Համարը 
N 811-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 21.05.2021
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.05.2021
Ստորագրող մարմինը 
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
20.05.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.05.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2021 թվականի N 811-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1511-Ն և 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1562-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1125-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 5-րդ կետից հանել «մինչև» և «` ըստ ռիսկայնության աստիճանի նվազման» բառերը, իսկ «ստուգման ենթակա» բառերից հետո լրացնել «և ռիսկի ամենաբարձր միավորներ ունեցող» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին և 5.2-րդ կետերով.

«5.1. Ցածր ռիսկայնության խմբում ընդգրկվում է ստուգման ենթակա և ռիսկի ամենացածր միավորներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների 30 տոկոսը:

5.2. Միջին ռիսկայնության խմբում ներառվում են բարձր և ցածր խմբերում չներառված մնացած բոլոր վերահսկվող տնտեսավարող սուբյեկտները:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.

«6.1. Ռիսկի գնահատման արդյունքում հավասար միավորներ ստացած տնտեսավարող սուբյեկտները չեն կարող ընդգրկվել ռիսկայնության տարբեր խմբերում: Տվյալ դեպքում հավասար միավորներ ունեցող բոլոր տնտեսավարողներն ընգրկվում են նվազ ռիսկայնության խմբում:».

4) 11-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերից հանել «և հաջորդ տարվա ստուգումների ծրագրում ընդգրկվում է մինչև քսան տոկոսը՝ ռիսկայնության աստիճանի նվազմամբ» բառերը.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին կետով.

«11.1. Եթե տնտեսավարող սուբյեկտը գործունեություն է իրականացնում մի քանի ոլորտներում, ապա հիմք է ընդունվում այն ոլորտի ցուցանիշը, որտեղ տնտեսավարող սուբյեկտն ստացել է գործունեության ռիսկի առավել բարձր միավոր:».

6) N 3 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

7) 18-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

8) 19-րդ կետի 2-րդ ենթակետը «50 միավոր կշիռ:» բառերից հետո լրացնել «Միևնույն ոլորտում մեկից ավելի ստուգաթերթերով ստուգում իրականացնելու դեպքում ստուգաթերթերի միջոցով հաշվարկված ռիսկայնության գնահատման հիմքում դրվում է առավելագույն գումարային միավոր ստացած ստուգաթերթի արդյունքը։» բառերով.

9) 19-րդ կետի 3-րդ ենթակետը «Անհատական ռիսկ =» բառերից հետո լրացնել «(Ա1/70)*150, եթե գնահատվող օբյեկտում ստուգում չի իրականացվել կամ ((Ա1+Ա2)/120)*150, եթե գնահատվող օբյեկտում ստուգում իրականացվել է, սակայն հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարական չի տրվել կամ դրա կատարման ժամկետը դեռ չի լրացել, իսկ մյուս դեպքերում`» բառերով, իսկ «ստուգաթերթերի միջոցով հաշվարկված ռիսկայնության գնահատականն է,» բառերից հետո՝ «որը որոշվում է հետևյալ բանաձևով՝ Ա2 = (n1/n2)*50, որտեղ n1-ը ստուգման հարցերի շրջանակում այդ հարցերի պատասխաններից ստացված կշիռների գումարի արժեքն է, իսկ n2-ը՝ ստուգման հարցերի շրջանակում այդ հարցերի պատասխաններից ստացված կշիռների գումարի առավելագույն հնարավոր արժեքը,» բառերով.

10) 20-րդ կետում «Հաշվարկված չափանիշների միավորների արդյունքում ստացվում է գործունեության տեսակի նախնական անհատական ռիսկի գնահատականը» բառերը փոխարինել «Մի քանի չափորոշչի առկայության պարագայում ռիսկայնության գնահատականը հավասար է N 4 աղյուսակի չափորոշիչներից առավելագույնի արժեքին:» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

   

20.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

          

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 20-ի N 811-Ն որոշման

 

«Աղյուսակ N 3

 

Ծածկա-

գիրը

Տնտեսական գործունեության ոլորտը՝ ըստ ՏԳՏԴ-ի

Միավորը

01

Բուսաբուծություն ու անասնաբուծություն, որսորդություն և հարակից ծառայություններ

 

01.1

Ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում

44

01.2

Բազմամյա մշակաբույսերի աճեցում

44

01․3

Տնկիների և այլ տնկանյութերի աճեցում. բոլոր խմբերը

44

01.4

Անասնաբուծություն

50

01.6

Գյուղատնտեսության բնագավառում օժանդակ գործունեություն և բերքի մշակում բերքահավաքից հետո՝ ոռոգում

75

01.7

Որսորդություն, վայրի կենդանիների որսում որոգայթներով և ծառայությունների մատուցում այդ բնագավառում

84

02

Անտառային տնտեսություն և փայտամթերումներ

 

02.1

Անտառաբուծություն, անտառային տնտեսության բնագավառում այլ հարակից գործունեություն

84

02.2

Փայտամթերումներ

84

02.3

Վայրի բույսերի և անտառամթերքի հավաքում

84

03

Ձկնորսություն և ձկնաբուծություն

 

03.2

Ձկնաբուծություն

77

05

Քարածխի և գորշ ածխի արդյունահանում

 

05․1

Գորշ ածխի արդյունահանում

80

05.2

Գորշ ածխի (լիգնիտի) արդյունահանում

80

06

Անմշակ նավթի և բնական գազի արդյունահանում

 

06․1

Անմշակ նավթի արդյունահանում

80

06․2

Բնական գազի արդյունահանում

80

07

Մետաղական հանքաքարի արդյունահանում

 

07.1

Երկաթի հանքաքարի արդյունահանում

97

07.2

Գունավոր մետաղների հանքաքարերի արդյունահանում

97

08

Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղեր

 

08.1

Քարի, ավազի և կավի արդյունահանում

80

08.9

Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղեր՝ չներառված ուրիշ խմբավորումներում

73

09

Հանքագործական արդյունաբերության հարակից գործունեություն

 

09.1

Նավթի և բնական գազի արդյունահանման բնագավառում օժանդակ ծառայությունների մատուցում

77

09.9

Հանքագործական արդյունաբերության այլ ճյուղերում օժանդակ ծառայությունների մատուցում

77

10

Սննդամթերքի արտադրություն

 

10.1

Մսի մշակում և պահածոյացում, մսամթերքի արտադրություն

40

10.2

Ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակում և պահածոյացում

40

10.3

Մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում

35

10.4

Բուսական և կենդանական յուղերի և ճարպերի արտադրություն

35

10.5

Կաթնամթերքի արտադրություն

37

10.6

Ալրաղաց արդյունաբերության, օսլայի և օսլա պարունակող մթերքի արտադրություն

36

10.7

Հացի և ալյուրե հրուշակեղենի արտադրություն

32

10.8

Այլ սննդամթերքի արտադրություն

21

10.9

Պատրաստի անասնակերի արտադրություն

36

11

Խմիչքների արտադրություն

 

11.0

Խմիչքների արտադրություն

47

12

Ծխախոտային արտադրատեսակների արտադրություն

 

12.0

Ծխախոտային արտադրատեսակների արտադրություն

44

13

Մանածագործական արտադրատեսակների արտադրություն

 

13.1

Մանածագործական թելքի նախապատրաստում և մանում

31

13.2

Մանածագործվածքի արտադրություն

31

13.3

Մանածագործվածքի վերջնամշակում

31

13.9

Այլ մանածագործական արտադրատեսակների արտադրություն

40

14

Հագուստի արտադրություն

 

14.2

Մորթե արտադրատեսակների արտադրություն

40

15

Կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրություն

 

15.1

Կաշվի դաբաղում և վերջնամշակում, ճամպրուկների, պայուսակների և թամբալծասարքային արտադրատեսակների արտադրություն, մորթու վերջնամշակում և ներկում

80

16

Փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից

 

16.1

Բնափայտի սղոցում և ռանդում

32

16.2

Փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն

32

17

Թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն

 

17.1

Թաղանթանյութի, թղթի և ստվարաթղթի արտադրություն

44

17.2

Թղթե և ստվարաթղթե արտադրատեսակների արտադրություն

44

18

Պոլիգրաֆիական գործունեություն, գրառված կրիչների բազմացում

 

18.1

Պոլիգրաֆիական գործունեություն և ծառայությունների մատուցում այդ բնագավառում

40

19

Կոքսի և թորած նավթամթերքի արտադրություն

 

19.2

Թորած նավթամթերքի արտադրություն

76

20

Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրություն

 

20.1

Հիմնային քիմիական նյութերի, պարարտանյութերի և ազոտական միացությունների, նախնական ձևերով պլաստմասսաների և սինթետիկ կաուչուկի արտադրություն

79

20.2

Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն

79

20.3

Ներկերի, լաքերի և համանման պատվածքների, տպագրական ներկերի և մածիկի արտադրություն

79

20.4

Օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրություն

79

20.5

Այլ քիմիական նյութերի արտադրություն

79

20.6

Արհեստական թելքի արտադրություն

79

21

Դեղագործական արտադրանքի արտադրություն

 

21.1

Հիմնային դեղագործական մթերքի արտադրություն

34

21.2

Դեղագործական պատրաստուկների և նյութերի արտադրություն

34

22

Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրություն

 

22.1

Ռետինե արտադրատեսակների արտադրություն

61

22.2

Պլաստմասսայե արտադրատեսակների արտադրություն

61

23

Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն

 

23.1

Ապակու և ապակե արտադրատեսակների արտադրություն

35

23.2

Հրահեստ արտադրատեսակների արտադրություն

35

23.3

Կավե շինանյութի արտադրություն

35

23.4

Այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

35

23.5

Ցեմենտի, կրի, գիպսի և գաջի արտադրություն

70

23.6

Բետոնից, ցեմենտից և գիպսից շինվածքների արտադրություն

35

23.7

Քարի սղոցում, մշակում և հարդարում

29

23.9

Հղկանյութերի արտադրություն և այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն՝ չներառված ուրիշ խմբավորումներում

29

24

Հիմնային մետաղների արտադրություն

 

24.1

Թուջի, պողպատի և ֆեռոհամահալվածքների արտադրություն

80

24.2

Պողպատե խողովակների, սնամեջ տրամատների և համանման կցամասերի արտադրություն

80

24.3

Պողպատի նախնական մշակում և այլ պողպատե արտադրատեսակների արտադրություն

80

24.4

Թանկարժեք և հիմնական գունավոր մետաղների արտադրություն

80

24.5

Մետաղների ձուլում

80

25

Պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրություն, բացի մեքենաներից և սարքավորանքից

 

25.3

Շոգեկաթսաների արտադրություն, բացի կենտրոնական ջեռուցման համակարգի կաթսաներից

25

25.4

Զենքի և զինամթերքի արտադրություն

25

25.5

Մետաղի կռում, մամլում, դրոշմում և գլոցում. փոշեմետաղագործություն

25

25.6

Մետաղների մշակում և պատում. մեխանիկական մշակում

25

27

Էլեկտրական սարքավորանքի արտադրություն

 

27.1

Էլեկտրաշարժիչների, գեներատորների, տրանսֆորմատորների, էլեկտրաբաշխիչ և կարգավորիչ ապարատների արտադրություն

33

27.2

Մարտկոցների և կուտակիչների արտադրություն

33

27.3

Էլեկտրահաղորդալարերի և դրանց միացման սարքվածքների արտադրություն

33

27.4

Էլեկտրական լուսավորման սարքավորանքի արտադրություն

33

27.9

Այլ էլեկտրական սարքավորանքի արտադրություն

33

28

Մեքենաների և սարքավորանքի արտադրություն՝ չներառված ուրիշ խմբավորումներում

 

28.1

Ընդհանուր նշանակության մեքենաների արտադրություն

30

28.4

Մետաղագործության համար մեքենաների և հաստոցների արտադրություն

30

31

Կահույքի արտադրություն

 

31.0

Կահույքի արտադրություն

33

32

Արտադրատեսակների արտադրություն՝ չներառված ուրիշ խմբավորումներում

 

32.1

Ոսկերչական արտադրատեսակների, ոչ թանկարժեք զարդերի արտադրություն, մետաղադրամների և շքանշանների հատում

26

32.4

Խաղերի և խաղալիքների արտադրություն

26

32.5

Բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրություն

26

33

Մեքենաների և սարքավորումների նորոգում

 

33.1

Պատրաստի մետաղական արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգում

26

35

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում

 

35.1

Էլեկտրաէներգիայի արտադրություն, հաղորդում և բաշխում

 

35.11

Էլեկտրաէներգիայի արտադրություն

 

35.11.1

Էլեկտրաէներգիայի արտադրություն ջերմաէլեկտրակայաններում

82

35.11.2

Էլեկտրաէներգիայի արտադրություն հիդրոէլեկտրակայաններում

85

35.11.3

Էլեկտրաէներգիայի արտադրություն միջուկային էլեկտրակայաններում

87

35.11.9

Էլեկտրաէներգիայի արտադրություն այլ աղբյուրներից

59

35.2

Գազի արտադրություն, գազակերպ վառելիքի բաշխում գազամատակարարման համակարգի միջոցով

81

35.3

Գոլորշու և լավորակ օդի մատակարարում

81

36

Ջրի հավաքում, մշակում և բաշխում

 

36.0

Ջրի հավաքում, մշակում և բաշխում

75

37

Կոյուղի

 

37.0

Կոյուղի

75

38

Թափոնների հավաքում, մշակում և ոչնչացում, նյութերի վերականգնում

 

38.1

Թափոնների հավաքում

72

38.2

Թափոնների մշակում և ոչնչացում

72

38.3

Նյութերի վերականգնում

72

39

Թափոնների վնասազերծում և այլ մշակում

 

39.0

Թափոնների վնասազերծում և այլ մշակում

72

41

Շենքերի շինարարություն

 

41.1

Կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ

57

41.2

Բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարություն

57

42

Քաղաքացիական շինարարություն

 

42.1

Ճանապարհների և երկաթուղիների շինարարություն

57

42.2

Կոմունալ կառույցների շինարարություն

57

42.9

Քաղաքացիական այլ կառույցների շինարարություն

57

43

Մասնագիտացված շինարարական գործունեություն

 

43.1

Շենքերի քանդում, շինարարական հրապարակի նախապատրաստում

49

45

Ավտոմեքենաների և Մոտոցիկլների մեծածախ ու մանրածախ առևտուր և նորոգում

 

45.2

Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում

21

45.4

Մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների առևտուր, տեխնիկական սպասարկում և նորոգում

21

55

Կացության կազմակերպում

 

55.1

Հյուրանոցների և համանման բնակատեղիների տրամադրման ծառայություններ

23

56

Հանրային սննդի կազմակերպում

 

56.1

Ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի ծառայություններ

23

58

Հրատարակչական գործունեություն

 

58․1

Գրքերի, պարբերական հրատարակությունների հրատարակում և այլ հրատարակչական գործունեություն

44

84

Պետության կառավարում և պաշտպանություն․ պարտադիր սոցիալական ապահովագրություն

 

84.1

Պետության կառավարում և հասարակության սոցիալ-տնտեսական քաղաքականություն

49

86

Առողջապահություն

 

86.1

Հիվանդանոցների գործունեություն

38

86.2

Բժշկական և ստոմատոլոգիական պրակտիկա

38

86.9

Առողջապահության բնագավառում այլ գործունեություն

38

91

Գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեություն

 

91․0

Գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեություն

84

93

Սպորտի, զվարճությունների և հանգստի կազմակերպման բնագավառում գործունեություն

 

93․1

Սպորտի բնագավառում գործունեություն

49

93․2

Զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն

49

95

Համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում

 

95.2

Անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում

20

96

Այլ անհատական ծառայությունների մատուցում

 

96.0

Այլ անհատական ծառայությունների մատուցում

20

»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

20.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2021 թվական: