Համարը 
թիվ 16-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2009.01.26/3(321) Հոդ.27
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
24.12.2008
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
24.12.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.02.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄՈՒՇՏԱԿԱՄՈՐԹ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 26-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հունվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 60309005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

24 դեկտեմբերի 2008 թ. 
ք. Երևան

  թիվ 16-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՄՈՒՇՏԱԿԱՄՈՐԹ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 26-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Մուշտակամորթ գազանաբուծության դրության մասին» ձև թիվ 26-ԳՏՀ (տարեկան)» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի։

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2008 թ. դեկտեմբերի 24-ի թիվ 16-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՄՈՒՇՏԱԿԱՄՈՐԹ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 26-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Մուշտակամորթ գազանաբուծության դրության մասին» ձև թիվ 26-ԳՏՀ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացվում է գյուղապետարանների և քաղաքապետարանների (թաղապետարանների) կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. «Հաշվետու տարում ստացվել են մատղաշներ» թիվ 001 տողով, թիվ 1-4 սյունակներում, լրացվում են ձեռնարկությանը պատկանող էգերից, տվյալ տարում, կենդանի վիճակում ծնված ձագերի (ներառյալ ծնվելու օրը վաճառված, մորթված և անկած) թիվը:

6. «Դրանցից անկել են» թիվ 002 տողով, թիվ 1-4 սյունակներում, լրացվում են կենդանի ծնվածների թվից անկած, ոչնչացված և կորած ձագերի թիվը: Դրսից ձեռք բերված մատղաշների անկումը այս տողով չի արտացոլվում:

7. «Վաճառվել է տոհմային նպատակների համար» թիվ 003 տողով, թիվ 1-4 սյունակներում, լրացվում են միայն տոհմային նպատակների համար վաճառված, իսկ «Իրացվել է մորթի ստանալու համար» թիվ 004 տողով՝ միայն մորթի ստանալու համար իրացված քանակները:

8. «200 թ. հունվարի 1-ին առկա են՝ մեծահասակ արուներ» և «մեծահասակ էգեր» թիվ 005, 006 տողերով, թիվ 1-4 սյունակներում, լրացվում են հաշվետու ժամկետին առկա՝ 8 ամսականից բարձր արուների ու էգերի թիվը:

9. «Տնտեսությունում ծնված ընթացիկ տարվա մատղաշներ, ինչպես նաև, հոտը վերակոմպլեկտավորելու համար գնվածներ» թիվ 007 տողով, թիվ 1-4 սյունակներում, լրացվում են հունվարի 1-ի դրությամբ հոտի համալրման համար թողնված, ընթացիկ տարում ծնված և դրսից ձեռք բերված մատղաշների քանակը:

 

Ներմուծեք նկարագրությունը_5817

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի

Ներկայացվում է Ներկայացնում է

Հաշվետվության ներկայացման
ժամկետը`

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության
մարզային գործակալություն
կամ  տարածքային բաժանմունք

գյուղապետարանները  և
քաղաքապետարանները
(թաղապետարանները)

մինչև  հունվարի 12-ը 

Ով է ներկայացնում ____________________________________

(անվանումը)


Գտնվելու վայրը ______________________________________

_____________________________________   
I   I   I   I   I   I   I
(փոստային դասիչ)


Պետական ռեգիստրում գրանցման համարը  I   I   I   I   I   I   I   I   I   I   I   I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը   I   I   I   I   I   I   I   I   I

Հարկ վճարողի հաշվառման համարը                       I   I   I   I   I   I   I   I   I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ
26-ԳՏՀ
(տարեկան)


«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
24 դեկտեմբերի 2004 թ
թիվ  16-Ն որոշմամբ




 

Չլրացնել             Ներմուծեք նկարագրությունը_17998

ՏԳՏԴ  I   I   I   I   I   I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

ՄՈՒՇՏԱԿԱՄՈՐԹ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԱՌ 1-Ը ՀՈՒՆՎԱՐԻ 200 Թ.

 

Տողի
հա-մարը

Ցուցանիշի անվանումը

 Քանակը (գլուխ)

Աղվես

Բևեռ-աղվես

Ջրաքիս

Նուտ-րիա

Ա

Բ

1

2

3

4

001

Հաշվետու տարում ստացվել են մատղաշներ

       

002

Դրանցից անկել են

       

003

Վաճառվել է տոհմային նպատակների համար

       

004

Իրացվել է մորթի ստանալու համար

       

005

200 թ. հունվարի 1-ին առկա են՝
մեծահասակ արուներ

       

006

 մեծահասակ էգեր

       

007

Տնտեսությունում ծնված ընթացիկ տարվա մատղաշներ, ինչպես նաև, հոտը վերակոմպլեկտավորելու համար գնվածներ

       

Ղեկավար

_______________________
(ազգանուն, անուն)

_______________________
(ստորագրություն)

 

Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

 

_______________________
(ազգանուն, անուն)

 

_______________________
(ստորագրություն, պաշտոն)


_______________________
(հեռախոսահամար(ներ))


«__»  _________200__թ.
(լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ __________________@__________________