Համարը 
N 514-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2004.05.05/25(324) Հոդ.584
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
08.04.2004
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.04.2004
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
22.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.05.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 ապրիլի 2004 թվականի N 514-Ն

 

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 16.07.09 N 842-Ն)

 

Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(Նախաբանը խմբ. 16.07.09 N 842-Ն)

1. Սահմանել բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2004 թ. ապրիլի 20
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 8-ի N 514-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇ ՎԵՐՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է բուսասանիտարական զննման կամ բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշ վերցնելու կարգը:

 

II. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են`

1) բեռնաբաժին` ցանկացած քանակի միատեսակ արտադրանք, որը նախատեսված է միաժամանակյա ընդունման և բարձման համար կամ պահպանվում է նույն պահեստարանում.

2) կետային նմուշ, կետային նմուշառում` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ոչ մեծ քանակություն, որը բեռնաբաժնից վերցվել է մեկ գործողության` միացյալ նմուշի ձևավորման համար.

3) միացյալ նմուշ` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բեռնաբաժնից վերցված կետային նմուշների ամբողջություն.

4) միջին նմուշ` միացյալ նմուշի մաս, որն առանձնացվում է լաբորատոր փորձաքննության համար.

5) հսկիչ նմուշ` կարանտին վնասակար օրգանիզմների կողմից վնասված բույսերի մասեր, որոնք վերցվել են բուսասանիտարական զննման կամ բուսասանիտարական փորձաքննության նպատակով, և որոնք բնութագրում են բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական վիճակը:

 

III. ՍԵՐՄՆԱՆՅՈՒԹԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ

 

3. Սերմնանյութի կետային նմուշառում կատարվում է յուրաքանչյուր բեռնաբաժնից`

1) խոշորասերմ մշակաբույսերի յուրաքանչյուր կետային նմուշի կշիռը պետք է կազմի 150-200 գ.

2) մանրասերմ մշակաբույսերի յուրաքանչյուր կետային նմուշի կշիռը պետք է կազմի 10-30 գ:

4. Առանց տարայի փոխադրվող, բեռնվող, բեռնաթափվող և պահպանվող սերմնանյութից կետային նմուշառումը կատարվում է`

1) փոխադրվող սերմնանյութից` անմիջապես փոխադրամիջոցում, 3 կետից: Յուրաքանչյուր կետում կետային նմուշները վերցվում են 3 շերտից, կամ`

2) բեռնման կամ բեռնաթափման ժամանակ` փոխադրիչի թափվող շիթից, հատուկ շերեփի միջոցով, շիթը հատելով ամբողջ լայնքով, հավասար ժամանակահատվածներում, բարձված յուրաքանչյուր տոննայի հաշվով 30-50 գրամի չափով, կամ`

3) պահեստներում պահպանվող սերմնանյութի նմուշառման համար սերմնանյութի զբաղեցրած մակերեսը բաժանվում է մոտավորապես 20 քառ.մետր հատվածների և յուրաքանչյուր հատվածից վերցվում է 3 կետից և 3 շերտից: Եգիպտացորենի կողրերից նմուշառումը կատարվում է նույն կարգով` յուրաքանչյուր շերտից մեկական կողր:

5. Տարայով պահպանվող կամ փոխադրվող սերմնանյութի կետային նմուշառումը կատարվում է`

1) մինչև 25 տարայի դեպքում` յուրաքանչյուր 5-րդ տարայից` 3 շերտից.

2) 26-100 տարայի դեպքում` յուրաքանչյուր քսանհինգերորդ տարայից` 3 շերտից.

3) 101-500 տարայի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տարայից` 3 շերտից.

4) 501-1000 տարայի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ տարայից` 3 շերտից.

5) 1000-ից ավելի տարայի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տարայից` 3 շերտից:

6. Կետային նմուշառումը կատարվում է մատչելի տեղերում գտնվող տարաներից:

7. Փոքրածավալ փաթեթավորված (մինչև 3 կգ) սերմնանյութի դեպքում զննվում է փաթեթի ամբողջ պարունակությունը: Զննվող փաթեթների քանակը կախված է բեռնաբաժնի մեծությունից`

1) մինչև 25 փաթեթի դեպքում՝ զննվում է ընտրանքային կարգով մեկ փաթեթ.

2) 26-100 փաթեթի դեպքում՝ զննվում է յուրաքանչյուր քսանհինգերորդ փաթեթը.

3) 101-500 փաթեթի դեպքում՝ զննվում է յուրաքանչյուր հիսուներորդ փաթեթը.

4) 500-ից ավելի փաթեթի դեպքում` զննվում է յուրաքանչյուր հարյուրերորդ փաթեթը:

 

IV. ՏՆԿԱՆՅՈՒԹԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ

 

8. Կախված տնկանյութի (տնկիներ, կտրոններ, մացառներ, արմատակալներ) բեռնաբաժնի մեծությունից` որպես նմուշ վերցվում է`

1) մինչև 50 հատ տնկանյութի դեպքում՝ յուրաքանչյուր հինգերորդ տնկանյութը.

2) 51-500 հատ տնկանյութի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տնկանյութը.

3) 501-3000 հատ տնկանյութի դեպքում՝ յուրաքանչյուր հարյուրերորդ տնկանյութը.

4) 3001-10000 հատ տնկանյութի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տնկանյութը.

5) 10000-ից ավելի տնկանյութի դեպքում` յուրաքանչյուր հինգհարյուրերորդ տնկանյութը:

9. Տարավորված պալարների, արմատապտուղների և սոխուկների տնկանյութից (սերմնանյութ) կետային նմուշներ վերցվում են տարայի ամբողջ խորությամբ` յուրաքանչյուրից 3-5 հատ: Կետային նմուշառում կատարվում է`

1) մինչև 25 տարայի դեպքում՝ յուրաքանչյուր 5-րդ տարայից` 3 շերտից.

2) 26-100 տարայի դեպքում` յուրաքանչյուր քսանհինգերորդ տարայից` 3 շերտից.

3) 101-500 տարայի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տարայից` 3 շերտից.

4) 500-1000 տարայի դեպքում` յուրաքանչյոր հարյուրերորդ տարայից` 3 շերտից.

5) 1000-ից ավելի տարայի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տարայից` 3 շերտից:

10. Կետային նմուշառումը կատարվում է մատչելի տեղերում գտնվող տարաներից:

11. Առանց տարայի պահպանվող կամ փոխադրվող կամ բեռնվող կամ բեռնաթափվող սոխուկներից, պալարներից, արմատապտուղներից կետային նմուշառում կատարվում է`

1) պահպանման վայրում մակերեսը բաժանվում է 20 քառ.մետր հատվածների և յուրաքանչյուր հատվածից կետային նմուշ վերցվում է երեք կետից` երկու շերտից, 3-5 հատ.

2) փոխադրամիջոցում կետային նմուշ վերցվում է 3-5 կետից` երկու շերտից, 3-5 հատ.

3) բեռնման կամ բեռնաթափման ժամանակ վերցվում է 3 կետային նմուշ, հավասարաչափ ժամանակահատվածում` 3-5 հատ:

12. Փորձաքննության համար վերցվում է նաև սոխուկներից, պալարներից, արմատապտուղներից թափված հողը (հողի ավլուկը)` 3 կետից` 200-ական գրամի չափով:

 

V. ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ

 

13. Առանց տարայի կամ պահպանվող կամ փոխադրվող կամ բեռնվող կամ բեռնաթափվող պարենային և տեխնիկական նշանակության յուրաքանչյուր տեսակի արտադրանքից կետային նմուշառում կատարվում է`

1) փոխադրամիջոցում` յուրաքանչյուր փոխադրամիջոցի 1-3 կետից, 2 շերտից.

2) պահպանման ժամանակ` յուրաքանչյուր 50 քառ.մետր, 3 կետից, 2 շերտից.

3) բեռնման կամ բեռնաթափման ժամանակ` 3 կետային նմուշ, հավասարաչափ ժամանակահատվածում:

14. Տարավորված պարենային և տեխնիկական նշանակության արտադրանքից կետային նմուշառում կատարվում է`

1) մինչև 50 տարայի դեպքում` ընտրանքային կարգով՝ 2 տարայից` 2 շերտից.

2) 51-100 տարայի դեպքում` յուրաքանչյուր քսանհինգերորդ տարայից` 2 շերտից.

3) 101-500 տարայի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տարայից` 2 շերտից.

4) 500-1000 տարայի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ տարայից` 2 շերտից.

5) 1000-ից ավելի տարայի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տարայից` 2 շերտից:

15. Բանջարեղենից և պտուղներից կետային նմուշառում կատարվում է` ելնելով տարաների քանակից`

1) մինչև 50 տարայի դեպքում` ընտրանքային կարգով՝ 2 տարայից` 2 շերտից.

2) 51-100 տարայի դեպքում` յուրաքանչյուր քսանհինգերորդ տարայից` 2 շերտից.

3) 101-500 տարայի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տարայից` 2 շերտից.

4) 501-1000 տարայի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ տարայից` 2 շերտից.

5) 1000-ից ավելի տարայի դեպքում՝ յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տարայից` 2 շերտից:

16. Յուրաքանչյուր կետային նմուշ պետք է կազմի 3-5 պալար, պտուղ, սոխուկ, արմատապտուղ, այլ մթերքներից` 100-200 գ:

17. Կտրված ծաղիկներից, ճյուղերից և կանաչ բույսերից (այսուհետ` բույսեր) կետային նմուշառման համար վերցվում է`

1) մինչև 100 բույսի դեպքում՝ ընտրանքային կարգով՝ 5 բույս.

2) 101-500 բույսի դեպքում՝ յուրաքանչյուր հիսուներորդ բույսը.

3) 501-3000 բույսի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ բույսը.

4) 3001-10000 բույսի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ բույսը.

5) 10000-ից ավելի բույսի դեպքում` յուրաքանչյուր հինգհարյուրերորդ բույսը:

18. Սերմնանյութից, տնկանյութից, պարենային և տեխնիկական նշանակության արտադրանքից կետային նմուշառման նվազագույն շեմը պարտադիր կատարվում է` անկախ բեռնաբաժնի քանակությունից:

 

VI. ԵԼԱՆՅՈՒԹԻ ԿԱԶՄՈՒՄԸ

 

19. Բեռնաբաժնից վերցված կետային նմուշների համասեռությունը որոշելու նպատակով դրանք մանրակրկիտ զննվում են: Բոլոր համասեռ կետային նմուշները դատարկվում են մաքուր, հարթ մակերեսի վրա, կազմվում է միջին նմուշ և զննվում վնասակար օրգանիզմների հայտնաբերման նպատակով: Զննման ժամանակ հայտնաբերված վնասակար օրգանիզմները (կենդանի կամ մեռած), ինչպես նաև հիվանդ, վնասված սերմերը և բույսերի մասերն առանձնացվում են փորձանոթներում կամ մոմլաթե տոպրակներում, պիտակավորվում և կցվում միջին նմուշին:

20. Եթե կետային նմուշների զննման ընթացքում նկատվում են ակնհայտ տարբերություններ, ապա կատարվում է կրկնակի կետային նմուշառում, ընդ որում, յուրաքանչյուր կետային նմուշ տեղում զննվում է բեռնաբաժնի յուրաքանչյուր համասեռ բեռնամասի տարանջատման և տվյալ բեռնամասի համար առանձին միացյալ նմուշ կազմելու նպատակով:

 

VII. ՄԻՋԻՆ ՆՄՈՒՇԻ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄԸ

 

21. Բուսասանիտարական զննում անցկացնելու նպատակով բույսերից և բուսական արտադրանքից միջին նմուշները վերցվում են սույն կարգի ձևում ներկայացված չափաքանակներով:

22. Թարմ պտուղներից և բանջարեղենից միջին նմուշը հիմնականում կազմվում է վնասակար օրգանիզմների հարուցիչներից վնասված նմուշներից: Սոխուկների, պալարների, արմատապտուղների միջին նմուշներում պարտադիր ներառվում է նաև դրանցից թափված հողը:

23. Միջին նմուշն առանձնացնելուց հետո պետական տեսուչը բեռի տիրոջ կամ նրա ներկայացուցչի և մաքսային ծառայողի ներկայությամբ կազմում է նմուշառման ակտ:

24. Նմուշի մնացորդները վերադարձվում են բեռի տիրոջը:

 

VIII. ՆՄՈՒՇՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

25. Վերցված միջին նմուշները, որոնցում հայտնաբերվել են կարանտին վնասակար օրգանիզմներ, վարակազերծվում են, առնվազն 3 ամիս պահպանվում սահմանային հսկիչ կետում կամ լաբորատորիայում, որից հետո հանվում են հաշվառումից և ոչնչացվում:

26. Վերցված միջին նմուշը, որում չի հայտնաբերվել կարանտին վնասակար օրգանիզմներ, վերադարձվում է բեռի տիրոջը:

27. Շուտ փչացող մթերքների միջին նմուշները, որոնցում հայտնաբերվել են կարանտին վնասակար օրգանիզմներ, ոչնչացվում են: Տվյալ կարանտին վնասակար օրգանիզմի առավել բնութագրող նմուշները կարանտին վնասակար օրգանիզմի հետ միասին, որպես հսկիչ նմուշ, պահպանվում են 3 ամիս սահմանային հսկիչ կետում կամ լաբորատորիայում:

28. Նմուշների ոչնչացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների օգտահանման և ոչնչացման կարգը սահմանելու մասին» N 824-Ն որոշման համաձայն:

 

Ձև

 

NN
ը/կ

Բույսերի և բուսական արտադրանքի անվանումը

Չափի միավորը

 

1. ՀԱՑԱՀԱՏԻԿՆԵՐ (ՍԵՐՄԵՐ ԵՎ ՀԱՏԻԿ)

1

2

3

4

1.

Եգիպտացորենի հատիկ

900

գրամ

2.

Եգիպտացորենի կողր

15

հատ

3.

Ցորեն, աշորա, գարի, վարսակ, բրինձ

600

գրամ

4.

Կորեկ, չումիզա, հնդկացորեն

300

գրամ

5.

Մոգար, սորգո, աֆրիկյան կորեկ

150

գրամ

 

2. ԸՆԴԵՂԵՆՆԵՐ

   

6.

Ոլոռ, լոբի, ոսպ, տափոլոռ, սոյա, բակլա

600

գրամ

 

3. ԴԱՇՏԱՎԼՈՒԿԱԶԳԻ ԵՎ ԲԱԿԼԱԶԳԻ ԽՈՏԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐ

   

7.

Կորնգան, վիկ, լյուպին

600

գրամ

8.

Առվույտ, իշառվույտ, երեքնուկ, սերադելլա, սուդանի խոտ

150

գրամ

9.

Ցորնուկ, անտառային տափոլոռ

100

գրամ

10.

Ոզնախոտ հավաքված, տափաստանային կերասեզ (ժիտնյակ) մարգագետնային շյուղախոտ, ռայգրաս, տիմոֆեևկա (սիզախոտ մարգագետնային)

100

գրամ

11.

Դաշտախոտուկ, դաշտավլուկ

50

գրամ

 

4. ԲԱՆՋԱՐԱԲՈՍՏԱՆԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ԱՐՄԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻ ՍԵՐՄԵՐ

   

12.

Վարունգ, դդմիկ, սեխ

150

գրամ

13.

Ձմերուկ, դդում

200

գրամ

14.

Ճակնդեղ (սեղանի, շաքարի, կերի)

300

գրամ

15.

Սպանախ, սոխ, կանգկուր

50

գրամ

16.

Սոխուկ, պալար, արմատապտուղ

2000

գրամ

17.

Լոլիկ , սմբուկ, կաղամբ, գազար, սամիթ, գինձ

50

գրամ

 

5. ԾԱՂԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐ

   

18.

Հնդկոտեմ, ախրիզան, վիկ բուրավետ, ծնեբեկ, ձևավոր (գեղազարդային) դդում, արմավ

150

գրամ

19.

Խոշորասերմ` նարգիզ, նեմոֆիլա, արջտակ, ցիկլամեն, միամյա գեորգինաներ

50

գրամ

20.

Միջին մեծության սերմեր` աստղածաղիկ, թավշածաղիկներ, ագերատում, ալիսում, մեխակ, արևադարձ, շնորհիկ (կլարկիա)

15

գրամ

21.

Մանրասերմ` ծխածաղիկ, բեգոնիա, լորեշիա, բուրավետ ծխախոտ

1

գրամ

 

6. ՊՏՂԱՏՈՒ ԵՎ ԱՅԼ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՒ ԹՓԵՐԻ ՍԵՐՄԵՐ

   

22.

Խոշորապտուղ` ծիրան, դեղձ, սալոր, կաղին, մայրի (կեդր)

300

գրամ

23.

Միջին մեծության սերմեր` խնձոր, ցախկեռաս, սզնի

50

գրամ

24.

Մանրասերմ` բարդի, հաղարջ, թույր, կենսածառ

20

գրամ

 

7. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՅՈՒՂԱՏՈՒ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐ

   

25.

Գերչակ (տզկանեփ), արախիս

500

գրամ

26.

Արևածաղիկ, բամբակ, կակաոյի ունդեր, սուրճի հատիկներ

500

գրամ

27.

Կանեփ, վուշ, կանճրակ

200

գրամ

28.

Բամիա, ախտորիկ (բամբակաղբեր)

100

գրամ

29.

Մանանեխ, քունջութ, դաշտակտավատ, պերիլլա, հլածուկ, սորուկ, սև պղպեղ, դարչին

50

գրամ

30.

Գվայուլլա, հնդկանեփ

40

գրամ

31.

Գայլուկ, ճարճատուկ

50

գրամ

32.

Կակաչ, ծխախոտ

20

գրամ

 

8. ԹԱՐՄ ԵՎ ՉՈՐԱՑՐԱԾ ՄՐԳԵՐ

   

33.

Ադամաթուզ (բանան), արքայախնձոր (անանաս), նուռ, թուրինջ (գրեյֆրուտ), կիվի, ֆեյխոա, կոկոս

1000

գրամ

34.

Տանձ, խնձոր, դեղձ, կիտրոն, մանդարին

1000

գրամ

35.

Կորիզավորներ` ծիրան, սալոր, կեռաս, շլոր

600

գրամ

36.

Խաղող

600

գրամ

37.

Սմբուկ, լոլիկ, վարունգ, դդմիկ, կարտոֆիլ

1000

գրամ

38.

Ձմերուկ, սեխ, դդում

5000

գրամ

39.

Չորացրած խառը մրգեր, չամիչ, քիշմիշ

500

գրամ

40.

Ընկուզեղեն` տարբեր տեսակի

500

գրամ

41.

Ձավարեղեն` բրնձի, ցորենի, հնդկացորենի, վարսակի, կորեկի և ընդեղենների

600

գրամ

42.

Թեյ

200

գրամ

43.

Ալյուր

300

գրամ

44.

Հողի ավլուկ

200

գրամ

 

(Հավելվածը խմբ. 16.07.09 N 842-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան