«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հունիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10311250
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
|
|
|
10 մայիսի 2011 թ. N 298-Ն |
19 մայիսի 2011 թ. N 772-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱԳԼՃԿ) ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշման 150-րդ կետի պահանջներն ապահովելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
Հաստատել ավտոգազալիցքավորման ճնշակայանների (այսուհետ՝ ԱԳԼՃԿ) կապարակնքման կարգը` համաձայն հավելված 1-ի:
ՀՀ էկոնոմիկայի նախարար
Տ. Դավթյան |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահ
Գ. Խաչատրյան |
|
Հավելված 1 ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2011 թվականի մայիսի 10-ի N 298-Ն և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թվականի մայիսի 19-ի N 772-Ն համատեղ հրամանի |
Կ Ա Ր Գ
ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱԳԼՃԿ) ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ
1. ՀՀ կառավարության 2008 թ. օգոստոսի 28-ի «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշման համաձայն յուրաքանչյուր ավտոգազալիցքավորման ճնշակայան (այսուհետ` ԱԳԼՃԿ) պետք է ունենա կապարակնքման սխեմա` հաստատված Չափագիտության ազգային մարմնի` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
2. ԱԳԼՃԿ-ն շահագործելիս անցկացվում է ստուգաչափում` օրենքով սահմանված կարգով:
3. ԱԳԼՃԿ-ի տնօրինությունը իր հաշվառման վայրի Հարկային տեսչություն (այսուհետ` Հարկային տեսչություն) է ներկայացնում ավտոգազալիցքավորման աշտարակի տեսակի հաստատման սերտիֆիկատը և յուրաքանչյուր աշտարակի համար ստուգաչափման մասին առանձին վկայական:
4. ԱԳԼՃԿ-ի տնօրինությունը պարտավոր է Չափագիտության ազգային ինստիտուտ ներկայացնել ԱԳԼՃԿ-ի կապարակնքման սխեման, որը և հաստատվում է Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից:
5. Գազի հնարավոր լրացուցիչ արտահոսքը բացառելու համար ԱԳԼՃԿ-ի գազաբաշխիչ կայանը, գազի հանգույցները և խողովակաշարերը պետք է կապարակնքված լինեն համատեղ Հարկային տեսչության և Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից:
6. ԱԳԼՃԿ-ի գազաբաշխիչ կայանի, գազի հանգույցների և խողովակաշարերի վրա տեղադրված կապարակնիքները վնասված կամ հանված լինելու դեպքում, Հարկային տեսչության և (կամ) Չափագիտության ազգային ինստիտուտի ներկայացուցիչը կազմում են արձանագրություն` համաձայն Ձև 1-ի:
7. Արձանագրությունը ստորագրվում է Հարկային տեսչության, Չափագիտության ազգային ինստիտուտի և ԱԳԼՃԿ-ի ներկայացուցչի կողմից, վերջինիս հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ նշվում է հրաժարվողի անուն-ազգանունը և պաշտոնը: Արձանագրությունը կազմվում է երեք օրինակից, որոնցից մեկն ուղարկվում է Հարկային տեսչություն, մյուսը` Չափագիտության ազգային ինստիտուտ, երրորդ օրինակը մնում է ԱԳԼՃԿ-ում:
8. Մեխանիզմների նորոգման և այլ աշխատանքներ կատարելու համար, երբ անհրաժեշտ է հանել կապարակնիքը, ԱԳԼՃԿ-ի տնօրինությունը մինչ հայտ ներկայացնելը տվյալները գրանցում է համաձայն Ձև N 2-ի, որտեղ նշվում է գումարային հաշվիչի և արդյունաբերական հաշվիչի ցուցմունքները:
9. ԱԳԼՃԿ-ի տնօրինությունը վերանորոգման աշխատանքներ կատարելու դեպքում հայտ է ներկայացնում Չափագիտության ազգային ինստիտուտ և ստանում համապատասխան թույլտվություն կապարակնիքը հանելու համար:
10. Չափագիտության ազգային ինստիտուտը Հարկային տեսչությանը տեղեկացնում է ԱԳԼՃԿ-ի տնօրինության կողմից ներկայացված հայտի վերաբերյալ:
11. Եթե ԱԳԼՃԿ-ի աշխատակիցները հայտնաբերում են, որ կապարակնիքը վնասված կամ հանված է, ապա ԱԳԼՃԿ-ի տնօրինությունը պարտավոր է 24 ժամվա ընթացքում տեղեկացնել Հարկային տեսչությանը կամ Չափագիտության ազգային ինստիտուտին: Գումարային հաշվիչի ցուցմունքի և արդյունաբերական հաշվիչի ցուցմունքի տվյալները գրանցելով (համաձայն Ձև N 3-ի) և կասեցնելով տվյալ գազալիցքավորող աշտարակի հետագա շահագործումը:
12. Եթե Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից հայտնաբերվում են թերություններ, ապա այդ մասին գրավոր տեղյակ է պահվում Հարկային տեսչությանը, եթե Հարկային տեսչության կողմից հայտնաբերվում է մուտքային և ելքային հաշվիչների ցուցմունքների միջև 5% և ավելի տարբերություն` տեղյակ է պահվում Չափագիտության ազգային ինստիտուտ` հետագա քայլեր ձեռնարկելու համար:
13. ԱԳԼՃԿ-ի տնօրինությունն է պատասխանատու ԱԳԼՃԿ-ի տեխնիկական շահագործման համար:
Ձև N 1
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ՎՆԱՍՎԱԾ ԿԱՄ ԲԱՑԱԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
____________________________________________________________________________ Ավտոգազալիցքավորման ճնշակայանի (ԱԳԼՃԿ) անվանումը |
|
Ես _________________________________________________________________________
անուն, ազգանուն, պաշտոն |
ԱԳԼՃԿ-ի կապարակնիքների զննման ժամանակ հայտնաբերել եմ,
որ________________________________________________________________________
_________________________________________ կնիքը վնասված և (կամ) բացակայում է` |
|
____________________________________________________________________________ (նշել հատվածը) |
|
Գումարային հաշվիչի ընդհանուր ցուցմունքը` __________________________________________________________________________ |
|
Արդյունաբերական հաշվիչի ցուցմունքը
__________________________________________________________________________ |
|
_________________________________________________________________________________________ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ (պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն) |
|
__________________________________________________________________________________________ Չափագիտության ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի ներկայացուցիչ (պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն) |
|
_________________________________________________________________________________________ ԱԳԼՃԿ-ի ներկայացուցիչ` (պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն) |
|
(Կազմված է երեք օրինակից) |
|
«______»____________20 թ. |
Ձև N 2
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
Հ/հ |
Սարքավորման անվանում |
Սարքավորման գործարանային կամ գույքագրման համար |
Սարքավորման աշխատանքի դադարեցման ամսաթիվ |
Գումարային հաշվիչի ցուցմունք |
Արդյունա-բերական հաշվիչի ցուցմունք |
Աշխատանքի դադարեցման պատճառ |
Այլ նշումներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ձև N 3
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
(ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ)
Ստուգաչափողի կանչ |
Սարքավորման ներդրումը շահագործման մեջ |
Նորոգման աշխա- տանքներ կատարողի (անուն, ազգանուն) |
Գումարային հաշվիչի ցուցմունքը Նորոգման աշխա-տանքներ կատարողի անուն, ազգանուն |
Աշխատանքի ընդունում և հանձնում (ստորագրություն) |
Այլ նշումներ |
Ամսաթիվ, ժամ |
Հայտն ընդունողի անուն, ազգանուն |
Ներդրման ամսաթիվ, ժամ |
Գումա-րային հաշվիչի ցուցմունքը |
Արդյու-նաբե- րական հաշվիչի ցուցմունքը |
Ընդունում |
Հանձնում |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|