Համարը 
N 1509-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2018.12.21/94(1452) Հոդ.1285
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.12.2018
Ստորագրող մարմինը 
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
20.12.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.12.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԹԱՐԳՄԱՆՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 19.03.20 N 329-Ն)

20 դեկտեմբերի 2018 թվականի N 1509-Ն

 

ԹԱՐԳՄԱՆՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ որակավորված են համարվում բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից համապատասխան լեզվին տիրապետելու մասին մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ) ստացած գործունակ ֆիզիկական անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193 որոշմամբ սահմանված կարգով որակավորման ստուգումն անցնելու մասին տեղեկանք ստացած թարգմանիչները:

2. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 1334-Ն որոշմանը համապատասխան պայմանագիր կնքվել է իրավաբանական անձի հետ, ապա իրավաբանական անձի անունից ծառայություններ մատուցող ֆիզիկական անձը պետք է բավարարի սույն որոշման 1-ին կետով սահմանված պահանջներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. դեկտեմբերի 20

Երևան