Համարը 
N 25-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2010.12.29/31(383) Հոդ.405
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվը 
29.11.2010
Ստորագրող մարմինը 
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
29.11.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՎԱ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ը ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻՆ, ՎՏԱՆԳՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ` ԻՐ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԵՎ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 դեկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10010492

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 նոյեմբերի 2010 թ.

 N 25-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՇԱՀԱԳՐԳԻՌ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՎԱ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ը ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻՆ, ՎՏԱՆԳՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ` ԻՐ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԵՎ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի թիվ 1138-Ն որոշման 2-րդ կետի 2)-րդ ենթակետը, շահագրգիռ մարմինների կողմից մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը ազգային համակարգող մարմին ներկայացվող՝ կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններին, վտանգներին առնչվող՝ իրենց կողմից իրականացվող և պլանավորված քաղաքականության, ռազմավարությունների և ծրագրերի վերաբերյալ տարեկան տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև իրենց համակարգում կանոնների պահանջների կատարմանը և կանոնների ներդրմանը վերաբերող հարցերի մասին կիսամյակային տեղեկատվության տրամադրման գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել`

1) Շահագրգիռ մարմինների կողմից մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը ազգային համակարգող մարմին ներկայացվող՝ կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններին, վտանգներին առնչվող՝ իր կողմից իրականացվող և պլանավորված քաղաքականության, ռազմավարությունների և ծրագրերի վերաբերյալ տարեկան տեղեկատվության տրամադրման ձևը` համաձայն N 1 հավելվածի:

2) Շահագրգիռ մարմինների կողմից մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը ազգային համակարգող մարմնին ներկայացվող իր համակարգում կանոնների պահանջների կատարմանը և կանոնների ներդրմանը վերաբերող հարցերի մասին կիսամյակային տեղեկատվության տրամադրման ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա. Վանյանին՝

1) Սահմանել հսկողություն հրամանի պահանջների իրականացման նկատմամբ:

2) Սույն հրամանի օրինակները սահմանված կարգով ներկայացնել ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշմամբ սահմանված շահագրգիռ մարմիններին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին`

1) Օրենքով սահմանված կարգով սույն հրամանը ներկայացնել պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:

 

Նախարար՝

Հ. Քուշկյան

 

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թ. նոյեմբերի 29-ի

N 25-Ն հրամանի

 

 Ձ ԵՎ

 

ՇԱՀԱԳՐԳԻՌ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՎԱ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ը ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻՆ, ՎՏԱՆԳՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ` ԻՐ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԵՎ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԵԿԱՆ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Հ/հ

Տվյալ տարվա փետրվարի 1-ի դրությամբ իրականացվող և պլանավորված քաղաքականություն

Տվյալ տարվա փետրվարի 1-ի դրությամբ իրականացվող և պլանավորված ռազմավարություններ

Տվյալ տարվա փետրվարի 1-ի դրությամբ իրականացվող և պլանավորված ծրագրեր

       
       
       

 

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թ. նոյեմբերի 29-ի

N 25-Ն հրամանի

Ձ ԵՎ

 

ՇԱՀԱԳՐԳԻՌ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՎԱ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ը ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԻՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Հ/հ

Տվյալ կիսամյակի դրությամբ Միջազգային առողջապահական կանոնների պահանջների կատարմանը և ներդրմանը վերաբերող հարցեր

   
   
   

 

1. Կանոնների պահանջների կատարման և ներդրման հարցերը ներառում են`

1) կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների ռիսկի պարբերական գնահատում,

2) վաղ հայտնաբերման, գնահատման և դիմակայման կարիքների որոշում,

3) կարողությունների զարգացմանն առնչվող միջոցառումներ,

4) վարժանքների իրականացում,

5) կադրերի պատրաստման ուղղությամբ միջոցառումներ,

6) կենսաբանական, քիմիական և ճառագայթային անվտանգությանն առնչվող նորմատիվ-իրավական ակտերի, մեթոդական փաստաթղթերի, ուղեցույցների ընդունում,

7) միջոլորտային համագործակցություն կենսաբանական, քիմիական և ճառագայթային անվտանգության հարցերով,

8) գրանցամատյանների, ռեգիստրների ստեղծում,

9) սպասարկման ոլորտում ընդգրկված մասնավոր կազմակերպությունների գործունեություն կենսաբանական, քիմիական և ճառագայթային անվտանգության հարցերի շուրջ,

10) բնակչության իրազեկում,

11) ազգային, ենթազգային կառույցների միջև փոխտեղեկատվության ապահովման, հետադարձ կապի միջոցառումներ,

12) տվյալների արխիվի ձևավորում և վարում,

13) հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի (այսուհետ` դեպք) մասին տվյալների հաղորդման, այդ թվում` համակարգչային,

14) անսպասելի և անսովոր դեպքերի վարման,

15) միջոցառումներում բնակչության ընդգրկման,

16) դեպքերի ստանդարտ բնորոշումների մշակում, լրամշակում և ներդրում,

17) պահանջվող նոր տեղեկատվության համակարգում արագ ներդրման մեխանիզմների ձևավորում,

18) տվյալների որակի և լրիվության ստուգման մեխանիզմների ձևավորում,

19) ֆոնային ցուցանիշների մշակում և ներդրում,

20) տվյալների վերլուծության մեխանիզմների ներդրում,

21) այլ կառույցների հետ համատեղ ռիսկի գնահատում,

22) արձանագրված դեպքերի մասին զեկույցներ,

23) օպերատիվ արձագանքման կարողությունների ձևավորում,

24) ահազանգման սխեմաների մշակում,

25) պահուստային պաշարների ձևավորում,

26) արտակարգ իրավիճակներում աշխատելու հնարավորությունների ստեղծում` պլան, պաշարներ և այլն,

27) լաբորատոր համակարգի կատարելագործում, համագործակցություն, ռեֆերենս լաբորատորիաների ձևավորում, մասնակցություն լաբորատոր ցանցերին, լաբորատոր նմուշների տեղափոխում, լաբորատորիայի ակրեդիտացում, մասնակցություն ներքին և արտաքին աուդիտի համակարգերին,

28) ըստ ռիսկերի տարածքի գոտևորման,

29) ինչպես նաև ՀՀ կառավարության 2009 թ. հոկտեմբերի 22-ի նիստի N 44 արձանագրային որոշման հավելված 2-ում ամրագրված Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման մասին տեղեկատվությունը,

30) և Կանոնների պահանջներին վերաբերող այլ հարցեր։