Համարը 
N 34-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2016.07.15/15(558) Հոդ.195
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
17.06.2016
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.06.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616228

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

17 հունիսի 2016 թ.

ք. Երևան

N 34-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակելու կարգը` համաձայն կից հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2016 թ. հունիսի 17-ի N 34-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում համապատասխան ընտրական հանձնաժողովի կազմավորման օրվանից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովները տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում` տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ և քարտուղար նշանակելու մասին տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը տարածքային ընտրական հանձնաժողովում փակցնելու միջոցով:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկություններում նշվում է հանձնաժողովի անդամի ազգանունը, անունը, հայրանունը և ընտրական հանձնաժողովում զբաղեցրած պաշտոնը, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովների դեպքում` նաև ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու որակավորման վկայականի համարը:

4. Ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները տեղադրվում են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: