Համարը 
N 67-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2021.09.20-2021.10.03 Պաշտոնական հրապարակման օրը 24.09.2021
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվը 
08.09.2021
Ստորագրող մարմինը 
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվը 
08.09.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.10.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0716.12.5 «ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԷԼԵԿՏՐԱՔԱՐՇԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0716.12.01.5 «ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿ՝ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԷԼԵԿՏՐԱՔԱՐՇԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

08 սեպտեմբերի 2021 թ.

N 67-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0716.12.5 «ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԷԼԵԿՏՐԱՔԱՐՇԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0716.12.01.5 «ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿ՝ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԷԼԵԿՏՐԱՔԱՐՇԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով`

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել միջին մասնագիտական կրթության 0716.12.5 «Երկաթուղու էլեկտրաքարշի տեխնիկական շահագործում» մասնագիտության 0716.12.01.5 «Էլեկտրատեխնիկ՝ երկաթուղու էլեկտրաքարշի տեխնիկական շահագործման և սպասարկման» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին:

 

 

 Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 (պարտականությունները կատարող)

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարի 08 սեպտեմբերի 2021 թ.

N 67-Ն հրամանի

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 սեպտեմբերի 2021 թվական: