Համարը 
N 47-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2017.03.01/7(576) Հոդ.86 «ՀՀ» օրաթերթ 2017.02.25 թիվ 33 (6554)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
22.02.2017
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.02.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.02.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
22.02.2017 թ. N 47-Ն որոշումն ուժի մեջ է մտել 2017 թ. փետրվարի 26-ից, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցում ստանալուց և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 2017 թ. փետրվարի 25-ի թիվ 33 (6554) համարում հրապարակվելուց հետո:


ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 փետրվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60617104

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 փետրվարի 2017 թ.
ք. Երևան

N 47-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 73-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել ընտրությունների մասնակցության և ընտրողների մատնահետքերը պարունակող տեղեկատվությունը տեխնիկական սարքավորումներից դուրս բերելու և համակարգիչ ներմուծելու կարգը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2017թ. փետրվարի 22-ի N 47-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ

 

1. Տարածքային ընտրական հանձնաժողովի տարածքում տեխնիկական սարքավորումների կազմակերպված սպասարկումն իրականացնող մասնագետների խմբի (այսուհետ՝ մասնագետների խումբ) անդամները սարքավորումներն ընդունելուց հետո, տեխնիկական սարքավորումներից հանում են հիշողության կրիչները, որոնց վրա փակցնում են ինքնասոսնձվող թերթիկներ և նշում ընտրական տեղամասի համարը:

2. Տեխնիկական սարքավորումներից հանված հիշողության կրիչները փաթեթավորվում և ներկայացվում են տարածքային ընտրական հանձնաժողով:

3. Տարածքային ընտրական հանձնաժողովում հաշվարկվում է հիշողության կրիչների քանակը և կազմվում հանձնման-ընդունման ստացական:

4. Տարածքային ընտրական հանձնաժողովը հիշողության կրիչներում պարունակվող ընտրությունների մասնակցության և ընտրողների մատնահետքերը պարունակող տեղեկատվությունը ներմուծում է համակարգիչ և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետների հաշվառմամբ տեղեկատվությունը փոխանցվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: