Համարը 
N 55-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Համատեղ հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2006.06.15/16(225) Հոդ.208
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ընդունման ամսաթիվը 
18.04.2006
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվը 
18.04.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.06.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
19.02.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ, ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԳՆԴԱՁԵՎ ԶՈՆԴԵՐԻ ԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10506166

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ


ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

11 ապրիլի 2006 թ.
ք. Երևան

N 108-Ն

2 մայիսի 2006 թ.
ք. Երևան

N 511-Ն

18 ապրիլի 2006 թ.
ք. Երևան

N 55-Ն

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԳՆԴԱՁԵՎ ԶՈՆԴԵՐԻ ԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 11-րդ հոդվածի «գ» կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» թիվ 825-Ն որոշման 29-րդ կետով և Հայաստանի Հանրապետության օդային տարածքում օդերևութաբանական նպատակներով գնդաձև զոնդերի արձակման, դրանց տեղաշարժերի հսկողության և այդ ոլորտում քաղաքացիական ու ռազմական ավիացիայի համապատասխան մարմինների գործողությունները կանոնակարգելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում օդերևութաբանական նպատակներով գնդաձև զոնդերի արձակումների կազմակերպման և կատարման մասին Հրահանգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

3. Սույն հրամանի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին:
 

ՀՀ բնապահպանության
նախարար
ՀՀ պաշտպանության
նախարար
ՀՀ կառավարությանն
առընթեր քաղաքացիական
ավիացիայի գլխավոր
վարչության պետ


Վ. Այվազյան


Ս. Սարգսյան


Ա. Մովսեսյան

Հավելված


ՀՀ բնապահպանության
նախարարի
2006 թ. ապրիլի 11-ի
N 108-Ն հրամանի


ՀՀ պաշտպանության
նախարարի
2006 թ. մայիսի 2-ի
N 511-Ն հրամանի

ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2006 թ. ապրիլի 18-ի
N 55-Ն հրամանի

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԳՆԴԱՁԵՎ ԶՈՆԴԵՐԻ ԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Սույն Հրահանգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում օդերևութաբանական նպատակներով գնդաձև զոնդերի, ռադիոզոնդերի, ռադիոպիլոտների, գնդապիլոտների (որոնց կշիռը չի գերազանցում երկու կիլոգրամը) (այսուհետ` գնդաձև զոնդեր) արձակումների կազմակերպման և անցկացման, դրանց շարժի հսկողության, հակաօդային պաշտպանության (այսուհետ` ՀՕՊ) մարմիններին գնդաձև զոնդերի արձակումների ու դրանց շարժի վերաբերյալ տեղեկացման կարգը:

Պաշտոնատար անձինք, որոնց գործունեությունը կապված է գնդաձև զոնդերի արձակումների կազմակերպման ու կատարման հետ, պարտավոր են կատարել սույն Հրահանգի պահանջները: Նրանց պաշտոնական հրահանգները, աշխատանքի տեխնոլոգիան ու փաստաթղթերը, որոնք որոշում են նշված անձանց փոխգործողությունների կարգը` մշակվում են հաշվի առնելով սույն Հրահանգի պահանջները:

2. Գնդաձև զոնդերի արձակումն իրականացվում է ստացիոնար և շարժական կետերից: Եթե արձակման մի քանի առանձին շարժական կետեր գտնվում են մինչև 2 կմ շառավիղ ունեցող միևնույն տարածքում, ապա դրանք ընդունվում են որպես մեկ կետ:

3. Գնդաձև զոնդերի արձակման կետերը պետք է ունենան կայուն կապ օդային երթևեկության կառավարման (այսուհետ` ՕԵԿ) կենտրոնի ռազմական մասի (այսուհետ` ՕԵԿԿ ՌՄ) ու ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետի (այսուհետ` ՀՕՊ և ավիացիայի ՄՀԿ) հետ: Այդ կապի կազմակերպման և ապահովման պատասխանատվությունը դրվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության (այսուհետ` ՀՀ ԲՆ) «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ) վրա:

4. ՀՀ ԲՆ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ը ՕԵԿԿ ՌՄ-ին տրամադրում է բոլոր ստացիոնար ու շարժական գնդաձև զոնդերի արձակման կետերի տեղակայման հաշվառումը, քարտեզ-գծագրոցները, որտեղ նշվում են դրանց աշխարհագրական կոորդինատները և սույն Հրահանգի 3-րդ կետում նշված կապի միջոցների տվյալները:

5. Հայաստանի Հանրապետության օդային տարածքում գնդաձև զոնդերի մեկանգամյա արձակումները կատարվում են հայտերով: Եթե գնդաձև զոնդերի մեկանգամյա արձակումները որոշակի ժամանակահատվածի համար կրում են մշտական բնույթ` ապա հայտը կարող է ներկայացվել արձակումների ամբողջ ժամանակահատվածի համար:

Միջազգային միասնական ժամկետներում (Գրինվիչի ժամանակով) գնդաձև զոնդերի արձակումներն իրականացվում են ՀՀ ԲՆ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի գնդաձև զոնդերի արձակման կետերից համաձայն արձակումների տարեկան պլանի: Արձակումների կարգացուցակների (քաղվածք տարեկան պլանից) պատճենը յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 15-ին ՀՀ ԲՆ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ը ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Ավիացիայի վարչությանը (այսուհետ` ՀՀ ՊՆ ԱՎ), ՀՕՊ զորքերի վարչությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:

Արձակումների կարգացուցակների փոփոխությունների և մշտական կամ ժամանակավոր դադարեցման (վերսկսման) մասին հաղորդվում է վերը նշված մարմիններին ոչ ուշ, քան 5 օր առաջ մինչև այդ փոփոխությունները գործողության մեջ դնելը:

6. Գնդաձև զոնդերի արձակման կետերի պատասխանատուները մեկանգամյա արձակումների հայտերը ներկայացնում են արձակման օրվա նախորդ օրը, տեղական ժամանակով, ՀՀ ՊՆ ԱՎ-ին մինչև ժամը 11.00, իսկ ՀՕՊ զորքերի վարչությանը` մինչև ժամը 20.00:

7. Գնդաձև զոնդերի մեկանգամյա արձակումների հայտերը ընդգրկվում են օդային տարածքի օգտագործման օրական պլանի մեջ և անհրաժեշտության դեպքում հաղորդվում են գերատեսչական մարմիններին: Սխալ ձևակերպված կամ սահմանված ժամկետներից ուշ տրված հայտերը համարվում են չեղյալ և օրվա պլանի մեջ չեն մտցվում, որի մասին ՕԵԿԿ ՌՄ-ն հաղորդում է հայտ ներկայացնողներին տեղական ժամանակով մինչև ժամը 24.00-ն արձակման օրվա նախօրյակին:

8. Եթե պարզվում է, որ գնդաձև զոնդերի արձակումը չի կայանա կամ արձակման ժամանակը կփոխվի` արձակման կետն անհապաղ այդ մասին հաղորդում է ՕԵԿԿ ՌՄ-ին և ՀՕՊ զորքերի վարչությանը:

9. Ելնելով օդային երթևեկության բարդ իրավիճակից և (կամ) ծայրահեղ անհրաժեշտությունից, ՕԵԿԿ ՌՄ-ն իրավասու է արգելել գնդաձև զոնդերի արձակումը կամ փոփոխել դրանց արձակման հայտարարված ժամկետները, ինչի մասին արձակումից առնվազն մեկ օր (արգելելու դեպքում) կամ մեկ ժամ (արձակման ժամկետը փոփոխելու դեպքում) առաջ տեղեկացվում է ՀՀ ԲՆ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ին:

Գնդաձև զոնդերի արձակումը միջազգային միասնական ժամկետներում (Գրինվիչի ժամանակով), որն իրականացվում է ՀՀ ԲՆ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի պլանով, կարող է արգելվել ՀՀ ՊՆ ԱՎ-ի կամ ՀՕՊ զորքերի վարչության պետերի կողմից, որոնք էլ ՕԵԿԿ ՌՄ-ի միջոցով այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԲՆ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ին նախատեսված արձակումից մեկ օր առաջ:

10. Գնդաձև զոնդերի մեկանգամյա արձակումներն իրականացվում են օդային տարածքի օգտագործման համար ՕԵԿԿ ՌՄ-ի թույլտվությամբ (հայտի առկայության դեպքում):

Օդային տարածքի օգտագործման հայտն արձակման կետի պատասխանատուն հայտնում է գնդաձև զոնդի արձակման պլանավորված ժամկետից ոչ ուշ, քան 2 ժամ առաջ: Եթե նշված ժամկետում օդային տարածքի օգտագործման կամ արձակման ժամկետի փոփոխման հաղորդագիրը ՕԵԿԿ ՌՄ-ում չի ստացվել` ապա գնդաձև զոնդի արձակումն արգելվում է և հայտը չեղյալ է համարվում:

