«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10007150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 դեկտեմբերի 2006 թ. ք. Երևան |
N 1405-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ N 3.13.1, 7.006.08 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն մարդու համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների ցանկը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 15 նոյեմբերի 2005թ. N 2121-Ն որոշման 2-րդ կետի դ) ենթակետի, ինչպես նաև մարդու համար ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատող կազմակերպությունների աշխատողների մեկնելու կարգին ներկայացվող պահանջները սահմանելու նպատակով`
Հրամայում եմ՝
1. Հաստատել
ա) «Մարդու համար ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատող կազմակերպությունների աշխատողների մեկնելու կարգին ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.13.1,7.006.08 սանիտարահամաճարակային նորմերը և կանոնները:
2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա. Վանյանին`
սահմանել հսկողություն «Մարդու համար ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատող կազմակերպությունների աշխատողների մեկնելու կարգին ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.13.1, 7.006.08 սանիտարահամաճարակային նորմերի և կանոնների իրականացման նկատմամբ:
ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՍԿ N 3.13.1,7.006.08
ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՆՈՐՄԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ
1.1. I խմբի ախտածին կենսաբանական ազդակների և խոլերայի հարուցչի հետ անմիջապես աշխատող կամ «վարակիչ» գոտի այցելող, ինչպես նաև ժանտախտի էնզոոտիկ տարածքում աշխատող անձինք արձակուրդից, գործուղումից, աշխատանքից ազատվելուց (հետագայում` մեկնում) առաջ պետք է անցնեն օբսերվացիա:
1.2. II խմբի ախտածին միկրոօրգանիզմների (բացի խոլերայի հարուցչից) հետ աշխատողները օբսերվացիա չեն անցնում:
1.3. Օբսերվացիայի ժամկետը հավասար է տվյալ վարակիչ հիվանդության առավելագույն գաղտնի շրջանի տևողությանը.
- ժանտախտի հարուցչի հետ կամ ժանտախտով էնզոոտիկ տարածքում աշխատանքի դեպքում` 6 օր` ամենօրյա ջերմաչափումով,
- խոլերայի հարուցչի հետ աշխատանքի դեպքում` 5 օր,
- ժանտախտի և խոլերայի հարուցիչների հետ միաժամանակյա աշխատանքի դեպքում`
6 օր,
- I խմբի հպավարակիչ վիրուսների դեպքում` 21 օր:
1.4. Օբսերվացիայի ժամանակ այցելությունը «վարակիչ» գոտի արգելվում է:
1.5. Աշխատակցի նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն` ամենօրյա ջերմաչափումով, կամ սուր ստամոքս-աղիքային հիվանդության ախտանշաններ հայտնաբերելու նպատակով, որը կատարում է մեկուսարանի բժիշկը (բուժկետի):
1.6. Եթե աշխատակիցը օբսերվացիայի ընթացքում շփման մեջ է եղել ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատող և բարձր ջերմություն կամ սուր ստամոքս-աղիքային հիվանդության ախտանշաններ ունեցող անձանց հետ, նրա գործուղումը, արձակուրդը, աշխատանքից ազատումը չի թույլատրվում մինչև հատուկ վտանգավոր վարակի կասկածի բացառումը:
1.7. Եթե օբսերվացիայում գտնվող աշխատակցի մոտ դիտվում է որևէ հիվանդություն, ապա մեկնումը հետաձգվում է մինչև առողջացումը:
1.8. Կազմակերպության «մաքուր» գոտու սահմաններում աշխատողների մեկնումը, որոնք չեն շփվել բարձր ջերմություն կամ չհաստատված ծագումնաբանությամբ ստամոքս-աղիքային սուր հիվանդության ախտանշաններ ունեցող լաբորատոր աշխատակիցների հետ, թույլատրվում է առանց օբսերվացիա անցնելու:
1.9. Օբսերվացիայի ժամկետը սահմանվում է կազմակերպության ղեկավարի հրամանով` տեղեկացնելով օբսերվացիայի ենթակա անձին:
1.10. Մեկնման թույլտվությունը ձևակերպվում է տվյալ անձին հանձնվող վկայականով (հավելված 1): Ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմների հետ աշխատող կազմակերպություններ (Հակաժանտախտային կազմակերպություններ) գործուղված աշխատակիցները հանձնում են իրենց վկայականները տվյալ կազմակերպության ղեկավարին` մեկնելիս ստանալով նույնատիպ վկայական: Մնացած բոլոր դեպքերում վկայականը պահպանվում է աշխատակցի մոտ և վերադառնալիս վերադարձվում կազմակերպությանը:
1.11. Ժանտախտի, խոլերայի հարուցիչների, ախտածնության I խմբի վիրուսների հետ աշխատանքներ իրականացնող աշխատակիցների գործուղումն առանց օբսերվացիա անցնելու հնարավոր է ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչության կողմից տրվող թույլտվությամբ` 2 անձից ոչ պակաս կազմով: Սահմանված ժամկետում օբսերվացիա անցնելը պարտադիր է ինչպես ճանապարհին, այնպես էլ նշանակման վայր հասնելիս: Խմբի անդամներից որևէ մեկի մոտ բարձր ջերմության կամ սուր ստամոքս-աղիքային հիվանդության ախտանշանների ի հայտ գալու դեպքում տվյալ անձն անհապաղ մեկուսացվում է մոտակա հակաժանտախտային կամ բուժկանխարգելիչ կազմակերպությունում և շտապ հաղորդում է ուղարկվում աշխատանքի վայր:
1.12. Ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմների հետ աշխատող կազմակերպությունների աշխատակիցների մեկնումները տվյալ կամ այլ նման կազմակերպությունների կողմից սպասարկվող գոտու սահմաններում կատարվում են առանց նախնական օբսերվացիայի, եթե այդ կազմակերպություններ ունեցող բնակավայրերի միջև եղած հեռավորությունը հնարավոր է անցնել 24 ժամում:
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
___________________________________________________
(Ա Ա Հ (պաշտոնը) |
___ __________________ 200 թ. |
հաստատված «Ախտածնության I-II խմբերի հետ աշխատանքի անվտանգության կազմակերպման կարգի» համաձայն թույլատրվում է մեկնել |
___________________________________________________
(բնակավայր) |
___ ________________ 200 թ.
(ամսաթիվ) |
ԿՆԻՔ |
|
Կազմակերպության ղեկավար` |
______________________________ (ստորագրություն)
|