնքը /Վարչական շրջանը

       

Փաստացի գործունեության հիմնական տեսակը

           

Պետական գրանցման համարը

                         

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը

               

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

Հեռախոսահամար(ներ)

 

Էլեկտրոնային փոստ

@

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

Ցուցանիշի ծածկագիրն ըստ Արտադրանքի դասակարգիչ ըստ գործունեության տեսակների (ԱԴԳՏ) հատվածների և անվանումը

Տողի համարը

Բորսային առևտրի շրջանառությունը,
հազ. դրամ

Բորսային գործարքների քանակը, միավոր

ծածկագիրը

անվանումը

ընդամենը

այդ թվում՝

ընդամենը

այդ թվում՝

ռեզի-դենտ-ների հետ

ոչ ռեզի-դենտ-ների հետ

ռեզի-դենտ-ների հետ

ոչ ռեզի-դենտ-ների հետ

Ա

Բ

Գ

1

2

3

4

5

6

 

Ապրանքներ, ընդամենը

01

           
 

այդ թվում՝

             

01

Բուսաբուծության, կենդանիների բուծման, որսորդության բնագավառի արտադրանք

02

           

01.11.1

որից՝ ցորեն

02.1

           

02

Անտառային տնտեսության արտադրանք

03

           

03

Ձուկ և ձկնորսության այլ արտադրանք

04

           

05

Քարածուխ և գորշ ածուխ (լիգնիտ)

05

           

06

Անմշակ նավթ և բնական գազ

06

           

07

Մետաղական հանքաքարեր

07

           

08

Հանքագործական արդյունաբերության այլ արտադրանք

08

           

10

Սննդամթերք

09

           

11

Խմիչքներ

10

           

12

Ծխախոտային արտադրատեսակներ

11

           

13

Մանածագործական արտադրատեսակներ

12

           

14

Հագուստ

13

           

15

Կաշի և կաշվե արտադրատեսակներ

14

           

16

Փայտանյութ, արտադրատեսակներ փայտից և խցանակեղևից

15

           

17

Թուղթ և թղթե արտադրատեսակներ

16

           

19

Կոքս և նավթամթերք

17

           

20

Հիմնային քիմիական նյութեր և քիմիական արտադրանք

18

           

21

Դեղագործական արտադրանք

19

           

22

Ռետինե և պոլիմերային արտադրատեսակներ

20

           

23

Այլ հանքային ոչ մետաղական արտադրատեսակներ

21

           

24

Մետաղներ մետաղական արտադրատեսակների արտադրության համար

22

           

24.41

որից՝ թանկարժեք մետաղներ

22.1

           

25

Պատրաստի մետաղե արտադրատեսակներ, բացի մեքենաներից և սարքավորանքից

23

           

26

Համակարգիչներ, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանք

24

           

27

Էլեկտրական սարքավորանք

25

           

28

Մեքենաներ և սարքավորանք, չներառված ուրիշ խմբավորումներում

26

           

29

Ավտոտրանսպորտային միջոցներ, կցանքներ և կիսակցանքներ

27

           

30

Այլ տրանսպորտային սարքավորանք

28

           

31

Կահույք

29

           

32

Այլ արդյունաբերական արտադրատեսակներ

30

           

35

Էլեկտրականություն, գազ, գոլորշի և լավորակած օդ

31

           
 

Այլ ապրանքներ չներառված վերը նշված խմբավորումներում

32

           

Ղեկավար

   

(ազգանուն, անուն)

(ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

   

 (ազգանուն, անուն)

 (ստորագրություն, պաշտոն)


                                                                     

«      »

_____________

20    թ.

 (լրացման ամսաթիվը)

 

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2017 թվականի հոկտեմբերի 9-ի
թիվ 19-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ
«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 1-ԲՈՐՍԱ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 
1.    Հրահանգը սահմանում է «Ապրանքային բորսայի գործունեության վերաբերյալ» (Ձև 1-բորսա (եռամսյակային)) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը: Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից տվյալ հաշվետվության համար ստեղծված վիճակագրական մշտադիտարկման դաշտում ընդգրկված կազմակերպությունները, որոնք նախապես տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:

2.

Հաշվետվությունը ներկայացվում է դրանում նշված ժամկետում:
3. Կազմակերպության ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունում ներառվում են կազմակերպության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:
4. Կազմակերպությունները կազմում են եռամսյակային հաշվետվություններ բորսայի գործունեության վերաբերյալ:
5.

Կազմակերպության փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը համախառն ավելացված արժեքի ընդհանուր ծավալում կազմում է առավել մեծ տեսակարար կշիռ: Շատ դեպքերում գործունեության հիմնական տեսակը նպատակահարմար է որոշել համախառն արտադրանքի ծավալի, զուտ հասույթի, աշխատողների ընդհանուր թվաքանակի կամ այլ ցուցանիշների տեսակարար կշռով:

6. Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:
7.     Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 
8. Հաշվետվությունը կազմված է 1 բաժնից:

Բորսայական առևտրի ընդամենը ապրանքների (տող 01), ինչպես նաև յուրաքանչյուր ապրանքային խմբի (տող 02-ից տող 32) (ըստ «Արտադրանքի դասակարգիչ ըստ գործունեության տեսակների» (ԱԴԳՏ) հատվածների) համար անհրաժեշտ է լրացնել

 

- բորսային առևտրի շրջանառության ծավալը հազար դրամով՝ (ընդամենը, և այդ

  թվում՝ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների բաշխվածության),

 

- բորսային առևտրի գործարքների քանակը (միավոր)` (ընդամենը, և այդ թվում՝

  ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների բաշխվածության):

9. Բորսային առևտուրը բորսայի կողմից սահմանված կարգով բորսային ապրանքի կազմակերպված, հրապարակային առուծախն է:
10.  

Բորսային գործարքը բորսայում գրանցված այն պայմանագիրն է, որը բորսային առևտրի մասնակիցները բորսային ապրանքի վերաբերյալ կնքել են որպես այդ ապրանքի սակարկության արդյունք:

11.

Ինստիտուցիոնալ միավորը տնտեսական միավոր է, որն ընդունակ է իր անունից տիրապետել ակտիվների, ստանձնել պարտավորություններ, մասնակցել տնտեսական գործունեությանը և գործառնություններ իրականացնել այլ միավորների: Ինստիտուցիոնալ միավորը համարվում է երկրի տնտեսական տարածքի ռեզիդենտ, եթե այդ տարածքում այն ունի գերիշխող տնտեսական շահերի կենտրոն, այսինքն` անսահմանափակ կամ երկարատև ժամանակահատվածում (սովորաբար մեկ տարի), իրականացնում կամ միտված է իրականացնելու տնտեսական գործունեություն կամ նշանակալի ծավալով գործառնություններ:

12. Ապրանքային շուկան տնտեսական միավորների միջև հարաբերությունների համակարգ է, որը հանդիսանում է որակապես միատարր և հեշտությամբ փոխանակելի ապրանքների որոշակի կանոններով իրականացվող առք ու վաճառքի գործարքների կարգավորող: