Համարը 
N 9
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Քաղվածք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
06.03.2014
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
11.03.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.03.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

6 մարտի 2014 թվականի N 9

 

19. «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2014 թվականի ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների։

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2014 թվականի ծրագրի իրականացման համակարգող մարմինն է:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել NN 1 և 2 հավելվածներով նախատեսված միջոցառումների կատարումն ըստ ծրագրի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 11

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թ.

մարտի 6-ի նիստի N 9

արձանագրային որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ

 

I. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. «Իմ Հայաստան» համահայկական փառատոն-ծրագրի (այսուհետ` ծրագիր) նպատակը և խնդիրներն են`

1) սփյուռքում հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը նպաստելը,

2) Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, համագործակցության նոր ձևաչափերի ձևավորմանն աջակցելը,

3) Հայաստանի և սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը սատարելը,

4) ժամանակակից հայ արվեստի զարգացմանը և հանրաճանաչմանն օժանդակելը,

5) մշակույթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը նպաստելը,

6) սփյուռքի ուծացման և լեզվամշակութային ինքնության կորստի դեմ պայքարելը,

7) ազգային մշակույթի պահպանության գործին սփյուռքի ստեղծագործող երիտասարդությանը ներգրավելը,

8) համահայկական մշակութային ծրագրերի համատեղ մշակման և իրականացման մեխանիզմներ ստեղծելը,

9) Հայաստանում սփյուռքի ստեղծագործական խմբերի և մշակութային կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացումը` ամբողջական տեղեկատվական տվյալների շտեմարանի ստեղծման միջոցով:

 

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

2. Ծրագրի մշակման և իրականացման համար հիմք են հանդիսացել`

1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2013 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» N ԱԺՈ-067-Ն որոշումը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 740-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 10-Ն որոշումը,

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 34 նիստի արձանագրային որոշումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ՁԵՎԱՉԱՓԸ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

3. Ծրագիրն անցկացվելու է ամբողջ տարվա ընթացքում` հետևյալ հիմնական բաղադրիչներով`

1) ծրագրի նախապատրաստական աշխատանքներ` գովազդային նյութերի նախագծում և պատրաստում, իրազեկում,

2) հայ կատարողական արվեստի օրեր` համերգային միջոցառումներ, վարպետության դասընթացներ:

Արվեստի հետևյալ տեսակները՝ իրենց համապատասխան ժանրերով՝

պարարվեստ,

երգչախմբային արվեստ,

գրականություն,

կատարողական և ոչ կատարողական (նկարիչների, կոմպոզիտորների, գրողների) արվեստի համապատասխան տեսակներով և ժանրերով, ելնելով մասնակիցների կողմից ստացված հայտերից:

Փառատոնի անցկացման վայրը`

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքների համերգային սրահներ, մարզամշակութային դահլիճներ, այլ մշակութային օջախներ, բեմահարթակներ և բաց հրապարակներ,

3) տարբեր ոլորտների հիմնախնդիրների մասնագիտական քննարկումներ, «կլոր սեղաններ», ոլորտային այլ նախագծեր և միջոցառումներ (տարվա ընթացքում` համաձայն N 2 հավելվածի):

Մասնակիցներն են` ստեղծագործական խմբեր և անհատ կատարողներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից, մշակութային միությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, գրողներ, պարուսույցներ, արվեստագետներ` ըստ հայտերի:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

4. Ծրագրի հաջող իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ է`

1) ծրագրի կազմակերպման և անցկացման վերաբերյալ հանրային իրազեկման և գովազդի կազմակերպում` զանգվածային լրատվության միջոցներով, հոլովակների, գովազդային պաստառների և վահանակների պատրաստում և ներկայացում.

2) փառատոնի անցկացման վերաբերյալ հայտարարության տեքստի և մասնակցության պայմանների մշակում, հրապարակում և տարածում սփյուռքի համայնքներում` օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, եկեղեցական, համահայկական և համայնքային կառույցների միջոցով.

3) մասնակիցների հայտերի ընդունում, ամփոփում և վերջնական ցանկի կազմում` Հայաստանի ստեղծագործական միությունների հետ համատեղ.

4) հայտերի հիման վրա առավել շահավետ պայմաններով մասնակիցների համար կեցության և սննդի ապահովման աջակցություն.

5) ծրագրի մասնակիցներին պարզեցված ընթացակարգով և անվճար Հայաստան մուտքի արտոնագրերի սահմանված կարգով տրամադրում` բնակության երկրներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների, իսկ Հայաստանի Հանրապետության սահմանակետերում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից: Սույն կետով սահմանված ընթացակարգը կիրառելիս անշեղորեն պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման պահանջները.

6) մասնակիցների դիմավորում, տեղավորում համապատասխան կեցության վայրերում, ծրագրի շրջանակներում իրականացվող մշակութային, ճանաչողական, ժամանցային և այլ միջոցառումների կազմակերպում, տրանսպորտով և սննդով ապահովում, ընթացիկ վերահսկողություն և ճանապարհում` Հայաստանի ստեղծագործական միությունների հետ համագործակցությամբ.

7) փառատոնի տարբերանշանով հուշափաթեթների պատրաստում` ներառյալ շապիկներ, գլխարկներ, կրծքանշաններ, անվանակներ, այլ անհրաժեշտ պարագաներ և հուշանվերներ.

8) ծրագրի շրջանակներում անցկացվող մշակութային միջոցառումների և համաժողովների անցկացման համար դահլիճների, բեմահարթակների և այլ անհրաժեշտ տարածքների ապահովում` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Հայաստանի ստեղծագործական միությունների (համաձայնությամբ), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի նախարարության (համաձայնությամբ) աջակցությամբ.

9) նախատեսվող հանդիսավոր արարողություններին Հայաստանի պետական համույթների, մարզային ստեղծագործարական խմբերի և անհատ կատարողների մասնակցության ապահովում` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աջակցությամբ.

10) փառատոնի անցկացման ամբողջ ընթացքում մասնակիցների առաջին և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրականացման ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:

11) ծրագրի շրջանակներում մշակութային միջոցառումների անցկացման համար Մարզահամերգային համալիրի դահլիճը մեկ օր անհատույց տրամադրելու ապահովում` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1321-Ն որոշման 8-րդ կետի «զ» ենթակետի պահանջներին համաձայն:

 

V. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

5. Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտ է ապահովել համապատասխան պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի, սփյուռքյան կառույցների, Հայաստանի և օտարերկրյա պետություններում գործող համայնքային հասարակական և այլ կազմակերպությունների սերտ համագործակցությունը: Այդ նպատակով ստեղծել համակարգող հանձնաժողով` շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ:

 

VI. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

6. Ծրագրի ակնկալվող արդյունքներն են`

1) Հայաստան-Արցախ-Սփյուռք գործակցության խթանումը և զարգացումը.

2) ազգային ինքնության պահպանմանը նպաստելը.

3) զբոսաշրջության խթանումը.

4) Հայաստանի վերաբերյալ սփյուռքահայերի իրական կարծիքի ձևավորմանն աջակցելը.

5) Հայաստան-սփյուռք, ներսփյուռքյան մշակութային կապերի և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը նպաստելը.

6) Հայաստան-սփյուռք գործակցության կառուցակարգերի ստեղծումը` համահայկական մասնագիտական ընկերակցությունների միջոցով.

7) ինքնագործ խմբերի կատարողական մակարդակի բարձրացմանն օժանդակելը:

 

VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

7. Ծրագիրը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թ.

մարտի 6-ի նիստի N 9

արձանագրային որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Ժամկետը /ամիս/

Պատասխանատու կառույցը

Ֆինանսավորման աղբյուրը

Ակնկալվող արդյունքը

1

2

3

4

5

6

1.

Համահայկական փառատոնի բացման հանդիսավոր արարողություն

հուլիս

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Հայաստանի ազգային պարարվեստի միություն (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

1 հանդիսավոր արարողություն`

շուրջ 500 մասնակից

2.

Պարային համույթների ելույթներ Հայաստանի և Արցախի համերգային սրահներում, մարզամշակութային դահլիճներում, այլ մշակութային օջախներում, բեմահարթակներում և բաց հրապարակներում,

հուլիս

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ԼՂՀ-ի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

(համաձայնությամբ)

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Հայաստանի ազգային պարարվեստի միություն (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

10 համերգային ծրագիր`

շուրջ 800 մասնակից սփյուռքից

3.

Շրջայցեր Հայաստանի և Արցախի պատմամշակութային վայրեր, մշակութային օջախներ, հանդիպումներ ՀՀ-ի և ԼՂՀ-ի պետական պաշտոնյաների, հասարակական և մշակութային գործիչների հետ

հուլիս

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ԼՂՀ-ի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

(համաձայնությամբ)

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

այցելություն մինչև 10 պատմամշակութային վայր,

մինչև 5 հանդիպում

4.

Պարարվեստի օրերի փակման հանդիսավոր արարողություն

հուլիս

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

Հայաստանի ստեղծագործական միություններ (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

1 հանդիսավոր արարողություն`

շուրջ 400 մասնակից

5.

Երգչախմբային արվեստի օրերի բացման հանդիսավոր արարողություն

օգոստոս

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Հայաստանի երաժշտական ընկերություն (համաձայնությամբ)

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

1 հանդիսավոր արարողություն`

շուրջ 200 մասնակից

6.

Երգչախմբերի ելույթներ Հայաստանի համերգային սրահներում, մարզամշակութային դահլիճներում, այլ մշակութային օջախներում, բեմահարթակներում և բաց հրապարակներում

օգոստոս

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ԼՂՀ-ի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

(համաձայնությամբ)

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Հայաստանի երաժշտական ընկերություն (համաձայնությամբ)

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

5 համերգային ծրագիր`

շուրջ 200 մասնակից սփյուռքից

7.

Շրջայցեր Հայաստանի պատմամշակութային վայրեր, մշակութային օջախներ, հանդիպումներ պետական պաշտոնյաների, հասարակական և մշակութային գործիչների հետ

օգոստոս

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

այցելություն մինչև 5 պատմամշակութային վայր,

մինչև 5 հանդիպում

8.

Երգչախմբային արվեստի օրերի փակման հանդիսավոր արարողություն

օգոստոս

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Հայաստանի ստեղծագործական միություններ (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

1 հանդիսավոր արարողություն`

Շուրջ 200 մասնակից

9.

Վարպետության դասընթացներ սփյուռքից և Արցախից ժամանած մասնակիցների համար

հուլիս –սեպտեմբեր

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Վարպետության դասընթացներ մինչև 100 մասնակցի համար

10.

Ազգային տոնակատարություն Օշականում

օգոստոս

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Շուրջ 400 մասնակից Սփյուռքից և Արցախից

11.

Ասմունքի օր

օգոստոս

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

Հայաստանի գորղների միություն (համաձայնությամբ)

«Մեսրոպ Մաշտոց» մշակութային կենտրոն (համաձայնությամբ)

Հայաստանի պետական մանկավարժական համալսարան (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Մինչև 10 մասնակից Սփյուռքից և Արցախից

12.

Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոնի կազմակերպում

սեպտեմբեր

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Շուրջ 20 մասնակից Սփյուռքից և Արցախից

13.

Հայ երգի օր

սեպտեմբեր

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

 

14.

Հայկական նվագարաններին նվիրված գիտագործնական հանդիպում

սեպտեմբեր

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (համաձայնությամբ)

Հայաստանի պետական մանկավարժական համալսարան (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Շուրջ 50 մասնակից

15.

Լրատվամիջոցների և լրագրողների համահայկական VII համաժողով

սեպտեմբեր

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

«Հայաստանի ժուռնալիստների միություն» ՀԿ (համաձայնությամբ) «Լրատվամիջոցների համահայկական ընկերակցություն» իրավաբանական անձանց միություն» ՀԿ (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

մինչև 100 մասնակից

16.

Աջակցություն համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախմբին

տարվա ընթացքում

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ պետական բյուջե

-

17.

Աջակցություն գրողների համահայկական VII համաժողովին

հունիս

ՀՀ սփյուռքի նախարարություն

Հայաստանի գրողների միություն

(համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

50 մասնակից