Համարը 
թիվ 13-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2009.02.06/5(323) Հոդ.52
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
12.12.2008
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.12.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.02.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.03.2010

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՁԵՎ ԹԻՎ 1-ՏԳ (ՓՈՔՐ) (ՏԱՐԵԿԱՆ)» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2-Ի ԹԻՎ 260-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հունվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 60309018

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 դեկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

թիվ 13-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՁԵՎ ԹԻՎ 1-ՏԳ (ՓՈՔՐ) (ՏԱՐԵԿԱՆ)» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2-Ի ԹԻՎ 260-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հաշվետվություն կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ ձև թիվ 1-ՏԳ (փոքր) (տարեկան)» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 2-ի «Հաշվետվություն կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ ձև թիվ 1-ՏԳ (փոքր) (եռամսյակային, տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 260-Ն որոշումը։

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2008 թ. դեկտեմբերի 12-ի

թիվ 13-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՏԳ (ՓՈՔՐ) ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» (ձև թիվ 1-ՏԳ փոքր) (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը: Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված կազմակերպությունները, հիմնարկները (այսուհետ` կազմակերպություններ), որոնք նախապես տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:

2. Հաշվետվությունը ներկայացվում է դրանում նշված ժամկետներում:

3. Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունում ներառվում են կազմակերպության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:

4. Կազմակերպությունները կազմում են տարեկան հաշվետվություններ տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ:

5. Կազմակերպության փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում ավելացված արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ, ընդ որում, առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է առաջնորդվել ընդհանուր հասույթի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշներով:

6. Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետվության բոլոր բաժինները պետք է ներառեն ինչպես հիմնական, այնպես էլ ոչ հիմնական գործունեության ցուցանիշները:

 

1. Տնտեսական գործունեության ցուցանիշներ

 

1.1 «Թողարկված արտադրանքի ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ծավալը բացթողման գներով (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի» տողում (01) ցույց է տրվում կազմակերպության կողմից բոլոր գործունեությունների գծով թողարկված արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ծավալը բացթողման գներով (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի: Այն ներառում է.

- արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների վաճառքից ստացված հասույթը,

- արտադրանք, աշխատանքներ, ծառայություններ փոխանակված բարտերով,

- անհատույց փոխանցված արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների տվյալները,

- կազմակերպության ներսում օգտագործված արտադրանքը,

- պատրաստի արտադրանքի պաշարների փոփոխությունը,

- անավարտ արտադրության և սեփական արտադրության կիսապատրաստուկների փոփոխությունը,

- վերավաճառքի համար գնված ապրանքների վաճառքից հասույթը։

Ընդ որում, արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթի ճանաչման պահը որոշվում է գործունեության (գործարքի, փաստի) կատարման պահով՝ անկախ դրանց դիմաց ստացված վճարումներից:

1.2 «Վերավաճառքի համար գնված ապրանքների վաճառքից հասույթ» տողում (01.1) ցույց է տրվում ոչ սեփական արտադրության ապրանքների վերավաճառքից հասույթը` առևտրի շրջանառությունը:

1.3 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների արտադրության և իրացման վրա կատարված ծախսեր» տողում (02) ցույց են տրվում հաշվետու ժամանակաշրջանում արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների արտադրության և իրացման վրա կազմակերպության կողմից կատարված ծախսերը (03-15 տողերի գումարը):

1.4 «Վերավաճառքի համար գնված ապրանքների ձեռքբերման ծախսեր» տողում (03) ցույց է տրվում վերավաճառքի համար գնված ապրանքների ձեռքբերման արժեքը, փաստացի ձեռքբերման գներով:

1.5 «Հումք և նյութեր, գնովի կիսապատրաստուկներ, համալրող շինվածքներ և դետալներ», «Վառելիք», «Էներգիա» և «Ջուր» տողերում (04, 05, 06, 07) ցույց են տրվում արտադրական գործունեության ընթացքում օգտագործված հումքի, նյութերի, բնական պաշարների, ընդերքի, կիսապատրաստուկների, համալրող շինվածքների, վառելիքի, էներգիայի և ջրի վերաբերյալ տվյալները սկզբնական արժեքով, որը ձևավորվում է նրանց փաստացի ձեռքբերման գներից (անհատույց ստացվածները՝ ընդունման-հանձնման փաստաթղթերի տվյալներով և, եթե այդ փաստաթղթերում նշված չէ դրանց արժեքը, ապա այն գնահատվում է կազմակերպությունում առկա համանման նյութերի արժեքով, իսկ դրա բացակայության դեպքում՝ փորձաքննության եղանակով որոշված արժեքով) և մինչև պահեստ տեղափոխման, փոխադրման հետ կապված բոլոր ծախսերից՝ բացառությամբ ինքնարժեքի մեջ մտնող հարկերի:

1.6 «Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները)» տողում (08) ցույց է տրվում ինչպես հիմնական արտադրական և ոչ արտադրական անձնակազմի, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական հմտության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար արտադրական աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները (տվյալ տնտեսությունում մասնագիտության գծով աշխատանքային ստաժի համար հավելավճարները): Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները:

Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները:

1.7 «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» տողում (09) ցույց են տրվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով սոցիալական վճարները, պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորման նպատակով ապահովադիրների կողմից պարտադիր կարգով վճարվող միջոցները:

1.8 «Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ» տողում (10) ցույց է տրվում սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող, ինչպես նաև երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցների ամորտիզացիայի (մաշվածության) գծով ծախսերը, որի մեծությունը որոշվում է` ելնելով դրանց լրիվ վերականգնման համար օրենսդրությամբ սահմանված ամորտիզացիոն մասհանումների նորմաներից:

1.9 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումներ» տողում (11) ցույց է տրվում սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող ոչ նյութական ակտիվների մաշվածության գծով ծախսերը, որը պետք է պարբերաբար բաշխվի նրա լավագույն գնահատականի վրա որոշված օգտակար ծառայության ընթացքում: Ոչ նյութական ակտիվի օգտակար ծառայության ժամկետի որոշման անհնարինության դեպքում նրա մաշվածության նվազագույն ժամկետը սահմանվում է տասը տարի, սակայն ոչ ավելի, քան կազմակերպության գործունեության ժամկետն է:

1.10 «Վարձակալական վճարներ» տողում (12) ցույց են տրվում կազմակերպության կողմից վարձակալված հողի, հիմնական միջոցների դիմաց վարձավճարները և վարձակալության հետ կապված այլ ծախսերը:

1.11 «Գործուղման ծախսեր» տողում (13) ցույց են տրվում կազմակերպության աշխատողներին (կազմակերպությունում աշխատանքային պայմանագրով աշխատող ֆիզիկական անձանց) աշխատանքի մշտական վայրից (քաղաք, գյուղ և այլն) դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները, որից` «Օրապահիկի ծախսեր» տողում (21.1) ցույց են տրվում գործուղման ծախսերից օրապահիկի համար հատկացված վճարները:

1.12 «Այլ կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների և ծառայությունների վճարներ» տողում (14) ցույց են տրվում կողմնակի կազմակերպությունների կողմից այլ ծառայությունների հետ կապված ընդամենը ծախսերը:

1.13 «Այլ ծախսեր» տողում (15) ցույց են տրվում ուրիշ խմբավորումների մեջ չմտած արտադրության և իրացման ծախսերը:

1.14 «Կապիտալ ներդրումներ» տողում (16) ցույց են տրվում կազմակերպության կողմից ակտիվներում (հող, շենքեր և կառուցվածքներ, մեքենաներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, այլ հիմնական միջոցներ` բանող և մթերատու անասուններ, այգիներ և այլ տնկարկներ, ոչ նյութական ակտիվներ) իրականացված ներդրումները: Ընդ որում, ներդրումները կարող են իրականացվել կապիտալ շինարարության, նոր կամ հին` գոյություն ունեցող հիմնական միջոցների ձեռքբերման, արտադրական պաշարների համալրման և այլ տեսքով:

1.15 «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» տողում (17) ցույց է տրվում աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, որը հաշվարկվում է ամսվա համար յուրաքանչուր օրվա ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը, ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի վրա բաժանելով: Աշխատողների թվաքանակը միջին հաշվով տարվա համար որոշելու նպատակով` աշխատած բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակի գումարը բաժանվում է 12-ի:

1.16 «Հարկեր» տողում (18) ցույց է տրվում 18.1-18.5 տողերի հանրագումարը, որից առանձնացվում են կազմակերպության կողմից բյուջե վճարման ենթակա հաշվարկված ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի, հաստատագրված վճարի և այլ հարկերի գումարները, որոնք ներառված չեն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ինքնարժեքի մեջ:

 

2. ՊԱՇԱՐՆԵՐ

 

2.1 «Պաշարներ, ընդամենը» տողում (19) ցույց է տրվում կազմակերպությանը պատկանող (այդ թվում ճանապարհին և վերամշակման մեջ գտնվող) ապրանքների, նյութերի և օժանդակ միջոցների, արագամաշ առարկաների, անավարտ արտադրության, պատրաստի արտադրանքի և այլ պաշարների մնացորդների հանրագումարը: Պաշարները պետք է չափվեն ինքնարժեքից և իրացման զուտ արժեքից նվազագույնով:

 

3. ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ԸՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

3.1 20.1-20.14 տողերի 1-ին սյունակում ցույց է տրվում կազմակերպության հիմնական և ոչ հիմնական գործունեության արդյունք հանդիսացող արտադրանքի, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թողարկման ծավալների (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի) վերաբերյալ տեղեկատվությունն ըստ «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի» (ՏԳՏՀԴ) - բաժինների:

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական

տեղեկությունների ներկայացման» կարգի

 

Ում է ներկայացվում _______________________________________

(անվանումը)

 

Ով է ներկայացնում _______________________________________

(անվանումը)

 

ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը*  I  I  I  I  I  I  I  I  I  I  I  I

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը*                                I  I  I  I  I  I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը I  I  I  I  I  I  I   I   I

 

Մարզը _______________________________  I  I  I

 

Գտնվելու վայրը _______________________________________________

 

Էլեկտրոնային փոստի հասցեն ____________________________________

 

* լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից

Տրամադրված տեղեկությունների

գաղտնիության պահպանումը

երաշխավորվում է օրենքով       

 

Ձև թիվ 1-ՏԳ (փոքր)

 

Տարեկան

 

Հաստատված է`

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2008 թ. դեկտեմբերի

12-ի թիվ 13-Ն որոշմամբ

 

Ներկայացվում է`

Հայաստանի Հանրապետության

Ազգային վիճակագրական

ծառայության մարզային

գործակալություն

 

Ներկայացնում են`

Հայաստանի Հանրապետության

Ազգային վիճակագրական

ծառայության կողմից

ընտրանքային կարգով ընտրված

կազմակերպությունները

 

Հաշվետվության

ներկայացման ժամկետը`

ոչ ուշ, քան հաշվետու տարվան

հաջորդող տարվա ապրիլի 15-ը:

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկություններ չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

հունվար-դեկտեմբեր  20     թ.

 

Հազար դրամ (առանց տասնորդական նիշի)

Ցուցանիշների անվանումը

Տողի
ծածկա-գիրը

ընդամենը
հաշվետու տարում

Ա

Բ

1

Տնտեսական գործունեության ցուցանիշներ

   

Թողարկված արտադրանքի ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ծավալը բացթողման գներով (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի), ընդամենը

01

 

       որից՝ վերավաճառքի համար գնված ապրանքների վաճառքից հասույթ

01.1

 

Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արտադրության և իրացման  ծախսեր (առանց պատվիրատուի հումքի արժեքի) (տող03+տող04+տող05 + տող06+տող07 +տող08+տող09+տող10+տող11+
տող12+տող13+տող14+տող15)

02

 

         այդ թվում`

   

Վերավաճառքի համար գնված ապրանքների ձեռք բերման ծախսեր

03

 

Հումք,  նյութեր, գնովի կիսապատրաստուկներ, համալրող շինվածքներ և դետալներ

04

 

Վառելիք

05

 

Էներգիա

06

 

Ջուր

07

 

Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ` խթանող և փոխհատուցող վճարները)

08

 

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

09

 

Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ

10

 

Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումներ

11

 

Վարձակալական վճարներ               

12

 

Գործուղման ծախսեր

13

 

Այլ կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների և  ծառայությունների վճարներ

14

 

Այլ ծախսեր

15

 

Տ ե ղ ե կ ա տ ու.

   

Կապիտալ ներդրումներ

16

 

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը

   17

 

Հարկեր  (բյուջե վճարման ենթակա հաշվարկված հարկերի գումարը, որոնք ներառված չեն ինքնարժեքի մեջ),  (տող18.1+տող18.2+տող 18.3+տող18.4+տող18.5)

 18

 

  այդ թվում՝  ավելացված արժեքի հարկ

18.1

 

                      ակցիզային հարկ

18.2

 

                      մաքսատուրք

18.3

 

                      հաստատագրված վճար

     18.4

 

                      այլ հարկեր

     18.5

 

 Պաշարներ

Պաշարների տեսակներ

Տողի ծածկագիրը

Հաշվետու տարվա սկզբի դրությամբ

Հաշվետու տարվա վերջի դրությամբ

Ա

Բ

1

2

Պաշարներ, ընդամենը

19

   

Ցուցանիշներ ըստ  գործունեության տեսակների

Գործունեության տեսակներն ըստ  ՏԳՏԴ-ի   բաժինների

Տողի ծածկա-գիրը

Թողարկված արտադրանքի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ծավալը (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի)

Ա

Բ

1

Ընդամենը

        այդ թվում`

20

=տող01

Գյուղատնտեսություն, որսորդություն և անտառային տնտեսություն

20.1

 

Ձկնորսություն, ձկնաբուծություն

20.2

 

Հանքագործական արդյունաբերություն

20.3

 

Մշակող արդյունաբերություն

20.4

 

Էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում

20.5

 

Շինարարություն

20.6

 

Առևտուր, ավտոմեքենաների, կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման իրերի նորոգում

20.7

 

Հյուրանոցներ և ռեստորաններ

20.8

 

Տրանսպորտ և կապ

20.9

 

Ֆինանսական գործունեություն

20.10

 

Անշարժ գույքի հետ կապված գործառնություններ, վարձակալում և սպառողներին ծառայությունների մատուցում

20.11

 

Կրթություն

20.12

 

Առողջապահություն, սոցիալական ծառայությունների մատուցում

20.13

 

Կոմունալ, սոցիալական և անհատական ծառայությունների մատուցում

20.14

 

Կազմակերպության ղեկավար՝

___________

անուն, ազգանուն

 

___________

ստորագրություն

Կատարող (գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ)՝

__________

պաշտոն

__________

անուն, ազգանուն

___________

ստորագրություն

հեռախոս` ___________

   

«___» ____ 200 թ.