ԹԵՄԱ 1.1 |
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ |
Հիմնական նպատակը |
1.Ձևավորել պատկերացումներ նոր դարաշրջանում կիրառվող զինատեսակների և դրանց կիրառմամբ պայմանավորված ռազմավարության և մարտավարության վերաբերյալ: 2.Նոր դարաշրջանում Ազգի համար պայքարի ելած նվիրյալների օրինակով՝ ձևավորել հայրենիքի պաշտպանության համար պատրաստակամություն, նվիրվածություն, անվախություն, քաջություն և այլն: |
Վերջնարդյունքներ |
1. Նկարագրի նոր դարաշրջանում հայտնի դարձած զինատեսակները: Դավիթ Բեկի, Անդրանիկ զորավարի, Գարեգին Նժդեհի, ինչպես նաև ֆիդայական շարժման ժամանակ, մայիսյան հերոսամարտերում կիրառած ռազմավարությունը, մարտավարական սկզբունքը և տակտիկական հնարները: 1918-1920 թվականների հայկական բանակի կառուցվածքը: 2. Գծապատկերների տեսքով ներկայացնի ճակատամարտերում կիրառած մարտավարական հնարները: 3. Արժևորի ազատագրական պայքարի համար դուրս ելած նվիրյալներին: 4. Հայտնի դիրքորոշում նոր դարաշրջանում հայ զորավարների կողմից կիրառած ռազմավարության, մարտավարական սկզբունքների և տակտիկական հնարների վերաբերյալ: |
Բովանդակություն |
1.17-րդ դարում Սյունիքի ազատագրական պայքարը։ Դավիթ բեկի ռազմավարությունն ու մարտավարությունը: 2.Ֆիդայական շարժումը։ Անդրանիկ զորավարի կիրառած մարտավարությունը։ 3.1-ին աշխարհամարտի ժամանակ Հայ Կամավորական շարժման ձևավորումը: Հայկական լեգեոնը: 4.Հայկական բանակը 1918–1920 թվականներին: Մայիսյան հերոսամարտերը։ 5.Լեռնահայաստանի ազատագրական պայքարում Գարեգին Նժդեհի կիրառած մարտավարությունը: |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են տվյալ ժամանակաշրջանում կիրառված զինատեսակները, դրանց ռազմավարական և մարտավարական մտահղացումների ազդեցությունը ճակատամարտի ելքի վրա: 2.Համակարգում և դասարանին են ներկայացնում ազգի նվիրյալների դերը՝ երկրի պաշտպանության և ազատագրական պայքարի գործում: |
1.Անհատ և հարաբերություններ 1.1.Ռազմագետներ (հռչակավոր զորավարներ)՝ հայրենասիրական ոգի, կատարած սխրանքներ: 2.Ժամանակ և տարածություն 2.1.Հին դարաշրջանից՝ մեր օրեր: |
Միջառարկայական կապեր |
1.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 2.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 3.Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 4.Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն։ Հին և միջին դարերի պատմություն, ռազմագետներ (հռչակավոր զորավարներ)։ |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ |
Մ1, Մ7, Մ14, Մ15, Մ16, Մ17, Մ18, Մ23, Մ24, Մ36 |
ԹԵՄԱ 2.1 |
ԶԻՆՎՈՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ |
Հիմնական նպատակը |
1.Ձևավորել՝ պատկերացումներ մարտական իրավիճակում հմտորեն հրաձգության և խրամատավորման համար տեղի ընտրության և պաշտպանողական մարտի վարման վերաբերյալ, ապահովելով սեփական անվտանգությունը և մարտական առաջադրանքի հաջող կատարումը։ 2.Ապահովել մարտի դաշտում զինվորի հիմնական գործողությունների կատարումը՝ պաշտպանությունում: 3.Ծանոթացնել զինվորի գործողությունները հատուկ պայմաններում (բնակավայրում, լեռներում, ձմռանը, անտառում) պաշտպանվելիս: |
Վերջնարդյունքներ |
1.Ընտրի հրաձգության և խրամատավորման ճիշտ տեղը, դիրքավորվի, քողարկվի, դիտարկի և ոչնչացնի պայմանական հակառակորդին։ 2.Համեմատի հատուկ պայմաններում (բնակավայրում, լեռներում, ձմռանը, անտառում) զինվորի գործողությունները պաշտպանվելիս: |
Բովանդակություն |
1.Հրաձգության և խրամատավորման համար տեղի ընտրությունը: Պաշտպանողական մարտի վարումը: 2.Զինվորը հատուկ պայմաններում (բնակավայրում, լեռներում, ձմռանը, անտառում) պաշտպանվելիս: |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Համացանցի միջոցով ուսումնասիրում են տեսաֆիլմեր «Զինվորի գործողությունը պաշտպանությունում» թեմայի վերաբերյալ։ 2.Կատարում են գործողություններ՝ պաշտպանությունում (հրաձգության և խրամատավորման համար տեղի ընտրություն): |
1.Համակարգ և մոդել 1.1.ՀՀԶՈւ որպես համակարգ՝ իր ենթակառուցվածքներով /ջոկ, դասակ, վաշտ և այլն/ 2.Կառուցվածք և գործառույթ 2.1.Զինվորի գործողությունների փոփոխությունը հանգեցնում է կառուցվածքային փոփոխությունների. պաշտպանությունում: |
Միջառարկայական կապեր |
1.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 2.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 3.Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 4.Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն։ Պատերազմների ժամանակ մարտի վարման եղանակները, դրանց առանձնահատկությունները և ռազմական գործիչներ (հռչակավոր զորավարներ)։ 5.Ֆիզկուլտուրա: Դիրք: Տեղաշարժ: |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ |
Մ2, Մ12, Մ15, Մ31, Մ33, Մ45 |
ԹԵՄԱ 2.2 |
ԶԻՆՎՈՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌԱԶՄԵՐԹԻ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ |
Հիմնական նպատակը |
Ձևավորել՝ 1.պատկերացումներ ռազմերթի ժամանակ գործողություններ կատարելու վերաբերյալ, 2.պատկերացումներ տեղում տեղաբաշխվելու վերաբերյալ ՝ կախված մարտական իրավիճակից։ |
Վերջնարդյունքներ |
1.Մեկնաբանի զինվորի գործողությունները ռազմերթի ժամանակ 2.Բացատրի մարտական իրավիճակում տեղում տեղաբաշխվելու երևույթը |
Բովանդակություն |
1.Գործողությունները ռազմերթի ժամանակ: 2.Գործողությունները տեղում տեղաբաշխվելիս: |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Համացանցի միջոցով ինքնուրույն (խմբով) ուսումնասիրում են համապատասխան տեսադասերը և կատարում քննարկումներ։ |
Ժամանակ և տարածություն Տեղաշարժ տեղանքում (ժամանակով և տարածությամբ պայմանավորված): |
Միջառարկայական կապեր |
1.Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Ֆիզկուլտուրա: Ֆիզիկական որակներ՝ մկանային ուժ, արագաշարժություն, դիմացկունություն, ճարպկություն, ճկունություն, ցատկունակություն, կոորդինացիա, հավասարակշռություն: 3.Ֆիզիկա։ Հավասարակշռություն, շարժումների կոորդինացիա: |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ |
Մ1, Մ6, Մ14, Մ15, Մ25, Մ33, Մ38, Մ44, Մ45 |
ԹԵՄԱ 3.1 |
«ԿՐԱԿՈՑ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ: ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՁԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (ԲԱԼԻՍՏԻԿԱ) |
Հիմնական նպատակը |
Ձևավորել՝ 1.պատկերացումներ «Կրակոց» հասկացության վերաբերյալ, 2.պատկերացումներ ներքին եվ արտաքին ձգաբանության (բալիստիկա) վերաբերյալ: |
Վերջնարդյունքներ |
1.Տարբերի «Կրակոց» հասկացությունը ռազմագիտական այլ հասկացություններից, որոնք օրգանական կապի մեջ են «Կրակոց» հասկացության հետ: 2.Համեմատի և բացատրի ներքին և արտաքին ձգաբանություն (բալիստիկա) հասկացությունները: |
Բովանդակություն |
«Կրակոց» հասկացության սահմանումը: Ներքին եվ արտաքին ձգաբանություն (բալիստիկա): |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Սահմանում են «Կրակոց» հասկացությունը: Դասարանին են ներկայացնում ներքին եվ արտաքին ձգաբանության (բալիստիկա) տարբերությունները: |
1.Օրինաչափություն 1.1.Տարվա եղանակների /գարուն, ամառ, աշուն, ձմեռ/ փոփոխության ազդեցությունը: 1.2.Բնության մեջ տեղի ունեցող երևույթներ /գիշեր-ցերեկ(երկնային լուսատուներ՝ արև, լուսին, աստղեր), անձրև-ձյուն (սառույց, վտակներ), բուսականություն (խոտածածկույթի, թփերի, ծառերի աճ): 2.Պատճառ և հետևանք Կրակոց, գնդակի թռիչք, հետագծի գոյացում: 3.Ժամանակ և տարածություն Գնդակի թռիչքը տեղանքում (ժամանակով և տարածությամբ պայմանավորված): |
Միջառարկայական կապեր |
Ֆիզիկա։ Հավասարակշռություն, շարժումների կոորդինացիա: Կայունություն, ծանրության կենտրոն: Իներցիա: Պտտական շարժում։ Աչքի ֆոկուս: Հետհարվածի դիմակայում։ |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ |
Մ5, Մ33, Մ44, Մ45 |
ԹԵՄԱ 3.2 |
ԱՎՏՈՄԱՏՈՎ ԿՐԱԿ ՎԱՐԵԼԸ (ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ` ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԱՐԿՂ ՀԱ-83-Ի ԿԻՐԱՌՄԱՄԲ) |
Հիմնական նպատակը |
Ձևավորել՝ 1.պատկերացումներ հրաձգության կանոնների տիրապետման վերաբերյալ, 2.պատկերացումներ հրաձգության ժամանակ ինքնաձիգի հնարավոր խափանումների և դրանք տեղում վերացնելու վերաբերյալ, 3.ինքնաձիգից օգտվելու կարողություններ՝ հրամանատարական արկղի միջոցով հրաձգության վարժություններ կատարելու համար: |
Վերջնարդյունքներ |
1.Ներկայացնի անվտանգության կանոնները հրաձգության ժամանակ: 2.Գիտի հրաձգության կանոնները։ 3.Լիցքավորի փամփշտատուփը: 4. Ընդունի ինքնաձիգից կրակ վարելու հիմնական դիրքը: 5.Ճիշտ նշանառությամբ կրակ վարի անշարժ նշանակետի վրա: 6.Ստուգի և վերացնի ինքնաձիգից հրաձգության ժամանակ ի հայտ եկած (պայմանական) խափանումները։ |
Բովանդակություն |
1.Ինքնաձիգից հրաձգություն իրականացնելու կանոնների ներկայացումը։ Ինքնաձիգի հնարավոր խափանումները հրաձգության ժամանակ և դրանց վերացման եղանակները: 2. Գործնական հրաձգության վարումը ինքնաձիգից. անվտանգության կանոնների հրահանգավորում, նորմացույցների կատարում (ինքնաձիգից կրակ վարելու դիրքը, ճիշտ նշանառության կատարումը, փամփուշտների լիցքավորման կարգը), հրաձգության վարումը անշարժ թիրախի վրա: |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Դասարանին ներկայացնում են հրաձգության ժամանակ անվտանգության կանոնները: 2.Լիցքավորում են փամփշտատուփը: 3.Ընդունում են ինքնաձիգից կրակ վարելու դիրքը: 4.Կատարում են ճիշտ նշանառության վարժանք:Վարում են հրաձգություն անշարժ թիրախի վրա: 5.Վերացնում են ինքնաձիգի (պայմանական) խափանումը։ |
1.Կառուցվածք և գործառույթ 1.1.Ինքնաձիգից կրակ վարելու դիրք: 1.2.Ճիշտ նշանառությամբ հրաձգության վարում: |
Միջառարկայական կապեր |
1.Ֆիզկուլտուրա: Ֆիզիկական որակներ՝ մկանային ուժ, արագաշարժություն, դիմացկունություն, ճարպկություն, ճկունություն, ցատկունակություն, կոորդինացիա, հավասարակշռություն: 2.Կենսաբանություն։ Մարմնի անատոմիա՝ հենաշարժիչ, մկանաջլային, շնչառական համակարգեր, հավասարակշռության և շարժումների կոորդինացիայի կենտրոններ (ներքին ականջ, ուղեղիկ)։ 3.Ֆիզիկա։ Հավասարակշռություն, շարժումների կոորդինացիա: Կայունություն, ծանրության կենտրոն: Իներցիա: Պտտական շարժում։ Աչքի ֆոկուս: Հետհարվածի դիմակայում։ |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ |
Մ5, Մ33, Մ44, Մ45 |
ԹԵՄԱ 3.3 |
ՊԿ ԳՆԴԱՑՐԻ, ՍՎԴ ԴԻՊՈՒԿԱՀԱՐ ՀՐԱՑԱՆԻ, ՌՊԳ-7 ՁԵՌՔԻ ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ՆՌՆԱԿԱՆԵՏԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՐՏԱՎԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ |
Հիմնական նպատակը |
Բացատրել՝ 1.ՊԿ գնդացրի, ՍՎԴ դիպուկահար հրացանի և ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետի նշանակությունը, 2.ՊԿ գնդացրի, ՍՎԴ դիպուկահար հրացանի և ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետի մարտավարատեխնիկական բնութագրերը, ընդհանուր կառուցվածքը, անվտանգության կանոնները, տեղափոխման կարգը և աշխատանքի սկզբունքները: |
Վերջնարդյունքներ |
1.Ներկայացնի ՊԿ գնդացրի, ՍՎԴ դիպուկահար հրացանի և ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետի նշանակությունը, մարտավարատեխնիկական բնութագրերը: 2.Ցուցադրի (նկարագրի) ՊԿ գնդացրի, ՍՎԴ դիպուկահար հրացանի և ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետի կառուցվածքը: 3.Գիտի ՊԿ գնդացրի, ՍՎԴ դիպուկահար հրացանի և ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետի հետ վարվելու անվտանգության կանոնները, տեղափոխման կարգը: |
Բովանդակություն |
ՊԿ գնդացրի, ՍՎԴ դիպուկահար հրացանի և ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետի նշանակության, մարտավարատեխնիկական բնութագրերի և կառուցվածքի ներկայացումը: |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Պատրաստում են ՊԿ գնդացրի, ՍՎԴ դիպուկահար հրացանի և ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետի վերաբերյալ սահիկաշար և ներկայացնում դասարանին: |
Կառուցվածք և գործառույթ ՊԿ գնդացրի, ՍՎԴ դիպուկահար հրացանի և ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետի մասերն ու մեխանիզմները: |
Միջառարկայական կապեր |
1.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 2.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 3.Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ |
Մ33, Մ44, Մ45 |
ԹԵՄԱ 4.1/2/3/4 |
ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԻ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ԵՎ ԿԻԼՈՄԵՏՐԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԸ: ԴԻՐԵԿՑԻՈՆ ԱՆԿՅՈՒՆԸ, ԻՐԱԿԱՆ ԱԶԻՄՈՒՏԸ, ՄԻՋՕՐԵԱԿԱՆՆԵՐԻ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՇԳՐՏՈՒՄԸ: ԴԻՐԵԿՑԻՈՆ ԱՆԿՅԱՆ ԿԱԶՄՈՒՄԸ: ԴԻՐԵԿՑԻՈՆ ԱՆԿՅՈՒՆԻՑ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԱԶԻՄՈՒՏԻՆ ԱՆՑՆԵԼԸ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ: ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԱԶԻՄՈՒՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՐՏԵԶՈՎ՝ ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ |
Հիմնական նպատակը |
1. Ձևավորել պատկերացում՝ 1.1. տեղագրական քարտեզի կոորդինատային և կիլոմետրային ցանցերի վերաբերյալ, 1.2.դիրեկցիոն անկյան, իրական ազիմուտի, միջօրեականների մերձեցման և ուղղությունների ճշգրտման վերաբերյալ: 2. Ձևավորել տեղանքը ըստ հերթականության ուսումնասիրելու կարողություն: 3. Ուսուցանել դիրեկցիոն անկյուն կազմելու եղանակները: |
Վերջնարդյունքներ |
1.Նկարագրի և տարբերի տեղագրական քարտեզի կոորդինատային և կիլոմետրային ցանցերը: 2.Օգտվի տեղագրական քարտեզից (կարողանում է իրականացնել անցումը դիրեկցիոն անկյունից մագնիսական ազիմուտին և հակառակը) 3.Գիտի տեղանքի ուսումնասիրման հերթականության կարգը: 4.Կողմնորոշվի տեղանքում քարտեզով: |
Բովանդակություն |
1.Տեղագրական քարտեզի կոորդինատային եվ կիլոմետրային ցանցերը: 2.Դիրեկցիոն անկյունը, իրական ազիմուտը, միջօրեականների մերձեցումը եվ ուղղությունների ճշգրտումը: 3.Դիրեկցիոն անկյան կազմումը: դիրեկցիոն անկյունից մագնիսական ազիմուտին անցնելը եվ հակառակը: 4.Մագնիսական ազիմուտի որոշումը քարտեզով՝ կողմնացույցի օգնությամբ: |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Համաձայն զինվորական ղեկավարի կողմից տրված առաջադրանքների որոշում են իրենց տեղադիրքը, դիրեկցիոն անկյունը՝ քարտեզով: |
1.Համակարգ և մոդել 1.1.Տեղագրական քարտեզները որպես Երկրի մակերևույթի որևէ մասի տարածական մոդել: 2.Մասշտաբ, համամասնություն և քանակ 2.1.Քարտեզի քանակական տվյալներ և որակական տեղեկություններ: 2.2.Երևույթի կամ օբյեկտի չափերը՝ ըստ սանդղակի: |
Միջառարկայական կապեր |
Աշխարհագրություն: Բնագիտություն: Քարտեզ, ռելիեֆ, մասշտաբ, տեղանքի տարատեսակներ։ |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ |
Մ6, Մ14, Մ38, Մ45 |
ԹԵՄԱ 5.1 |
ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑՆԵՐ |
Հիմնական նպատակը |
Ծանոթացնել՝ 1.ինժեներական արգելափակոցների տեսակներին և նշանակությանը, 2.ականադաշտերի նախազգուշացման նշաններին, 3.իրազեկել ականների հետ վարվելու անվտանգության կանոնները։ |
Վերջնարդյունքներ |
1.Ճանաչի և տարբերի ականապայթյունային և ոչ պայթյունային ինժեներական արգելափակոցները: 2.Գիտի ականապայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցների կառուցվածքը, նշանակությունը, մարտավարատեխնիկական բնութագրերը, դրանց հետ վարվելու անվտանգության կանոնները: 3.Նկարագրի ականապայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցներից բխող վտանգները։ 4.Կարևորի ականապայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցների, ականադաշտերի նշանակությունը առաջնագծի պաշտպանության համար: 5.Նկարագրի ականադաշտերի նախազգուշացման նշանները: |
Բովանդակություն |
Ականապայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցներ: Ականապայթյունային արգելափակոցների կառուցվածքը, նշանակությունը, մարտավարատեխնիկական բնութագրերը: |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են ականապայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցների վերաբերյալ նյութեր՝ դրանց կառուցվածքն ու գործողությունը: 2.Համակարգում են դրանք և ներկայացնում դասարանին։ 3.Ներկայացնում (նկարում) են ականապայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցները, ականադաշտերի նախազգուշացման նշանները։ |
1.Կառուցվածք և գործառույթ 1.1.Ականապայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցներ. կառուցվածքն ու գործողությունը: 1.2.Ականադաշտերի նախազգուշացման նշաններ: |
Միջառարկայական կապեր |
1.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 2.Աշխարհագրություն: Բնագիտություն: Ռելիեֆ, տեղանքի տարատեսակներ։ 3.Ֆիզիկա։ Պայթյուն առաջացնող նյութեր, անվտանգության կանոններ։ 4.Քիմիա: Քիմիական միացություններ: |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ |
Մ6, Մ14, Մ38, Մ45 |
ԹԵՄԱ 5.2 |
ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ: ԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ |
Հիմնական նպատակը |
1.Իրազեկել ականների հետ վարվելու անվտանգության կանոնները: 2.Ծանոթացնել ականադաշտերի նախազգուշացման նշաններին: 3.Ուսուցանել ինժեներական արգելափակոցների հաղթահարման կարգը: |
Վերջնարդյունքներ |
1.Ճանաչի և տարբերի ինժեներական արգելափակոցները: 2.Գիտի ինժեներական արգելափակոցների կառուցվածքը, նշանակությունը, մարտավարատեխնիկական բնութագրերը, դրանց հետ վարվելու անվտանգության կանոնները։ 3.Նկարագրի ինժեներական արգելափակոցներից բխող վտանգները։ 4.Գիտի ինժեներական արգելափակոցների հաղթահարման կարգը և կարևորի անհրաժեշտությունը մարտական գործողությունների ժամանակ: 5.Նկարագրի ականադաշտերի նախազգուշացման նշանները։ |
Բովանդակություն |
Ինժեներական արգելափակոցների հաղթահարումը: Ականների հետ վարվելու անվտանգության կանոնները: |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են ինժեներական արգելափակոցների վերաբերյալ նյութեր՝ դրանց կառուցվածքն ու գործողությունը: 2.Համակարգում են դրանք և ներկայացնում դասարանին։ 3.Ներկայացնում (նկարում) են ինժեներական արգելափակոցների հաղթահարման կարգը, ականադաշտերի նախազգուշացման նշանները։ |
1.Կառուցվածք և գործառույթ 1.1.Ինժեներական արգելափակոցներ. կառուցվածքն ու գործողությունը: 1.2.Ականադաշտերի նախազգուշացման նշաններ: |
Միջառարկայական կապեր |
1.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 2.Աշխարհագրություն: Բնագիտություն: Ռելիեֆ, տեղանքի տարատեսակներ։ 3.Ֆիզիկա։ Պայթյուն առաջացնող նյութեր, անվտանգության կանոններ։ 4.Քիմիա: Քիմիական միացություններ: |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ |
Մ6, Մ14, Մ38, Մ45 |
ԹԵՄԱ 6.1 |
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ՝ ՏԵՂՈՒՄ ԵՎ ՇԱՐԺՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ |
Հիմնական նպատակը |
1.Ձևավորել Շարային կանոնադրության նորմը: 2.Նպաստել՝ զինվորական ողջույնի ճիշտ կատարման հմտություններին. տեղում և շարժման ընթացքում: |
Վերջնարդյունքներ |
Կատարի «Զինվորական ողջույն» տեղում և շարժման ընթացքում՝ շարային կանոնադրության պահանջների համապատասխան |
Բովանդակություն |
Զինվորական ողջույնի կատարումը առանց զենքի. 1.տեղում, 2.շարժման ընթացքում: |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Ցուցադրել շարային վարժաձևերը՝ 1.տեղում առանց զենքի զինվորական ողջույնի կատարումը, 2.շարժման ընթացքում առանց զենքի զինվորական ողջույնի կատարումը: |
Անհատ և հարաբերություններ Զինվորական բարեկրթություն. պետեր և ենթականեր, ավագներ և կրտսերներ: |
Միջառարկայական կապեր |
1.Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Ֆիզկուլտուրա։ Շարային պատրաստության վարժաձևեր. շարային քայլ, վազք, շարային կեցվածք։ |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ |
Մ38, Մ45 |
ԹԵՄԱ 7.1 |
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, ԽՐԱԽՈՒՍԱՆՔՆԵՐ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ |
Հիմնական նպատակը |
1.Ուսուցանել զինվորական կարգապահության էությունը և նշանակությունը: 2.Իրազեկել զինծառայողներին տրվող խրախուսանքների և կարգապահական տույժերի կարգի վերաբերյալ: 3.Բացատրել խրախուսանքների և կարգապահական տույժերի դաստիարակչական նշանակությունը: |
Վերջնարդյունքներ |
1.Գիտի զինվորական կարգապահության էությունն ու նշանակությունը: 2.Գիտի զինծառայողներին տրվող խրախուսանքներն ու կարգապահական տույժերը: 3.Կարևորի զինվորական կարգապահության դերը ծառայության ընթացքում: |
Բովանդակություն |
Զինվորական կարգապահություն, խրախուսանքներ և կարգապահական տույժեր: |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Զինվորական ղեկավարի ուղղորդմամբ անհատապես ուսումնասիրում են «ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի» զինծառայողներին տրվող խրախուսանքների և կարգապահական տույժերի վերաբերյալ նորմերը։ 2. Դասարանին են ներկայացնում. 2.1. զինծառայողներին տրվող խրախուսանքները, 2.2. զինծառայողներին տրվող կարգապահական տույժերը: |
1.Անհատ և հարաբերություններ 1.1.Խրախուսանքներն ու կարգապահական տույժերի նորմերը որպես զինվորական կարգապահություն գրավական: 1.2.Խրախուսանքը և կարգապահական տույժը զինվորական կարգապահության ամրապնդման և զինծառայողների դաստիարակման միջոց: 1.Պատճառ և հետևանք 1.1.Ծառայության մեջ աչքի ընկնելու և ծառայողական պարտականությունները ջանասիրաբար կատարելու, անձնական հատուկ վաստակի և դրական նախաձեռնություն ցուցաբերելու համար զինծառայողին տրվում է խրախուսանք: 1.2.Ծառայողական գործառույթները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ զինծառայողը ենթարկվում է կարգապահական տույժի: |
Միջառարկայական կապեր |
1. Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Հասարակագիտություն։ Հասարակական փոխհարաբերություններ։ Իրավունքներ և պարտականություններ։ 3.Պատասխանատվություն։ Քրեական և վարչական պատասխանատվություն։ Զինվորական կարգապահություն։ |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ |
Մ24, Մ32, Մ34, Մ38 |
ԹԵՄԱ 8.1 |
ԻՄԱՑԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՔԻ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ (ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ, ՎԱՐՔ) |
Հիմնական նպատակը |
1.Բացատրել ուշադրությունը՝ որպես զինվորական գործունեություն ծավալելու կարևորագույն գործոն: 2.Պատկերացումներ տալ հույզերի մասին՝ ճանաչեն մարդու բազային հույզերը և դրանց ազդեցությունը զիվորական գործունեության վրա, մասնավորապես մարտական խնդիրներ կատարելիս: 3.Տարբերակել ուշադրության տեսակները և դրանց դերը զինվորական գործունեության մեջ: |
Վերջնարդյունքներ |
1.Պատկերացում ունի «Ուշադրություն» հասկացության մասին, տարբերակում է ուշադրության հիմնական տեսակները և ազդեցությունները զինվորական ծառայության վրա։ 2.Տիրապետի ուշադրությունը կենտրոնացնելու որոշակի հոգեբանական մեխանիզմների։ 3.Ընդհանուր պատկերացում ունի հույզերի վերաբերյալ: 4.Տարանջատի հույզերը և դրանց արտահայտման ձևերը, ինչպես նաև ազդեցությունը զինվորական գործունեության վրա։ |
Բովանդակություն |
Ուշադրություն, տեսակները։ Հույզեր, զգացմունքներ։ |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Զրույց զինվորական հոգեբանի հետ: |
1.Կայունություն և փոփոխություն 1.1.Զինվորի հոգեվիճակի կայունությունը /Կենտրոնացվածություն: Բաշխում: Տեղափոխելիություն: Օրգանիզմի ուժերի մոբիլիզացիա/ բերում է դրական / բացասական/ փոփոխությունների: 2.Անհատ և հարաբերություններ 2.1.Հրամանատար /հոգեբան/ զինվոր համագործակցություն /զրույց, հույզեր, ապրումակցում և այլն/: 3.Անհատական և մշակութային արժեհամակարգ 3.1.Զինվորի՝ իր մշակութային փորձի փոխամցումը մյուսներին / երգ, պար, կիթառ, շեփոր և այլն/: |
Միջառարկայական կապեր |
1.Հայոց լեզու։ Ռազմական և մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն։ 3.Հասարակագիտություն: Տարբեր ժամանակների պատերազմների պատմությունը. մարդկային կորուստներ և տառապանքներ։ |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ |
Մ31, Մ32, Մ34, Մ36, Մ37, Մ45 |
ԹԵՄԱ 9.1 |
ԼԵՌՆԵՐ։ ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՏԵՂԱՆՔԻ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ |
Հիմնական նպատակը |
1.Տալ պատկերացումներ՝ 1.1.լեռնային տեղանքի մարտավարական հատկանիշների վերաբերյալ՝ հարձակման և պաշտպանության տեսանկյունից, 1.2.լեռնային խիստ պայմաններում գործելու նախապայմանների վերաբերյալ։ |
Վերջնարդյունքներ |
1.Նկարագրի լեռնային ռելիեֆը: 2.Ներկայացնի լեռնային տեղանքի մարտավարական հատկանիշները: 3.Թվարկի լեռնային վտանգները և դրանց հաղթահարման ձևերը: |
Բովանդակություն |
Լեռներ։ Լեռնային պայմանները։ Լեռնային տեղանքի մարտավարական հատկանիշները։ |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Համացանցի միջոցով դիտում են տեսաֆիլմեր լեռնային զորքերի մասին։ Համակարգում են դրանք և ներկայացնում դասարանին: |
1.Կայունություն և փոփոխություն 1.1.Լեռնային տեղանքի մարտավարական հատկանիշներ: 2.Պատճառ և հետևանք 2.1.Լեռնային վտանգները և դրանց նախապատրաստվելու ձևերը։ |
Միջառարկայական կապեր |
1.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր: 2.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 3.Բնագիտություն։ Աշխարհագրություն։ Երկիր, տեղանք, լեռնային ռելիեֆ, տեղանքի օբյեկտներ կամ կողմնորոշիչներ, լեռնագագաթներ, սառցադաշտեր, տարածքի բնորոշ կլիման, օդի ճնշումը թթվածի պարունակությունը բարձր-լեռնային շրջանում, քամիները լեռներում, թթվածնային քաղց, լեռնագնացներ։ 4.Կենսաբանություն։ Ֆիզիոլոգիան լեռներում․ շնչառության համակարգ, թթվածնային քաղց, արյան շրջանառությունը և սրտի աշխատանքը լեռներում, շնչարգելություն, աշխատունակություն, արևհարություն, ցրտահարություն, ջրազրկում,։ 5.Ֆիզիկա։ Մթնոլորտային ճնշում, լեռնային օպտիկա, կայծակ, խոնավություն, ջրի եռման աստիճանը ըստ բարձրության։ |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ |
Մ1, Մ2, Մ14, Մ15, Մ38, Մ45 |
ԹԵՄԱ 10.1 |
ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ ՀԱՏՈՒԿ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ: ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ և ՈՉ ԸՆՏՐՈՂԱԿԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԻՆՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ: ՎԱՐՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ |
Հիմնական նպատակը |
Բացատրե՛լ արագ և ճիշտ արձագանքել ստեղծված արտակարգ իրավիճակին, մնալ կենդանի և անվնաս: |
Վերջնարդյունքներ |
1.Տիրապետի հատուկ օբյեկտներում ծագած տեխնածին արտակարգ իրավիճակներում վարքի կանոններին: 2.Գիտի զանգվածային և ոչ ընտրողական ոչնչացման զինմիջոցների գործադրման դեպքում առաջ եկած սպառնալիքները և պաշտպանության ձևերը: |
Բովանդակություն |
1.Հրդեհներ և պայթյուններ: Հիդրոդինամիկական վթարներ: Վարքի կանոնները: 2.Վթարներ ուժեղ ներգործող թունավոր և ռադիոակտիվ նյութերի արտանետումով: Վարքի կանոնները: 3.Միջուկային, քիմիական, կենսաբանական, երկրաֆիզիկական զենքեր: Վակուումային և թերմոբար զենքեր: Պաշտպանության ձևերը: |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Դիտել տեսաֆիլմ՝ հատուկ օբյեկտներում տեխնածին արտակարգ իրավիճակների վերաբերյալ։ Կազմակերպել քննարկում։ 2.Իրականացնել ուսումնական տարահանում դպրոցում՝ հրդեհների, պայթյունների, հիդրոդինամիկական վթարների հետ կապված սցենարներով: 3.Անցկացնել աշակերտական անձնակազմի նախնական հրահանգավորում, գործառույթների բաշխում, տարահանում և արդյունքների վերլուծում: |
1.Օրինաչափություն 1.1.Հատուկ օբյեկտներում տեխնածին արտակարգ իրավիճակներ: 2.Պատճառ և հետևանք 2.1.Հրդեհներ, պայթյուններ, հիդրոդինամիկական վթարներ: Ֆիզիկական և նյութական կորուստ |
Միջառարկայական կապեր |
1.Հայոց լեզու։ Կարողանան նյութը ներկայացնել համակարգված, իրենց մտքերը արտահայտել գրագետ, տրամաբանված և համոզիչ։ 2.Ֆիզիկա: Էլեկտրական հոսանք: Ամրություն: Ռադիացիա, ատոմային էներգիա, ատոմակայաններ: Ջերմամիջուկային ռեակցիա: Ատոմային զենք: 3.Քիմիա: Քիմիական ակտիվ, թունավոր նյութեր, քլոր: Ծանր մետաղներ: Քիմիական զենք: 4.Կենսաբանություն: Քիմիական և ջերմային այրվածքներ, պաշտպանությունը: Վիրուսներ: Կենսաբանական զենք: |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ |
Մ38, Մ43, Մ45 |
ԹԵՄԱ 11.1 |
ՎԵՐՔԵՐ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ |
Հիմնական նպատակը |
1.Հաղորդե՛լ 1.1.վերքերի վերաբերյալ տեղեկություն. սահմանումը, տեսակները (կտրած, ծակած, կծած, հրազենային, անդամահատված, օտար մարմնով վերքեր և այլն), առաջացման մեխանիզմները, նշանները, վտանգը, և առաջին օգնության հիմունքները, 1.2.վնասվածքների վերաբերյալ. ձևերը և տեսակները, 1.3.առաջին օգնության ցուցաբերման, տուժածների տարահանման և տեղափոխման հիմունքները և անհրաժեշտ միջոցները: |
Վերջնարդյունքներ |
1.Կատարի տուժածների զննումը, արագ կողմնորոշվի տուժածի վիճակում: Կատարի տուժածների տեսակավորում: 2.Կազմակերպի առաջին օգնությունը տարբեր վերքերի դեպքում: 3.Ճիշտ ներկայացնի վնասող ազդակի ազդեցության վերացման եղանակները, վնասված հյուսվածքի առաջնային մշակումը: 4.Իրականացնի տարբեր մարմնամասերում առկա օտար մարմնի անշարժացումը ձեռքի տակ եղած միջոցներով: 5.Իրականացնի առաջին օգնության ցուցաբերումը, տուժածների տարահանումը և տեղափոխումը: |
Բովանդակություն |
Վնասվածքների տեսակները։ Վերքեր։ Լարան։ Վիրակապական նյութեր և միջոցներ։ Վերքի մշակումը և վիրակապում։ Վերքի ախտահանման նյութեր և միջոցներ։ |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Իրավիճակի մոդելավորում և հրատապ գործողությունների փուլերի խաղարկում դասարանում: |
Նյութ, էներգիա Լարան։ Վիրակապական նյութեր և միջոցներ։ |
Միջառարկայական կապեր |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Կենսաբանություն: Մարմնի անատոմիա՝ մկանային համակարգ, վնասվածքներ և վերքեր, արյունատար համակարգ, արյունահոսություն։ 3.Քիմիա։ Քիմիական նյութերին՝ ջրածնի պերօքսիդ, յոդ և դրանց կիրառման կարգին: |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ |
Մ25, Մ38, Մ43, Մ45 |
ԹԵՄԱ 11.2 |
ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
Հիմնական նպատակը |
1.Հաղորդել տեղեկություն 1.1.արյունահոսության տեսակների, առաջացման պատճառների, հիմնական ախտանիշների, ծանրության աստիճանների վերաբերյալ, 1.2.արյունահոսությունների ժամանակ առաջին օգնության ցուցաբերման հիմունքների վերաբերյալ, 1.3.վնասվածքային շոկի, նրա տեսակների, առաջացման պատճառների և ցուցաբերվող առաջին օգնության վերաբերյալ: |
Վերջնարդյունքներ |
1.Իրականացնի տուժածի զննումը, արագ որոշի արյունահոսության տեսակը, առաջացման պատճառը, ծանրության աստիճանը: 2.Տիրապետի արտաքին արյունահոսությունների ժամանակավոր դադարեցմանը ձեռքի տակ եղած և հաշվեցուցակային միջոցներով (ճնշող վիրակապ, առավելագույն տարածում և ծալում, սեղմման կետեր, լարան, ոլորան և այլն): 3.Կողմնորոշվի ներքին արյունահոսության դեպքում և ցուցաբերի առաջին օգնություն: 4.Որոշի քթային արյունահոսության տեսակը և ցուցաբերի առաջին օգնություն: 5.Ցուցաբերի անհետաձգելի օգնություն արյունահոսությունների ժամանակ և իրականացնի արյունահոսություններով տուժածի խնամքը: 6.Տարբերակի շոկերը, ճանաչի նշանները, և ընտրի առաջին օգնության ցուցաբերման հերթականությունը, ելնելով հայտնաբերած վնասվածքներից և տուժածի ծանրության աստիճանից: |
Բովանդակություն |
1.Արտաքին արյունահոսություններ: 2.Ներքին արյունահոսություն: Վնասվածքային շոկ: |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Կատարում են պայմանական տուժածի արյունահոսության դադարեցում սեղմման, ճնշող վիրակապի և լարանի օգնությամբ: 2.Տեսակավորում և տարահանում են արյունահոսող տուժածին: 3.Կատարում են շոկի կանխարգելման, զարգացման և նվազեցման ուղղությամբ տարվող քայլերը: 4.Որոշում են վնասվածքային շոկի ծանրության աստիճանը: |
1.Պատճառ հետևանք 1.1.Արյունահոսություն: Շոկ: 2.Կայունություն և փոփոխություն 2.1.Արյունահոսության դադարեցում, տեսակավորում: 2.2.Շոկի կանխարգելում: |
Միջառարկայական կապեր |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Կենսաբանություն։ Մարմնի անատոմիա, արյունատար համակարգ, արյունահոսություն և մարդու նյարդային համակարգ։ |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ |
Մ32, Մ38, Մ43, Մ45 |
ԹԵՄԱ 11.3 |
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ: ԽԱՅԹՈՑՆԵՐ ԵՎ ԿԾԱԾ ՎԵՐՔԵՐ |
Հիմնական նպատակը |
1.Հաղորդել տեղեկություն՝ 1.1.կենցաղային էթիլ և մեթիլ սպիրտի, էթիլեն գլիկոլի (անտիֆրիզ), նավթամթերքների (բենզինի գոլորշիներ, կերոսին), շմոլ գազի (ածխածնի մոնօքսիդ), բոտուլիզմի թունավորումների վերաբերյալ, 1.2.օձերի և թունավոր միջատների խայթոցների վերաբերյալ: |
Վերջնարդյունքներ |
Իրականացնի անհետաձգելի օգնություն կենցաղային թունավորումների, օձերի և թունավոր միջատների խայթոցների դեպքում: |
Բովանդակություն |
Կենցաղային թունավորումներ:Խայթոցներ և կծած վերքեր (օձ, կարիճ, կրետ, մեղու, շուն, գայլ և այլն)։ Ալերգիկ ռեակցիաներ։ Նախազգուշական միջոցառումները: |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Համացանցի միջոցով դիտում են կենցաղային թունավորումների, խայթոցների և կծած վերքերի մասին նյութեր՝ համակարգում են դրանք, ներկայացնում դասարանին և կատարում քննարկում: 2.Կատարում են պայմանական տուժածի անհետաձգելի օգնության կազմակերպում: |
1.Պատճառ և հետևանք 1.1.Իրազեկված /պաշտպանված/ նախազգուշական միջոցառումներ: 2.Նյութ, էներգիա 2.1.Քիմիական նյութերից /միացություններից/ թունավորումներ, ալերգիկ ռեակցիաներ: |
Միջառարկայական կապեր |
1.Ինֆորմատիկա: Համակարգ , համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 2.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 3.Կենսաբանություն։ Թունավոր կենդանիներ: Թունավորումներ և ալերգիկ ռեակցիաներ։ |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ |
Մ14, Մ15, Մ32, Մ38, Մ43, Մ45 |