ՀՀ ԲՆ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի պլանով նախատեսված գնդաձև զոնդերի արձակումներն իրականացվում են առանց հայտերի` կարգացուցակներում նշված ժամկետներում, եթե այդ արձակումներն արգելված չեն սույն Հրահանգի 9-րդ կետի դրույթներին համապատասխան:

11. Սույն Հրահանգի իմաստով գնդաձև զոնդերի մեկանգամյա պլանային արձակման ժամկետ է համարվում հայտում նշված ժամկետը կամ անհրաժեշտության դեպքում արձակման կետի հետ համաձայնեցված ՕԵԿԿ ՌՄ-ի կողմից ճշտված ժամկետը:

12. Սույն Հրահանգի 9-րդ կետում նշված պլանով նախատեսված արձակումների համար գնդաձև զոնդերի արձակումը կազմակերպող ՀՀ ԲՆ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ը, արձակման պլանավորված ժամկետից առնվազն մեկ ժամ առաջ ՕԵԿԿ ՌՄ-ին ու ՀՕՊ և ավիացիայի ՄՀԿ-ին ներկայացնում է գնդաձև զոնդերի սպասվող տեղաշարժերի սխեմաները (ուղղությունը և պրոֆիլը):

Մեկանգամյա արձակումների դեպքում նշված սխեմաները ներկայացվում են ըստ հարցման:

13. ՕԵԿԿ ՌՄ-ն արձակման կետին օդային տարածության օգտագործման թույլտվություն է տալիս գնդաձև զոնդի մեկանգամյա արձակման պլանավորված ժամկետից առնվազն մեկ ժամ առաջ:

Առանց օդային տարածքի օգտագործման թույլտվության գնդաձև զոնդի արձակումն արգելվում է:

Օդային տարածքի օգտագործման տրված թույլտվության, գնդաձև զոնդի արձակման ժամկետի փոխման, արձակման չկայանալու և նրա սպասվող տեղաշարժերի մասին տեղեկատվությունը ՕԵԿԿ ՌՄ-ն հաղորդում է Ավիացիայի վարչության հրամանատարական կետին (այսուհետ` ԱՎՀԿ), ՀՕՊ և ավիացիայի ՄՀԿ-ին (իրենց վերաբերող տեղեկության մասով):

14. Գնդաձև զոնդերի արձակման կետերը արձակման օրվա ընթացքում ՕԵԿԿ ՌՄ-ին և ՀՕՊ մարմիններին հաղորդում են ոչ ուշ, քան.

ա) պլանավորված ժամկետից 30 րոպե առաջ` գնդաձև զոնդերի արձակման փոփոխված և նշանակված նոր ժամկետի մասին,

բ) պլանավորված ժամկետից 10 րոպե առաջ` ռադիոլոկացիոն հսկողության ենթակա գնդաձև զոնդերի արձակման մասին,

գ) պլանավորված ժամկետից 5 րոպե առաջ` մերձսահմանային գոտում տեղակայված արձակման կետերից գնդաձև զոնդերի արձակման մասին,

դ) 5 րոպեի ընթացքում` 

  • գնդաձև զոնդերի արձակումից հետո արձակման փաստացի ժամկետի մասին, 
  • գնդաձև զոնդերի արձակումների չկայանալու մասին,

ե) 10 րոպեի ընթացքում` գնդաձև զոնդերի արձակումների ուշացումների մասին:

15. Գնդաձև զոնդերի մեկանգամյա արձակումները կատարվում են դրանց համար նախատեսված ժամկետներում կամ` 5 րոպեից ոչ ավելի շեղումներով (շուտ կամ ուշ), իսկ ՀՀ ԲՆ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի պլանով նախատեսված արձակումները` նախատեսված ժամկետներում կամ 5 րոպեից ոչ ավելի ուշացումով:

Գնդաձև զոնդերի արձակման ժամկետը 5 րոպեից ավելի ուշացման դեպքում, արձակումը կարող է իրականացվել միայն օդային տարածքի օգտագործման լրացուցիչ թույլտվություն ստանալուց հետո` համաձայնեցնելով ՕԵԿԿ ՌՄ-ի հետ:

Հարցման առկայության դեպքում, գնդաձև զոնդի արձակումից հետո արձակման կետի պատասխանատուն ՕԵԿԿ ՌՄ-ին հաղորդում է գնդաձև զոնդի թռիչքի բարձրությունը, նրա ազիմուտը և հեռավորությունը արձակման կետից: Այդպիսի տեղեկատվություն ՕԵԿԿ ՌՄ-ն, հարցման դեպքում, հաղորդում է շահագրգիռ մարմիններին: