Համարը 
N 650-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2020.05.06/47(1602) Հոդ.551
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.04.2020
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
04.05.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.05.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2020 թվականի N 650-Ն

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում հարկային մարմնի ղեկավարի հրամանով հաստատվում են հսկիչ նշանի նմուշը (էսքիզը), չափը, ձևը, գույնը և տեխնիկական պահանջները և դրանք հաստատելուց հետո 90 օրվա ընթացքում ապահովվում են հսկիչ նշանների տպագրությունը և էլեկտրոնային գրանցումների կատարման համակարգի գործարկումը: Էլեկտրոնային գրանցումների կատարման համակարգի գործարկման և համակարգից օգտվելու ուղեցույցը հարկային մարմինը տեղադրում է իր պաշտոնական կայքէջում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2020 թ. մայիսի 4

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 30-ի N 650-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում են խաղարկությամբ, ոչ խաղարկությամբ և (կամ) համակցված վիճակախաղերի (այսուհետ` վիճակախաղ) կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Վիճակախաղի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառումն ու դրա նկատմամբ հսկողությունն իրականացվում են վիճակախաղի կազմակերպչի կողմից վիճակախաղի տոմսի վրա հսկիչ նշանների փակցման և հարկային մարմնի էլեկտրոնային համակարգում էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումների միջոցով:

2020 թվականի հունիսի 1-ից հետո վիճակախաղերի իրացվող տոմսերի վրա հսկիչ նշանների առկայությունը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 2020 թվականի հունիսի 1-ը թողարկված և իրացման ենթակա վիճակախաղերի տոմսերի, որոնց խաղարկությունները կայանալու են 2020 թվականին:

 

II. Հսկիչ նշաններ կիրառելու պարտավորություն կրողները, հսկիչ նշանների տրամադրման և վերադարձման կարգը

 

3. Հսկիչ նշաններ կիրառելու պարտավորություն կրում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) վիճակախաղի կազմակերպման գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացած առևտրային կազմակերպությունները (այսուհետ՝ վիճակախաղի կազմակերպիչ):

4. Հսկիչ նշանները տրամադրում է հարկային մարմինը՝ անվճար, էլեկտրոնային եղանակով ներկայացված՝ սույն կարգի N 1 ձևի դիմումի (այսուհետ՝ դիմում) և դիմումի ներկայացման օրվա դրությամբ նախկինում ստացված հսկիչ նշանների օգտագործման մասին հաշվետվության (այսուհետ՝ հաշվետվության) հիման վրա (բացառությամբ առաջին անգամ հսկիչ նշաններ ձեռք բերելու դեպքի), դիմում ներկայացրած վիճակախաղի կազմակերպչի լիազորած ֆիզիկական անձին, դիմումը ներկայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

5. Հսկիչ նշանների տրամադրման դիմումը հարկային մարմինը մերժում է, եթե՝

1) սույն կարգի 4-րդ կետում նշված հաշվետվությունը չի ներկայացվել.

2) դիմումը և հաշվետվությունը ներկայացվել են ոչ սույն կարգի ձևին և լրացման կարգին համապատասխան.

3) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ առկա են նախորդ դիմումի հիման վրա վիճակախաղի կազմակերպչի կողմից հարկային մարմնից չստացված հսկիչ նշաններ:

6. Դիմումի բավարարման օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում հսկիչ նշանները վիճակախաղի կազմակերպչի կողմից չստացվելու դեպքում՝ հարկային մարմինը դիմումը չեղյալ է համարում:

7. Չօգտագործված հսկիչ նշանները վերադարձվում են հարկային մարմին՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված՝ սույն կարգի N 2 ձևի դիմումի հիման վրա՝

1) խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղի կազմակերպչի կողմից ստեղծված` վիճակախաղի չիրացված տոմսերի հաշվառման, մարման և պահպանման հանձնաժողովի մասնակցությամբ հերթական խաղարկության անցկացումից առաջ հաշվառելուց և մարելուց հետո` ոչ շուտ, քան 4 ժամ, բայց ոչ ուշ, քան 3 ժամ առաջ.

2) ոչ խաղարկությամբ վիճակախաղի կազմակերպչի կողմից՝ նախքան այդ տոմսերի իրացումը:

Վնասված հսկիչ նշանները հարկային մարմին վերադարձվում են յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով՝ մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

8. Վնասված հսկիչ նշանները հարկային մարմին վերադարձվում են հետևյալ պայմանների պահպանմամբ.

1) հսկիչ նշանները էջերի վրա պետք է փակցված լինեն առանձին` առանց ծալքերի և անհարթությունների.

2) պետք է պարզ երևա հսկիչ նշանի սերիան և համարը.

3) հսկիչ նշանի պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացված լինեն:

9. Հարկային մարմինը N 2 ձևի դիմումն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է վնասված հսկիչ նշանների համապատասխանությունը սույն կարգի 8-րդ կետով սահմանված պահանջներին, ընդունում է որոշում այդ պահանջներին դրանց համապատասխանության (անհամապատասխանության) մասին և որոշման ընդունման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է վիճակախաղի կազմակերպչին:

10. Հսկիչ նշանների՝ սույն կարգի 8-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխանության դեպքում հարկային մարմինն ընդունում է վերադարձված վնասված հսկիչ նշանները, իսկ անհամապատասխանության դեպքում վերադարձնում է վիճակախաղի կազմակերպչին:

11. Չօգտագործված հսկիչ նշանները հարկային մարմինը հետ է ընդունում առանց սույն կարգի 8-րդ կետով սահմանված պահանջներին դրանց համապատասխանությունը ստուգելու:

12. Հսկիչ նշանը համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ: Հարկային մարմինը վիճակախաղի յուրաքանչյուր կազմակերպչի համար էլեկտրոնային եղանակով վարում է հսկիչ նշանների հաշվառման քարտ: Քարտում նշվում են տրամադրված, հետ ընդունված հսկիչ նշանների քանակները, սերիաները և համարները:

 

III. Հսկիչ նշանների փակցման կանոնները

 

13. Վիճակախաղի կազմակերպիչը վիճակախաղերի տոմսերի վրա փակցնում է հարկային մարմնից ձեռք բերված հսկիչ նշաններ:

14. Վիճակախաղերի տոմսերի վրա փակցված հսկիչ նշանները պետք է համապատասխանեն հարկային մարմնի կողմից սահմանված տեխնիկական պահանջներին, լինեն չվնասված և ամբողջական:

15. Հսկիչ նշանը պետք է փակցված լինի վիճակախաղի տոմսի վրա տեսանելի տեղում: Պետք է հստակ երևա հսկիչ նշանի սերիան և համարը:

16. Արգելվում է հաստատված նմուշի հսկիչ նշանի վրա կատարել նշագրումներ (կնիքներով, դրոշմակնիքներով կամ այլ կերպ) կամ ամբողջությամբ կամ դրանց մի մասը ծածկել անթափանց թաղանթներով:

17. Հսկիչ նշանները վիճակախաղերի տոմսերի վրա փակցվում են ոչ ուշ, քան մինչև այդ տոմսերի օտարումը:

18. Վիճակախաղի կազմակերպիչը, մինչև հսկիչ նշաններով փակցված վիճակախաղի տոմսերի օտարումը, հարկային մարմնի էլեկտրոնային համակարգում էլեկտրոնային եղանակով կատարում է գրանցումներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ էլեկտրոնային եղանակով կատարում է ճշգրտումներ այդ գրանցումներում: Էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումները պետք է վերաբերեն վիճակախաղի տոմսի անվանմանը, սերիային և համարին, արժեքին, վիճակախաղի խաղարկության հերթական համարին և վիճակախաղի տոմսին համապատասխան վերագրված հսկիչ նշանի սերիային ու համարին:

 

IV. Հսկիչ նշանների տեխնիկական պահանջների սահմանումը

 

19. Հսկիչ նշանը վիճակախաղի տոմսի վրա փակցնելուց (օգտագործելուց) հետո պետք է բացառվի այն անվնաս պոկելու հնարավորությունը:

20. Հսկիչ նշանները պետք է հնարավորություն ընձեռեն «Apple IOS 6», «Android 4», «Windows Phone 8», ինչպես նաև համարժեք կամ առավել բարձր օպերացիոն համակարգերից որևէ մեկով աշխատող համընդհանուր օգտագործման էլեկտրոնային շարժական սարքի (բջջային հեռախոս, պլանշետ և այլն) միջոցով տեսանելի դարձնելու վիճակախաղի կազմակերպչի անվանումը, հասցեն, ՀՎՀՀ-ն, վիճակախաղի անվանումը և տոմսի արժեքը:

 

Ձև N 1

 

ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Փաստաթղթի հերթական համարը

________________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

                   

2. Հարկ վճարողի անվանումը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը

 

4. Ստացման հասցեն

 

ԲԱԺԻՆ 1. ԴԻՄՈՒՄ ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

5. Հսկիչ նշանների անհրաժեշտ քանակը

 

ԲԱԺԻՆ 2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

6. Հաշվետու ժամանակահատվածը
(լրացվում է հաշվետվության մեջ ներառված ժամանակահատվածը

«---» ------------------------ 20 թվականից
«---» ----------------------- 20 թվական

ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հսկիչ նշանների տրամա-դրման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը

Տրամադրված հսկիչ նշանների քանակը (հատ)

Օգտա-գործված հսկիչ նշանների քանակը (հատ)

Հետ վերադարձված հսկիչ նշանների քանակը (հատ)

Հսկիչ նշանների մնացորդը դիմումի ներկայացման օրվա դրությամբ (հատ)

Չօգտագործված

Վնասված

1

2

3

4

5

6

           

Ընդամենը

         

 

Պատասխանատու անձ՝

------------------------------------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

1. Հսկիչ նշանների տրամադրման դիմումի, օգտագործման մասին հաշվետվության (այսուհետ՝ դիմում-հաշվետվություն) 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

2. Դիմում-հաշվետվության 2-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի անվանումը:

3. Դիմում-հաշվետվության 3-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը:

4. Դիմում-հաշվետվության 4-րդ կետում հարկ վճարողն ընտրում է հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման վարչության համապատասխան բաժինը (բաժնի անվանումը և հասցեն), որտեղից ցանկանում է ստանալ հսկիչ նշանները:

5. Դիմում-հաշվետվության 5-րդ կետում լրացվում է հսկիչ նշանների անհրաժեշտ քանակը:

6. Դիմում-հաշվետվության 6-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հաշվետվությունը:

7. Հաշվետվության՝

1) 1-ին սյունակում լրացվում են հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմնի կողմից տրամադրված, օգտագործված, հետ վերադարձված և դիմումի ներկայացման օրվա դրությամբ մնացորդ հսկիչ նշանների տրամադրման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը.

2) 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հսկիչ նշանների ստացման հաշվարկային փաստաթղթով հարկային մարմնի կողմից տրամադրված հսկիչ նշանների քանակը.

3) 3-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում օգտագործված հսկիչ նշանների քանակը.

4) 4-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված՝ չօգտագործված հսկիչ նշանների քանակը.

5) 5-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված՝ վնասված հսկիչ նշանների քանակը.

6) 6-րդ սյունակում լրացվում է հսկիչ նշանների մնացորդը՝ հարկային մարմին հսկիչ նշանների տրամադրման դիմումի ներկայացման օրվա դրությամբ.

7) «Ընդամենը» տողում լրացվում է համապատասխան սյունակներում լրացված թվերի հանրագումարը:

8. «Պատասխանատու անձ» տողում լրացվում են դիմում-հաշվետվությունը ներկայացնող հարկ վճարողի պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը:

 

Ձև N 2

 

ԴԻՄՈՒՄ
ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾ ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

Փաստաթղթի հերթական համարը

________________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

                             

2. Հարկ վճարողի անվանումը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը

 

4. Վերադարձման հասցեն

 

ԲԱԺԻՆ 1. ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐ

Հ/Հ

Հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը

Սերիան

Համարը

Քանակը

1

2

3

4

5

         
         
         
         

Ընդամենը

 

ԲԱԺԻՆ 2. ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎՆԱՍՎԱԾ ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐ

Հ/Հ

Հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը

Սերիան

Համարը

Քանակը

1

2

3

4

5

         
         
         
         

Ընդամենը

   

 

Պատասխանատու անձ՝

------------------------------------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾ ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ

 

1. Չօգտագործված կամ վնասված հսկիչ նշանների վերադարձման դիմումի (այսուհետ՝ դիմում) 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

2. Դիմումի 2-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի անվանումը:

3. Դիմումի 3-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը:

4. Դիմումի 4-րդ կետում հարկ վճարողն ընտրում է հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման վարչության համապատասխան բաժինը (բաժնի անվանումը և հասցեն), որտեղ ցանկանում է վերադարձնել չօգտագործված կամ վնասված հսկիչ նշանները:

5. Դիմումի 1-ին բաժնի աղյուսակի՝

1) 2-րդ սյունակում լրացվում են վերադարձման ենթակա չօգտագործված հսկիչ նշանների ստացման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը.

2) 3-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա չօգտագործված հսկիչ նշանների սերիան.

3) 4-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա չօգտագործված հսկիչ նշանների համարը, ընդ որում՝ իրար հաջորդող համարների դեպքում լրացվում են առաջին և վերջին համարները (0000000000-0000000000).

4) 5-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա չօգտագործված հսկիչ նշանների քանակը (տվյալ տեսակի մասով).

5) «Ընդամենը» տողում լրացվում է 5-րդ սյունակի հանրագումարը:

6. Դիմումի 2-րդ բաժնի աղյուսակի`

1) 2-րդ սյունակում լրացվում են վերադարձման ենթակա վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների ստացման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը.

2) 3-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա վնասված հսկիչ նշանների սերիան.

3) 4-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա վնասված հսկիչ նշանների համարը, ընդ որում՝ իրար հաջորդող համարների դեպքում լրացվում են առաջին և վերջին համարները (0000000000-0000000000).

4) 5-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա վնասված հսկիչ նշանների քանակը.

5) «Ընդամենը» տողում լրացվում է 5-րդ սյունակի հանրագումարը:

7. «Պատասխանատու անձ» տողում լրացվում են դիմումը ներկայացնող հարկ վճարողի պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան