Համարը 
N 1129-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2010.09.22/45(779) Հոդ.1042
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
03.09.2010
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
09.09.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.09.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2010 թվականի N 1129-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում այգեգործական հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) հողամասի բաժանման սխեմայի հիման վրա այգեգործության նպատակով հատկացված և ներկայումս ըստ հողային հաշվեկշռի բնակավայրերի նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների գրանցման համար հիմք է հանդիսանում մինչև 1994 թվականի հունվարի 1-ը տրամադրված այգեգործի գրքույկը.

2) հողամասի բաժանման սխեմայի հիման վրա այգեգործության նպատակով հատկացված, ներկայումս համայնքին սեփականության իրավունքով փոխանցված, ինչպես նաև համայնքի վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող տարբեր նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ դատական կարգով քաղաքացիների սեփականությունը ճանաչվելու դեպքում սույն որոշման ուժով տվյալ հողամասի նպատակային նշանակությունը փոխվում է բնակավայրերի հողերի (գործառնական նշանակությունը` բնակելի), որի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից սահմանված կարգով տրամադրվում է հողամասի գլխավոր հատակագիծ:

(1-ին կետը փոփ., խմբ. 25.04.13 N 425-Ն) 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 9
Երևան