Համարը 
թիվ 24-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2018.11.01/27(630) Հոդ.232
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
19.10.2018
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.10.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ  «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԲՌ (ՏԱՐԵԿԱՆ), «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԲՌ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի ԹԻՎ 06-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հոկտեմբերի 2018 թ.

թիվ 24-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԲՌ (ՏԱՐԵԿԱՆ), «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԲՌ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի ԹԻՎ 06-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Իրավաբանական անձանց վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» Ձև 1-ԲՌ (տարեկան) վիճակագրական հաշվետվությունը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Իրավաբանական անձանց վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» Ձև 1-ԲՌ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Հաստատել «Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» Ձև 2-ԲՌ (տարեկան) վիճակագրական հաշվետվությունը՝ համաձայն հավելված 3-ի:

4. Հաստատել «Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» Ձև 2-ԲՌ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 4-ի:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2017 թվականի հուլիսի 14-ի «Իրավաբանական անձանց վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին», «Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» պետական վիճակագրական հարցաթերթերը և դրանց լրացման հրահանգները հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 31-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 06-Ն որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 24-Ն որոշման

 

Ձև 1-ԲՌ (տարեկան)

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ

20  թ. տարեկան

Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ. հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:

Ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը:

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

 Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

1. Իրավաբանական անձի նույնականացման ծածկագիրը (ՁԿԴ)

               

(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)

2. Պետական ռեգիստրում գրանցման համարը
     
.
     
.
             

(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)

3. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

4. Իրավաբանական անձի լրիվ անվանումը

 _______________________________________________________________________

5. Հաշվետու տարում գործելու հանգամանքը

 5.1 Հաշվետու տարում գործունեություն իրականացրած ամիսների թիվը (նշել 0-12)

 

5.2 Իրավաբանական անձը ներկայումս գործո՞ւմ է, թե ոչ 

(կատարել V նշումը համապատասխան վանդակներից որևէ մեկում)

 

Այո

 
Ոչ

  

6. Հիմնադիրները (մասնակիցները)

(կատարել V նշումը համապատասխան վանդակներից որևէ մեկում)

 
1. Պետություն
 
 
2. Համայնք  
 
3. Իրավաբանական անձ
 
4. Քաղաքացի
 
 
 5. Օտարերկրյա մասնակից (օտարերկրյա պետություն, համայնք, իրավաբանական անձ, քաղաքացի)
 

7. Տեղեկատվություն օտարերկրյա մասնակցի վերաբերյալ

 (սույն բաժինը լրացվում է 6-րդ կետի 5-րդ ենթակետին դրական պատասխան տված (կանոնադրական կապիտալում օտարերկրյա մասնակցություն ունեցող) իրավաբանական անձանց համար)

7.1 Իրավաբանական անձի օտարերկրյա մասնակցի

քաղաքացիության երկիրը

______________________________

(նշել երկրի անվանումը)

7.2 Իրավաբանական անձը հանդիսանո՞ւմ է արդյոք օտարերկրյա

կազմակերպության առանձնացված ստորաբաժանում, մասնաճյուղ կամ

ներկայացուցչություն ՀՀ տարածքում (կատարել V նշումը համապատասխան վանդակում)

 

Այո

 
Ոչ

8. Իրավաբանական անձն ո ՞ւնի առանձնացված ստորաբաժանում(ներ) (մասնաճյուղ(եր), ներկայացուցչություն(ներ)),

(կատարել V նշումը համապատասխան վանդակում)

 
ՀՀ տարածքում

 

Այլ երկրներում
 

9. Գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրի.

Մարզը/ք. Երևան _____________________________________________

Համայնքը __________________________________________________

Բնակավայրը/Երևան քաղաքի վարչական շրջանը ____________________

Հասցեն ____________________________________________________

       

(փողոցը, շենքը, բնակարանը)

(փոստային դասիչ)

Հեռախոսահամար(ներ) _______________________________________

Էլեկտրոնային փոստ _________________________________________

 

10. Իրավաբանական անձի կողմից հաշվետու տարում իրականացված տնտեսական գործունեության տեսակ(ներ)ին համապատասխան թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների, առևտրաշրջանառության ծավալը/հասույթը և աշխատողների միջին տարեկան թվաքանակը:

 

Գործունեության տեսակի ծածկագիրը
(լրացվում է համաձայն «Տնտեսական գոծունեության տեսակների դասակարգչի» 5 նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը)

Ծավալը/հասույթը (հազար դրամ)
(լրացվում է առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)

Աշխատողների թվաքանակը (մարդ) (լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը, տասնորդական ճշտությամբ)

1.

               

2.

               

3.

               

4.

               

5.

               

6.

               

Ընդամենը

   

11. Տեղեկություններ ղեկավարի վերաբերյալ

 

Ղեկավար՝

_________________________________

(ազգանուն, անուն)

Ղեկավարի սեռը` տղամարդ
 
կին
 
    (կատարել V նշումը համապատասխան վանդակում)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

_____________________________

(ազգանուն,անուն) 

_____________(ստորագրություն) 

 
 

« ___ » ____________20___թ.

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 24-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«Իրավաբանական անձանց վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» Ձև 1-ԲՌ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Սույն հրահանգը կարգավորում է իրավաբանական անձանց կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

Բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրը վիճակագրական տեղեկատվական ռեգիստր է` (մշտական արդիականացման ենթակա տվյալների բազա), որը վարվում է վիճակագրական դիտարկումների անցկացման, դրանց ընտրանքի կառուցման աշխատանքների կազմակերպման, համակարգման և իրականացման նպատակով:

Հաշվետվությունը լրացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված, տնտեսության ոչ ֆինանսական կազմակերպությունների հատվածի («Տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների դասակարգիչ», տես՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=103928# հղումը ) բոլոր գործող իրավաբանական անձինք:

Հաշվետվությունում պարունակվող տվյալներն (տեղեկություններն) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով:

Հաշվետվության տվյալները լրացվում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների (ռեսպոնդենտների) կողմից ինքնուրույնաբար: Կետ 10-ում նշված գործունեության տեսակների ծածկագրերը լրացվում են իրավաբանական անձի կողմից ինքնուրույնաբար՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

Հաշվետվությունը լրացվում է հաշվետու տարվա արդյունքների հիման վրա:

Հաշվետվությունը ներկայացվում է դիմային էջում նշված սահմանված ժամկետում:

Հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

 

2. Լրացման կարգը

 

Հաշվետվության կետ 1-ը` «Իրավաբանական անձի նույնականացման ծածկագիրը», կետ 2-ը` «Պետական ռեգիստրում գրանցման համարը» և կետ 3-ը՝ «Հարկ վճարողի հաշվառման համարը» լրացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված վկայականի համապատասխան տողերի:

4-րդ` «Իրավաբանական անձի լրիվ անվանումը», 6-րդ` «Հիմնադիրները (մասնակիցները)», 7-րդ՝ «Տեղեկատվություն օտարերկրյա մասնակցի վերաբերյալ» և 8-րդ՝ «Իրավաբանական անձն ո՞ւնի առանձնացված ստորաբաժանումներ(մասնաճյուղեր), ներկայացուցչություններ» կետերը լրացվում են իրավաբանական անձանց կանոնադրության հիման վրա: Ընդ որում, կետ 6-ում «V» նշումը համաձայն «Ազգային հաշիվների համակարգ 2008» մեթոդաբանության կատարվում է.

1) այն հիմնադրի (մասնակցի) դիմաց, ով կանոնադրական կապիտալում ունի առնվազն 50% մասնաբաժին,

2) պետական/համայնքային և իրավաբանական անձ/քաղաքացի բաժնեմասերի հավասարության դեպքում՝ պետական/համայնքային հիմնադրի (մասնակցի) դիմաց,

3) պետական/համայնքային և օտարերկրյա բաժնեմասերի հավասարության դեպքում՝ պետական/համայնքային հիմնադրի (մասնակցի) դիմաց,

4) օտարերկրյա և իրավաբանական անձ/քաղաքացի բաժնեմասերի հավասարության դեպքում՝ օտարերկրյա հիմնադրի(մասնակցի) դիմաց:

5-րդ՝ «Հաշվետու տարում գործելու հանգամանքը» բաժնի 5.1՝ «Հաշվետու տարում գործունեություն իրականացրած ամիսների թիվը» կետում նշվում է 0-ից 12 միջակայքի թիվ՝ կախված իրավաբանական անձի հաշվետու տարում աշխատած ամիսների թվից, իսկ 5.2 կետում՝ «Այո» կամ «Ոչ» վանդակներից մեկում կատարվում է «V» նշում՝ կախված իրավաբանական անձի կողմից հաշվետվությունը ներկայացնելու պահի դրությամբ վերջինիս գործել-չգործելու հանգամանքից:

9-րդ` «Իրավաբանական անձի գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրը» կետում լրացվում է իրավաբանական անձի գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը:

10-րդ` «Իրավաբանական անձի կողմից հաշվետու տարում իրականացված գործունեության տեսակ(ներ)ին համապատասխան թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների, առևտրաշրջանառության ծավալը/հասույթը և աշխատողների միջին տարեկան թվաքանակը» կետում լրացվում են իրավաբանական անձի կողմից հաշվետու տարում իրականացված տնտեսական գործունեության բոլոր (և' հիմնական, և' ոչ հիմնական) տեսակների ծածկագրերն համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5 նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը)` ըստ հասույթի (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի՝ հազար դրամներով) նվազող հաջորդականության:

Աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները:

Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ):

 Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:

11-րդ` «Տեղեկություններ ղեկավարի վերաբերյալ» կետում լրացվում է իրավաբանական անձի ղեկավարի, նրա սեռի, ինչպես նաև հաշվետվությունը լրացնողի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը:

 

Հավելված 3
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 24-Ն որոշման

 

ՁԵՎ 2-ԲՌ (տարեկան)

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ

20  թ. տարեկան

Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ. հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:

Ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը:

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

 

1. Պետական ռեգիստրում գրանցման համարը
     
.
     
.
             

(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)

2. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)

3. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը 

__________________________________________
(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)

4. Անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրի

Մարզը/ք. Երևան _____________________________________________

Համայնքը __________________________________________________

Բնակավայրը/Երևան քաղաքի վարչական շրջանը ____________________

Հասցեն ____________________________________________________

       

(փողոցը, շենքը, բնակարանը)

(փոստային դասիչ)

Հեռախոս(ներ)ը ___________________Էլեկտրոնային փոստ ___________________

 

5. Անհատ ձեռնարկատիրոջ կողմից հաշվետու տարում իրականացված տնտեսական գործունեության տեսակ(ներ)ին համապատասխան թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների, առևտրաշրջանառության ծավալը/հասույթը և աշխատողների միջին տարեկան թվաքանակը:

 

Գործունեության տեսակի ծածկագիրը
(լրացվում է համաձայն «Տնտեսական գոծունեության տեսակների դասակարգչի» 5 նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը)

Ծավալը/հասույթը (հազար դրամ)
(լրացվում է առանց ավելացված
արժեքի և ակցիզային hարկերի)

Աշխատողների թվաքանակը (մարդ) (լրացվում է միջին տարեկան աշխատողների թվաքանակը, տասնորդական ճշտությամբ)

1.

               

2.

               

3.

               

4.

               

5.

               

6.

               

Ընդամենը

   

 6.Անհատ ձեռնարկատերը ներկայումս (լրացման պահին) գործում է, թե ոչ
(կատարել V նշումը համապատասխան վանդակներից որևէ մեկում)

 

Այո

 
Ոչ

 

Անհատ ձեռնարկատեր`

_____________

/ստորագրություն/

« ___ » ____________20___թ.

 

Հավելված 4
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 24-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի մասին» Ձև 2 ԲՌ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման

 

1. Ընդհանուր դրույթներ

Սույն հրահանգը կարգավորում է անհատ ձեռնարկատերերի կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

Բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրը վիճակագրական տեղեկատվական ռեգիստր է` (մշտական արդիականացման ենթակա տվյալների բազա), որը վարվում է վիճակագրական դիտարկումների անցկացման, դրանց ընտրանքի կառուցման աշխատանքների կազմակերպման, համակարգման և իրականացման նպատակով:

Հաշվետվությունը լրացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված բոլոր անհատ ձեռնարկատերերը:

Հաշվետվության տվյալները լրացվում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների (ներկայացնողների) կողմից ինքնուրույնաբար: Կետ 5-ում նշված գործունեության տեսակների ծածկագրերը լրացվում են անհատ ձեռնարկատիրոջ կողմից ինքնուրույնաբար՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

Հաշվետվությունը լրացվում է հաշվետու տարվա արդյունքների հիման վրա:

Հաշվետվությունը ներկայացվում է դիմային էջում նշված սահմանված ժամկետում:

Հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

2. Լրացման կարգը

Հաշվետվությունում պարունակվող տվյալներն (տեղեկություններն) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով:

Հաշվետվության կետ 1-ը` «Պետական ռեգիստրում գրանցման համարը», կետ 2-ը՝ «Հարկ վճարողի հաշվառման համարը» և կետ 3-ը՝ «Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը», լրացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված վկայականի համապատասխան տողերի:

4-րդ` «Անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրը» կետում լրացվում է նրա գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրը (հասցեն):

5-րդ` «Անհատ ձեռնարկատիրոջ կողմից հաշվետու տարում իրականացված տնտեսական գործունեության տեսակ(ներ)ին համապատասխան թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների, առևտրաշրջանառության ծավալը/հասույթը և աշխատողների միջին տարեկան թվաքանակը» կետում լրացվում են անհատ ձեռնարկատիրոջ կողմից հաշվետու տարում իրականացված տնտեսական գործունեության բոլոր (և' հիմնական, և' ոչ հիմնական) տեսակների ծածկագրերը համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5 նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը)` ըստ հասույթի (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի՝ հազար դրամներով) նվազող հաջորդականության: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ):

6-րդ` «Անհատ ձեռնարկատերը ներկայումս (հաշվետվության լրացման պահին) գործում է թե ոչ» կետում «Այո» կամ «Ոչ» վանդակներից մեկում կատարվում է «V» նշում՝ կախված հաշվետվությունը ներկայացնելու պահի դրությամբ վերջինիս գործել-չգործելու հանգամանքից: