Համարը 
թիվ 01-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2013.02.19/5(449) Հոդ.45
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
16.01.2013
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.01.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.03.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի ԹԻՎ 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 փետրվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60313038

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 հունվարի 2013 թ.

թիվ 01-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի ԹԻՎ 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի գ) ենթակետով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի հուլիսի 26-ի թիվ 110-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 38-րդ կետի դ) ենթակետով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի բիզնես ռեգիստրի բաժինը, վիճակագրական աշխատանքների մեթոդաբանության և դասակարգիչների բաժինը, աշխատանքի վիճակագրության բաժինը և գյուղատնտեսության վիճակագրության բաժինը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել բիզնես ռեգիստրի, ընտրանքի և դասակարգիչների բաժնի, աշխատանքի վիճակագրության բաժնի և գյուղատնտեսության վիճակագրության բաժնի:

2. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կանոնդրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 110-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

1. Տեղեկատվական ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիաների վարչություն

2. Ներքին աուդիտի վարչություն

3. Տնային տնտեսությունների հետազոտությունների բաժին

4. Սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության բաժին

5. Աշխատանքի վիճակագրության բաժին

6. Մարդահամարի և ժողովրդագրության բաժին

7. Գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժին

8. Մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժին

9. Վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժին

10. Ֆինանսների վիճակագրության բաժին

11. Արդյունաբերության վիճակագրության բաժին

12. Շինարարության վիճակագրության բաժին

13. Գյուղատնտեսության վիճակագրության բաժին

14. Տրանսպորտի և կապի վիճակագրության բաժին

15. Առևտրի և այլ ծառայությունների վիճակագրության բաժին

16. Բիզնես ռեգիստրի, ընտրանքի և դասակարգիչների բաժին

17. Պարենային ապահովության վիճակագրության բաժին

18. Միջազգային վիճակագրական համագործակցության բաժին

19. Վիճակագրական տեղեկատվության տարածման և մարկետինգի բաժին

20. Իրավաբանական բաժին

21. Տպագրակազմարարական և պատճենահանման աշխատանքների բաժին

22. Վիճակագրական հաշվետվությունների հաշվառման և վերահսկման բաժին

23. Հաշվապահական հաշվառման բաժին

24. Ֆինանսատնտեսագիտական բաժին

25. Գնումների գործընթացի կազմակերպման և տնտեսական բաժին

26. Անձնակազմի կառավարման բաժին

27. Առաջին բաժին

28. Ընդհանուր բաժին

29. Հասարակայնության հետ կապերի բաժին»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ

Ս. Մնացականյան