Համարը 
N 1167-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Համատեղ հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2015.01.15/2(514) Հոդ.6
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվը 
17.12.2014
Ստորագրող մարմինը 
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
17.12.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ 2015 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 դեկտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11814579

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

10 դեկտեմբերի 2014 թ. N 881-Ն

ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 դեկտեմբերի 2014 թ.  N 1167-Ն

ք. Երևան

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

2015 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման 2-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Հաստատել 2015 թվականին ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի`

 Ըգ = Սթ x Սգ + Պգ, գործակիցները, հետևյալ չափերով.

 Սգ` մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը` 124000 դրամ,

 Պգ` հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը` մինչև 100 աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար` 19000.0 հազ. դրամ (ներառյալ ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդը): 101-ից մինչև 300 աշակերտ ու 301 և ավելի աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը բաղկացած է 2 մասից` հաստատության պահպանման ծախսերից` 3481.5 հազ. դրամ և, աշակերտների թվաքանակից ելնելով, ըստ դպրոցների հաշվարկված ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդից:

2. Հաշվարկը կատարելիս` կիրառվում են գործակիցներ հանրակրթական դպրոցի տարրական, միջին և ավագ մակարդակների համար, մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը բազմապատկելով` տարրական մակարդակի համար` 0.8042 գործակցով, միջին մակարդակի համար` 1.1179 գործակցով, ավագ մակարդակի համար` 1.1581 գործակցով: Միաժամանակ, կիրառվում են լրացուցիչ գործակիցներ բարձր լեռնային, լեռնային բնակավայրերի և միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող, ինչպես նաև ավագ դպրոցների համար, մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը բազմապատկելով բարձր լեռնային բնակավայրերի դպրոցների համար` 1.13 գործակցով, լեռնային բնակավայրերի դպրոցների համար` 1.04 գործակցով, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների համար` 1.2 գործակցով, ավագ դպրոցների համար` 1.14 գործակցով: Աշակերտների թվաքանակից ելնելով` ոչ ուսուցչական անձնակազմի նվազագույն հաստիքների թվաքանակը կազմում է` մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների համար` մինչև 9, 101-ից մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցների համար` մինչև 12, 301 և ավելի աշակերտ ունեցող դպրոցների համար` 15.5:

3. Որպես հաստատության սովորողների թիվ` Սթ, ընդունվում է աշակերտների միջին տարեկան թվաքանակը, որը ենթակա է ճշտման ուսումնական տարվա սկզբին, հաշվի առնելով դասարանների փաստացի կոմպլեկտավորումը:

 

ՀՀ ֆինանսների նախարար
Գ. Խաչատրյան

ՀՀ կրթության և գիտության նախարար
Ա. Աշոտյան