Համարը 
N 2121-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2003.01.29/6(241) Հոդ.105
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.12.2002
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2002
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
07.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 418 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունվարի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2002 թվականի N 2121-Ն

 

ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 418 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի հինգերորդ մասի 44-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնները՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Սահմանել ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։

21. Սահմանել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին ոռոգման ջրի մատակարարման օրինակելի պայմանագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

(21 -ին կետը լրաց. 06.11.03 N 1406-Ն)

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի հաստատմանը ներկայացնել ջրօգտագործողների ընկերություններում ոռոգման ջրի օգտագործման կանոնակարգը։

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ եռամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սակավաջրության դեպքերում ոռոգման ջրի առաջնահերթ օգտագործման կարգի վերաբերյալ։

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ոռոգման ջրի մատակարարման, օգտագործման, հաշվառման և հաշվետվության կանոնները հաստատելու մասին» N 418 որոշումը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 30
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 26-ի N 2121-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` կանոններ) օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

ջրաղբյուր` երկրի մակերևութային և ստորերկրյա ջրեր (բնական գետեր, լճեր, առուներ, ճահիճներ, ստորերկրյա ջրավազաններ, արհեստական ջրամբարներ և այլն).

ոռոգման ջուր` գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման համար նախատեսված և ոռոգման ջրի ստանդարտներին համապատասխանող ջուր.

ոռոգման համակարգ՝ ոռոգման և ցամաքուրդային ջրանցքներ, խողովակաշարեր, հիդրոտեխնիկական կառուցվածքներ, հորեր, պոմպակայաններ, ջրամբարներ, լճակներ` ճանապարհներով, շենքերով, էլեկտրահաղորդման գծերով և այլ ենթակառուցվածքներով, այդ թվում` ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներ.

ջրամատակարար՝ ջրառ իրականացնող, ջուրն ամբարող և (կամ) այն ջրօգտագործողներին մատակարարող անձ.

ջրօգտագործող (բաժանորդ)՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը սահմանված կարգով ջրօգտագործման պայմանագիր է կնքել ջրամատակարարի հետ.

ջրտուք` ջրամատակարարի կողմից ջրօգտագործողին (բաժանորդին) մատակարարված ջրի ծավալ.

ջրի հորիզոն` ջրաչափական դիտակետով հոսող ջրի մակարդակ.

ջրաչափական դիտակետ` հիդրոտեխնիկական կառույց, որի միջոցով կատարվում է հոսող ջրի ծավալի որոշում՝ տվյալ պահի համար.

ջուր սպառող` ջրօգտագործողի սպասարկման տարածքում սեփականության կամ վարձակալության օգտագործման իրավունքով ոռոգելի հողատարածք ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը հանդիսանում է ոռոգման ջուր սպառող վերջին օղակը և սահմանված կարգով կնքել է ջրօգտագործողի հետ ջրօգտագործման պայմանագիր.

տեխնիկական պայմաններ՝ ջրաղբյուրին կամ ոռոգման համակարգին միանալու, սպառված ջուրը հաշվառելու, ոռոգման համակարգի հետագա անվտանգ և հուսալի շահագործումն ու ջրամատակարարումն ապահովելու նպատակով ջրամատակարարի կողմից առաջադրվող պայմաններ:

2. Կանոնները կարգավորում են ջրամատակարարների, ջրօգտագործողների (բաժանորդների) և ենթաջրօգտագործողների, ենթասպառողների (ենթաբաժանորդների) միջև փոխհարաբերությունները և պարտադիր են բոլոր կողմերի համար՝ անկախ նրանց գերատեսչական ենթակայությունից և կազմակերպական-իրավական տեսակից, բացառությամբ այն դեպքերի, երբ ոռոգման ջրի մատակարարման հետ կապված փոխհարաբերությունների մասնակից են Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունները և ջրօգտագործողների ընկերությունների միությունները:

(2-րդ կետը լրաց. 06.11.03 N 1406-Ն)

3. Ջրօգտագործողը ջրամատակարարի համար բաժանորդ է հանդիսանում նորմատիվ ակտերով սահմանված կարգով, տեխնիկական պայմաններ տրամադրելու մասին դիմումը (N 1.1 ձևը կցվում է) ներկայացնելուց և տեխնիկական պայմաններին (N 1 ձևը կցվում է) համապատասխան ոռոգման համակարգին միանալուց, ոռոգման համակարգերի հաշվեկշռային պատկանելության, սպասարկման և շահագործման սահմանազատման ակտ (N 2 ձևը կցվում է) կնքելուց և ջրամատակարարի հետ ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր) կնքելուց հետո: Ջրամատակարարի և ջրօգտագործողի (բաժանորդի) միջև պայմանագիրը կնքվում է երեք տարվանից ոչ պակաս ժամկետով: Դիմումի ձևը տեղադրվում է ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:

(3-րդ կետը խմբ. 23.07.15 N 829-Ն)

4. Ջրօգտագործողի (բաժանորդի) հետ նոր ոռոգման շրջանի համար ջրօգտա-գործման պայմանագիր է կնքվում ջրօգտագործման պլան-ժամանակացույցի և ջուր սպառողների հետ կնքված անհատական պայմանագրերի առկայության, պայմանագրի կնքմանը նախորդող տարվա ընթացքում մատակարարված ջրի դիմաց ջրօգտագործողի (բաժանորդի) կողմից ջրի վարձի առնվազն 75 տոկոսի վճարման, ինչպես նաև պայմանագրի կնքման պահի դրությամբ նախորդ տարիներից գոյացած պարտքերի մարման ժամանակացույցի կնքման և ջրամատակարարի կողմից ընդունելի երաշխիքի առկայության դեպքերում:

5. Ջրամատակարարի հաշվեկշռում կամ պայմանագրային հիմունքներով շահագործման տակ գտնվող ոռոգման համակարգերի և չափիչ-հաշվառող սարքերի տեխնիկական վիճակի, անկորուստ և ամբողջական պահպանման, անվտանգության տեխնիկայի ու շահագործման համար պարտավորությունը կրում է ջրամատակարարը:

6. Ջրօգտագործողի (բաժանորդի) հաշվեկշռում կամ պայմանագրային հիմունքներով շահագործման տակ գտնվող ոռոգման համակարգերի և չափիչ-հաշվառող սարքերի տեխնիկական վիճակի, անկորուստ և ամբողջական պահպանման, անվտանգության տեխնիկայի ու շահագործման համար պարտավորությունը կրում է ջրօգտագործողը (բաժանորդը):

Ջրօգտագործողի (բաժանորդի) ոռոգման համակարգի սպասարկումը պայմանա-գրային հիմունքներով կարող են իրականացնել նաև այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք։

7. Ջրամատակարարը մատակարարված ջրի ծավալների և դրանց դիմաց վճարումների հաշվառման համար յուրաքանչյուր ջրօգտագործողի (բաժանորդի) անունով բացում է բաժանորդի անձնական հաշվառման քարտ (N 3 ձևը կցվում է):

Ջրօգտագործողին (բաժանորդին) վերաբերող՝ կանոնների բոլոր դրույթները հավասարապես տարածվում են նաև ենթաբաժանորդի վրա, եթե վերջինիս վերաբերյալ առանձին նշում չի կատարվում:

 

II. ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ (ՋՐԱՌԻ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

8. Ոռոգման համակարգին միանալու (ջրառի) տեխնիկական պայմանները տրվում են ջրամատակարարի կողմից:

9. Ջրամատակարարը ջրօգտագործողի (բաժանորդի) հաշվեկշռում գտնվող ոռոգման համակարգին միանալու համար մեկ այլ ջրօգտագործողի տեխնիկական պայմաններ կարող է տալ միայն ջրօգտագործողի (բաժանորդի) գրավոր համաձայնության դեպքում:

10. Նոր կառուցվող ոռոգման համակարգերին միանալու (ջրառի) համար տրված տեխնիկական պայմանների գործողության ժամկետը մեկ տարի է: Նշված ժամանակահատվածում կառուցման աշխատանքներ չիրականացվելու դեպքում այն կորցնում է իր ուժը:

11. Տեխնիկական պայմանները տրվում են դիմումն ստացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(11-րդ կետը խմբ. 23.07.15 N 829-Ն)

12. Այլ անձի (անձանց) հետ առնչվող տեխնիկական պայմաններով սահմանված աշխատանքների իրականացումը ենթակա է շահագրգիռ կողմերի հետ նախօրոք համաձայնեցման:

13. Ջրօգտագործողի (բաժանորդի) կողմից ոռոգման համակարգին միացման մասին տեղեկատվություն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ընդունել կատարված աշխատանքները: Ջրօգտագործողի (բաժանորդի) ոռոգման համակարգում միացման տեխնիկական պայմաններից շեղումներ հայտնաբերվելու դեպքում ջրօգտագործողի (բաժանորդի) ջրամատակարարումն անմիջապես դադարեցվում է` մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:

(13-րդ կետը խմբ. 23.07.15 N 829-Ն)

 

III. ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ՋՐԻ ԾԱՎԱԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԴՐԱ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

 

14. Ոռոգման ջուրը վճարովի է և մատակարարման բոլոր կետերում ենթակա է հաշվառման:

Ջրամատակարարը պարտավոր է հաշվառել ջրաղբյուրից իր կողմից իրականացված ջրառի, յուրաքանչյուր ջրօգտագործողին (բաժանորդին) մատակարարված ջրի ծավալի, դրա դիմաց վճարման ենթակա գումարի, վճարված գումարի և պարտքի չափերը:

15. Մատակարարված ջրի ծավալը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը հաշվարկվում են տեխնիկական պայմանների համաձայն տեղադրված չափիչ-հաշվառող սարքերի միջոցով ու գործող սակագներով (եթե պայմանագրով այլ պայման նախատեսված չէ): Ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին ոռոգման ջուր մատակարարելու համար սահմանազատման կետում չափիչ-հաշվառող սարքերը տեղակայվում (կառուցվում) են ջրամատակարարի հաշվին:

Ջրամատակարարի կողմից ջրօգտագործողի (բաժանորդի) ֆինանսավորմամբ չափիչ-հաշվառող սարքերի տեղակայման (կառուցման) աշխատանքների իրականացման դեպքում տվյալ չափիչ-հաշվառող սարքը դառնում է ջրամատակարարի սեփականությունը, իսկ ջրօգտագործողի (բաժանորդի) կատարած ծախսի փոխհատուցումը կատարվելու է 2 տարվա ընթացքում՝ գանձվելիք ոռոգման ջրի վարձի հաշվին։

16. Ջրամատակարարը և ջրօգտագործողը (բաժանորդը) և (կամ) նրանց ներկայացուցիչները, պայմանագրով նախատեսված հաճախականությամբ, տասնօրյակային գրառումների համար նախատեսված ձևաթղթում յուրաքանչյուր օր կատարում են մատակարարված ջրի ծավալի գրառում:

Գրառումներն ամփոփվում են յուրաքանչյուր տասը օրը մեկ անգամ` յուրաքանչյուր տասնօրյակի հաջորդ օրը, և վավերացվում ջրամատակարարի և ջրօգտագործողի (բաժանորդի) կողմից: Ջրամատակարարի կամ ջրօգտագործողի (բաժանորդի) կողմից 2 օրվա ընթացքում այն չվավերացվելու դեպքում հիմք է ընդունվում նրանց ներկայացուցիչների կողմից գրանցված ջրի ծավալը:

17. Ջրօգտագործողը (բաժանորդը) տվյալ ամսվա մատակարարված ջրի դիմաց վճարման ենթակա գումարը փոխանցում է ջրամատակարարի բանկային հաշվին` վճարման փաստաթղթերը (տասնօրյակային ակտ-օրագրերի օրինակները, N 4 ձևը կցվում է) ստացվելուց հետո 10 բանկային օրվա ընթացքում, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Ջրամատակարարը և ջրօգտագործողը յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա մինչև 20-ը կնքում են մատակարարված ոռոգման ջրի դիմաց փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ (N 5 ձևը կցվում է):

18. 100 տոկոսից պակաս վճարում կատարած ջրօգտագործողը (բաժանորդը) պարտավոր է ջրամատակարարին ներկայացնել իր ջրօգտագործողների (բաժանորդների) կամ ջուր սպառողների պարտքացուցակը:

19. Վճարման փաստաթղթերում կամ չափիչ-հաշվառող սարքերի ցուցմունքների գրառման սխալի հայտնաբերման դեպքում կատարվում է վերահաշվարկ: Ջրօգտագործողի (բաժանորդի) դիմելու օրվանից 5 օրվա ընթացքում ջրամատակարարը (ջրօգտագործողի (բաժանորդի) ցանկության դեպքում նաև նրա մասնակցությամբ) պարտավոր է ստուգել իր գրառումները, անհրաժեշտության դեպքում՝ նաև չափիչ-հաշվառող սարքերը և ստուգման արդյունքների մասին գրավոր հայտնել ջրօգտագործողին (բաժանորդին):

Վճարման փաստաթղթերում գրառման սխալը հաստատվելու դեպքում ջրամատակարարը պարտավոր է հաջորդ տասնօրյակի ընթացքում ուղղել սխալը և ավելի գանձված գումարը վերադարձնել ջրօգտագործողին (բաժանորդին) կամ նրա համաձայնությամբ այդ գումարը ձևակերպել որպես կանխավճար, իսկ հակառակ դեպքում՝ ջրօգտագործողին (բաժանորդին) ներկայացնել նոր վճարման փաստաթուղթ: Ավելի գանձված գումարը ջրօգտագործողին (բաժանորդին) է վերադարձվում սխալի հաստատման պահից 10 օրվա ընթացքում։ Նոր վճարման փաստաթղթով վճարումը կատարվում է կանոնների 17-րդ կետով սահմանված կարգով:

Չափիչ-հաշվառող սարքերի աշխատանքի սխալի հայտնաբերման դեպքում ջրամատակարարը չափիչ-հաշվառող սարքերի տեխնիկական վիճակի վերջին ստուգման օրվանից հետո ընկած ժամանակահատվածի համար, փաստացի ջրամատակարարման ժամանակացույցի համաձայն, պարտավոր է կատարել ջրաքանակի վերահաշվարկ` բայց ոչ ավելի, քան վերջին մեկ ամսվա համար:

Չափիչ-հաշվառող սարքի ցուցմունքների շեղումները թույլատրելի են և չեն պահանջում մատակարարված ջրի ծավալի ու դրա դիմաց վճարման ենթակա գումարի վերահաշվարկ, եթե շեղումները գտնվում են չափիչ-հաշվառող սարքի ճշտության դասով պայմանավորված տիրույթում:

20. Ջրօգտագործողի (բաժանորդի) կողմից չափիչ-հաշվառող սարքերի ցուցմունքների, հետևաբար և օգտագործված ջրի ծավալի նվազեցման նպատակով չափիչ-հաշվառող սարքերի բնականոն աշխատանքի խախտման, չափիչ-հաշվառող սարքերի կողանցումով ջրընդունման, չափիչ-հաշվառող սարքերի կապարակնիքները վնասվելու (պոկվելու, կեղծվելու) և այլ միտումնավոր խախտումների դեպքում ջրամատակարարը խախտման հայտնաբերման պահին ջրօգտագործողի (բաժանորդի) ներկայացուցչի հետ համատեղ արձանագրում է խախտումը և կազմում կանոնների խախտման ակտ (N 6 ձևը կցվում է): Կանոնների խախտման ակտը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և հիմք է հանդիսանում ջրօգտագործողի (բաժանորդի) օգտագործած ջրի ծավալի վերահաշվարկման (ճշգրտման) համար:

Ջրօգտագործողի (բաժանորդի) չհամաձայնելու դեպքում ակտում դրա մասին կատարվում է համապատասխան նշում:

Ջրօգտագործողի (բաժանորդի) մեղքով խափանված չափիչ-հաշվառող սարքերը վերականգնվում են ջրօգտագործողի (բաժանորդի) հաշվին, իսկ մինչև չափիչ-հաշվառող սարքերի վերականգնումը ջրամատակարարումն իրականացվում է ջրաչափական այլ ընդունված մեթոդներով (հաշվարկային` ըստ ջրի հորիզոնի, ջրանցքի կամ խողովակի լայնական կտրվածքի, ջրի արագության և այլն): Կանոնների խախտման մասին ակտի հիման վրա հաշվարկված գումարը ենթակա է վճարման ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, հակառակ դեպքում ջրօգտագործողի (բաժանորդի) ջրամատակարարումը դադարեցվում է, իսկ ջրամատակարարը հաշվարկված գումարը գանձում է օրենքով սահմանված կարգով:

Ջրամատակարարի մեղքով խափանված չափիչ-հաշվառող սարքերը վերականգնվում են ջրամատակարարի կողմից հնարավորին սեղմ ժամկետում, իսկ մինչև վերականգնումը ջրի հաշվառումն իրականացվում է ջրաչափական այլ մեթոդներով:

Ջրօգտագործողի (բաժանորդի) ջրամատակարարումը վերականգնվում է կանոնների 26-րդ կետով սահմանված կարգով:

21. Ջրամատակարարի և ջրօգտագործողի (բաժանորդի) և կամ նրանց ներկայացուցիչների կողմից ջրաքանակի միտումնավոր սխալ գրառումների հայտնաբերման դեպքն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

IV. ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

22. Ջրաղբյուրից ջրօգտագործումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով տրված ջրօգտագործման թույլտվության առկայության դեպքում:

23. Ջրօգտագործողի (բաժանորդի) ջրի մատակարարումն իրականացվում է ըստ պայմանագրի, դրա անբաժանելի մասը կազմող ջրօգտագործման պլան-ժամանակացույցի և հայտի (N 7 ձևը կցվում է): Ջրօգտագործման պլան-ժամանակացույցը կազմում է ջրօգտագործողը (բաժանորդը) յուրաքանչյուր ոռոգման համակարգի համար առանձին` հիմք ընդունելով հողատարածքի չափը, դրա վրա մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերի տեսակներն ըստ զբաղեցրած տարածքների, ջրման նորմաները և ժամկետները, ինչպես նաև իր ոռոգման համակարգերում առկա կորուստները:

24. Ջրօգտագործումը պլանավորվում է` հաշվի առնելով ջրաղբյուրի ջրատվությունը և ոռոգման համակարգերի տեխնիկական հնարավորությունները (գերբեռնվածությունը և թերբեռնվածությունը):

Մեխանիկական եղանակով ջրամատակարարումը պլանավորվում է ըստ ստացված հայտերի` պոմպակայանի կամ պոմպակայանների համալիրի պոմպային ագրեգատների արտադրողականությանը համապատասխան:

Մեխանիկական եղանակով ջրամատակարարման հայտը համապատասխանեցվում է պոմպակայանի կամ պոմպակայանների համալիրի պոմպային ագրեգատների արտադրողականությանը։

Ոչ շուրջօրյա ջրամատակարարման հայտ ներկայացվելու դեպքում ջրամատակարարումն իրականացվում է՝ ելնելով ջրամատակարարի տեխնիկական հնարավորություններից:

Ջրաղբյուրների սակավաջրության դեպքում ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր կնքվում է առաջնահերթ ջրօգտագործման մասին կարգի համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացմամբ:

25. Ջրամատակարարին իրավունք է վերապահվում դադարեցնելու ջրօգտագործողի (բաժանորդի) ջրամատակարարումը` սահմանված կարգով 3 օր առաջ դրա մասին նրան գրավոր նախազգուշացնելուց (N 8 ձևը կցվում է) հետո, եթե նա`

ա) խախտել է կանոնների 17-րդ և 20-րդ կետերի պահանջները.

բ) խախտել է պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող պարտքերի մարման ժամանակացույցը։

Ջրօգտագործողի (բաժանորդի) ջրամատակարարումը կարող է չդադարեցվել նրա կողմից ջրամատակարարի համար ընդունելի վճարման երաշխիքներ ներկայացվելու և պարտքերի մարման նոր ժամանակացույց կազմվելու դեպքերում:

26. Ջրօգտագործողի (բաժանորդի) ջրամատակարարումը վերականգնվում է պարտքերի վճարումը հաստատող փաստաթուղթը ջրամատակարարին ներկայացվելուց հետո՝ մինչև 3 օրվա ընթացքում:

27. Ջրօգտագործողը (բաժանորդը) պարտավոր է ջրօգտագործման պլան-ժամանակացույցով նախատեսված ջուրն ստանալու, ջրից հրաժարվելու կամ նախատեսվածից պակաս ջուր պահանջելու մասին 3 օր առաջ ջրամատակարարին ներկայացնել գրավոր հայտ:

Հայտը հատուկ հաշվառման փաստաթուղթ է, որը կազմվում է երկու օրինակից և ներկայացվելու պահին գրանցվում է ջրամատակարարի կողմից: Ջրօգտագործողի (բաժանորդի) կողմից առանց հայտի ջրից հրաժարվելու կամ նախատեսվածից պակաս ջուր մատակարարվելու պահանջի դեպքում` ջրամատակարարին իրավունք է վերապահվում ջրօգտագործողի (բաժանորդի) հաշվին հաշվարկել այդ ժամանակահատվածում մատակարարված ջրի ծավալը` բայց 3-օրյա ժամկետից ոչ ավելի:

28. Ջրօգտագործողի (բաժանորդի) գրավոր հայտի համաձայն ջրօգտագործման պլան-ժամանակացույցով նախատեսվածից պակաս մատակարարված կամ չմատակարարված ջրաքանակը հետագայում ջրամատակարարի կողմից չի վերականգնվում: Նախատեսվածից ավելի ջուր մատակարարելու համար ջրօգտագործողի (բաժանորդի) ներկայացրած հայտը կարող է բավարարվել միայն ջրամատակարարի հնարավորությունների սահմաններում, ինչի մասին ներկայացված հայտի բավարարման կամ մերժման մասին ջրօգտագործողը (բաժանորդը) տեղեկացվում է` հայտը ջրամատակարարից ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում:

29. Ջրամատակարարումն իրականացվում է ջրտուքի կետում` ջրօգտագործողի (բաժանորդի) կամ նրա ներկայացուցչի ներկայության դեպքում:

Եթե օրվա ընթացքում փաստացի ջրամատակարարման տևողության կեսից ավելի ժամանակահատվածում մատակարարվելիք ջրի հորիզոնը նվազում է 20 տոկոսից ավելի չափով, ապա տվյալ օրվա մատակարարված ջրի ծավալը հաշվարկվում է նվազագույն հորիզոնին համապատասխան:

30. Եթե ջրամատակարարման սահմանափակումը և (կամ) դադարեցումը կապված է ֆորս-մաժորային դեպքերի, ինչպես նաև ջրաղբյուրներում ու ոռոգման համակարգերում վթարների կանխման կամ դրանց վերացման անհետաձգելի տեխնիկական միջոցառումների իրականացման հետ, ապա այն կատարվում է առանց նախազգուշացման: Ջրամատակարարման սահմանափակումների պատճառների մասին ջրամատակարարն անմիջապես տեղեկացնում է ջրօգտագործողին (բաժանորդին):

31. Ոռոգման ջրի ապօրինի մատակարարում և օգտագործում է համարվում՝

ա) մատակարարումը և օգտագործումն առանց պայմանագրի.

բ) մատակարարումը և օգտագործումն առանց չափիչ-հաշվառող սարքի կամ ջրաչափական այլ մեթոդների կիրառման տեխնիկական պայմանների խախտումներով (եթե պայմանագրով այլ պայմաններ նախատեսված չեն).

գ) ինքնակամ ջրամատակարարումը և ջրօգտագործումը (առանց հայտի կամ հայտի խախտմամբ)։

Ապօրինի ջրամատակարարման և ջրօգտագործման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն։

Բոլոր ջրաղբյուրներից և ոռոգման համակարգերից ապօրինի միացված ոռոգման համակարգերը ենթակա են անհապաղ անջատման: Ապօրինի ջրօգտագործումն արձանագրվում է և կանոնների խախտման ակտով կատարվում է ջրաքանակի հաշվարկ` ջրաղբյուրում կամ ոռոգման համակարգում ջրի առկայության փաստացի ժամանակահատվածի համար և ապօրինի միացման թողունակությամբ, բայց ոչ ավելի, քան մինչև ոռոգման շրջանի սկիզբը: Իսկ ապօրինի ջրօգտագործում իրականացնողները պատասխանատվության են ենթարկվում օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ոռոգման համակարգերին միանալու

 

Տրվում է _____________ մարզի________ համայնքի ______________ բնակավայրի

____________________________________________________________։

 

Հողատարածքի գտնվելու վայրը (հասցեն)

___________________________________,

 

հողատարածքի նկատմամբ սեփականության ձևը____________,

հողատարածքի չափը (հա) և կարգը_____________________։

 

Ոռոգման համակարգին միանալու պայմանները.

 

Ջրառն իրականացնել

_____________________________________________________________

(նշվում է ջրառի կետը, միացվող ոռոգման համակարգի տեսակը և բոլոր տեխնիկական տվյալները)

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

Ջրաչափական հանգույցի տեսակը և տեղադրման վայրը __________________________

_____________________________________________________________

 

Ջրագծի օգտակար գործողության գործակիցը՝ ոչ պակաս ______։

Տեխնիկական պայմանները տրվում են մեկ տարի ժամկետով։

Հատուկ պայմաններ։ Առանց ջրամատակարարի կողմից լրացուցիչ տեխնիկական պայմանների

տրման ոռոգման համակարգին այլ սպառողների համակարգեր միացնելու դեպքում

ջրամատակարարումը կդադարեցվի։ Հողային աշխատանքների նախագծերը շահագրգիռ

կազմակերպությունների հետ չհամաձայնեցվելու դեպքում տեխնիկական պայմաններ չեն տրվում։

Բոլոր շինմոնտաժային աշխատանքները կատարում է ջրօգտագործողը։

 

_____________________Գլխավոր ճարտարագետ

(ջրամատակարար)

Կ.Տ.

_______________

(ստորագրությունը)

____________________

(Ա.Ա.Հ.)

 

____ ______________ 200  թ.

 

Ձև N 1.1

 


__________________________________________ -ի

(ջրամատակարար կազմակերպության անվանումը)

 

ղեկավար ___________________________________-ին

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ոռոգման համակարգին միացումներ կատարելու կամ կատարված միացումների փոփոխության համար տեխնիկական պայմաններ տրամադրելու

 

Ես՝

ֆիզիկական անձ/անհատ ձեռնարկատեր

__________________________________________________________________________________

(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________________________________________________

(բնակության վայրը)

Իրավաբանական անձ

__________________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը)

__________________________________________________________________________________

(գտնվելու վայրը)

__________________________________________________________________________________

(կազմակերպությունը ներկայացնող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

Ջրօգտագործողների ընկերություն/ընկերությունների միություն

__________________________________________________________________________________

(ընկերության/միության անվանումը)

__________________________________________________________________________________

(ընկերությունը/միությունը ներկայացնող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

Խնդրում եմ տրամադրել տեխնիկական պայմաններ՝

ոռոգման համակարգին միանալու համար

ոռոգման համակարգին միացման փոփոխությունների համար

 

Հողատարածքի գտնվելու վայրը (հասցեն)՝

__________________________________________________________________________

Հողատարածքի նկատմամբ սեփականության (այդ թվում՝ վարձակալական) ձևը՝

___________________________________________________________________________________

Հողատարածքի չափը (հա) և կարգը՝

___________________________________________________________________________________

Ջրի պահանջվող քանակը_____________________________________________________________

 

Այլ չափորոշիչներ __________________________________________________________________

 

 

Սույն դիմումին կցվում են՝

 

 

Ֆիզիկական անձանց/անհատ ձեռնարկատերերի համար՝

անձը հաստատող փաստաթղթի պատճենը

(լիազորված անձի դեպքում՝ լիազորված անձի)

հողատարածքի նկատմամբ իրավունքները (այդ թվում՝ վարձակալության) հաստատող փաստաթղթի պատճենը

հողատարածքի սխեմատիկ հատակագիծը

 

Իրավաբանական անձանց/անհատ ձեռնարկատիրոջ համար՝

տնօրենի անձը հաստատող փաստաթղթի պատճենը

(լիազորված անձի դեպքում՝ լիազորված անձի)

հողատարածքի նկատմամբ իրավունքները (այդ թվում՝ վարձակալության) հաստատող փաստաթղթի պատճենը

հողատարածքի սխեմատիկ հատակագիծը

պետական գրանցման/հաշվառման համարը---------------------------------

 

Ջրօգտագործողների ընկերության/ընկերությունների միության համար

ղեկավարի անձը հաստատող փաստաթղթի պատճենը

հողատարածքի սխեմատիկ հատակագիծը

ընկերության/միության պետական գրանցման համարը---------------------------------

 

Դիմող՝

__________________________
(ստորագրությունը)

__________________________
(անունը, ազգանունը)  

 

_____ ________________ 20 թ.

(ձևը լրաց. 23.07.15 N 829-Ն)

Ձև N 2

 

Ս Ա Հ Մ Ա Ն Ա Զ Ա Տ Մ Ա Ն  Ա Կ Տ

 

ոռոգման համակարգերի հաշվեկշռային պատկանելության,

սպասարկման ԵՎ շահագործման

 

Մի կողմից ջրամատակարարը՝ ի դեմս

_____________________________________________________________

____________________________________________________________և

մյուս կողմից ջրօգտագործողը (բաժանորդը)` ի դեմս ____________________________

_____________________________________________________________

 

ղեկավարվելով ՀՀ տարածքում գործող ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնների

դրույթներով, կազմեցին սույն ակտը հետևյալի մասին, որ ջրամատակարարի և ջրօգտագործողի

(բաժանորդի) ոռոգման համակարգերի հաշվեկշռային պատկանելության, շահագործման և

պատասխանատվության սահմանազատման կետ է հանդիսանում

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

(ստորև տրվում է ոռոգման համակարգերի միացման սխեման և սահմանազատման կետը)

 

Ջրամատակարար

______________________

(ստորագրությունը, Ա.Ա.Հ.)

_____ ____________ 200  թ.

 

Կ.Տ.

 

Ջրօգտագործող (բաժանորդ)

______________________

(ստորագրությունը, Ա.Ա.Հ.)

_____ ____________ 200  թ.

 

Կ.Տ.

 

Ձև N 3

 

Ք Ա Ր Տ

 

ջրօգտագործողի (բաժանորդի) անձնական հաշվառման

 

________________________

(ջրօգտագործողի (բաժանորդի) ծածկագիրը) 

 

 

1. ______________________________________________________________

(ջրօգտագործողի (բաժանորդի) լրիվ անվանումը)

2. ______________________________________________________________

(հասցեն)

3. ______________________________________________________________

(կառավարման վերադաս մարմնի անվանումը)

4. ______________________________________________________________

(սպասարկող բանկի անվանումը)

5. ______________________________________________________________

(պայմանագրի կնքման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և համարը)

6. ______________________________________________________________

(սեփականության ձևը՝ պետական, մասնավոր առևտրային կազմակերպություն և այլն)

7. ______________________________________________________________

(տնօրենի Ա.Ա.Հ., հեռախոսահամարը, ֆաքսը)

8. ______________________________________________________________

(գլխավոր հաշվապահի Ա.Ա.Հ., հեռախոսահամարը, ֆաքսը)

9. ______________________________________________________________

(պետական ռեգիստրում գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և ծածկագիրը)

10. _____________________________________________________________

(գործունեության ծածկագիրն ըստ պետական ռեգիստրի)

11. _____________________________________________________________

(սնման կետն ըստ տեխպայմանների)

12. _____________________________________________________________

 

13. _____________________________________________________________

 

14. _____________________________________________________________

 

15. _____________________________________________________________

 

16. _____________________________________________________________

 

17. _____________________________________________________________

 

18._____________________________________________________________

 

__________________________

ջրօգտագործող (բաժանորդ)

 

Կ. Տ.

_______________________

(ստորագրությունը)

 

Ձև N 4

 

Ա Կ Տ - Օ Ր Ա Գ Ի Ր

 

ոռոգման ջրի հանձնման-ընդունման

 

___ ___________ 200  թ. N ________________________________________

Ջրամատակարարի անվանումը__________________________________________

Ջրօգտագործողի (բաժանորդի) անվանումը__________________________________

Ոռոգման համակարգի անվանումը _______________________________________

Ջրտուքի դիտակետի և բաժանարարի անվանումը______________________________

Հիդրոտեղամասի պետ (ջրամատակարարի ներկայացուցիչ) ________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

Ջրօգտագործողի (բաժանորդի) ներկայացուցիչ _______________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

Ամսվա օրերը

Ջրի հորիզոնը

Ջրի ծախսը (լ/վրկ)

Ջրամատակարարի ներկայացուցչի ստորագրությունը

Ջրօգտագործողի ներկայացուցչի ստորագրությունը

ժամը
_____
(սմ)

ժամը
_____ (սմ)

միջինը
_____ (սմ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը՝ հաշվարկված ջրի ծավալը ________________________ հազ. խոր. մ

1 խոր. մ ջրի սակագինը ________________ դրամ

Վճարման ենթակա գումարը _________________հազ. դրամ

 

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐ`

ՏՆՕՐԵՆ _________________________ /__________________/ Կ.Տ.

(ստորագրությունը)

 

ՀԻԴՐՈՏԵՂԱՄԱՍԻ ՊԵՏ ____________________ /___________________/

(ստորագրությունը)

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂ (ԲԱԺԱՆՈՐԴ)՝

ՏՆՕՐԵՆ ________________________ /___________________/ Կ.Տ.

(ստորագրությունը)

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ (ԲԱԺԱՆՈՐԴԻ)

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ _______________________/__________________/

(ստորագրությունը)

 

Ձև N 5

 

Քարտի համարը

___  _________ 200  թ.

 

ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԴԻՄԱՑ

ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ

ԱԿՏ

 

Սույն ակտը կազմված է մի կողմից ________________________________

 (ջրամատակարարի անվանումը)

Մյուս կողմից _______ մարզի ______ համայնքի ____________________

(ջրօգտագործողի (բաժանորդի) անվանումը)

 

(ԱԱՀ-ՈՎ)

ԱՄԻՍԸ ՏԱՐԻՆ ՊԱՐՏՔԻ ՍԿԶԲՆԱ-
ԿԱՆ ՄՆԱ-
ՑՈՐԴԸ
ՏՈՒՅԺԻ* ՍԿԶԲՆԱ-
ԿԱՆ ՄՆԱ-
ՑՈՐԴԸ
ՊԱՐՏ-
ՔԻ ՎԵՐԱ-
ՀԱՇ-
ՎԱՐԿԸ
ՏՈՒՅ-
ԺԻ* ՎԵՐԱ-
ՀԱՇ-
ՎԱՐ-
ԿԸ
ՋՐՏՈՒՔ ՍԱ-
ԿԱ-
ԳԻ-
ՆԸ
ՀԱՍՈՒՅԹ ՎՃԱՐՎԵԼ Է ՀԱՇ-
ՎԱՐԿ-
ՎԱԾ ՏՈՒՅԺ*
ՊԱՐՏ-
ՔԻ ՎԵՐՋ-
ՆԱ-
ԿԱՆ ՄՆԱ-
ՑՈՐ-
ԴԸ
ՏՈՒՅ-
ԺԻ*
ՎԵՐՋ-
ՆԱ-
ԿԱՆ ՄՆԱ-
ՑՈՐ-
ԴԸ  
ԸՆ-
ԴԱ-
ՄԵ-
ՆԸ
այդ թվում`
ՎԵՐԱ-
ՀԱՇ-
ՎԱՐ-
ԿԸ
ԸՆ-
ԴԱ-
ՄԵ-
ՆԸ
այդ թվում`
ՎԵՐԱ-
ՀԱՇ-
ՎԱՐ-
ԿԸ
ԸՆ-
ԴԱ-
ՄԵ-
ՆԸ
այդ թվում`
ՊԱՐՏ-
ՔԻ ԴԻ-
ՄԱՑ
ՏՈՒՅ-
ԺԻ ԴԻ-
ՄԱՑ
  ԴՐԱՄ ԴՐԱՄ ԴՐԱՄ ԴՐԱՄ Մ3 Մ3 ԴՐԱՄ ԴՐԱՄ ԴՐԱՄ ԴՐԱՄ ԴՐԱՄ ԴՐԱՄ ԴՐԱՄ ԴՐԱՄ ԴՐԱՄ
01.2002                              
02.2002                              
03.2002                              
04.2002                              
05.2002                              
06.2002                              
07.2002                              
08.2002                              
09.2002                              
10.2002                              
11.2002                              
12.2002                              
ԸՆԴԱՄԵՆԸ                              

 

* Տույժերը չեն ընդգրկվում պարտքերի մեջ:

 

ԸՆԴԱՄԵՆԸ ԵՆԹԱԿԱ Է ՎՃԱՐՄԱՆ ______ ԴՐԱՄ

 

ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ ______ ԴՐԱՄ

 

ՏՈՒՅԺԻ ԴԻՄԱՑ ______ ԴՐԱՄ

  

 

Ջրօգտագործող (Բաժանորդ)

 

____ մարզի _____ համայնքի __________

(ջրօգտագործողի անվանումը)

 

ջրամատակարար

 

ՏՆՕՐԵՆ               __________ (Ա.Ա.Հ.)

Կ.Տ.

ԳԼԽ. ՀԱՇՎԱՊԱՀ    __________ (Ա.Ա.Հ.)

 

ՏՆՕՐԵՆ               __________ (Ա.Ա.Հ.)

Կ.Տ.

ԳԼԽ. ՀԱՇՎԱՊԱՀ    __________ (Ա.Ա.Հ.)

 

ԱՄԻՍ

ՏԱՍՆՕՐ-
ՅԱԿՆԵՐ

ԸՆԴԱՄԵՆԸ ՋՐՏՈՒՔ

այդ թվում

ՍԱԿԱ-
ԳԻՆ

ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՍՈՒՅԹ

այդ թվում

ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ

ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ

մ3

մ3

ԴՐԱՄ

ԴՐԱՄ

ԴՐԱՄ

ՀՈՒՆՎԱՐ

I տասնօրյակ

 

 

 

 

 

II տասնօրյակ

 

 

 

 

 

III տասնօրյակ

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

ՓԵՏՐՎԱՐ

I տասնօրյակ

 

 

 

 

 

II տասնօրյակ

 

 

 

 

 

III տասնօրյակ

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

ՄԱՐՏ

I տասնօրյակ

 

 

 

 

 

II տասնօրյակ

 

 

 

 

 

III տասնօրյակ

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

ԱՊՐԻԼ

I տասնօրյակ

 

 

 

 

 

II տասնօրյակ

 

 

 

 

 

III տասնօրյակ

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

ՄԱՅԻՍ

I տասնօրյակ

 

 

 

 

 

II տասնօրյակ

 

 

 

 

 

III տասնօրյակ

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

ՀՈՒՆԻՍ

I տասնօրյակ

 

 

 

 

 

II տասնօրյակ

 

 

 

 

 

III տասնօրյակ

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

ՀՈՒԼԻՍ

I տասնօրյակ

 

 

 

 

 

II տասնօրյակ

 

 

 

 

 

III տասնօրյակ

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

ՕԳՈՍՏՈՍ

I տասնօրյակ

 

 

 

 

 

II տասնօրյակ

 

 

 

 

 

III տասնօրյակ

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

ՍԵՊՏԵՄԲԵՐ

I տասնօրյակ

 

 

 

 

 

II տասնօրյակ

 

 

 

 

 

III տասնօրյակ

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

ՀՈԿՏԵՄԲԵՐ

I տասնօրյակ

 

 

 

 

 

II տասնօրյակ

 

 

 

 

 

III տասնօրյակ

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

ՆՈՅԵՄԲԵՐ

I տասնօրյակ

 

 

 

 

 

II տասնօրյակ

 

 

 

 

 

III տասնօրյակ

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

ԴԵԿՏԵՄԲԵՐ

I տասնօրյակ

 

 

 

 

 

II տասնօրյակ

 

 

 

 

 

III տասնօրյակ

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

 

Ջրամատակարար

Ջրօգտագործող (Բաժանորդ)

 

ՏՆՕՐԵՆ               __________ (Ա.Ա.Հ.)

Կ.Տ.

ԳԼԽ. ՀԱՇՎԱՊԱՀ    __________ (Ա.Ա.Հ.)

 

____ մարզի _____ համայնքի __________

(ջրօգտագործողի անվանումը)

 

ՏՆՕՐԵՆ               __________ (Ա.Ա.Հ.)

Կ.Տ.

ԳԼԽ. ՀԱՇՎԱՊԱՀ    __________ (Ա.Ա.Հ.)

 

Ձև N 6

 

Ա Կ Տ  N

 

ոռոգման ջրի մատակարարման եվ օգտագործման կանոնների խախտման

 

___ ________________ 200  թ.        ջրօգտագործողի (բաժանորդի) քարտ N ________

 

1. Ակտը կազմված է ջրամատակարարի ներկայացուցիչ(ներ) _______________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

_______________ կողմից

_____________________________________________________________

 

ջրօգտագործողի (բաժանորդի) (ներկայացուցիչ)_______________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

ներկայությամբ։

 

2. Ջրօգտագործողի (բաժանորդի) հասցեն, անվանումը___________________________

_____________________________________________________________

3. Խախտման բնույթը և նկարագրությունը __________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________։

 

4. Խախտումն արձանագրվում է հայտնաբերման օրը՝ անմիջապես տեղում։

5. Ակտը կազմված է երկու օրինակից, որոնցից մեկը մնում է ջրամատակարարի ներկայացուցչի

մոտ, իսկ մյուս օրինակը հանձնվում է ջրօգտագործողին (բաժանորդին)։

6. Ջրօգտագործողը (բաժանորդը) հրավիրվում է ջրամատակարարի մոտ՝

հաշվարկներին մասնակցելու համար։

 

____________ հասցեն _______________ հեռախոսահամարը _________ ժամկետը

 

7. Ակտը համարվում է օրինական նաև այն դեպքում, եթե ջրօգտագործողը (բաժանորդը)

(ներկայացուցիչը) հրաժարվում է այն ստորագրելուց։

 

Ոռոգման ջրի հաշվարկն ըստ ակտի

 

8.Հանձնաժողովի եզրակացությունը խախտման և վերահաշվարկի կատարման մասին ** _______

_____________________________________________________________

_____________________________________________________________

9. Հանձնաժողովի անդամների ստորագրությունները, պաշտոնները, անունները, ազգանունները՝

 

____________________

____________________

____________________

____________________

____________________

____________________

 

10. Ջրօգտագործողի (բաժանորդի) ստորագրությունը____________________________

11. Ջրաքանակի հաշվարկն ըստ հանձնաժողովի եզրակացության

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

Ընդամենը ենթակա է վճարման ______________ դրամ

 

12. Հաշվարկը կատարեց _________________________ _____ ______200  թ.

(ստորագրությունը, պաշտոնը, անունը, ազգանունը)

 

13. Համակարգիչ մուտքագրեց _________________________ _____ ______200  թ.

(ստորագրությունը, պաշտոնը, անունը, ազգանունը)

 

14. Լրացուցիչ տվյալներ ______________________________________________

 

Ջրամատակարարի ներկայացուցիչ

_______________________

(ստորագրությունը)

 

_____ _____________ 200  թ.

Ջրօգտագործողի (բաժանորդի) (ներկայացուցիչ)

___________________________________

(ստորագրությունը)

 

_____ _____________ 200  թ.

** հանձնաժողով` կանոնների խախտման ակտերը քննարկող ջրամատակարար կազմակերպության
    հանձնաժողով։

 

Ձև N 7

 

Հ Ա Յ Տ

 

ոռոգման ջրի մատակարարման

 

_______________ ամսվա ____________ տասնօրյակի համար

 

NN
ը/կ

Բաժանարարի
անվանումը

Պլան-ժամանա-
կացույցով
նախատեսված
ջրաքանակը

Սույն հայտով
պահանջվող
ջրաքանակը

Ծանոթագրու-
թյուն

լ/վրկ

հազ մ3

լ/վրկ

հազ մ3

 

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

 

 

 

 

 

 

 

_________________________

Ջրօգտագործողի (բաժանորդի) անվանումը

  

Կ.Տ.

__________________________

(ստորագրությունը)

 

Ձև N 8

 

Հիշեցում

 

 

___ _____________ 200  թ.

__________________________

 ջրօգտագործող (բաժանորդ)

 

Հարգելի պրն (տկն) _____________

 

Հիշեցնում ենք Ձեզ, որ __ _____ 200  թ.

______ ____ դրությամբ Ձեր պարտքը

(ներառյալ Ա.Ա.Հ.) օգտագործված

ոռոգման ջրի դիմաց կազմում է ______

______________________ դրամ։

Խնդրում ենք 3-օրյա ժամկետում մարել

պարտքը, հակառակ դեպքում, համաձայն

ոռոգման ջրի մատակարարման և օգտա-

գործման կանոնների _________ կետի,

Ձեր ջրամատակարարումը կդադարեցվի:

____________  _____________

(ջրամատակարար)          (ստորագրությունը)

 

Ստացողի ստորագրությունը _________

 

__ _____________ 200 թ.

Հիշեցում

(ստացողին տրվող օրինակ)

 

__ _____________ 200  թ.

__________________________

 ջրօգտագործող (բաժանորդ)

 

Հարգելի պրն (տկն) ______________

 

Հիշեցնում ենք Ձեզ, որ __ ______200  թ.

________ ___ դրությամբ Ձեր պարտքը

(ներառյալ Ա.Ա.Հ.) օգտագործված ոռոգման

ջրի դիմաց կազմում է _____________

_______________________ դրամ։

 

Խնդրում ենք 3-օրյա ժամկետում մարել

պարտքը, հակառակ դեպքում, համաձայն

ոռոգման ջրի մատակարարման և օգտա-

գործման կանոնների ________ կետի

Ձեր ջրամատակարարումը կդադարեցվի:

_____________  ____________

(ջրամատակարար)          (ստորագրությունը)

 

Ստացողի ստորագրությունը _________

 

__ _____________ 200 թ.

(հավելվածը խմբ., լրաց. 23.07.15 N 829-Ն)

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 26-ի N 2121-Ն որոշման

 

Ձև

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N

 

ոռոգման ջրի մատակարարման

 

քաղ. (գ.) __________________      _______ _____________________ 200  թ.

 

____________________________________________ (այսուհետ՝ մատակարար)՝

(ջրամատակարարի անվանումը)

 

ի դեմս _________________________________________________, մի կողմից,

(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

և ջրօգտագործողը (կամ ջուր սպառողը)՝ ___________________________________

_____________________________________________________________

(մարզի, համայնքի, կազմակերպության անվանումը)

 

(այսուհետ՝ բաժանորդ)՝ ի դեմս _________________________________________

(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր) հետևյալի մասին.

 

I. Պայմանագրի առարկան

 

1. Մատակարարը ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնների (այսուհետ՝ կանոններ) և պայմանագրի անքակտելի մասը կազմող պլան-ժամանակացույցի (N 1 հավելված) համաձայն ջրօգտագործողին մատակարարում է ոռոգման ջուր, որի մեկ խոր. մետրի համար որպես հաշվարկային միավոր ընդունվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված սակագինը, իսկ բաժանորդը կանոններին և պայմանագրին համապատասխան ընդունում է ոռոգման ջուրը, օգտագործում այն և հաշվարկված ջրի վարձը վճարում մատակարարին՝ սահմանված կարգով:

2. Բաժանորդն ընդունում է պայմանագիրն ստորագրվելու օրվա դրությամբ մատակարարին՝ նախորդ տարիներին մատակարարված ոռոգման ջրի դիմաց իր պարտքը, որը պարտավորվում է վճարել պայմանագրի անքակտելի մասը կազմող պարտքերի մարման ժամանակացույցի համաձայն (N 2 հավելված):

3. Կողմերի միջև փոխհարաբերությունները կարգավորվում են կանոններով և պայմանագրով:

 

II. Ջրամատակարարման կետերը ԵՎ կարգը

 

4. Պայմանագրի կողմերի միջև ջրաչափական կետեր են հանդիսանում՝

_____________________________________________________________

(բաժանարարների անվանումները և չափիչ-հաշվառող սարքի տեսակը)

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

5. Հանձնված և ընդունված ոռոգման ջուրը չափվում է օրական առնվազն երկու անգամ և գրանցվում ոռոգման ջրի հանձնման-ընդունման ակտ-օրագրում: Դիտարկման ժամերն են՝ _________________: Սահմանված ժամին (0,5 ժամվա ընթացքում) կողմերից որևէ մեկի ներկայացուցչի չներկայանալու դեպքում հիմք է ընդունվում ներկայացած կողմի գրանցումը:

6. Ոռոգման ջրի հանձնում-ընդունումը գրանցվում է ոռոգման ջրի հանձնման-ընդունման տասնօրյակային ակտ-օրագրում՝ երեք օրինակից:

7. Յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ կազմվում է փոխադարձ հաշվարկների ակտ։

 

III. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

8. Մատակարարը պարտավորվում է՝

ա) պայմանագրի 4-րդ կետում նշված չափիչ-հաշվառող սարքերով կահավորված (կամ պայմանագրի 17-րդ կետով նախատեսված ջրաչափական մեթոդի կիրառմամբ) ջրի տրման կետում, պայմանագրի N 1 հավելվածին համապատասխան, հայտի առկայության դեպքում բաժանորդին մատակարարել ոռոգման ջուր.

բ) համաձայն բաժանորդի հայտի՝ պակասեցնել պլան-ժամանակացույցով նախատեսված ոռոգման ջրի ծավալը, իսկ հայտով նախատեսվածից պակաս տրված (իր մեղքով թերմատակարարված) ջրի ծավալը լրացնել հաջորդ 3 օրվա ընթացքում.

գ) տվյալ տասնօրյակի ավարտից հետո երկու օրվա ընթացքում լրացնել և ստորագրել ոռոգման ջրի հանձնման-ընդունման տասնօրյակային ակտ-օրագրի երեք օրինակը.

դ) բաժանորդին ներկայացնել յուրաքանչյուր տասնօրյակում փաստացի մատակարարված ոռոգման ջրի ծավալին համապատասխան կազմված վճարման փաստաթուղթ (տասնօրյակային ակտ-օրագրերը)՝ մատակարարված ոռոգման ջրի վարձը վճարելու համար.

ե) կանոնների 30-րդ կետում նախատեսված պայմանների դեպքում ոռոգման ջրի մատակարարումը սահմանափակելու կամ դադարեցնելու մասին անմիջապես տեղեկացնել բաժանորդին.

զ) սույն պայմանագրի 11-րդ կետի «գ» ենթակետի պահանջների համաձայն՝ եռօրյա ժամկետում հրավիրել «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն ընտրված ջրօգտագործողների ընկերության վարչական խորհրդի նիստ (այսուհետ՝ վարչական խորհուրդ):

(8-րդ կետը լրաց. 19.04.18 N 515-Ն)

9. Մատակարարն իրավունք ունի՝

ա) բաժանորդի կողմից պայմանագրի 10-րդ կետի «դ» ենթակետում նշված վճարները սահմանված ժամկետներում չվճարվելու դեպքում, սահմանված կարգով 3 օր առաջ զգուշացնելուց հետո, դադարեցնելու բաժանորդի ջրամատակարարումը՝ մինչև պարտքի մարումը.

բ) պայմանագրի 1-ին կետում նշված ծավալով ոռոգման ջրի մատակարարումից հետո բաժանորդին ոռոգման ջուր մատակարարելու նրա հետ կնքված նոր (լրացուցիչ) պայմանագրի հիման վրա՝ մինչև այդ մատակարարված ոռոգման ջրի վարձավճարը բաժանորդի կողմից ամբողջությամբ վճարվելու դեպքում՝ մատակարարի տնօրինման ներքո գտնվող համակարգի տեխնիկական հնարավորության սահմաններում.

գ) հայտը սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացվելու, առանց հայտի ջրից հրաժարվելու կամ նախատեսվածից պակաս մատակարարման պահանջի դեպքում՝ բաժանորդի հաշվին հաշվարկելու այդ ժամանակահատվածում մատակարարված ջրաքանակը, բայց 3-օրյա ժամկետից ոչ ավելի.

դ) ոռոգման ջրի անբավարար պայմաններում բաժանորդի մշակաբույսի ոռոգման ռեժիմի և նորմի պահանջների բավարարման անհնարինության վերաբերյալ համապատասխան տեղեկատվության և (կամ) տվյալների ստացման դեպքում անմիջապես տեղեկացնել տվյալ հիդրոմիավորից սնվող բոլոր բաժանորդներին և մշակել մշակաբույսի միասնական ոռոգման ջրի առավել ջրախնայողական ռեժիմ և նորմ:

(9-րդ կետը լրաց. 19.04.18 N 515-Ն)

10. Բաժանորդը պարտավորվում է՝

ա) իր ներկայացուցչի միջոցով, պայմանագրի II բաժնին համապատասխան, ջրի տրման կետում ստանալ ոռոգման ջուրը.

բ) պայմանագրի N 1 հավելվածում նշված ջրաքանակի ստացման, դրանից հրաժարվելու կամ այն նվազեցնելու մասին 3 օր առաջ հայտ ներկայացնել մատակարարին.

գ) տվյալ տասնօրյակի ավարտից հետո, պայմանագրի 8-րդ կետի «գ» ենթակետով սահմանված ժամկետում, ստորագրել ոռոգման ջրի հանձնման-ընդունման տասնօրյակային ակտ-օրագրի 3 օրինակը.

դ) կանոններով և պայմանագրով սահմանված կարգով վճարել նախորդ ամսվա ընթացքում մատակարարված ոռոգման ջրի վարձը՝ վճարման փաստաթղթերը (տասնօրյակային ակտ-օրագրերը) մատակարարից ստանալուց հետո 10 օրվա ընթացքում կամ լրացուցիչ պայմաններով նախատեսված ժամկետներում, ինչպես նաև մարել պարտքը՝ պայմանագրին կից պարտքերի մարման ժամանակացույցի համաձայն (N 2 հավելված).

ե) մատակարարված ջրի դիմաց վարձավճարը 100 տոկոսից պակաս վճարելու դեպքում ջրամատակարարին ներկայացնել իր սպառողների (բաժանորդների) պարտքացուցակը.

զ) ջրամատակարարման խախտման մասին անհապաղ տեղեկացնել ջրամատակարարին.

է) ոռոգման ջրի անբավարար պայմաններում մշակաբույսի ոռոգման ռեժիմի և նորմի պահանջների բավարարման անհնարինության դեպքում՝ սույն պայմանագրի 9-րդ կետի «դ» ենթակետի հիմքով մշակված մշակաբույսի միասնական ոռոգման ջրի առավել ջրախնայողական ռեժիմին և նորմին համապատասխան՝ մատակարարի հետ կնքել համաձայնագիր.

ը) սույն պայմանագրի 11-րդ կետի «գ» ենթակետում՝ նշված դեպքում ընդունելի համարել վարչական խորհրդի որոշումը:

(10-րդ կետը լրաց. 19.04.18 N 515-Ն)

11. Բաժանորդն իրավունք ունի՝

ա) ջրաչափական դիտակետերում ստուգիչ չափումների անհրաժեշտության դեպքում մասնակցելու այդ չափումներին.

բ) եթե օրվա ընթացքում փաստացի ջրամատակարարման տևողության կեսից ավելի ժամանակահատվածում ջրի հորիզոնը նվազում է պահանջվող ծավալի համապատասխան հորիզոնի 20 տոկոսից ավելի չափով, ապա տվյալ օրվա մատակարարված ջրի ծավալը հաշվարկելու նվազագույն հորիզոնին համապատասխան և ջրամատակարարից պահանջելու չտրված ջուրը լրացնել հաջորդ 3 օրվա ընթացքում.

գ) սույն պայմանագրի 9-րդ կետի «դ» ենթակետով սահմանված պահանջներով մատակարարի կողմից առաջարկվող մշակաբույսի միասնական ոռոգման ջրի առավել ջրախնայողության ռեժիմը և նորմն իր համար ընդունելի չլինելու դեպքում պահանջել մատակարարից այն քննարկել վարչական խորհրդում:

(11-րդ կետը լրաց. 19.04.18 N 515-Ն)

 

IV. Կողմերի պատասխանատվությունը

 

12. Մատակարարը, բացառությամբ կանոնների 30-րդ կետում նշված դեպքերի, իր մեղքով բաժանորդին թերմատակարարված ջրաքանակը 3-օրյա ժամկետում չապահովելու դեպքում, եթե բաժանորդը ապահովել է պայմանագրի 10-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված պահանջը, փոխհատուցում է բաժանորդի կրած վնասը՝ հայտով նախատեսված ջրի ծավալի 50 տոկոսից պակաս ջուր մատակարարելու հետևանքով առաջացած վնասի չափով, որը հաշվարկվում է մեկ հեկտարի հաշվով՝ հողային կադաստրով նախատեսված գյուղատնտեսական հողատեսքերի զուտ եկամտի և կատարված հաշվարկային ծախսի չափով, հանած պահպանված բերքի արժեքը։

13. Ֆորս-մաժորային պայմանների դեպքում ջրամատակարարման դադարեցումից կամ բաժանորդի մեղքով կրած վնասի համար մատակարարը պատասխանատվություն չի կրում:

 

V. Վեճերի լուծման կարգը

 

14. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Անհամաձայնության դեպքում վեճը լուծվում է դատական կարգով։

 

VI. Լրացուցիչ պայմաններ

 

15. Պայմանագրից բխող և պայմանագրով չկարգավորված մյուս բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

16. Ջրօգտագործողի (բաժանորդի) մեղքով թերմատակարարված ջրաքանակի ապահովումն իրականացվում է ջրամատակարարի հնարավորությունների սահմաններում։

17. Ջրաչափի առկայության դեպքում մատակարարված ջրի ծավալը որոշվում է ըստ ջրաչափի ցուցմունքի։ Չափիչ-հաշվառիչ սարքերի բացակայության դեպքում, կողմերի համաձայնությամբ, հիմք ընդունելով կանոնների 15-րդ և 20-րդ կետերը, մատակարարված ջրի ծավալը չափվում և հաշվարկվում է հետևյալ ձևով՝

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

 

VII. Պայմանագրի գործողության ժամկետը

 

18. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրումից հետո և գործում է մինչև կողմերի պարտավորությունների կատարման ավարտը:

19. Պայմանագիրը կնքվում է ____ տարի ժամկետով:

20. Պայմանագիրը կազմված է երկու հավասարազոր օրինակից:

 

VIII. Կողմերի գտնվելու վայրերը ԵՎ բանկային վավերապայմանները

 

Մատակարար

 

Հասցեն _____________

__________________

Հ/հ ________________

__________________

Հեռախոսահամարը ______

__________________ 

(ստորագրությունը)

 

____ _______ 200  թ.

 

Կ.Տ.

 

Բաժանորդ

Հասցեն _____________

__________________ 

Հ/հ ________________

__________________

Հեռախոսահամարը ______

__________________ 

(ստորագրությունը)

 

____ _______ 200  թ.

 

Կ.Տ.

(հավելվածը լրաց. 19.04.18 N 515-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 1
ոռոգման ջրի մատակարարման
օրինակելի պայմանագրի

 

Մատակարարը` _______, ի դեմս ________, և բաժանորդը`_______,ի դեմս ___________,

       (անվանումը)            (պաշտոնը Ա.Ա.Հ.)                       (անվանումը)              (պաշտոնը Ա.Ա.Հ.)

  

ըստ ստորև նշված պահանջվող ոռոգման ջրի քանակի, կազմեցին ջրօգտագործման  հետևյալ պլան-ժամանակացույցը.

 

Ըստ գյուղատնտեսական մշակաբույսերի հողատարածքները եվ պահանջվող ոռոգման ջրի քանակը*

 

Համա-
կարգի
անվա-
նումը,
բաժա-
նարարի
համարը
(անվա-
նումը)
Ընդամենը այդ թվում`
ոռոգվող
հողատա-
րածքը
ջուր հացա-
հատիկ
բանջար-բոստան պտղատու
այգի
նորատունկ
այգի
խաղողի
այգի
բազմամյա
խոտ
ծխախոտ կարտոֆիլ տնամերձ
(հա) (հազ. մ3) (հա) (հազ. մ3) (հա) (հազ. մ3) (հա) (հազ. մ3) (հա) (հազ. մ3) (հա) (հազ. մ3) (հա) (հազ. մ3) (հա) (հազ. մ3) (հա) (հազ. մ3) (հա) (հազ. մ3)
                                         
                                         
                                         
                                         
                                         
Ընդամենը                                        

 

* Ներառյալ բաժանորդի ոռոգման համակարգերի կորուստները:

 

Ջրօգտագործման պլան-ժամանակացույց*

 

Համակարգի
անվանումը,
բաժանարարի
համարը
(անվանումը)

Չափի
միավոր

այդ թվում` ըստ տասնօրյակների

ջուր

ՄԱՐՏ

ԱՊՐԻԼ

ՄԱՅԻՍ

ՀՈՒՆԻՍ

ՀՈՒԼԻՍ

ՕԳՈՍ-
ՏՈՍ

ՍԵՊՏԵՄ-
ԲԵՐ

ՀՈԿՏԵՄ-
ԲԵՐ

ՆՈՅԵՄ-
ԲԵՐ

ԴԵԿՏԵՄ-
ԲԵՐ

(հազ.մ3)

I

II

III

I

II

III

I

II

III

I

II

III

I

II

III

I

II

III

I

II

III

I

II

III

I

II

III

I

II

III

(լ/վրկ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

(հազ.մ3)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

աճողական

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

(լ/վրկ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

(հազ.մ3)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

աճողական

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

այդ թվում` ըստ տասնօրյակների

ՕԳՈՍՏՈՍ

ՍԵՊՏԵՄԲԵՐ

ՀՈԿՏԵՄԲԵՐ

ՆՈՅԵՄԲԵՐ

ԴԵԿՏԵՄԲԵՐ

I

II

III

I

II

III

I

II

III

I

II

III

I

II

III

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

* Ներառյալ բաժանորդի ոռոգման համակարգերի կորուստները:

 

  Կ.Տ. Մատակարար
______________________
(ստորագրությունը)
 Կ.Տ. Բաժանորդ
______________________
(ստորագրությունը)

 

 

Հավելված N 2
ոռոգման ջրի մատակարարման
օրինակելի պայմանագրի

 

Պարտքերի մարման ժամանակացույց

 

Բաժանորդը` ___________, ի դեմս ___________, ստացված ոռոգման ջրի դիմաց

(անվանումը)             (պաշտոնը Ա.Ա.Հ.)                       

 

պարտքը ___________________________________ դրամի չափով պարտավորվում է

(թվերով, տառերով)       

 

Մատակարարին` ___________________________ վճարել ստորև նշված ժամկետներում.

(անվանումը)      

 

Պարտքի
չափը

(դրամ)

200  թ-ին վճարվելիք գումարի չափն` ըստ ամիսների
հուն-
վար
փետր-
վար
մարտ ապրիլ մայիս հու-
նիս
հու-
լիս
օգոս-
տոս
սեպ-
տեմ-
բեր
հոկ-
տեմ-
բեր
նոյեմ-
բեր
դեկ-
տեմ-
բեր
                         

 

  Կ.Տ. Մատակարար
______________________
(ստորագրությունը)
 Կ.Տ. Բաժանորդ
______________________
(ստորագրությունը)

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 26-ի N 2121-Ն որոշման

 

O Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ

 

քաղ. (գ.) _______________________________________________________

 

____________________________________________ (այսուհետ՝ մատակարար)՝

 (ջրամատակարարի անվանումը)

 

ի դեմս _______________________________________________, մի կողմից, և

(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

ջրօգտագործողների ընկերությունը (այսուհետ՝ ընկերություն) կամ ջրօգտագործողների
ընկերությունների միությունը (այսուհետ՝ միություն) _____________________________՝

(ընկերության կամ միության անվանումը)

ի դեմս ________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

մյուս կողմից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Պայմանագրում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

ջրաղբյուր` երկրի մակերևութային և ստորերկրյա ջրեր (բնական գետեր, լճեր, առուներ, ճահիճներ, ստորերկրյա ջրավազաններ, արհեստական ջրամբարներ և այլն),

ոռոգման ջուր` գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման համար նախատեսված ստանդարտներին համապատասխանող ջուր,

ոռոգման համակարգ՝ ոռոգման և ցամաքուրդային ջրանցքներ, խողովակաշարեր, հիդրոտեխնիկական կառուցվածքներ, հորեր, պոմպակայաններ, ջրամբարներ, լճակներ` ճանապարհներով, շենքերով, էլեկտրահաղորդման գծերով և այլ ենթակառուցվածքներով, այդ թվում` ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներ,

ջրի հորիզոն` ջրաչափական դիտակետով հոսող ջրի մակարդակը,

ջրաչափական կետ` հիդրոտեխնիկական կառույց, որի միջոցով որոշվում է հոսող ջրի ծավալը՝ տվյալ պահի համար,

չափիչ-հաշվառող սարք` ջրաչափ, որն ունակ է գրանցելու և պահելու առնվազն 10 օրվա ժամային ու գումարային ջրի հոսքը:

 

II. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

2. Մատակարարը ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի անբաժանելի մաս կազմող պլան-ժամանակացույցին (սույն պայմանագրի N 1 հավելված) համապատասխան ընկերությանը (միությանը) մատակարարում է ոռոգման ջուր, որի մեկ խորանարդ մետրի համար որպես հաշվարկային միավոր ընդունվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված սակագինը, իսկ ընկերությունը (միությունը) ընդունում է այն և հաշվարկված ջրի վարձը վճարում մատակարարին:

3. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող պլան-ժամանակացույցը յուրաքանչյուր տարի՝ մինչև ոռոգման շրջանի սկիզբը կազմվում և հաստատվում է սահմանված կարգով:

 

III. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԿԵՏԵՐԸ ԵՎ ՋՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Մատակարարի կողմից ընկերություններին (միություններին) ոռոգման ջուրը տրվում է ջրաչափական կետերում:

5. Պայմանագրի կողմերի միջև ջրաչափական կետեր են՝

_______________________________________________________________

(ոռոգման համակարգի և բաժանարարների անվանումները, չափիչ-հաշվառող սարքերի տեսակները)

_______________________________________________________________

 

6. Մատակարարվող ոռոգման ջրի հորիզոնը (ծախսը) չափվում է օրական առնվազն երկու անգամ և գրանցվում ոռոգման ջրի հանձնման-ընդունման ակտ-օրագրում: Դիտարկման ժամերն են՝ _____________: Սահմանված ժամին (0.5 ժամվա ընթացքում) կողմերից որևէ մեկի ներկայացուցչի չներկայանալու դեպքում հիմք է ընդունվում ներկայացած կողմի գրանցումը:

7. Մատակարարված ջրի ծավալը որոշվում է ըստ ջրաչափի ցուցմունքի։ Չափիչ-հաշվառող սարքերի ժամանակավոր բացակայության դեպքում, կողմերի համաձայնությամբ, մատակարարված ջրի ծավալը չափվում և հաշվարկվում է ջրաչափական այլ ընդունված մեթոդներով՝ ըստ ջրի հորիզոնի, ջրանցքի կամ խողովակի լայնական կտրվածքի, ջրի արագության և այլն:

8. Մատակարարված ջրի ծավալը գրանցվում է ոռոգման ջրի հանձնման-ընդունման տասնօրյակային ակտ-օրագրում` երկու օրինակից:

9. Յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ տասնօրյակային ակտ-օրագրերին համապատասխան կատարված վճարումների հիման վրա կազմվում է փոխադարձ հաշվարկների ակտ։

10. Ոռոգման շրջանի ընթացքում պլան-ժամանակացույցով նախատեսված ջրաքանակը ընկերության (միության) հայտի հիման վրա կարող է փոփոխվել (ավելացվել կամ պակասեցվել) առավելագույնը 25 տոկոսի չափով՝ ջրամատակարարի տեխնիկական հնարավորությունների սահմաններում:

 

IV. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Մատակարարն իրավունք ունի՝

ա) ընկերության (միության) կողմից պայմանագրի 14-րդ կետի «դ» ենթակետում նշված պարտավորությունների չկատարման դեպքում՝ սահմանված կարգով զգուշացնելուց 3 օր հետո դադարեցնելու բաժանորդի ջրամատակարարումը՝ մինչև պարտքի մարումը.

բ) ընկերության (միության) կողմից ներկայացված հայտի համաձայն ընկերությանը (միությանը) լրացուցիչ ջուր մատակարարելու, եթե դա տեխնիկապես հնարավոր է, և եթե մինչ այդ մատակարարված ջրի համար ընկերությունը (միությունը) վճարումները կատարում է պայմանագրի 14-րդ կետի «դ» ենթակետին համապատասխան.

գ) ընկերության (միության) կողմից հայտը 14-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի խախտումով ներկայացվելու, առանց հայտի՝ ջրից հրաժարվելու կամ նախատեսվածից պակաս մատակարարման պահանջի դեպքում` ընկերության (միության) հաշվին հաշվարկելու այդ ժամանակահատվածում մատակարարված ջրաքանակը, բայց 3-օրյա ժամկետից ոչ ավելի։

12. Մատակարարը պարտավոր է՝

ա) պայմանագրի 5-րդ կետում նշված ջրամատակարարման կետերում պայմանագրի պլան-ժամանակացույցի կամ սույն կետի «գ» ենթակետում նշված հայտին համապատասխան մատակարարել ոռոգման ջուր.

բ) պայմանագրի 5-րդ կետում նշված ջրամատակարարման կետերը կահավորել չափիչ-հաշվառող սարքերով.

գ) համաձայն ընկերության (միության) հայտի՝ դադարեցնել կամ պակասեցնել պլան-ժամանակացույցով նախատեսված ոռոգման ջրի ծավալը.

դ) պլան-ժամանակացույցով նախատեսվածից պակաս տրված (իր մեղքով թերմատակարարված) ջրի ծավալը լրացնել հաջորդ 3 օրվա ընթացքում.

ե) տվյալ տասնօրյակի ավարտից հետո 2 օրվա ընթացքում լրացնել և ստորագրել ոռոգման ջրի հանձնման-ընդունման տասնօրյակային ակտ-օրագրի երկու օրինակը.

զ) ընկերություն (միություն) ներկայացնել ջրի հանձնման-ընդունման տասնօրյակային ակտ-օրագրերին համապատասխան կազմված վճարման փաստաթուղթը` մատակարարված ոռոգման ջրի վարձը վճարելու համար.

է) եթե ջրամատակարարման սահմանափակումը և (կամ) դադարեցումը կապված է ֆորս-մաժորային դեպքերի, ինչպես նաև ջրաղբյուրներում ու ոռոգման համակարգերում վթարների կանխման կամ դրանց վերացման անհետաձգելի տեխնիկական միջոցառումների իրականացման հետ, ապա ոռոգման ջրի մատակարարումը սահմանափակելու կամ դադարեցնելու մասին անմիջապես տեղեկացնել ընկերությանը (միությանը).

ը) եթե օրվա ընթացքում փաստացի ջրամատակարարման տևողության կեսից ավելի ժամանակահատվածում ջրի ելքը նվազել է պահանջվող ելքի 20 տոկոսից ավելի չափով, ապա տվյալ օրվա մատակարարված ջրի ծավալը հաշվարկել նվազագույն հորիզոնին համապատասխան, իսկ 30 տոկոսից ավելի նվազելու դեպքում` հաշվառել տվյալ օրվա մատակարարված ջուրը և դրա դիմաց ընկերությունից (միությունից) վճար չպահանջել։

13. Ընկերությունը (միությունը) իրավունք ունի՝

ա) մասնակցելու ջրաչափական դիտակետերում անհրաժեշտ ստուգիչ չափումներին.

բ) եթե օրվա ընթացքում փաստացի ջրամատակարարման տևողության կեսից ավելի ժամանակահատվածում ջրի ելքը նվազել է պահանջվող ելքի 20 տոկոսից ավելի չափով, ապա՝ տվյալ օրվա մատակարարված ջրի ծավալը հաշվարկելու նվազագույն հորիզոնին համապատասխան, իսկ 30 տոկոսից ավելի նվազելու դեպքում` չհաշվառելու և չվճարելու օրվա մատակարարված ջրի դիմաց.

գ) չվճարելու առանց հայտի՝ պայմանագրի պլան-ժամանակացույցով նախատեսված ջրաքանակից կամ ներկայացված հայտից ավելի մատակարարված ջրի համար:

14. Ընկերությունը (միությունը) պարտավոր է՝

ա) իր ներկայացուցչի միջոցով ջրի մատակարարման կետում ստանալ ոռոգման ջուր.

բ) պայմանագրի պլան-ժամանակացույցում նշված ջրաքանակն ավելացնելու, հրաժարվելու կամ այն նվազեցնելու մասին առնվազն 3 օր առաջ հայտ ներկայացնել մատակարարին.

գ) տվյալ տասնօրյակի ավարտից հետո, պայմանագրի 12-րդ կետի «դ» ենթակետով սահմանված ժամկետում, ստորագրել ոռոգման ջրի հանձնման-ընդունման տասնօրյակային ակտ-օրագրի երկու օրինակը.

դ) վճարել մատակարարված ոռոգման ջրի վարձը՝ մատակարարից պայմանագրի 12-րդ կետի «զ» ենթակետում նշված վճարման փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում՝ ամբողջությամբ, կամ ջրի վարձի վճարման ժամանակացույցի համաձայն (սույն պայմանագրի N 2 հավելված).

ե) ջրամատակարարման խափանման մասին անհապաղ տեղեկացնել ջրամատակարարին.

զ) չխոչընդոտել ջրերի արտահոսքը ցամաքուրդային համակարգ:

 

V. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

15. Կողմերը սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև հատուցում են դրա հետևանքով առաջացած վնասները:

16. Եթե ջրամատակարարի կողմից սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման արդյունքում վնաս է պատճառվել ընկերության անդամ և ոչ անդամ ջրօգտագործողներին, ապա ընկերությունը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանդես գալ նրանց անունից:

17. Տարերային աղետների, սակավաջրության, երաշտի, պատերազմի, ռազմական գործողությունների և այլ ֆորս-մաժորային պայմանների դեպքում կողմերն ազատվում են սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների մասնակի կամ լրիվ չկատարման համար նախատեսված պատասխանատվությունից, եթե պարտավորությունների մասնակի կամ լրիվ չկատարումը հետևանք է այնպիսի հանգամանքների, որոնք առաջացել են պայմանագիրը կնքելուց հետո, և կողմը հնարավոր բոլոր միջոցներով չէր կարող ո՝չ կանխատեսել և ո՝չ էլ կանխել դրանք:

 

VI. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Անհամաձայնության դեպքում վեճը լուծվում է դատական կարգով։

 

VII. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

19. Պայմանագրից բխող և պայմանագրով չկարգավորված մյուս բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VIII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

20. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրումից հետո:

21. Պայմանագիրը կնքվում է 3 տարի ժամկետով (կողմերի համաձայնության դեպքում՝ մինչև 10 տարի ժամկետով):

22. Պայմանագիրը կարող է լուծվել`

ա) կողմերից մեկի լուծարման դեպքում.

բ) կողմերի փոխադարձ համաձայնության դեպքում.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

23. Պայմանագիրը կազմված է 2 հավասարազոր օրինակից:

 

IX. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Մատակարար՝

 

Հասցեն _____________________

__________________________

Հ/հ________________________

Հեռախոսահամարը ______________

__________________________

(ստորագրությունը)

____ ______________200___թ.

 

Կ.Տ.

Ընկերություն (միություն)՝

 

Հասցեն _____________________

__________________________

Հ/հ________________________

Հեռախոսահամարը ______________

__________________________

(ստորագրությունը)

____ ______________200___թ.

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 1
ՀՀ ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին ոռոգման ջրի մատակարարման օրինակելի պայմանագիր

 

Մատակարարը` --------------------, ի դեմս --------------------------, և ---------------------- ընկերությունը, ի դեմս -------------------------------

    (անվանումը)              (պաշտոնը Ա.Ա.Հ.)         (անվանումը)                                       (պաշտոնը Ա.Ա.Հ.)
ըստ ստորև նշված պահանջվող ոռոգման ջրի քանակի, կազմեցին ջրօգտագործման հետևյալ պլան-ժամանակացույցը.

Ըստ գյուղատնտեսական մշակաբույսերի հողատարածքները և պահանջվող ոռոգման ջրի քանակը*.

Համա-
կարգի
անվա-
նումը,
բա-
ժանա-
րարի
համարը
(անվա-
նումը)
 Ընդամենը   այդ թվում`
ոռոգ-
վող
հողա-
տա-
րած-
քը
 ջուր  հացահա-
տիկ
բանջար-
բոստան
 պտղատու այգի նորատունկ այգի խաղողի այգի բազմամյա խոտ ծխախոտ կարտոֆիլ տնամերձ
(հա) (հազ.
մ3)
(հա) (հազ.
մ3)
(հա) (հազ.
մ3)
(հա) (հազ.
մ3)
(հա) (հազ.
մ3)
(հա) (հազ.
մ3)
(հա) (հազ.
մ3)
(հա) (հազ.
մ3)
(հա) (հազ.
մ3)
(հա) (հազ.
մ3)
                                         
                                         
                                         
                                         
                                         
Ընդամենը                                        

* Ներառյալ ընկերության ոռոգման համակարգերի կորուստները:

 

Ջրօգտագործման պլան-ժամանակացույց*

 

Համակարգի
անվանումը,
բաժանարարի
համարը
(անվանումը)
 Չափի միավորը  այդ թվում` ըստ տասնօրյակների
 ջուր  ՄԱՐՏ  ԱՊՐԻԼ  ՄԱՅԻՍ ՀՈՒՆԻՍ ՀՈՒԼԻՍ
(հազ.մ3) I II III I II III I II III I II III I II III
  (լ/վրկ)                                
(հազ. մ3)                                
(աճողական)                                
  (լ/վրկ)                                
(հազ. մ3)                                
(աճողական)                                
Ընդամենը                                  

 այդ թվում` ըստ տասնօրյակների
ՕԳՈՍՏՈՍ ՍԵՊՏԵՄԲԵՐ ՀՈԿՏԵՄԲԵՐ ՆՈՅԵՄԲԵՐ ԴԵԿՏԵՄԲԵՐ
I II III I II III I II III I II III I II III
                             
                             
                             
                             
                             
                             

* Ներառյալ ընկերության ոռոգման համակարգերի կորուստները:

 

Մատակարար

Կ.Տ.  ________________________

(ստորագրությունը)

 

  ____ ______________200___թ.

Ընկերություն

Կ.Տ.  ________________________

(ստորագրությունը)

 

  ____ ______________200___թ.

 

 

Հավելված N 2
ՀՀ ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին ոռոգման ջրի մատակարարման օրինակելի պայմանագիր

 

Ջրի վարձի վճարման ժամանակացույց

 

……………………………. ընկերությունը, ի դեմս ……………………………., ստացված ոռոգման ջրի դիմաց

(անվանումը)                                                          (պաշտոնը Ա.Ա.Հ.)

պարտքը ………………………………………. դրամի չափով պարտավորվում է

                         (թվերով, տառերով)

մատակարարին՝ …………………………….………… վճարել ստորև նշված ժամկետներում.

                         (անվանումը)

 

Պարտքի
չափը

(դրամ)

200  թ-ին վճարվելիք գումարի չափն ըստ ամիսների

հուն-
վար

փետըր-
վար

մարտ

ապ-
րիլ

մա-
յիս

հու-
նիս

հու-
լիս

օգոս-
տոս

սեպ-
տեմ-
բեր

հոկ-
տեմ-
բեր

նո-
յեմ-
բեր

դեկ-
տեմ-
բեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մատակարար՝

__________________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

____ ______________200___թ.

Ընկերություն

__________________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

____ ______________200___թ.