Համարը 
N 05-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2004.05.03/10(158) Հոդ.123
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
23.02.2004
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.02.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.05.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 ապրիլի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 60304072

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

23 փետրվարի 2004 թ.
ք. Երևան
N 05-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հանցագործությունների մասին» Ձև թիվ 1-հանցագործություն (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի «Ամփոփ հաշվետվություն «Հանցագործությունների մասին» Ձև թիվ 1-հանցագործություն (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 168-Ն որոշումը:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1
 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
23 փետրվարի 2004 թ. թիվ 05-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈւՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԱՆՑԱԳՈՐԾՈւԹՅՈՒՆ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈւՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Հանցագործությունների մասին» ձև թիվ 1-ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը։

2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որն այդ մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 03 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը։

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Տող 001-ում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում գրանցված բոլոր հանցագործությունների քանակը, որն, ըստ ծանրության առանձին տեսակների, արտացոլվում է 011-ից 014 տողերում։

6. Տող 001-ում արտացոլված հանցագործությունների ընդհանուր քանակը 016, 017, 018, 019, 020 և 021 տողերում արտացոլված հանցագործությունների քանակների հանրագումարն է։

7. Տող 016-ում արտացոլվում է մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործությունների քանակը, որն ըստ առանձին տեսակների արտացոլվում է 016.1-ից 016.5 տողերում։

8. Տող 017-ում արտացոլվում է հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների քանակը, որն ըստ առանձին տեսակների արտացոլվում է 017.1-ից 017.6 տողերում։

9. Տող 018-ում արտացոլվում է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քանակը, որն ըստ առանձին տեսակների արտացոլվում է 018.1-ից 018.4 տողերում։

10. Տող 019-ում արտացոլվում է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քանակը, որն ըստ առանձին տեսակների արտացոլվում է 019.1 և 019.2 տողերում։

11. Տող 020-ում արտացոլվում է պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների քանակը, որն ըստ առանձին տեսակների արտացոլվում է 020.1-ից 020.5 տողերում։

12. Տող 021-ում արտացոլվում է 016, 017, 018, 019 և 020 տողերում չնշված՝ այլ հանցագործությունների քանակը։

 

Ներմուծեք նկարագրությունը_5040

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի «Վարչական տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի

Ներկայացվում է

Ներկայացնում Է 

Հաշվետվության
ներկայացման ժամկետը`

Ազգային վիճակագրական
ծառայություն

Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը

 

Ով է ներկայացնում  _________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը  ___________________________________

 

______________________________________  I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)           

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը   I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից


ՁԵՎ ԹԻՎ

1-ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
(ամսական)

 

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի 23 փետրվարի 2004 թ.

թիվ 05-Ն որոշմամբ

 

 
Չլրացնել ß

 ՏԳՏԴ   I_I_I_I_I_I
 

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

200_ թ. ---- ամսվա համար

Հանցագործություններ

Տողի համարը

Հաշվետու
ժամա-
նակա-
հատվա-
ծում

Նախորդ տարվա նույն
ժամանակա-
հատվածում

Ա

Բ

1

2

Ընդհանուր քանակը

001

 

 

այդ թվում

ոչ մեծ ծանրության

011

 

 

միջին ծանրության

012

 

 

ծանր

013

 

 

առանձնապես ծանր

014

 

 

որից` կատարվել է հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ

015

 

 

Մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործություններ, ընդամենը

016

 

 

այդ թվում

սպանություն

016.1

 

 

սպանության փորձ

016.2

 

 

դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, ընդամենը

016.3

 

 

որից` ծանր

016.3.1

 

 

սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ, ընդամենը

016.4

 

 

որից` բռնաբարություն և բռնաբարության փորձ

016.4.1

 

 

մարդու (անձի) դեմ ուղղված այլ հանցագործություններ

016.5

 

 

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ, ընդամենը

017

 

 

այդ թվում

բանդիտիզմ

017.1

 

 

հրազեն, ռազմամթերք պատրաստելը և ապօրինի շրջանառությունը

017.2

 

 

ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, ընդամենը

017.3

 

 

որից` մահվան ելքով

017.3.1

 

 

խուլիգանություն, ընդամենը

017.4

 

 

որից` կատարվել է զենքի գործադրմամբ

017.4.1

 

 

թմրամիջոցների հետ կապված հանցագործություններ, ընդամենը

017.5

 

 

որից` թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը,
ընդամենը

017.5.1

 

 

դրանից` իրացնելու նպատակով

017.5.1.1

 

 

հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործություններ

017.6

 

 

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ, ընդամենը

018

 

 

այդ թվում

պետական կամ հանրային գույքի հափշտակություններ, ընդամենը

018.1

 

 

որից՝ ավազակություն

018.1.1

 

 

կողոպուտ

018.1.2

 

 

գողություն

018.1.3

 

 

խարդախություն

018.1.4

 

 

յուրացում կամ վատնում

018.1.5

 

 

անձնական գույքի հափշտակություններ, ընդամենը

018.2

 

 

որից՝ ավազակություն

018.2.1

 

 

կողոպուտ

018.2.2

 

 

գողություն, ընդամենը

018.2.3

 

 

դրանից` բնակարանային

018.2.3.1

 

 

խարդախություն

018.2.4

 

 

յուրացում կամ վատնում

018.2.5

 

 

տրանսպորտային միջոցներ փախցնելը

018.3

 

 

սեփականության դեմ ուղղված այլ հանցագործություններ

018.4

 

 

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ, ընդամենը

019

 

 

այդ թվում

կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը

019.1

 

 

տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործություններ

019.2

 

 

Պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ, ընդամենը

020

 

 

այդ թվում

պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը

020.1

 

 

պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և անցնելը

020.2

 

 

կաշառք ստանալը, տալը և կաշառքի միջնորդությունը

020.3

 

 

իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնություն գործադրելը

020.4

 

 

պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործություններ

020.5

 

 

Այլ հանցագործություններ

021
Հանցագործությունների ընդհանուր քանակից` կոռուպցիոն բնույթի հանցագործություններ

022

 

 

Ղեկավար

 

_____________________
(Ազգանուն, անուն)

 

____________________
(Ստորագրություն)

Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

 



_____________________
(Ազգանուն, անուն)

 


 
_____________________
(Ստորագրություն, պաշտոն)

 


_____________________
(Հեռախոսահամար(ներ))

 


___ ________200__թ.
(լրացման ամսաթիվը)

  

Էլեկտրոնային փոստ _______________@________________


 

(Ձևը լրաց. 25.05.05 N 04-Ն)