Համարը 
թիվ 12-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2009.03.16/11(329) Հոդ.130
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
13.02.2009
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.02.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.03.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.03.2010

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 6-Ֆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 մարտի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 60309104

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

13 փետրվարի 2009 թ.

թիվ 12-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 6-Ֆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հաշվետվություն կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, բանկային վարկերի և փոխառությունների վերաբերյալ ձև թիվ 6-Ֆ (եռամսյակային)» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 2-ի «Հաշվետվություն կազմակերպության հաշվարկների վերաբերյալ ձև թիվ 6-Ֆ (եռամuյակային, տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 262-Ն որոշումը:

Նախագահ

Ս. Մնացականյան

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի 13 փետրվարի 2009 թ.

թիվ 12-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 6-Ֆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 Հրահանգը սահմանում է «Հաշվետվություն կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, բանկային վարկերի և փոխառությունների վերաբերյալ» (ձև թիվ 6-Ֆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

1.2 Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություններ), որոնք նախապես տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:

1.3 Հաշվետվությունը ներկայացվում է դրանում նշված ժամկետներում:

1.4 Հաշվետվությունում ներառվում են կազմակերպության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:

1.5 Կազմակերպությունները հաշվետվությունները կազմում են եռամսյակային պարբերականությամբ: Հաշվետվությունում լրացվում են հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ մնացորդները:

1.6 Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

1.7 Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից` 1. «Դեբիտորական և կրեդիտորական պարտքեր, բանկային վարկեր և փոխառություններ», 2. «Հայաստանի և այլ երկրների կազմակերպությունների միջև հաշվարկների վերաբերյալ»:

 

2.1. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Բաժինն ամփոփում է առևտրային կազմակերպությունների, տնտեսության մյուս հատվածների ու արտաքին աշխարհի միջև բոլոր տեսակի հաշվարկների մասին տեղեկատվությունը:

2.1.1. «Դեբիտորական պարտքեր, ընդամենը» տողում (100) և «Կրեդիտորական պարտքեր, ընդամենը» տողում (200) ցույց են տրվում կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի՝ նախորդ տարվա վերջի (սյունակ 3) հաշվետու տարվա (ժամանակաշրջանի) վերջի (սյունակ 4) մնացորդները:

Առանձին տողերով (101 և 201) ցույց են տրվում նաև դեբիտորական և կրեդիտորական պարտքերում ներառված ժամկետանց դեբիտորական և կրեդիտորական պարտքերը:

Ընդամենը դեբիտորական պարտքերից`

2.1.2. «Պարտքեր վաճառքների գծով» տողում (110) ցույց է տրվում արտադրանքի, ապրանքների վաճառքների, մատուցած ծառայությունների, կատարած աշխատանքների, ինչպես նաև այլ պաշարների, ֆինանսական ներդրումների, հիմնական միջոցների և այլ ակտիվների վաճառքների գծով առաջացած դեբիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» և 223 «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» (վաճառքների գծով դեբիտորական պարտքերին վերաբերող մասով) հաշիվների մնացորդների տարբերությունը):

2.1.3. «Տրված ընթացիկ կանխավճարներ» տողում (120) ցույց են տրվում ընթացիկ ակտիվների ձեռքբերման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման համար տրված կանխավճարների գումարները (224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշվի մնացորդը):

2.1.4. «Դեբիտորական պարտքեր բյուջեի գծով» տողում (130) ցույց են տրվում բյուջե ավելի վճարված (փոխհատուցման ենթակա) գումարները (225 «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեի գծով» հաշվի մնացորդը):

2.1.5. «Այլ դեբիտորական պարտքեր» տողում (140) ցույց են տրվում գործառնական վարձակալության, ստացվելիք շահաբաժինների, սկզբնական արժեքով հաշվառվող պարտքային արժեթղթերի դիմաց ստացվելիք տոկոսների, ապահովագրական հատուցումների, տույժերի, տուգանքների, նյութական վնասի փոխհատուցման, այլ եկամուտների, աշխատավարձի վճարման, աշխատակիցների հետ այլ գործառնությունների, բողոքարկումների գծով դեբիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով», 229 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր» հաշիվների մնացորդների հանրագումարի և 223 «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» (այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերին վերաբերող մասով) հաշվի մնացորդի տարբերությունը):

2.1.6. Առանձին տողերով (111,121,131 և 141) ցույց են տրվում նաև վերոնշյալ դեբիտորական պարտքերում ներառված ժամկետանց դեբիտորական պարտքերը:

Ընդամենը կրեդիտորական պարտքերից`

2.1.7. «Պարտքեր գնումների գծով» տողում (210) ցույց է տրվում հումքի, նյութերի, ապրանքների գնումների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների, ինչպես նաև ֆինանսական ակտիվների, հիմնական միջոցների և այլ ակտիվների գնումների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հաշվի մնացորդը):

2.1.8. «Ստացված ընթացիկ կանխավճարներ» տողում (220) ցույց է տրվում գնորդներից և պատվիրատուներից արտադրանքի, ապրանքների, այլ ակտիվների մատակարարման, ինչպես նաև աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման և գործառնական վարձակալության համար ստացված կանխավճարների գումարը (523 «Ստացված կանխավճարներ» հաշվի մնացորդը):

2.1.9. «Պարտքեր բյուջեին» տողում (230) ցույց է տրվում բյուջե վճարման ենթակա հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տույժերի, տուգանքների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին» հաշվի մնացորդը):

2.1.10. «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» տողում (240) ցույց է տրվում կազմակերպության աշխատակիցներին աշխատավարձի և այլ կարճաժամկետ հատուցումների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (527 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» հաշվի մնացորդը):

2.1.11. «Այլ կրեդիտորական պարտքեր (ներառյալ պարտադիր սոցապահովագրության գծով և մասնակիցներին պարտքերը)» տողում (250) ցույց են տրվում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տույժերի, տուգանքների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով» հաշվի մնացորդը), մասնակիցների (հիմնադիրների) հետ կանոնադրական կապիտալում մասնակցության դիմաց ստացվող եկամուտների (շահաբաժինների) գծով կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)» հաշվի մնացորդը) և գործառնական վարձակալության, տույժերի, տուգանքների, ապահովագրավճարների, ձեռք բերված ձեռնարկատիրական գործունեության, աշխատակիցներին առհաշիվ տրված գումարների, աշխատակիցներին այլ գործառնությունների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (528 «Կրեդիտորական պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով» և 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» հաշիվների մնացորդների հանրագումարը):

2.1.12. Առանձին տողերով (211, 221, 231, 241 և 251) ցույց են տրվում նաև վերոնշյալ կրեդիտորական պարտքերում ներառված ժամկետանց կրեդիտորական պարտքերը:

2.1.13. «Պարտքեր բանկերի վարկերի և փոխառությունների գծով, ընդամենը» տողում (300) ցույց են տրվում երկարաժամկետ և կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով վճարվելիք գումարների հաշվեկշռային արժեքը, որից առանձնացվում են նաև ժամկետանց (301) պարտքերը:

2.1.14. «Պարտքեր ՀՀ ռեզիդենտներին` բանկերի վարկերի և փոխառությունների գծով, ընդամենը» տողում (310) ցույց են տրվում երկարաժամկետ և կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով ՀՀ ռեզիդենտներին վճարվելիք գումարների հաշվեկշռային արժեքը, որից առանձնացվում են նաև ժամկետանց (311) պարտքերը:

2.1.15. «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր (տարվա սկզբից աճողական կարգով)» տողում (400) ցույց են տրվում հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքերը (հաշիվ 941 «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր»):

2.1.16. «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր (տարվա սկզբից աճողական կարգով)» տողում (500) ցույց են տրվում հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքերը (հաշիվ 942 «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր»):

 

2.2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Այս բաժնի լրացման ժամանակ պետք է հաշվի առնել, որ 600-րդ տողի 3, 4, 5 և 6-րդ սյունակների տվյալները պետք է հավասար լինեն համապատասխանաբար 100, 101, 200, 201-րդ տողերի 4-րդ սյունակների տվյալներին:

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ  ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն  որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝

1. Ազգային վիճակագրական ծառայություն
2. Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին)

Հայաստանի Հանրապետության առևտրային կազմակերպությունները

I, II և III եռամսյակների համար` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը,
IV եռամսյակի համար՝ ոչ ուշ, քան հաշվետուտարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը
:


Ով է ներկայացնում ________________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը  _______________________

_____________________________________________________

Գտնվելու վայրը  ___________________________________________

____________________________________  I      I      I      I      I       I       I

(փոստային դասիչ)

Մարզը _____________________  Համայնքը _____________________

Պետական ռեգիստրում գրանցման համարը I     I     I     I     I     I    I    I     I     I    I    I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը    I     I    I     I    I    I    I    I    I

Հարկ վճարողի հաշվառման համարը     I       I       I       I      I      I      I      I      I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ
6-Ֆ
(եռամսյակային)

 

«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
13 փետրվարի 2009թ.
թիվ 12 -Ն որոշմամբ

 

Չլրացնել ò

 

ՏԳՏԴ  I       I       I       I        I       I

Մարզը    I       I       I

Համայնքը   I       I       I     I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ
ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

20    թ.  __________________    եռամսյակի  վերջի դրությամբ

 

1. Դեբիտորական ԵՎ կրեդիտորական պարտքեր, բանկային վարկեր ԵՎ փոխառություններ

 

հազար դրամ (ամբողջական թվերով)

Ցուցանիշների անվանումը

Տողի ծած-կա-գիրը

Նախորդ տարվա վերջի մնացորդը

Հաշվետու տարվա (ժամանա-կաշրջանի) վերջի մնացորդը

1

2

3

4

Դեբիտորական պարտքեր, ընդամենը
(տող110+տող120+տող130+տող140)

100

 

 

 - որից՝ ժամկետանց

101

 

 

Ընդամենը դեբիտորական պարտքերից՝

 

 

 

պարտքեր վաճառքների գծով

110

 

 

 - որից՝ ժամկետանց

111

 

 

 տրված ընթացիկ կանխավճարներ

120

 

 

 - որից՝ ժամկետանց

121

 

 

 պարտքեր բյուջեի գծով

130

 

 

 - որից՝ ժամկետանց

131

 

 

 այլ դեբիտորական պարտքեր

140

 

 

 - որից՝ ժամկետանց

141

 

 

Կրեդիտորական պարտքեր, ընդամենը
(տող210+տող220+տող230+տող240+տող250)

200

 

 

 - որից՝ ժամկետանց

201

 

 

Ընդամենը կրեդիտորական պարտքերից՝

 

 

 

 պարտքեր գնումների գծով

210

 

 

 - որից՝ ժամկետանց

211

 

 

 ստացված ընթացիկ կանխավճարներ

220

 

 

 - որից՝ ժամկետանց

221

 

 

 պարտքեր բյուջեին

230

 

 

 - որից՝ ժամկետանց

231

 

 

 պարտքեր աշխատավարձի և
աշխատակիցներին այլ կարճաժամկետ
հատկացումների գծով

240

 

 

 - որից՝ ժամկետանց

241

 

 

 այլ կրեդիտորական պարտքեր (ներառյալ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով և մասնակիցներին պարտքերը)

250

 

 

 - որից՝ ժամկետանց

251

 

 

 

Պարտքեր բանկերի վարկերի և
փոխառությունների գծով, ընդամենը

300

 

 

 - որից՝ ժամկետանց

301

 

 

 Բանկերի վարկերի և փոխառությունների գծով ընդամենը պարտքերից`

 

 

 

պարտքեր ՀՀ ռեզիդենտներին` բանկերի
վարկերի և փոխառությունների գծով

310

 

 

 - որից՝ ժամկետանց

311

 

 

Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր (տարվա սկզբից, աճողական կարգով)

400

 

X

 

Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր (տարվա սկզբից, աճողական կարգով)

500

 

X

 

 

_______________________

Սույն հաշվետվության իմաստով, ՀՀ ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, տնային տնտեսությունը, իրավաբանական անձը կամ ՀՀ տարածքում գործող որևէ այլ կազմակերպություն, որի մշտական գտնվելու վայրը (ֆիզիկական անձանց համար բնակության վայրը) կամ տնտեսական շահերի կենտրոնը (ֆիզիկական անձանց համար` կենսական շահերի կենտրոնը) հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը:

 

Հայաստանի ԵՎ այլ երկրների կազմակերպությունների միջԵՎ հաշվարկների վերաբերյալ

 

հազար դրամ (ամբողջական թվերով)

Անվանումը

Տողի
ծած-կա-գիրը

Դեբիտո-րական պարտ-քեր

որից՝

Կրեդիտո-րական պարտքեր

որից՝

ժամկետ-անց

ժամկետ-անց

1

2

3

4

5

6

Ընդամենը (տող700+տող800+տող900+ տող1000)

600

=տող100 (սյուն4)

=տող101 (սյուն4)

=տող200 (սյուն4)

=տող201 (սյուն4)

այդ թվում`

 

 

 

 

 

Հայաստան

700

 

 

 

 

ԱՊՀ երկրներ, ընդամենը

800

 

 

 

 

 այդ թվում՝

 

 

 

 

 

 Ադրբեջան

801

 

 

 

 

 Բելառուս

802

 

 

 

 

 Վրաստան

803

 

 

 

 

 Ղազախստան

804

 

 

 

 

 Ղրղըզստան

805

 

 

 

 

 Մոլդովա

806

 

 

 

 

 Ռուսաստանի
Դաշնություն

807

 

 

 

 

 Տաջիկստան

808

 

 

 

 

 Թուրքմենիա

809

 

 

 

 

 Ուզբեկստան

810

 

 

 

 

 Ուկրաինա

811

 

 

 

 

ԵՄ երկրներ

900

 

 

 

 

 որից`

 

 

 

 

 

 Ավստրիա

901

 

 

 

 

 Բելգիա

902

 

 

 

 

 Ֆրանսիա

903

 

 

 

 

 Ֆինլանդիա

904

 

 

 

 

 Գերմանիա

905

 

 

 

 

 Նիդեռլանդներ

906

 

 

 

 

 Իռլանդիա

907

 

 

 

 

 Մեծ Բրիտանիա

908

 

 

 

 

 Իտալիա

909

 

 

 

 

 Հունաստան

910

 

 

 

 

 Շվեդիա

911

 

 

 

 

 Դանիա

912

 

 

 

 

 Լյուքսեմբուրգ

913

 

 

 

 

 Իսպանիա

914

 

 

 

 

 Բուլղարիա

915

 

 

 

 

 Ռումինիա

916

 

 

 

 

 Լատվիա

917

 

 

 

 

 Լիտվա

918

 

 

 

 

 Էստոնիա

919

 

 

 

 

Այլ երկրներ

1000

 

 

 

 

 որից՝

 

 

 

 

 

 Իրան

1001

 

 

 

 

 Իսրայել

1002

 

 

 

 

 Թուրքիա

1003

 

 

 

 

 Միացյալ Արաբական
Էմիրություններ

1004

 

 

 

 

 ԱՄՆ

1005

 

 

 

 

 Չինաստան

1006

 

 

 

 

 Ճապոնիա

1007

 

 

 

 

 Շվեյցարիա

1008

 

 

 

 

 

______ _____________________20 թ.

Ղեկավար՝

----------------------------------------------------------------

կատարողի ազգանունը և հեռախոսի համարը

(գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)