041.0100.010302
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 մարտի 2002 թվականի N 100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ,
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ
ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն "Քաղաքացիական ծառայության մասին" Հայաստանի Հանրապետության
օրենքի 45-րդ հոդվածի պահանջների`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի
Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության, Հայաստանի
Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության
նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության,
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի
Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության, Հայաստանի
Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության,
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության, Հայաստանի
Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության, Հայաստանի Հանրապետության
քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ
էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների,
Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, Հայաստանի
Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի, Հայաստանի
Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների
վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի
կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
ջրային տնտեսության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի,
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության համար հաստատված աշխատողների առավելագույն թվի
սահմաններում սահմանել աշխատակազմի ղեկավարների հաստիքային միավոր` 150000
դրամ պաշտոնային դրույքաչափով:
(1-ին կետը փոփ. 27.06.03 թիվ 288-Ա որոշում)
2. Սահմանել, որ 2002 թվականի ընթացքում համապատասխան մարմինների
աշխատակազմերի ղեկավարների աշխատանքի վարձատրությունը կատարվում է "Հայաստանի
Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին" Հայաստանի
Հանրապետության օրենքով տվյալ մարմինների պահպանման ծախսերի համար նախատեսված
միջոցների հաշվին:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված պետական մարմինների ղեկավարներին`
ա) մինչեւ 2002 թվականի մարտի 9-ը նշանակել համապատասխան մարմնի
աշխատակազմի ղեկավար` ելնելով "Քաղաքացիական ծառայության մասին" Հայաստանի
Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներից.
բ) սույն որոշման կատարման ընթացքի մասին տեղեկատվություն ներկայացնել
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին: