Համարը 
N 370-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2017.05.15/16(585) Հոդ.173
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվը 
13.04.2017
Ստորագրող մարմինը 
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
13.04.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.05.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 մայիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11017175

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 ապրիլի 2017 թ.

N 370-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել` «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը»՝ համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

 

Լ. Մկրտչյան

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2017 թվականի ապրիլի 13-ի

N 370-Ն հրամանի

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում են կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ներառական կրթության քաղաքականության իրականացման նպատակով, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17.1 հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ սովորողի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները (այսուհետ՝ ծառայություններ) տրամադրվում են երեք մակարդակում.

1) դպրոցական մակարդակ.

2) տարածքային մակարդակ.

3) հանրապետական մակարդակ:

 

II. Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը դպրոցական մակարդակում

 

3. Դպրոցական մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն սովորողներին, ովքեր սահմանված կարգով գնահատվել և ճանաչվել են որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող:

4. Տվյալ մակարդակում ծառայությունները տրամադրվում են հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության խմբի միջոցով (այսուհետ` աջակցության խումբ)։

5. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր սովորողին տրամադրվող աջակցող ծառայությունների ժամանակահատվածը, տևողությունը, ծավալը և տրամադրման գրաֆիկը մշակում է հաստատության աջակցության խումբը, հաստատվում է տնօրենի կողմից:

6. Ծառայությունների տրամադրման արդյունավետության և որակի ապահովման համար պատասխանատվությունը կրում է հաստատությունը` ի դեմս դպրոցի տնօրինության և մանկավարժահոգեբանական աջակցության խմբի:

7. Աջակցության խմբի կազմում ընդգրկվում են հաստատության ուսուցչի օգնականը(ները), հատուկ մանկավարժը(ները), հոգեբանը, սոցիալական մանկավարժը և բուժքույրը: Եթե հաստատությունում չկան նշված մասնագետները, ապա նրանք հրավիրվում են տվյալ հաստատությունը սպասարկող Տարածքային կենտրոնից: Դպրոցական մակարդակում աջակցության խումբը, սերտ համագործակցելով ուսուցիչների և սովորողի ծնողների հետ, իրականացնում է դպրոցական մակարդակում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն ու կրթության արդյունավետ կազմակերպումը:

8. Հանրակրթական ուսումնական հաստատությունում երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դպրոցական մակարդակի գնահատման արդյունքների ամփոփումից հետո.

1) առավելագույնը 15-օրյա ժամկետում, աջակցության խումբը ծնողի մասնակցությամբ, մշակում է սովորողի Անհատական ուսուցման պլան (այսուհետ՝ ԱՈՒՊ) (Ձև 5): ԱՈՒՊ-ում ներառված աջակցող ծառայությունների տեսակը, ժամանակահատվածը, տևողությունն ու ծավալները որոշվում են սովորողի դպրոցական կամ տարածքային մակարդակների Գնահատման ընթացքում հավաքագրված տեղեկատվության հիման վրա (Աղյուսակ),

2) սովորողին տրամադրվող աջակցող ծառայությունների ժամանակացույցը հաստատում է տնօրենը և պատճենը տրամադրում սովորողի ծնողին:

9. Աջակցող ծառայությունները սովորողին տրամադրվում են դասերից հետո՝ ըստ որոշված ծավալի և տևողության, սակայն օրական 1,5 ժամից ոչ ավելի:

10. Աջակցության խումբը դասաժամերի ընթացքում անցկացնում է դիտարկումներ (առնվազն 3 դասաժամ մեկ օրվա ընթացքում), կատարում է ուսումնական նյութերի հարմարեցումներ, մշակում է հաջորդ օրվա դասի պլանների վերաբերյալ առաջարկություններ՝ կապված մանկավարժական մեթոդների և առաջադրանքների հետ, իրականացնում է սովորողի ԱՈՒՊ-ով նախատեսված աջակցության ծառայությունների տրամադրման այլ աշխատանքներ:

11. Յուրաքանչյուր օրվա ավարտին աջակցության խումբը ԱՈՒՊ-ի համապատասխան բաժիններում գրառում է իրականացված աշխատանքները:

12. Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալը առնվազն ամիսը մեկ անգամ հրավիրում է տվյալ սովորողի ուսուցիչների և աջակցության խմբի անդամների ժողով՝ ամփոփելու տվյալ ամսվա ընթացքում սովորողի ԱՈՒՊ-ով նախատեսված աշխատանքների, այդ թվում` աջակցող ծառայությունների արդյունքները: Անհրաժեշտության դեպքում ժողովին կարող են հրավիրվել սովորողի ծնողն ու Տարածքային կենտրոնի մասնագետները:

13. Սովորողի ԱՈՒՊ-ով նախատեսված արդյունքների ամփոփումն իրականացվում է կիսամյակի ավարտին՝ նկարագրական տեսքով, որը սովորողի առաջադիմության թերթիկի հետ միասին տրամադրվում է ծնողին:

14. Սովորողի կրթական առաջընթացի ընթացիկ գնահատումը կատարվում է ԱՈՒՊ-ով սահմանված նպատակներին և խնդիրներին համապատասխան:

15. Անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր կիսամյակի ավարտին, վերանայվում են ԱՈՒՊ-ով սահմանված խնդիրները և գործողությունները, ինչպես նաև աշխատանքների ծավալները:

 

III. Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը տարածքային մակարդակում

 

16. Տարածքային մակարդակում ծառայությունները տրամադրվում են մանկավարժահոգեբանական աջակցության տարածքային կենտրոնի (այսուհետ՝ Տարածքային կենտրոն) կողմից՝ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրինության կամ երեխայի ծնողի /նրա օրինական ներկայացուցչի/ դիմումի հիման վրա: Դիմումը ստանալու օրվանից հետո, առավելագույնը 5-օրյա ժամկետում, Տարածքային կենտրոնի մասնագետները այցելում են դպրոց և աջակցություն են ցուցաբերում դպրոցի աջակցության խմբին՝ մշակելու սովորողին տրամադրվող աջակցող ծառայություները: Դպրոց չհաճախող երեխայի դեպքում /մանկապարտեզահասակ/ աջակցությունը կազմակերպվում է Տարածքային կենտրոնում: Սովորողի ԱՈՒՊ-ի հաստատումից հետո, 10-օրյա ժամկետում, Տարածքային կենտրոնի և դպրոցի տնօրենները համատեղ ստորագրում և վավերացնում են Տարածքային կենտրոնի կողմից դպրոցին (սովորող, ուսուցիչ, ծնող) տրամադրվող ծառայությունների ծավալը, ժամանակացույցը և Տարածքային կենտրոնի մասնագետների` դպրոց հաճախելու գրաֆիկը: Ընդ որում, ժամանակացույցը կազմելիս դրանում պետք է նախատեսել մասնագետների այցելություն դպրոց՝ առնվազն շաբաթը մեկ անգամ: Ժամանակացույցը կցվում է ԱՈՒՊ-ին:

17. Եթե սովորողին տրամադրվող ծառայությունը պահանջում է համապատասխան հարմարեցված տարածք, սարքավորումներ և գույք, ապա Տարածքային կենտրոնը կարող է, ծնողի համաձայնությամբ, ԱՈՒՊ-ով նախատեսված աջակցող ծառայությունները սովորողին տրամադրել կենտրոնում:

18. Տարածքային կենտրոնում ծառայությունների տրամադրումը երեխային իրականացվում է անվճար, Տարածքային կենտրոնի միջոցներով, դասերից հետո, ըստ նախատեսված տևողության և ծավալի:

19. Յուրաքանչյուր օրվա ավարտին Տարածքային կենտրոնի աջակցության ծառայություններ տրամադրող աշխատակիցները ԱՈՒՊ-ի համապատասխան բաժիններում գրառում են իրականացված աշխատանքները:

20. Տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալը, ամիսը մեկ անգամ, հրավիրում է տվյալ երեխային ծառայություն տրամադրող մանկավարժահոգեբանական աջակցության մասնագետների խմբին՝ ամփոփելու տվյալ ամսվա ընթացքում ԱՈՒՊ-ով նախատեսված աշխատանքների արդյունքները: Անհրաժեշտության դեպքում ժողովին կարող են հրավիրվել երեխայի ծնողը, դպրոցի աջակցության խմբի ներկայացուցիչները: Ընդ որում, ամսական այս ժողովները նպատակահարմար է իրականացնել սովորողի դպրոցում:

21. Տարածքային կենտրոնը սովորողի կրթության կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն և մասնագիտական աջակցություն է տրամադրում սովորողի ծնողին, դպրոցի մանկավարժահոգեբանական խմբի անդամներին և ուսուցիչներին` ապահովելով ծնողի, մասնագետների և ուսուցիչների միջև մշտական կապ՝ փոխադարձ այցելությունների, հեռահաղորդակցության, առցանց խորհրդատվության տեսքով:

22. Երեխաների մասին թե՛ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման, թե՛ ծառայությունների տրամադրման ընթացքում հավաքագրված տեղեկատվությունը Տարածքային կենտրոնի համապատասխան աշխատակիցը մուտքագրում է Հանրապետական կենտրոնի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների բազա:

 

IV. Մանկավարժական և հոգեբանական ծառայությունների տրամադրումը հանրապետական մակարդակում

 

23. Հանրապետական մակարդակում ծառայությունները տրամադրվում են հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից (այսուհետ` Հանրապետական կենտրոն):

 

V. Երեխայի անհատական թղթապանակը

 

24. Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություն ստացող յուրաքանչյուր երեխայի համար, նախքան աջակցության ծառայություն տրամադրելը, կազմվում է անհատական գործի թղթապանակ (այսուհետ՝ Անհատական թղթապանակ), որը ներառում է երեխայի դպրոցական և կամ տարածքային մակարդակների Գնահատման արդյունքերի արձանագրությունը, ԱՈՒՊ-ը, երեխային տրամադրվող ծառայությունների ժամանակացույցը, երեխայի զարգացման վերաբերյալ հավաքագրած և արձանագրած ցանկացած տեղեկատվություն և դրա հետ կապված այլ նյութեր (լուսանկար, տեսանյութեր, երեխայի աշխատանքներ և այլն):

25. Երեխայի Անհատական թղթապանակի պատասխանատուները համապատասխանաբար հաստատության տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով և Տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալներն են:

26. Երեխայի Անհատական թղթապանակի և նրա անձնական կյանքի տվյալները գաղտնի են և չեն փոխանցվում երրորդ անձանց՝ առանց ծնողի գրավոր համաձայնության: Տվյալների փոխանցումը երրորդ անձանց՝ առանց ծնողի համաձայնության, հնարավոր է միայն ՀՀ օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

 

VI. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում

 

27. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն (այսուհետ՝ Գնահատում) իրականացվում է մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներին համապատասխան և նպատակ ունի սահմանելու՝

1) երեխայի կրթության առանձնահատուկ պայմաններ՝ ապահովելով ծրագրային, մեթոդական և այլ միջավայրային անհրաժեշտ հարմարեցումներ,

2) ՀՀ օրենքով սահմանված կարգով և դեպքերում ֆինանսավորման բարձրացված չափաքանակ տրամադրելու հիմքերը,

3) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մակարդակը, ծավալները և տևողությունը:

28. Երեխայի Գնահատման գործընթացն իրականացվում է կրթական յուրաքանչյուր աստիճանի առաջին տարում (առաջին, հինգերորդ և տասներորդ դասարաններում), ինչպես նաև՝ երբ երեխայի մոտ, ուսումնառության ընթացքում, արտակարգ իրավիճակներով պայմանավորված՝ նկատվում են կայուն դժվարություններ:

29. Գնահատումն իրականացվում է երկու փուլով.

1) դպրոցական մակարդակի Գնահատում,

2) տարածքային մակարդակի Գնահատում:

30. Վկայագրված երեխայի առաջընթացը կամ հետընթացը գնահատելու համար յուրաքանչյուր տարի իրականացվում է վերագնահատում:

31. Գնահատումը մասնակցային գործընթաց է, որին մասնակցում են` երեխան, նրա ծնողը, աջակցության խումբը, երեխայի ուսուցիչները:

32. Գնահատումն իրականացվում է երեխայի բնական միջավայրում՝ դպրոցում, մանկապարտեզում, ընտանիքում:

33. Դպրոցական մակարդակի գնահատման ընթացքում հաստատության աջակցության խմբի կողմից բացահայտվում են երեխայի զարգացման հնարավորությունները, ինչպես նաև միջավայրային խթանիչ կամ խոչընդոտող գործոնները, որոնք ազդեցություն են ունենում նրա՝ ուսումնառության գործընթացին արդյունավետ մասնակցությանը:

34. Եթե կրթության ցանկացած փուլում երեխայի մոտ նկատվում են կայուն դժվարություններ, որոնք խանգարում են երեխային իր կարողությունների չափով մասնակցություն ունենալ ուսումնառության գործընթացում, ապա ուսուցիչը, համաձայնեցնելով երեխայի ծնողի հետ (Ձև 1), գրավոր դիմում է դպրոցի տնօրենին՝ իրականացնելու երեխայի դպրոցական մակարդակի Գնահատում:

35. Գնահատումը սկսելուց առնվազն մեկ շաբաթ առաջ դպրոցի տնօրինությունը գրավոր տեղեկացնում է երեխայի ծնողին դպրոցական մակարդակի Գնահատման նպատակների մասին: Ծնողի գրավոր համաձայնությունը ստանալու օրվանից 3-օրյա ժամկետում, տնօրենի հրամանով հանձնարարվում է աջակցության խմբին իրականացնել երեխայի դպրոցական մակարդակի Գնահատում:

36. Գնահատման փուլը, որը ներառում է երեխայի ծնողի, ուսուցիչների և այլ մանկավարժահոգեբանական աշխատողների դիտարկման արդյունքների ուսումնասիրություն և վերլուծություն, տևում է 10-15 օր՝ ծնողի գրավոր դիմումի ընդունման օրվանից սկսած:

37. Եթե երեխայի դպրոցական մակարդակի Գնահատման արդյունքների վերլուծությունը չի վկայում երեխայի մոտ որևէ ֆունկցիայի խանգարման հավանականություն, ապա աջակցության խումբը մշակում է առաջարկությունների ցանկ՝ ծառայությունների տրամադրման և միջավայրային հարմարեցումների վերաբերյալ (դասավանդման մեթոդներ, տեղի և դասասենյակի վերադասավորումներ, ժամանակի կազմակերպում և այլն):

38. Եթե երեխայի դպրոցական մակարդակի Գնահատման արդյունքների վերլուծությունը վկայում է երեխայի որևէ ֆունկցիայի խանգարման հավանականություն, ապա հաստատությունը, ծնողի համաձայնությամբ (Ձև 2), դիմում է Տարածքային կենտրոն՝ իրականացնելու տարածքային մակարդակի Գնահատում:

39. Երեխային տարածքային մակարդակի Գնահատման ներկայացնելու համար դպրոցի տնօրինությունը կազմում է հետևյալ փաստաթղթերի փաթեթը՝

1) Ծնողի գրավոր համաձայնությունը.

2) դպրոցի կողմից իրականացված Գնահատման արդյունքները և վերլուծությունը.

3) այլ փաստաթղթեր, եթե դպրոցը կարծում է, որ օգտակար տեղեկատվություն է տալիս երեխայի մասին:

40. Երեխայի տարածքային մակարդակի Գնահատումն իրականացվում է Տարածքային կենտրոնի կողմից՝ որոշելու երեխայի մոտ այս կամ այն ֆունկցիայի խանգարման աստիճանը և դրանով (կամ դրանցով) պայմանավորված` կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը:

41. Հաստատության տնօրինության կողմից դիմումը (Ձև 3) և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ստանալուց հետո, Տարածքային կենտրոնը նշանակում է երեխայի տարածքային մակարդակի Գնահատումը սկսելու օրը՝ առավելագույնը 10-օրյա ժամկետում, որի մասին տեղեկացնում է դպրոցի տնօրինությանը:

42. Տարածքային մակարդակի գնահատում կարող է իրականացվել նաև անմիջականորեն ծնողի դիմումի հիման վրա:

43. Տարածքային կենտրոնի տնօրենի հրամանով ձևավորվում է ուսումնական հաստատությունում տվյալ երեխայի տարածքային մակարդակի Գնահատումն իրականացնող մանկավարժական աշխատողների խումբ, որը ներառում է Տարածքային կենտրոնի առնվազն 3 մասնագետ՝ հատուկ մանկավարժ, հոգեբան և սոցիալական մանկավարժ: Տարածքային մակարդակի գնահատմանը մասնակցում են նաև երեխայի ուսումնական հաստատության աջակցության խումբը, երեխայի ուսուցիչները, երեխան և իր ծնողը (կամ օրինական ներկայացուցիչը):

44. Տարածքային կենտրոնի կողմից երեխայի տարածքային մակարդակի գնահատման գործընթացը համակարգում է Տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալը:

45. Տարածքային մակարդակի Գնահատումը տևում է նվազագույնը մեկ շաբաթ:

46. Տարածքային մակարդակի Գնահատումն իրականացնելուց հետո՝ առնվազն 5-օրյա ժամկետում, Գնահատումն իրականացրած Տարածքային կենտրոնի մասնագետները, հաստատության աջակցություն խմբի հետ միասին, կազմում են երեխայի տարածքային մակարդակի Գնահատման արձանագրությունը (Ձև 4) և Գնահատման եզրակացությունը ու ներկայացնում Տարածքային կենտրոնի տնօրենի հաստատմանը:

47. Տարածքային կենտրոնի տնօրենի կողմից հաստատված երեխայի տարածքային մակարդակի Գնահատման արձանագրության և Գնահատման եզրակացության մեկ օրինակը պահվում է Տարածքային կենտրոնում, իսկ մեկը տրվում է երեխայի ծնողին:

48. Համաձայնության դեպքում ծնողը, Ձև 4-ին համապատասխան, Գնահատման արձանագրությունն ու Գնահատման եզրակացությունը ներկայացնում է իր երեխայի կրթության վայր հանդիսացող հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենին:

49. Երեխայի տարածքային մակարդակի Գնահատման արձանագրությունն ու Գնահատման եզրակացությունը ծնողի կողմից ստանալուց հետո, առավելագույնը 5-օրյա ժամկետում, ուսումնական հաստատության տնօրենը դիմում է տարածքային կառավարման պետական մարմին՝ վկայագրելու երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը:

50. Ծնողի կողմից տարածքային մակարդակի Գնահատման արդյունքները կարող են բողոքարկվել Հանրապետական կենտրոն: Բողոքները քննարկվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

 

Աղյուսակ

 

Անհատական ուսումնական պլանով նախատեսվող աջակցող ծառայությունների տեսակը, ժամանակահատվածը, տևողությունն ու ծավալները

 

Ծառայություն

Ծառայությունների ժամկետային և ծավալային ցուցանիշներն ըստ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի աստիճանի

 

1-ին աստիճան = հսկում
(թեթև)

2-րդ աստիճան = հաճախակի աջակցություն
(միջին)

3-րդ աստիճան = մեծ հաճախականությամբ աջակցություն
(ծանր)

4-րդ աստիճան = մշտական աջակցություն
(խորը)

Հատուկ մանկավարժական ծառայություն՝ լոգոպեդի, տիֆլոմանկա-վարժի, սուրդոմանկա-վարժի, օլիգոֆրենա-մանկավարժի կողմից

Տարբերակված մոտեցում դասի բովանդակությանը և մատուցմանը:
Հուշումներ՝ խթանելու երեխայի ակտիվ մասնակցությունը, ինքնուրույն ուսումնառությունը և ներգրավվածությունը:
Տարբերակված լեզվական, գրագիտության և մաթեմատիկական միջոցների կամ ռեսուրսների տրամադրում, որոնք պետք է աջակցեն պլանավորված ուսումնական ծրագրերին, մեթոդներին:
Ապահովել նյութերի բազմազանություն՝ խթանելու երեխայի ակտիվ մասնակցությունը, ինքնուրույն ուսումնառությունը և ներգրավվածությունը:
Բարձրացնել զգայարանների միջոցով տարաբնույթ ազդակների ընկալման հնարավորությունը` օգտագործելով բազմազան մեթոդներ և նյութեր: Անհրաժեշտ խոսքային աջակցության տրամադրում՝ ինֆորմացիան յուրացնելու համար:
Խոսքը հասկանալի դարձնելու համար անհրաժեշտ հավելյալ ժամանակի տրամադրում:

Ըստ
կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական - 45 րոպե

Կրթության համար անհրաժեշտ հարմարեցված նյութերի և տեխնոլոգիաների ապահովում (օրինակ՝ գրքեր, համակարգիչներ, ուսուցանող խաղալիքներ), ինչպես նաև՝ համապատասխան հատուկ մանկավարժական մասնագիտական աջակցություն:
Բազմազան մեթոդներ և նյութեր օգտագործելով՝ բարձրացնել զգայարանների միջոցով տարաբնույթ ազդակների ընկալման հնարավորությունը:
Տրամադրել մասնագիտական աջակցություն:
Հեշտ ընկալելի և պարզեցված խոսքի միջոցով հասանելի դարձնել նյութը՝ տրամադրելով հավելյալ ժամանակ:
Խոսքային, տեսողական և ֆիզիկական հուշումների տրամադրում (նկարներ, բառեր, ժեստեր և գործողություններ)՝ զարգացնելու մտածողությունը, հիշողությունը, խոսքը, վարքը և հաղորդակցությունը:

Ըստ
կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական – 90 րոպե

Կրթության համար անհրաժեշտ հարմարեցված նյութերի և տեխնոլոգիաների ապահովում (օրինակ՝ գրքեր, համակարգիչներ, ուսուցանող խաղալիքներ), ինչպես նաև՝ համապատասխան հատուկ մանկավարժական մասնագիտական զգալի աջակցություն:
Տրամադրել մասնագիտական զգալի աջակցություն և բազմազան մեթոդների և նյութերի կիրառում՝ բարձրացնելու զգայարանների միջոցով տարաբնույթ ազդակների ընկալման հնարավորությունը:
Համապատասխան մասնագիտական զգալի աջակցության տրամադրում՝ ուրիշների խոսքը հեշտ հասկանալու համար:
Հեշտ ընկալելի և պարզեցված խոսքի միջոցով հնարավորինս հասանելի դարձնել նյութը՝ տրամադրելով հավելյալ ժամանակ:

Ըստ
կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական-100 րոպե

Համապատասխան, հատուկ մանկավարժական մասնագիտական ամբողջական աջակցություն: Ամբողջովին հարմարեցված նյութեր և տեխնոլոգիաներ կրթության համար (օրինակ՝ գրքեր, համակարգիչներ, ուսուցանող խաղալիքներ): Անընդհատ մշտադիտարկում:
Մշտական աջակցություն երեխային՝ կատարելու հանձնարարություններ և գործողություններ:
Անհրաժեշտ հատուկ մասնագիտական և մանկավարժական մոտեցումների, մեթոդների կիրառում, օգտագործվող նյութերի բազմազանության ապահովում, այլընտրանքային միջոցների տրամադրում (օրինակ՝ հարմարեցված իրեր և տեխնոլոգիաներ, խաղի և կրթության համար, հաղորդակցման պարագաներ և տեխնոլոգիաներ և այլն):
Բոլոր առարկաների գծով կրթական ծրագրերի առավելագույն պարզեցում և հարմարեցում:
Աջակցություն՝ հասկանալու ուրիշների խոսքը: Անհրաժեշտ հատուկ մանկավարժական և մասնագիտական ամբողջական աջակցության տրամադրում, խոսքային և ոչ խոսքային մշտական ուղղորդում:

Ըստ
կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական – 130 րոպե

Հոգեբանական ծառայություն՝ հոգեբանի կողմից

Ցուցաբերվում է մասնագիտական թեթև աջակցություն:
Հաղորդակցվելը հեշտացնելու համար նվազագույն ուղղորդում և հավելյալ ժամանակ:
Ընտրություն կատարելու և որոշումներ կայացնելու համար երեխային անհրաժեշտ է նվազագույն ուղղորդում:
Սեփական վարքը կառավարելու համար անհրաժեշտ խոսքային և ոչ խոսքային ուղղորդում և աջակցություն:

Ըստ
կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական – 20 րոպե

Համապատասխան մասնագիտական աջակցություն՝ սեփական վարքը կառավարելու, պարզ տարրական գործողություններ կատարելու համար:
Խոսքն արտաբերելու համար անհրաժեշտ են համապատասխան մասնագիտական աջակցություն և հավելյալ ժամանակ:
Համապատասխան մասնագիտական աջակցություն՝ այլ անձանց հետ հեշտ հաղորդակցվելու և շփվելու համար:
Գործողությանը մասնակցելու և հրահանգը հիշելու համար անհրաժեշտ աջակցության տրամադրում:
Խոսքային, տեսողական և ֆիզիկական հուշումների տրամադրում (նկարներ, բառեր, ժեստեր և գործողություններ)՝ զարգացնելու մտածողությունը, հիշողությունը, խոսքը, վարքը և հաղորդակցությունը:

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական – 40 րոպե

Սեփական վարքը, գործողությունները կառավարելու համար անհրաժեշտ հոգեբանական աջակցություն և հաճախակի ուղղորդում:
Առօրյա հաղորդակցման համար անհրաժեշտ մասնագիտական զգալի աջակցություն և ուղղորդում՝ տրամադրելով հավելյալ ժամանակ:
Հաղորդակցվելու համար անհրաժեշտ համապատասխան մասնագիտական զգալի աջակցություն, այլ անձանց հետ խոսքային և ոչ խոսքային շփումը հեշտացնելու զգալի ուղղորդում՝ տրամադրելով հավելյալ ժամանակ:
Խոսքային, տեսողական և ֆիզիկական հուշումների բազմազան մեթոդների կիրառում՝ կատարելու և վերհիշելու գործողությունը:

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական – 60 րոպե

Մշտական մասնագիտական աջակցություն երեխային՝ կառավարելու սեփական վարքը:
Մշտական մասնագիտական աջակցություն երեխային՝ առօրյա հաղորդակցումը և շփումը հեշտացնելու համար:
Անհրաժեշտ մասնագիտական զգալի աջակցություն՝ այլ անձանց հետ խոսքային և ոչ խոսքային շփումը հեշտացնելու համար` կիրառելով զգալի ուղղորդում և տրամադրելով հավելյալ ժամանակ:
Մշտական աջակցություն խոսքային, տեսողական և ֆիզիկական հուշումների և մեթոդների բազմազանության կիրառմամբ, որպեսզի երեխան վերհիշի և կատարի գործողությունը:
Այլընտրանքային միջոցների, օժանդակող իրերի և պարագաների կիրառում՝ զարգացնելու հիշողությունն ու վարքը:

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական – 60 րոպե

Սոցիալիզացիա՝ սոցիալական մանկավարժի կողմից

Նվազագույն խոսքային ուղղորդում և հավելյալ ժամանակի տրամադրում՝ առօրյա գործողությունները կատարելու համար:
Անհրաժեշտ ուղղորդում՝ երեխայի միջանձնային փոխհարաբերությունները և շփման հմտությունները ձևավորելու և պահպանելու համար:

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական – 25 րոպե

Համապատասխան մասնագիտական աջակցություն՝ առօրյա պլանավորված և նպատակային գործունեությունները կատարելու համար:
Անհրաժեշտ ուղղորդում՝ խմբային վարքն ու շփումները կառավարելու համար: Հավելյալ ժամանակի տրամադրում:
Համապատասխան մասնագիտական աջակցություն՝ միջավայրում և հասարակության մեջ կողմնորոշվելու և նպատակային գործողություններ կատարելու համար:
Դպրոցում և երեխայի շփման այլ միջավայրում դրական վերաբերմունքի և փոխօգնության մթնոլորտի ձևավորում:
Ընտանիքի անդամների հետ կապերի հաստատում, ընտանիքին համապատասխան աջակցություն և ուղղորդում, դրական վերաբերմունքի ձևավորում ընտանիքի անդամների մոտ:

Ըստ
կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական – 50 րոպե

Զգալի մասնագիտական աջակցություն և անմիջական ուղղորդում՝ առօրյա պլանավորված և նպատակային գործունեությունները կատարելու համար:
Զգալի մասնագիտական աջակցություն և անմիջական ուղղորդում՝ հասարակության մեջ ընդգրկվելու և մարդկանց հետ շփվելու համար:
Երեխայի սոցիալական կապերի և շփումների հաճախակի մշտադիտարկում:
Դպրոցում և երեխայի շփման այլ միջավայրում դրական վերաբերմունքի և փոխօգնության մթնոլորտի ձևավորում:
Ընտանիք-դպրոց կապի ապահովում, տեղեկատվության փոխանակում:
Զգալի աջակցություն երեխայի ընտանիքի անդամներին՝ օժանդակելու երեխայի շփման և հաղորդակցման կարողությունների զարգացմանը:
Ընտանիքին հաճախակի աջակցություն, կապերի հաստատում այլ ծառայությունների հետ և ուղղորդում:
Դրական վերաբերմունքի ձևավորում ընտանիքի անդամների մոտ:

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական - 90 րոպե

Մշտական և կայուն մասնագիտական աջակցություն երեխային կատարելու առօրյա գործողությունները և հանձնարարություն-ները:
Ամբողջական մասնագիտական աջակցություն և ուղղորդում՝ հասարակության մեջ ընդգրկվելու և մարդկանց հետ շփվելու համար:
Դպրոցում և երեխայի շփման այլ միջավայրում դրական վերաբերմունքի և փոխօգնության մթնոլորտի ձևավորում:
Ընտանիք-դպրոց կապի ապահովում, տեղեկատվության փոխանակում:
Մշտական և կայուն աջակցություն երեխայի ընտանիքի անդամներին՝ օժանդակելու երեխայի շփման և հաղորդակցման կարողությունների զարգացմանը:
Ընտանիքին մշտական աջակցություն՝ այլ ծառայությունների հետ կապերի հաստատման համար:
Այլ ծառայությունների մասնագետների հետ մշտական կապ և ուղղորդում:
Դրական վերաբերմունքի ձևավորում ընտանիքի անդամների մոտ:

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական – 200 րոպե

Միջավայրային հարմարեցում-ներ՝ որպես աջակցության մաս

Անհրաժեշտ են առօրյա կյանքում անձնական օգտագործման հարմարեցված իրեր և տեխնոլոգիաներ (օրինակ՝ սեղան, աթոռ) և հավելյալ ժամանակ:
Անհրաժեշտ են առօրյա կյանքում անձնական օգտագործման արտադրանք և տեխնոլոգիաներ (օրինակ՝ օրթոպեդիկ սարքեր), ինչպես նաև՝ համապատասխան մասնագիտական աջակցություն: Օժանդակող սարքեր (անվասայլակներ, մանկական սայլակներ), ինչպես նաև` այլ անձանց աջակցություն և հավելյալ ժամանակ:
Մատչելի գրականություն, բրայլյան տառատեսակով և տեսաձայնային նյութեր, մեծ տառաչափով նյութ, պարզեցված և հեշտ ընկալելի ու ընթեռնելի նյութ:
Ինքնուրույն քայլելու և տեղից տեղ տեղափոխվելու համար անհրաժեշտ են հավելյալ ժամանակ և նվազագույն ուղղորդում: Անհրաժեշտ են միջավայրային հարմարեցումներ (օրինակ` մուտքերի և ելքերի մոտ շարժական և անշարժ թեքահարթակներ, լայն դռների, հատակի հետ նույն մակարդակի վրա գտնվող շեմեր, հարմարեցված զուգարաններ, հատուկ մակնշումներ, տեխնոլոգիաներ) և անձի տեղաշարժվելուն օգնող սարքավորումներ և տեխնոլոգիաներ։

Ձև 1

 

ԾՆՈՂԻ ՀԵՏ ԵՐԵԽԱՅԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

(ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎ)

 

Վայր, ամիս, ամսաթիվ

 Հարգելի ծնող,
-------------------------դպրոցի մանկավարժահոգեբանական խմբի անդամները և ուսուցիչները Ձեր երեխայի՝_____________________________________ի, կրթությունն առավել արդյունավետ և որակյալ կազմակերպելու նպատակով առաջարկ են ներկայացրել իրականացնելու դպրոցական մակարդակի գնահատում: Ձեր գրավոր թույլտվությունն անհրաժեշտ է, որպեսզի մեր դպրոցի մանկավարժահոգեբանական խմբի անդամները և ձեր երեխայի ուսուցիչները Ձեզ հետ միասին գնահատեն Ձեր երեխայի ուժեղ և թույլ կողմերը և, հենվելով նրա ուժեղ կողմերի վրա, առավել արդյունավետ կազմակերպեն նրա կրթության գործընթացը: Դպրոցական մակարդակի գնահատման ընթացքում հավաքագրված տեղեկատվությունը կպահվի գաղտնի և առանց Ձեր գրավոր համաձայնության չի կարող տրամադրվել երրորդ կողմի: Դպրոցական մակարդակի գնահատման արդյունքում Ձեր երեխայի կրթական ծրագրերում ոչ մի փոփոխություն չի նախատեսվում: Անհրաժեշտության դեպքում, Ձեր համաձայնությամբ, հնարավոր է, որ Ձեր երեխային առաջարկվի տրամադրել մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություն՝ դպրոցի մանկավարժահոգեբանական խմբի կողմից: Դպրոցական մակարդակի գնահատման արդյունքներին կծանոթանաք Ձեր գրավոր թույլտվությունը դպրոցի կողմից ստանալուց ոչ ուշ, քան 21 օր հետո:
Նամակի վերջում Ձեր գրավոր պատասխանի տիպային օրինակում խնդրում ենք նշել` «Տալիս եմ իմ համաձայնությունը» կամ «Չեմ տալիս իմ համաձայնությունը» տարբերակներից մեկը, նշեք Ձեր անունը, ազգանունը և ստորագրեք ու 2 օրվա ընթացքում այն ներկայացրեք դպրոցի տնօրենին:

____________________________դպրոցի տնօրեն՝

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Կ.Տ.

 

Տեղեկացված եմ, որ առանց իմ թույլտվության երեխայիս չեն կարող գնահատել: Գիտեմ նաև, որ իմ համաձայնությունը կարող եմ չեղյալ համարել ցանկացած ժամանակ: Տալիս եմ իմ համաձայնությունը / Չեմ տալիս իմ համաձայնությունը՝ իրականացնելու երեխայիս ուժեղ և թույլ կողմերի դպրոցական մակարդակի գնահատում:

Ծնողի անուն, ազգանուն--------------------------------------------------

Ստորագրություն------------------------------   Ամիս, ամսաթիվ --------------------

 

Ձև 2

 

ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

(ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎ)

Վայր, ամիս, ամսաթիվ

 

Հարգելի ծնող,

 -------------------------դպրոցի մանկավարժահոգեբանական աջակցության խմբի և ուսուցիչների կողմից, Ձեր մասնակցությամբ, իրականացվեց Ձեր երեխայի՝_____________________________________ի, դպրոցական մակարդակի գնահատում: Դպրոցական մակարդակի գնահատման արդյունքում պարզվեց, որ կարիք կա իրականացնելու Ձեր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում, որի համար անհրաժեշտ է Ձեր գրավոր համաձայնությունը: Տեղեկացնում ենք, որ առանց Ձեր համաձայնության Ձեր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում չի իրականացվի: Դուք իրավունք ունեք մասնակցելու գնահատման գործընթացին և տալ Ձեր վերջնական համաձայնությունը կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման եզրակացությանը: Տեղեկացնում ենք, որ գնահատման արդյունքում, եթե ճանաչվի Ձեր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը, ապա Ձեր համաձայնությամբ այն պետք է վկայագրվի համապատասխան ընթացակարգով: Տեղեկացնում ենք նաև, որ Ձեր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքներին համաձայն չլինելու դեպքում Դուք կարող եք դրանք բողոքարկել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնին:

 

____________________________դպրոցի տնօրեն՝

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Կ.Տ.

 

Ձև 3

 

ԵՐԵԽԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ

(ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎ)

 

1. Երեխայի անուն, ազգանուն__________________________________________________

2. Ծննդյան ամսաթիվ______/________/_______

3. Դպրոց, դասարան ________________________________________________________

4. Հասցե, հեռախոս_______________________________________

5. Տարածքային մակարդակի Գնահատման ներկայացրած հանրակրթական ուսումնական հաստատություն՝

_____________________________________________________________________

6. Երեխայի ծնողի անուն, ազգանուն__________________________________________

7. Դիմումի ներկայացման ամսաթիվ_________/___________/____________

8. Դպրոցի տնօրենի դիմում՝

 

Հիմք ընդունելով ______________դպրոցի ______________դասարանի աշակերտ՝ ____________________________________ի ծնողի (երեխայի ծնողի կամ օրինական ներկայացուցչի անուն, ազգանուն)՝ ________________________________ի գրավոր համաձայնությունը, հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժահոգեբանական աջակցության խումբը իրականացրել է _____________________________ի դպրոցական մակարդակի գնահատում: Սույն դիմումին կից դպրոցական մակարդակի գնահատման արդյունքների վերլուծությունը վկայում է, որ կարիք կա իրականացնել _____________________________ի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի տարածքային մակարդակի գնահատում: Ուստի խնդրում եմ սահմանված կարգով իրականացնել _____________________________ի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի տարածքային մակարդակի գնահատումը:

Հանրակրթական դպրոցի տնօրեն__________________________________

Ամսաթիվ________/________/_____________ Կ.Տ.

9. Երեխայի ծնողի համաձայնություն՝

Ես՝___________________________ս, տեղեկացված եմ, որ առանց իմ թույլտվության երեխայիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը չի կարող գնահատվել, և որ իմ համաձայնությունը կարող եմ չեղյալ համարել ցանկացած ժամանակ: Տալիս եմ իմ համաձայնությունը՝ իրականացնելու երեխայիս՝__________________________ի, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի տարածքային մակարդակի գնահատումը:

Ծնողի անուն, ազգանուն, ստորագրություն--------------------------------------------------

 

Ձև 4

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

(Տիպային ձև)

 

Ամիս, ամսաթիվ_______________

________________________________________________________________________

(երեխայի անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի)

Գնահատման սկիզբ__________________, Գնահատման ավարտ__________________

_________________տարածքային կենտրոնի տնօրենի ______________ N___ հրամանով

 (ամիս, ամսաթիվ)

ձևավորված գնահատման մասնագետների խումբը՝

_______________________________________________________

_______________________________________________________

_______________________________________________________

արձանագրել է հետևյալ տեղեկատվությունը և արել հետևյալ առաջարկությունները՝

ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` պայմանավորված

______________________________________________________________________

ֆունկցիայի (ձայնի և խոսքի, լսողության, տեսողության, ինտելեկտուալ (մտավոր), շարժողական)

 

_________________________________________________ (թեթև, միջին, ծանր, խորը)

խանգարումով* (նշել յուրաքանչյուր ֆունկցիայի խանգարման աստիճանը աղյուսակում):

 

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք

թեթև

միջին

ծանր

խորը

Ձայնի և խոսքի ֆունկցիաներ

       

Լսողության ֆունկցիաներ

       

Տեսողության ֆունկցիաներ

       

Ինտելեկտուալ (մտավոր) ֆունկցիաներ

       

Շարժողական ֆունկցիաներ

       

չունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք:

* Արձանագրված ֆունկցիաների խանգարումները նկարագրվում են ըստ տվյալ ֆունկցիայի ենթակատեգորիաների՝

 

Ֆունկցիաներ

Ենթակատեգորիաներ

Խանգարումների նկարագրություն

Ձայնի և խոսքի ֆունկցիաներ

Խոսքի հնչյունների արտաբերման ֆունկցիաներ

 

Խոսքի սահունություն

 

Խոսքի ռիթմ և խոսքի մեղեդայնություն

 

Արագախոսություն

 

Դանդաղախոսություն

 

Լսողության ֆունկցիաներ

   

Տեսողության ֆունկցիաներ

   

Ինտելեկտուալ (մտավոր) ֆունկցիաներ

Բարձրագույն ճանաչողական ֆունկցիաները/ինտելեկտուալ (կարդալը, գրելը, առօրյա կյանքի կազմակերպելը, որոշումներ կայացնելը)

 

Հիմնական ճանաչողական ֆունկցիաներ (հասկացություններ սովորելը, խաղը)

 

Հաշվարկներ կատարելու ֆունկցիաներ (հաշվելը)

 

Մտածողության ֆունկցիաներ (մտածելը)

 

Ուշադրության ֆունկցիաներ (ուշադրության կենտրոնացումը)

 

Լեզվի մտավոր ֆունկցիաներ (հաղորդակցվելիս բանավոր հաղորդագրություններ ընկալելը, հաղորդակցվելիս ոչ վերբալ հաղորդագրություններ ընկալելը, գրավոր խոսքի ընկալում, խոսելը, հաղորդակցությունը)

 

Հիշողության ֆունկցիաներ (հիշողությունը)

 

Հոգեշարժողական ֆունկցիաներ (Սեփական վարքի կառավարում)

 

Ընկալման ֆունկցիաներ (դիտելը, լսելը, այլ զգայարանների նպատակային օգտագործումը)

 

Շարժողական ֆունկցիաներ

Խոշոր շարժունակության ֆունկցիաներ

 

Մանր շարժունակության ֆունկցիաներ

 

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման վերաբերյալ առաջարկություններ (առաջարկությունները նկարագրվում են համաձայն մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման տեսակի, ժամանակահատվածի, տևողության ու ծավալների աղյուսակի):

Երեխայի կրթության արդյունավետ կազմակերպման համար առաջարկվում է.

տրամադրել կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հիման վրա կազմված մանկավարժահոգեբանական աջակցության անհատական պլանով.

կրթությունը կազմակերպել հանրակրթական առարկայական ծրագրերի և կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքների հիման վրա կազմված անհատական ուսուցման պլանով.

կրթությունը կազմակերպել հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների, ծրագրերի համապատասխան.

Գնահատողներ`

1.________________________________________________________________

2.________________________________________________________________

3.________________________________________________________________

_____________տարածքային կենտրոնի տնօրեն՝ ______________________

 

 Կ.Տ. (անուն, ազգանուն, ստորագրություն, ամսաթիվ)

 

Ես՝___________________________ս, մասնակցել եմ երեխայիս՝ ___________________________ի տարածքային մակարդակի գնահատմանը և համաձայն եմ/համաձայն չեմ գնահատման արդյունքներին: Ես տեղեկացված եմ, որ առանց իմ համաձայնության երեխայիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրում չի իրականացվի: Տալիս եմ/Չեմ տալիս իմ համաձայնությունը երեխայիս Տարածքային մակարդակի գնահատման արդյունքում արված հետևյալ առաջարկներին:

 

Ծնողի անուն, ազգանուն, ստորագրություն--------------------------------------------------

 

Ձև 5

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՊԼԱՆ` ԱՈՒՊ

 

(ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎ)

Հաստատված `-------------------------------------------------------------------------- կողմից:

Տնօրեն`_________________________________

Հաստատման ամիս, ամսաթիվ, տարի ___________________________________________

1. ՍՈՎՈՐՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

1.1 Ազգանուն, անուն, հայրանուն______________________________________

1.2 Ծննդյան վայր______________________________________

1.3 Ծննդյան օր, ամիս, տարեթիվ______________________________________

1.4 Սեռը` □ իգական □ արական

1.5 Քաղաքացիությունը______________________________________

1.6 Բնակության հասցեն ______________________________________

1.7 Ուսումնական հաստատությունը______________________________________

1.8 Դասարանը (նշել ուսումնական տարին) _______________________________

1.9 Ծնողների (օրինական ներկայացուցիչների) անուններն ու հեռախոսահամարները______________________________________

1.10 Արտակարգ իրավիճակների դեպքում` կապի միջոց` աշխատանքային և բնակարանի հեռախոսահամարներ: __________________________________

2. ՍՈՎՈՐՈՂԻ ՄԱՍԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2.1 Բնագավառներ, որտեղ դրսևորվում են սովորողի ուժեղ կողմերը`

Ըստ ուսուցչի

Ըստ մանկավարժահոգեբանական աջակցության թիմի

Ըստ ծնող

Ըստ սովորողի

2.2 Բնագավառներ, որտեղ դրսևորվում են սովորողի թույլ կողմերը`

Ըստ ուսուցչի

Ըստ մանկավարժահոգեբանական աջակցության թիմի

Ըստ ծնողի

Ըստ սովորողի

2.3 Ֆունկցիաների կատարողականության մակարդակները` ըստ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման.

'' ձայնի և խոսքի

'' լսողական

'' տեսողական

'' ինտելեկտուալ/մտավոր

'' շարժողական

2.4 Առողջական վիճակի մասին տեղեկություն

2.5 Հաշմանդամություն

□ ունի

□ չունի

2.5 Սովորողի նախասիրությունները

2.6 Ինչպիսի՞ն է իրեն պատկերացնում սովորողը1 (նշել այն դպրոցը, որտեղ այս պահին սովորում է աշակերտը)

Ինչպիսի՞ն է իր երեխային պատկերացնում ծնողը (նշել այն դպրոցը, որտեղ այս պահին սովորում է աշակերտը)

3. ԵՐԵԽԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՏԵՍԱԿԸ

ԵՐԲ Է ԻՐԱԿԱ-ՆԱՑՎԵԼ

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԱՄՓՈՓ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում

   

Կրթական առաջընթացի գնահատում (գիտելիք, կարողություններ և հմտություններ)

   

4. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ, ԸՍՏ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ (ՆՇԵԼ ԱՅՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՏՎՅԱԼ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ՍՈՎՈՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ` ՀԱՄԱՁԱՅՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ)

□ մայրենի.

□ հայոց լեզու

□ գրականություն (ավագ դպրոցում` հայ գրականություն)

□ օտար լեզու.

□ ռուսաց լեզու

□ մաթեմատիկա.

□ հանրահաշիվ

□ երկրաչափություն

□ ինֆորմատիկա

□ բնություն, բնական գիտություններ (ես և շրջակա աշխարհը, բնագիտություն, աշխարհագրություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն)

□ հասարակություն, հասարակական գիտություններ (հայրենագիտություն, հայոց պատմություն, Հայոց եկեղեցու պատմություն, համաշխարհային պատմություն, հասարակագիտություն, Հայաստանի աշխարհագրություն) արվեստ (ազգային երգ ու պար, երաժշտություն, կերպարվեստ)

□ տեխնոլոգիա.

□ ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն (ֆիզկուլտուրա, ՆԶՊ):

5. ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ, ՈՒՐ ԴՐՍԵՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐԸ ԵՎ ԿԱՐԻՔՆԵՐԸ

Ուժեղ կողմերը

Արտահայտված կարիքներ

6. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՈՒՊ

 

7. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ

Ուսումնական գործընթացի հարմարեցումներ

Միջավայրային հարմարեցումներ

Միջավայրային հարմարեցումներ

     

7.1 Աջակցող ծառայությունների տրամադրում (համաձայն աղյուսակի)

Հատուկ մանկավարժական ծառայություն

Ժամանակա-հատված

Տևողություն

Ծավալներ

Ծառայությունների տրամադրման գրաֆիկ

Լոգոպեդի

       

Տիֆլոմանկավարժի

       

Սուրդոմանկավարժի

       

● Օլիգոֆրենոմանկավարժի

       

Հոգեբանական ծառայություն

Ժամանակա-հատված

Տևողություն

Ծավալներ

Ծառայությունների տրամադրման գրաֆիկ

հոգեբանի

       

Սոցիալզացիա

Ժամանակա-հատված

Տևողություն

Ծավալներ

Ծառայությունների տրամադրման գրաֆիկ

Սոցիալական մանկավարժի

       
 

8. ԱՈՒՊ-Ի ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՑԱՆԿ

 

9. ՍՈՎՈՐՈՂԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

10. ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

11. ՍՈՎՈՐՈՂԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ` ԸՍՏ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ

ԱՌԱՐԿԱՅԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

11.1 ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԿԱ ՄԱԿԱՐԴԱԿ (ինչքան գիտի և ինչքան է կարողանում)

Գիտելիքներ

Հմտություններ

11.2 ԱՌԱՐԿԱՅԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՊԱՏԱԿ

 

11.3 ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՎԱՐՏԻՆ

Գիտելիքներ

Հմտություններ

   

1-ին կիսամյակ

Գնահատման մեթոդներ

   

2-րդ կիսամյակ

Գնահատման մեթոդներ

   

12. ԽՆԴԻՐՆԵՐ` ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՆՊԱՏԱԿԱԴՐՈՒՄՆԵՐ

 

12.1 ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԸՍՏ ԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՆԻ

ԹԵՄԱ

ԺԱՄ

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԹԵՄԱՅԻ ԱՎԱՐՏԻՆ.
ԳԻՏԻ,
ԿԱՐՈՂ Է

ԹԵՄԱՅԻ ԱՄՓՈՓԻՉ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ

ՄԵԹՈԴ

12.2 ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ

Ուսումնական գործընթացի հարմարեցումներ

Միջավայրային հարմարեցումներ

ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉ

(անուն, ազգանուն, ստորագրություն)

________________________

ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆ

(անուն, ազգանուն, ստորագրություն)

_____________________

13. ԱՈՒՊ-Ի ԳՆԱՀԱՏՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐ (ԸՆԹԱՑԻԿ, ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ, ՏԱՐԵԿԱՆ)

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԺԱՄԿԵՏ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ

14. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՊԼԱՆՆԵՐ
(ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ԿԱՄ ՏԱՐՐԱԿԱՆԻՑ` ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ ԵՎ ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑԻՑ` ԱՎԱԳ ԴՊՐՈՑ)

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԾՆՈՂԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄԸ

Ես` -----------------------------------------------------------ս, սույնով հավաստիացնում եմ, որ մասնակցել եմ երեխայիս` ---------------------------------------------------ԱՈՒՊ-ի մշակման գործընթացին և գիտակցում եմ, որ սույն ԱՈՒՊ-ի երկարաժամկետ նպատակները, տարեկան նպատակներն ու խնդիրները և դրանց իրականացման գործընթացը հարմարեցվել և պարզեցվել են երեխայիս կարողությունների և հմտությունների առավելագույն ներուժին համապատասխան, և որ իմ երեխայի կրթության արդյունքներն ու ձեռքբերումները գնահատվելու են ըստ իր ԱՈՒՊ-ով սահմանված նպատակների և խնդիրների:

 

________________________________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն, ամսաթիվ)

 

Դպրոցի

ղեկավար//տնօրեն ___________________ Ամսաթիվ

 

ԱՈՒՊ-ը մշակող խումբ՝

Ազգանուն, անուն

Պաշտոն

Ստորագրություն

1. —————

————————

————————

2. —————

————————

————————

3. —————

————————

————————

4. —————

————————

————————

5. —————

————————

————————

Ամսաթիվ _______________

____________

1 Հնարավորության դեպքում` ըստ աշակերտի ցանկության, կարողության: