Համարը 
N 323-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2016.12.16/25(568).1 Հոդ.333.1
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
23.11.2016
Ստորագրող մարմինը 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.11.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 495-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 91-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 դեկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60016408

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

23 նոյեմբերի 2016 թ.
ք. Երևան

N 323-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 495-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 91-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել ջրային ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`

1) 2008 թվականի սեպտեմբերի 10-ի «Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց կողմից ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 495-Ն որոշումը,

2) 2009 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի N 495-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 91-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 23-ի
N 323-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է ջրային ոլորտում լիցենզավորված և մինչև 2020 թվականի հունվարի 1-ը առանց լիցենզիայի ոռոգման ջրամատակարարում իրականացնող անձանց (այսուհետ` Անձ) կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ֆինանսական հաշվետվությունների (այսուհետ` հաշվետվություններ) ներկայացման ընթացակարգը:

2. Սույն կարգը չի տարածվում «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների, ինչպես նաև համայնքների, համայնքային բյուջետային հիմնարկների, ոչ առևտրային կազմակերպությունների և բացառապես սեփական կարիքների համար ջրամատակարարում և ջրահեռացում իրականացնող անձանց վրա:

3. (կետն ուժը կորցրել է 29.11.17 N 509-Ն)

4. Ոռոգման ջրամատակարարում իրականացնող անձը հաշվետվությունները Հանձնաժողով է ներկայացնում սույն կարգի N 2 հավելվածով սահմանված ձևերով (Ֆ 2-1-Ֆ 2-7):

5. Սույն կարգի N 2 հավելվածի՝ Ֆ 2-1 ձևով սահմանված հաշվետվությունը Հանձնաժողով է ներկայացվում եռամսյակային (տարվա սկզբից՝ աճողական) արդյունքներով, իսկ Ֆ 2-2, Ֆ 2-3, Ֆ 2-4, Ֆ 2-5, Ֆ 2-6, Ֆ 2-7 ձևերով սահմանված հաշվետվությունները՝ տարեկան արդյունքներով:

(5-րդ կետը խմբ. 29.11.17 N 509-Ն)

6. Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններ մատուցող անձը հաշվետվությունների հետ մեկտեղ Հանձնաժողով է ներկայացնում նաև`

1) Հաշվապահական հաշվառման հաշիվների շրջանառության տեղեկագիրը` եռամսյակային (տարվա սկզբից` աճողական) արդյունքներով,

2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 749-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ձևով ներկայացվող շահութահարկի հաշվարկը` տարեկան արդյունքներով:

(6-րդ կետը փոփ. 26.06.19 N 233-Ն)

7. Ոռոգման ջրամատակարարում իրականացնող անձը հաշվետվությունների հետ մեկտեղ Հանձնաժողով է ներկայացնում նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 749-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ձևով ներկայացվող շահութահարկի հաշվարկը` տարեկան արդյունքներով:

(7-րդ կետը փոփ. 26.06.19 N 233-Ն)

8. Անձը հաշվետվությունները Հանձնաժողով է ներկայացնում առձեռն, փոստային կամ էլեկտրոնային եղանակով՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և ժամկետներում:

(8-րդ կետը խմբ. 26.06.19 N 233-Ն)

9. Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացվում են փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգի (Mulberry) կամ Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի (www.psrc.am) առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով: Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով հաշվետվությունների և այլ տեղեկատվության ներկայացման կարգը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ:

(9-րդ կետը խմբ. 26.06.19 N 233-Ն)

10. Առձեռն եղանակով ներկայացման դեպքում հաշվետվությունների ներկայացման օր է համարվում Հանձնաժողովում հաշվետվությունների և ուղեկցող գրության փաստացի մուտքագրման օրը, փոստային եղանակով ներկայացման դեպքում՝ հաշվետվությունների և ուղեկցող գրության փոստային բաժանմունքում ընդունվելու օրվա օրացուցային կնիքի արտատիպում նշված օրը, իսկ փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով (Mulberry) ներկայացման դեպքում՝ հաշվետվությունների և ուղեկցող գրության էլեկտրոնային առաքման օրը:

(10-րդ կետը խմբ. 26.06.19 N 233-Ն)

11. Փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով (Mulberry) հաշվետվությունները ներկայացվում են Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel) ձևաչափով՝ էլեկտրոնային ստորագրությամբ, հաշվետվություններում գրանցումները կատարվում են Յունիկոդ (Unicod) ձևաչափով, իսկ այլ տվյալներ ներկայացնելու համար կիրառելի են Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel), Մայքրոսոֆտ Վորդ (Microsoft Word) և Փի Դի Էֆ (PDF) ձևաչափերը:

(11-րդ կետը լրաց. 26.06.19 N 233-Ն)

12. Առձեռն կամ փոստային եղանակով ներկայացման դեպքում հաշվետվությունները Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel) ձևաչափով Հանձնաժողով են ներկայացվում նաև e-reports@psrc.am էլեկտրոնային հասցեին։

(12-րդ կետը լրաց. 26.06.19 N 233-Ն)

13. Հանձնաժողով ներկայացված հաշվետվություններում սահմանված ձևերին անհամապատասխանությունների, անճշտությունների կամ բացթողումների առկայության դեպքում Անձը Հանձնաժողովի կողմից տեղեկացվում է այդ մասին և օրենքով սահմանված կարգով իրազեկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված հաշվետվություններ կամ հաշվետվություններին առնչվող լրացուցիչ պարզաբանումներ:

(13-րդ կետը լրաց. 26.06.19 N 233-Ն)

14. Հաշվետվությունների կազմման համար անհրաժեշտ սկզբնական հաշվառման փաստաթղթերում անորոշությունների, անճշտությունների և այլ վիճահարույց տվյալների առկայության, կամ տարբեր պատճառներով այդ փաստաթղթերի վավերացված չլինելու դեպքում Անձը սկզբնական հաշվառման առկա փաստաթղթերի կամ իր կողմից առավել արժանահավատ համարվող ցուցանիշների հիման վրա լրացնում և Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետներում հաշվետվությունները ներկայացնում է Հանձնաժողով, իսկ հետագայում նոր հիմնավոր փաստերի առկայության կամ սկզբնական հաշվառման փաստաթղթերում փոփոխությունների կատարման դեպքում հաշվետվություններում կատարում է փոփոխություններ և Հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված հաշվետվություններ:

(14-րդ կետը լրաց. 26.06.19 N 233-Ն)

15. Հանձնաժողով ներկայացված հաշվետվություններում Անձի կողմից սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում ևս վերջինս կարող է ներկայացնել ճշգրտված հաշվետվություններ: Սույն կարգի կիրառության իմաստով՝ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված մեկից ավելի հաշվետվություններից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված, իսկ մյուսները` ճշգրտված հաշվետվություններ:

(15-րդ կետը լրաց. 26.06.19 N 233-Ն)

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 23-ի
N 323-Ն որոշմամբ սահմանված կարգի

 

(հավելվածն ուժը կորցրել է 29.11.17 N 509-Ն)

 

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 23-ի
N 323-Ն որոշմամբ սահմանված կարգի
Ձև Ֆ 2-1

 

________________________________________________

/ընկերության անվանումը/

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

առ 1 _____________________ 20 .... թվականի

 

(հազար դրամ)

   

Հաշվետու
ժամանակաշրջան

1

2

3

1

Ընդամենը եկամուտ հիմնական գործունեությունից (2+3+4)

 

2

Հասույթ (հիմնական գործունեությունից) առանց ԱԱՀ-ի

 

3

Հաշվետու ժամանակաշրջանում հայտնաբերված դրան անմիջապես նախորդող երեք տարիներում պակաս ցույց տված հասույթ

 

4

Դուրս գրված կրեդիտորական պարտքեր

 

5

Ընդամենը հիմնական գործունեության ծախսեր (6+12)

 

6

Շահագործման և պահպանման ծախսեր (7+8+9+10+11)

 

7

Արդյունաբերաարտադրական աշխատակազմի աշխատավարձը, պարգևատրումներ և այլ հավասարեցված վճարներ

 

8

Նյութածախս, այդ թվում՝

 

8.1

Հումք, նյութեր և պահեստամասեր

 

8.2

Վառելիք և քսայուղեր

 

9

Էլեկտրական էներգիա

 

10

Մաշվածության գումար

 

11

Ընթացիկ ծախսերին դասվող նորոգման ծախսեր
(11.1+11.2), այդ թվում՝

 

11.1

Կողմնակի կազմակերպությունների ուժերով կատարված և ընթացիկ ծախսերին դասվող նորոգման աշխատանքների արժեք

 

11.2

Սեփական ուժերով կատարված և ընթացիկ ծախսերին դասվող նորոգման աշխատանքների արժեք, այդ թվում՝

 

11.2.1

Աշխատավարձ, պարգևատրումներ և այլ հավասարեցված վճարներ

 

11.2.2

Նյութեր

 

11.2.3

Այլ ծախսեր

 

12

Ընդհանուր և կառավարչական ծախսեր,
այդ թվում՝

 

12.1

Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ

 

12.2

Գործուղման ծախսեր

 

12.3

Գրասենյակային ծախսեր և գույք

 

12.4

Ներկայացուցչական ծախսեր

 

12.5

Նյութեր (ոչ արտադրական), որից՝

 

12.5.1

վառելիք

 

12.6

Էլեկտրական էներգիա

 

12.7

Մաշվածության գումար

 

12.8

Գովազդային ծախսեր

 

12.9

Վարձակալական ծախսեր

 

12.10

Բանկային ծառայությունների ծախսեր

 

12.11

Կոմունալ ծառայությունների ծախսեր

 

12.12

Կապի ծառայությունների ծախսեր

 

12.13

Աուդիտորական և խորհրդատվական ծառայությունների ծախսեր

 

12.14

Դատական ծախսեր

 

12.15

Ջրմուղի օբյեկտների պահպանության ծախսեր

 

12.16

Համատիրությունների և կառավարման պայմանագրերի գծով վճարներ

 

12.17

Բնօգտագործման վճար

 

12.18

Բնապահպանական վճար

 

12.19

Կադրերի պատրաստման և վերապատրաստման հետ կապված ծախսեր

 

12.20

Այլ ծախսեր

 

12.21

Գույքահարկ

 

12.22

Հողի հարկ

 

12.23

Տուրքեր

 

12.24

Տույժեր

 

12.25

Տուգանքներ

 

12.26

Դուրս գրված դեբիտորական պարտքեր

 

12.27

Հաշվետու ժամանակաշրջանում հայտնաբերված դրան անմիջապես նախորդող երեք տարիներում պակաս ցույց տված ծախսեր

 

12.28

Վարկերի և փոխառությունների տոկոսների սպասարկման ծախսեր, որից՝

 

12.28.1

Երկարաժամկետ վարկերի և փոխառությունների տոկոսների սպասարկում

 

12.28.2

Կարճաժամկետ վարկերի և փոխառությունների տոկոսների սպասարկում

 

13

Հիմնական գործունեությունից արդյունք (1-5)

 

14

Ոչ հիմնական գործունեության արդյունք (շահույթ կամ վնաս) (14.1-14.2)

 

14.1

Ոչ հիմնական գործունեության հասույթ (14.1.1+14.1.2+14.1.3), որից՝

 

14.1.1

ֆինանսական գործունեությունից հասույթ

 

14.1.2

Ինվեստիցիոն գործունեությունից հասույթ

 

14.1.3

Ոչ հիմնական այլ գործունեության հասույթ

 

14.2

Ոչ հիմնական գործունեության ծախսեր (14.2.1+14.2.2+14.2.3), որից՝

 

14.2.1

ֆինանսական գործունեությունից ծախսեր

 

14.2.2

Ինվեստիցիոն գործունեությունից ծախսեր

 

14.2.3

Ոչ հիմնական այլ գործունեության ծախսեր

 

15

Զուտ շահույթ (վնաս) նախքան շահութահարկի գծով ծախսի նվազեցումը (13+14)

 

16

Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում), այդ թվում՝

 

16.1

Ընթացիկ հարկի գծով ծախս (փոխհատուցում)

 

16.2

Հետաձգված հարկի գծով ծախս (փոխհատուցում)

 

17

Շահույթ (վնաս) (15-16)

 

 

1. Եռամսյակային (տարվա սկզբից` աճողական) հաշվետվությունների ներկայացման ժամկետը մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ն է:

2. Տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ն է:

 

____________________________________

/ընկերության ղեկավարի ստորագրությունը/

_________________________________

/անուն, ազգանուն/

   

Կ. Տ.

(առկայության դեպքում)

 

 

________________________________________________

/ընկերության անվանումը/

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

առ 1 _____________________ 20 .... թվականի

Ձև Ֆ 2-2

 

(հազար դրամ)

 

Ըստ ձեռնարկության
աշխատակազմի խմբերի

Աշխատակիցների թվաքանակը

Ընդամենը աշխատակիցների աշխատավարձ

Պարգևա-տրումներ և այլ հավելավճարներ

Կապիտալ
ներդրումներում
ընդգրկված
աշխատավարձ

ԸՆԴԱՄԵՆԸ
աշխատավարձ, պարգևատրումներ և այլ վճարումներ հաշվետու ժամանա-կաշրջանի ընթացքում
(4+5+6)

2

3

4

5

6

7

1

Շահագործող անձնակազմ

         

2

Նորոգման անձնակազմ

         

3

Վարչակառավարչական անձնակազմ

         

4

Ոչ ցուցակային անձնակազմ

         
 

ԸՆԴԱՄԵՆԸ

         

 

1. Տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ն է։

2. Սույն ձևի «Ըստ ձեռնարկության աշխատակազմի խմբերի» սյունակում լրացվում է նաև ժամանակավոր սեզոնային, պայմանագրային և գործավարձային անձնակազմը։

 

____________________________________

/ընկերության ղեկավարի ստորագրությունը/

_________________________________

/անուն, ազգանուն/

   

Կ. Տ.

(առկայության դեպքում)

 

 

________________________________________________

/ընկերության անվանումը/

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

առ 1 _____________________ 20 .... թվականի

Ձև Ֆ 2-3

 

աղյուսակ N 1

 

Անվանումը

Արժեքը
(հազար դրամ)

Ձեռք բերման ժամանակը

Կարգավիճակը

Օգտակար գործունեության (ծառայության) ժամկետը
(տարի)

2

3

4

5

6

           
           
           
           
           
           

 

 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

աղյուսակ N 2

 

Անվանումը

Արժեքը
(հազար դրամ)

Վարձակալման ժամանակը

Վարձակալման ժամանակահատվածը

Վարձավճարը
(հազար դրամ)

Վարձակալման տեսակը

2

3

4

5

6

7

             
             
             
             
             
             

 

1. Տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ն է։

2. Սույն ձևի N 1 աղյուսակի «Կարգավիճակը» սյունակում լրացվում է ձեռք բերված հիմնական միջոցի կարգավիճակը (շահագործման մեջ, պահեստավորված, տրված երկարաժամկետ վարձակալության, տրված վարձակալության՝ բացի երկարաժամկետ վարձակալությունից)։

3. Սույն ձևի N 2 աղյուսակի «Վարձակալման տեսակը» սյունակում լրացվում է հիմնական միջոցի վարձակալման տեսակը (ֆինանսական վարձակալություն կամ գործառնական վարձակալություն)։

 

____________________________________

/ընկերության ղեկավարի ստորագրությունը/

_________________________________

/անուն, ազգանուն/

   

Կ. Տ.

(առկայության դեպքում)

 

 

________________________________________________

/ընկերության անվանումը/

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵԼՔԻ ՄԱՍԻՆ

առ 1 _____________________ 20 .... թվականի

Ձև Ֆ 2-4

 

(հազար դրամ)

 

Նյութական արժեքների
անվանումը

Հաշվետու տարվա
սկզբի մնացորդը

Մուտքի
ընդհանուր
գումարը

Ելքի
ընդհանուր
գումարը

Նյութական արժեքների ելքի ուղղությունը

Հաշվետու
ժամանակա-շրջանի
վերջի
մնացորդը

Ընդգրկված է
հիմնական
գործունե-ության
ծախսերում

Օտարված է

Ընդգրկված է
կապիտալ
ներդրումներում

Այլ

 

1

2

3

4

5

6

7

8

9

1

Նյութեր, այդ թվում՝

               

1.1

Հումք և նյութեր

               

1.1.2 

որից՝ քլոր

               

1․2

Գնովի կիսապատրաստուկներ,
համալրող շինվածքներ և դետալներ

               

1․3

Վառելիք

               

1․4

Տարա և տարանյութեր

               

1․5

Պահեստամասեր

               

1․6

Շինանյութեր

               

1․7

Գյուղատնտեսական
նշանակության նյութեր

               

1․8

Վերամշակման հանձնված նյութեր

               

1․9

Այլ նյութեր

               

 

1. Տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ն է։

 

____________________________________

/ընկերության ղեկավարի ստորագրությունը/

_________________________________

/անուն, ազգանուն/

   

Կ. Տ.

(առկայության դեպքում)

 

 

________________________________________________

/ընկերության անվանումը/

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

առ 1 _____________________ 20 .... թվականի

Ձև Ֆ 2-5

 

(հազար դրամ)

 

Հիմնական միջոցի անվանումը

Փաստացի կատարված նորոգումներ

Ընդամենը

այդ թվում՝

Ընդգրկված ընթացիկ
ծախսերի մեջ

Հետագա
ծախսումներին դասվող

 

1

2

3

4

1

       

2

       

3

       

4

       

5

       

6

       

7

       

8

       

9

       

10

       

․․․․․

       
 

ԸՆԴԱՄԵՆԸ

     

 

1. Տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ն է։

 

____________________________________

/ընկերության ղեկավարի ստորագրությունը/

_________________________________

/անուն, ազգանուն/

   

Կ. Տ.

(առկայության դեպքում)

 

 

________________________________________________

/ընկերության անվանումը/

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՎԱՐՏ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

առ 1 _____________________ 20 .... թվականի

Ձև Ֆ 2-6

 

(հազար դրամ)

 

Դասի
անվանումը

Նախորդ
տարվա
վերջի մնացորդը

Ավելացում

Նվազեցում

Հաշվետու
տարվա
(ժամանակաշրջանի)
վերջի մնացորդը

Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

6

7

1

Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ

         

1.1

այդ թվում`
Կառուցման ընթացքում գտնվող հիմնական
միջոցներ

         
             
             

1.2

Տեղակայման ենթակա սարքավորումներ

         
             
             

1.3

Հիմնական միջոցների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ

         
             
             

1.4

Կապալառուի կողմից կառուցվող հիմնական միջոցներ

         
             
             

 

1. Տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ն է։

2. Սույն ձևի «Ֆինանսավորման աղբյուրը» սյունակում լրացվում է ֆինանսավորման աղբյուրը (սեփական միջոցներ, վարկեր և փոխառություններ, օգնություններ, այլ ֆինանսավորման աղբյուրներ)։

 

____________________________________

/ընկերության ղեկավարի ստորագրությունը/

_________________________________

/անուն, ազգանուն/

   

Կ. Տ.

(առկայության դեպքում)

 

 

________________________________________________

/ընկերության անվանումը/

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

առ 1 _____________________ 20 .... թվականի

Ձև Ֆ 2-7

   

Վարկի
նպատակը

Վարկային
պայմա-
նագրի №-ը

Վարկա- վորման սկիզբը (ամսա-թիվը)

Վարկի մարման ժամկետը (ամիս, տարի)

Գումարը (հազար դրամ)

Տարեկան տոկոսա-դրույքը (%)

Հաշվեգրված տոկոսավճարը (հազ. դրամ)

Նախատեսված հիմնական գումարի վճարը
(հազ. դրամ)

Հիմնական գումարի մնացորդը հաշվետու ժամանա-կաշրջանի վերջին
(հազար դրամ)

Ընդամենը

այդ թվում՝

Ընդամենը

այդ թվում՝

Վճարված է

Հետա-ձգված է

Վճարված է

Հետա-
ձգված է

Կարճաժամկետ վարկեր և փոխառություններ

 

                           
                           
                           
                           
 

ԸՆԴԱՄԵՆԸ

                       

 

Երկարաժամկետ վարկեր և փոխառություններ

 

                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
 

ԸՆԴԱՄԵՆԸ

                       

 

1. Տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ն է։

2. Սույն ձևի հետ ներկայացվում է նաև վարկային պայմանագրի (պայմանագրերի) պատճենը։

 

____________________________________

/ընկերության ղեկավարի ստորագրությունը/

_________________________________

/անուն, ազգանուն/

   

Կ. Տ.

(առկայության դեպքում)

 

(կարգը փոփ., խմբ. 29.11.17 N 509-Ն, փոփ., խմբ., լրաց. 26.06.19 N 233-Ն)