Համարը 
 N 128-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2016.06.15/13(556) Հոդ.154
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
25.05.2016
Ստորագրող մարմինը 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.05.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.07.2017

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հուլիսի 1-ից և գործում է մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը։

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60016183

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 մայիսի 2016 թ.

ք. Երևան

N 128-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(որոշումն ուժը կորցրել է նույն որոշման 3-րդ կետի համաձայն)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 88-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի 1-ին կետում նշված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի համար սահմանել`

1) բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 23.753 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

2) ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 15.832 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

3) խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 10.556 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

4) հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 42.645 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

5) կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 42.645 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

6) արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 42.645 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի:

(1-ին կետը լրաց. 16.11.16 N 310-Ն)

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված սակագները կգործեն էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող այն անձանց համար, որոնց կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կընդունի մինչև 2017 թվականի հունիսի 1-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հուլիսի 1-ից և գործում է մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը։

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան