Համարը 
N 1721-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2010.12.29/69(803) Հոդ.1629
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.12.2010
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2010 թվականի N 1721-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի «ժա» և 5-րդ հոդվածի «գ» կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման և մշտական գործող ՋիՊիէս/GPS (գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգ) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման հայեցակարգը հաստատելու մասին» N 52 արձանագրային որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշման N 1 հավելվածի 121-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման միջոցառումների ծախսերի նախահաշիվը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 29
Երևան

 

 

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 23-ի N 1721-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 17-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման և մշտական գործող ՋիՊիէս (GPS) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման հայեցակարգը հաստատելու մասին» N 52 արձանագրային որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1523-Ն որոշման N 1 հավելվածի 121-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման ծրագիրը:

2. Արբանյակային նավիգացիոն տեխնոլոգիաների կիրառման նշանակալիությունն ու արդիականությունն այն է, որ հնարավորություն է ստեղծվում կառավարելու տրանսպորտային միջոցները և այլ շարժական օբյեկտներ՝ նրանց տեղադիրքի և տեխնիկական վիճակի տվյալների հիման վրա:

3. Արբանյակային տեխնոլոգիաների ներդրմամբ տվյալներն օգտագործողներին հնարավորություն է ընձեռում որոշելու իրենց տեղադիրքն այն ճշտությամբ, որը թույլ է տալիս իրենց կողմից կիրառվող նավիգացիոն սարքավորումների տեխնիկական հնարավորությունները: Նավիգացիոն համակարգի գործունեությունն ընդգրկում է՝

1) նավիգացիոն միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային կապի միջոցների կիրառմամբ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև առանձին ֆիզիկական անձանց շահերից բխող նավիգացիոն աշխատանքների իրականացումը.

2) նավիգացիոն արբանյակային համակարգի, մոնիթորինգի, նավիգացիոն սարքավորումների և շարժական օբյեկտների կառավարման համակարգի միջոցով շահագրգիռ պետական կառավարման մարմինների աշխատանքի օպտիմալացումը և կառավարչական խնդիրների լուծումը:

4. Նավիգացիոն համակարգի ներդրման համար ստեղծվելիք քարտեզագրական հիմքը ժամանակակից արբանյակային դիրքորոշման համակարգերում ապահովելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծել իրական ժամանակում աշխատող ռեֆերենց կայանների ցանց, որի հիման վրա՝ աշխարհի զարգացած երկրների հետ մեկտեղ կարող ենք ունենալ տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների ճշգրիտ տեղադիրքի որոշման հնարավորություն:

5. Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն քարտեզի վարումը, թարմացումը և տրամադրումն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

6. Սույն ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ստեղծումն է` Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից պահանջները բավարարող նավիգացիոն արբանյակային համակարգի, մոնիթորինգի և ժամանակակից նավիգացիոն արբանյակային սարքավորումների հիման վրա, որը հնարավորություն կտա տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների աշխատանքի օպտիմալացման միջոցով տնտեսության տարբեր բնագավառներում լուծելու մի շարք կառավարչական խնդիրներ:

7. Այդ նպատակով անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կազմակերպել, իրականացնել և համակարգել հետևյալ միջոցառումները` պետական միասնական նավիգացիոն համակարգի ստեղծում և կառավարում, նավիգացիոն ռեսուրսների ձևավորում ու կիրառում, պետական ու քաղաքացիական բնագավառներում տարաբնույթ տեղեկատվության փոխանակման և ծառայության մատուցման անընդհատության ապահովում, մոնիթորինգի, օգտագործողների տեղադիրքի և սարքավորումների տեխնիկական վիճակի մասին տվյալների հիման վրա տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների երթևեկության անվտանգության ապահովում ու կառավարման արդյունավետության բարձրացում:

Ներկայումս, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհային ցանցի ընդհանուր երկարությունը շուրջ 7743 կմ է (չհաշված 3564 կմ քաղաքային ճանապարհները): Ընդհանուր օգտագործման պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներն ըստ գործառնական նշանակության բաժանված են հետևյալ կերպ՝

1) միջպետական նշանակության ճանապարհներ` 1686.5 կմ.

2) հանրապետական նշանակության ճանապարհներ` 4040 կմ.

3) տեղական նշանակության ճանապարհներ` 2016.9 կմ:

 

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

8. Նախատեսվում է սույն ծրագրով նախատեսվող նավիգացիոն համակարգերի գործունեությունն իրականացնել իրական ժամանակում՝ ավտոմատ ռեժիմով: Նախատեսվում է նավիգացիոն համակարգերի ներդրման աշխատանքների ընթացակարգը կանոնակարգել այդ նպատակով հետագայում մշակվող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հիման վրա:

Ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետևյալ հիմնական միջոցառումները`

1) նավիգացիոն քարտեզների ստեղծում.

2) մոնիթորինգի իրականացում.

3) համակարգի կառավարում:

ա. Նավիգացիոն քարտեզների ստեղծումը

9. Նավիգացիոն քարտեզները կազմում են նավիգացիոն համակարգի կարևոր բաղկացուցիչ մասը և ստեղծվում ու վարվում են միայն վեկտորային ֆորմատով էլեկտրոնային տեսքով: Նավիգացիոն համակարգում կիրառվող նավիգացիոն քարտեզները ծառայում են քարտեզում պարունակվող յուրաքանչյուր տարրի մասին տեղեկատվության փնտրման և տրամադրման, ինչպես նաև արբանյակային ընդունիչների միջոցով իրական ժամանակում շարժական օբյեկտների գտնվելու վայրի արտապատկերման, օբյեկտների ընթացքին հետևելու, երթուղու կառուցման, տեղեկատվության տրամադրման և ցուցադրման համար:

10. Նավիգացիոն քարտեզներն ստեղծվում են բաց հրատարակության համար նախատեսված ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված միասնական քարտեզագրական հիմքի վրա:

11. Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման նպատակով կազմվող նավիգացիոն քարտեզներն ստեղծվելու են Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի 1:2000 և 1:10000 մասշտաբների տեղագրական, թեմատիկ հատակագծերի և քարտեզների, ինչպես նաև օրթոֆոտոհատակագծերի և օրթոքարտեզների հիման վրա: Այն բնակավայրերի համար, որտեղ բացակայում են 1:2000 մասշտաբի թվային տեղագրական հատակագծերը, նավիգացիոն քարտեզներն սկզբնական փուլում կկազմվեն առկա 1:10000 թվային տեղագրական, ինչպես նաև թեմատիկ քարտեզների հիման վրա` հետագայում թարմացման ժամանակ լրացնելով ընդհանրացման ընթացքում դուրս մնացած տեղեկատվությունը:

12. Նավիգացիոն քարտեզները բաղկացած են քարտեզագրական հիմքից և տվյալների բազայից, որը համալրվում է քարտեզագրական տարրերի մասին համապատասխան պետական մարմինների կողմից տրամադրված տվյալների հիման վրա:

13. Համապատասխան մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա նավիգացիոն քարտեզները սահմանված կարգով ենթակա են պարբերաբար թարմացման և պետք է ունենան բաց օգտագործման համար նախատեսված քարտեզների բովանդակություն ու պարունակեն նավիգացիոն համակարգին անհրաժեշտ տեղեկատվություն:

14. Նավիգացիոն քարտեզներում պետք է ընդգրկված լինեն ավտոճանապարհների և ճանապարհային սպասարկման տարրերի մասին (ավտոտեխսպասարկման կայաններ, վառելանյութի լիցքավորման կայաններ, ավտոկայանատեղեր, առևտրի կենտրոններ, ռեստորաններ, հյուրանոցներ և այլն) լրացուցիչ տեղեկություններ:

15. Նավիգացիոն քարտեզներում յուրաքանչյուր օբյեկտ պետք է ունենա անվանում, գտնվելու վայր (երկիր, մարզ, համայնք), հասցե, աշխարհագրական կոորդինատներ, տեսակն ու պայմանական նշանն ըստ դասակարգչի, լրացուցիչ տեղեկատվություն (հեռ., e-mail, ֆաքս և այլն):

16. Նավիգացիոն քարտեզներում ճանապարհային տարրերը պետք է ունենան համարակալում՝ ըստ միջպետական, հանրապետական և տեղական նշանակության, երթևեկության հատկանիշներ (միակողմանի երթևեկության և արգելված փակուղիների), տեղեկատվություն տրանսպորտային որոշակի տեսակների համար սահմանափակման երթևեկության մասին, տեղեկատվություն ճանապարհների նշանակության (դասակարգման), վիճակի և տրանսպորտային միջոցների արագության սահմանափակումների մասին:

17. Նավիգացիոն համակարգի քարտեզագրական հիմքը պետք է պարունակի Հայաստանի Հանրապետության վարչատարածքային սահմանների (պետական սահման, մարզերի և համայնքների սահմաններ), աշխարհագրական օբյեկտների անվանումների, շենքերի և շինությունների` ըստ նպատակային և գործառնական նշանակությունների, դրանց գտնվելու վայրը (հասցեն), հիդրոգրաֆիայի, այդ թվում` լճեր, գետեր, գետակներ, ջրամբարներ, ջրանցքներ, գծային ենթակառուցվածքների, այդ թվում` երկաթգծեր և ավտոմոբիլային ճանապարհներ (միջպետական, պետական ու տեղական նշանակության), պողոտաների, փողոցների, նրբանցքների, անցուղիների, փակուղիների, ճանապարհային կառույցների (կամուրջներ, թունելներ, էստակադաներ), հրապարակների, հասարակական օգտագործման տարածքների` զբոսայգիները, պուրակների, ծառուղիների, բնության հատուկ պահպանվող տարածքների շերտերը:

18. Ելնելով օգտագործողների պահանջներից՝ նավիգացիոն քարտեզները հետագայում կարող են համալրվել լրացուցիչ գրաֆիկական և տեքստային տեղեկատվությամբ:

բ. Մոնիթորինգի իրականացումը

19. Նավիգացիոն համակարգերի կարևոր բաղադրիչ մասն է կազմում մոնիթորինգի իրականացումը: Այն ընդգրկում է երթուղիների ծրագծման, անվտանգության ապահովման, տվյալների հավաքագրման, անալիտիկ վերլուծության և արխիվացման գործողությունները:

գ. Երթուղիների ծրագծումը (երթևեկության ուղիների ընտրումը և արտապատկերումը)

20. Արբանյակային տեխնոլոգիաների վրա հիմնված սարքավորումների միջոցով նավիգացիոն քարտեզների վրա անհրաժեշտ է իրականացնել երթուղիների ծրագծման (երթևեկության ուղիների ընտրման և արտապատկերման) աշխատանքներ: Ներդրվող նավիգացիոն համակարգերում կիրառման ենթակա սարքավորումների ծրագրային փաթեթները լիովին կարող են հարմարեցվել տվյալ տարածաշրջաններում օգտագործման համար:

21. Նավիգացիոն սարքավորումներում մուտքագրվող ծրագրային փաթեթը հնարավորություն է ընձեռելու գտնելու անհրաժեշտ օբյեկտն ըստ հասցեի կամ անվանման, և դրա մասին ստանալու հակիրճ անհրաժեշտ տեղեկատվություն:

22. Տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների համար ծրագրային փաթեթը հնարավորություն է ընձեռում նաև կատարելու երթևեկության անհրաժեշտ ուղիների օպտիմալ հաշվարկն ու ընտրությունը, ծրագծելու առավել հարմարավետ երթուղին` միաժամանակ նշելով նավիգացիոն քարտեզի վրա: Համակարգի աշխատանքի ընթացքում բոլոր գործողությունները պետք է ուղղորդվեն ձայնային հուշումներով (հայերենով, ռուսերենով, անգլերենով):

դ. Անվտանգության ապահովումը

23. Մոնիթորինգի իրականացման ընթացքում կարևոր է համակարգի անվտանգության ապահովումը, որը թույլ կտա խուսափել վթարներից և վերգետնյա տրանսպորտային միջոցների՝ անսարք վիճակում շահագործումից:

24. Համակարգի անվտանգությունը ենթադրում է վերգետնյա տրանսպորտային միջոցներում արտահերթ պատահարների, նախապես սահմանված շարժման արագության, ստուգիչ գոտիներ մուտքի և ելքի արագության գերազանցման ազդարարում, ինչպես նաև վարորդների հետ ձայնային կապի հնարավորություն և կապուղիների կորստի դեպքում վերգետնյա տրանսպորտային միջոցների նավիգացիոն պարամետրերի տեղեկատվության հավաքագրում` հետագայում ծրագրային համակարգ փոխանցման հնարավորությամբ:

ե. Տվյալների հավաքագրումը, անալիտիկ վերլուծությունը և արխիվացումը

25. Մոնիթորինգի իրականացման ընթացքում կատարվելու են տվյալների հավաքագրում, անալիտիկ վերլուծություն և արխիվացում, որը ներառում է նավիգացիոն համակարգի գործունեության ընթացքում տվյալների միասնական բազայում հավաքագրված տեղեկատվության մուտքագրման, պահպանման, դասակարգման, երթևեկության վերաբերյալ սահմանափակումների, տրանսպորտային միջոցների տեղաշարժման, տեխնիկական վիճակին ու տվյալներին հետևելու և դրանց արտապատկերման գործողությունները:

զ. Համակարգի կառավարումը

26. Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի գործունեության անխափան և արդյունավետ աշխատանքի ապահովման նպատակով անհրաժեշտ է իրականացնել համակարգի կառավարում, որն ընդգրկում է նավիգացիոն քարտեզների ստեղծման, վերգետնյա տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների երթուղիների ծրագծման և մոնիթորինգի իրականացման գործառույթների կազմակերպումն ու համակարգումը: Համակարգի կառավարման հիմնական նպատակը նավիգացիոն քարտեզների թարմացումը և մոնիթորինգային ծրագրային միջոցների անխափան աշխատանքի անընդհատության ապահովումն է:

27. Նավիգացիոն ծրագրային փաթեթների անխափան աշխատանքների վերահսկման նպատակով նախատեսվող համակարգի կառավարումն ընդգրկում է ծրագրի անընդհատ աշխատանքի և անվտանգության ապահովման, մոնիթորինգային ծրագրում նավիգացիոն քարտեզների թարմացման և ըստ անհրաժեշտության տրամադրման, ինչպես նաև նավիգացիոն համակարգում գործունեություն ծավալող կազմակերպությունների՝ լիազորված մարմնի կողմից ստեղծված քարտեզագրական հիմքով ապահովման գործողությունները:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

28. Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կունենանք ստեղծված և ներդրված նավիգացիոն համակարգ` տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների ճշգրիտ տեղադիրքի որոշման, մոնիթորինգի և վերահսկման հնարավորությամբ:

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

29. Պետության կարիքների համար Հայասատանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման նպատակով իրականացվող աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

30. Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման միջոցառումների ծախսերի նախահաշիվն ըստ պահանջվող ֆինանսական միջոցների ներկայացված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1721-Ն որոշման N 2 հավելվածում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 23-ի N 1721-Ն որոշման

 

Ծ Ա Խ Ս Ե Ր Ի  Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

Չափի միավորը

Ծավալը

Միավորի

արժեքը

(դրամ)

Գումարը

(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

I.

Սերվեր (տելեմատիկ)

       
 

Տելեմատիկ սերվերի սարքավորումներ

       

1.

Տելեմատիկ սերվերի բլոկ

հատ

1

6182502

6182.5

2.

Անխափան սնուցման աղբյուր

հատ

1

394628

394.6

II.

Տելեմատիկ սերվերի ծրագրային ապահովում

       

1.

Տելեմատիկ սերվեր՝ տրանստորտային միջոցների սպասարկման համար

հատ

1

31570224

31570.2

2.

Սարքավորումային բլոկում տեղադրվող ծրագրային ապահովում

ծրագիր

1

30800000

30800.0

3.

Ծրագրային լրամշակում, հայերենի ապահովում

ծրագիր

1

8850000

8850.0

 

ընդամենը

     

77797.4

III.

Նավիգացիոն 1:10000 մասշտաբի քարտեզների ստեղծում

       

1.

Տեխնիկական նախագծի կազմում

հատ

1

495424

495.4

2.

Նախապատրաստական աշխատանք (տվյալների և քարտեզագրական նյութերի հավաքագրում, դասակարգում, անհրաժեշտ շերտերի տարանջատում, վերաֆորմատավորում, տրանսֆորմացում, աշխատանքի բաժանում և վերահսկում)

թերթ

1344

3060

4112.6

3.

Հավաքագրված քարտեզագրական նյութերի դաշտային ճշգրտում և նավիգացիոն տարրերի չափագրում՝
1) ճանապարհային գրաֆի ստեղծման համար կետերի չափագրում

գծ. կմ

7743

17317

134085.5

2) ճանապարհի երթևեկությամբ քարտեզի թարմացում` 200 մ լայնությամբ շերտով

քառ. կմ

1540

17318

26669.7

4.

Ծրագրի մուտքագրում և տեղագրական տարրերի կարգավորում (քարտեզագրական հիմքի տեղափոխում ծրագրային փաթեթ, տեղեկատվության բաժանում` ըստ մակարդակների (levels)

քառ. կմ

28550

306

8736.3

5.

Նավիգացիոն քարտեզների համապատասխան շերտերի ստեղծում, թվայնացում, տեղեկատվության մուտքագրում համապատասխան լեզուներով)

գծ. կմ

7743

15477

119838.4

6.

Նավիգացիոն քարտեզների ստուգում և փորձարկում

գծ. կմ

7743

2568

19884.0

7.

Նավիգացիոն քարտեզների միավորման և մշակման աշխատանքներ (ստեղծված մակարդակների միավորում)

գծ. կմ

1344

2448

3290.1

 

ընդամենը

     

317112.2

IV.

Նավիգացիոն 1:2000 մասշտաբի հատակագծերի ստեղծում

       

1.

Նախապատրաստական աշխատանք (տվյալների և քարտեզագրական նյութերի հավաքագրում, դասակարգում, անհրաժեշտ շերտերի տարանջատում, վերաֆորմատավորում)

քառ. կմ

1898

1836

3484.7

2.

Հավաքագրված քարտեզագրական նյութերի դաշտային ճշգրտում և նավիգացիոն տարրերի չափագրում
1) ճանապարհային գրաֆի ստեղծման համար կետերի չափագրում

գծ. կմ

3564

19951

71105.4

 

2) ճանապարհի երթևեկությամբ քարտեզի թարմացում` 30 մ լայնությամբ շերտով

կմ

107

132405

14167.3

3.

Ծրագրի մուտքագրում և տեղագրական տարրերի կարգավորում, քարտեզագրական հիմքի տեղափոխում ծրագրային փաթեթ, տեղեկատվության բաժանում` ըստ մակարդակների (levels)

քառ. կմ

1898

613

1163.5

4.

Նավիգացիոն քարտեզագրման համապատասխան շերտերի ստեղծում, թվայնացում, հասցեավորում, տեղեկատվության մուտքագրում համապատասխան լեզուներով

գծ. կմ

3564

18312

65264.0

5.

Նավիգացիոն քարտեզների ստուգում և փորձարկում

գծ. կմ

3564

5730

20421.7

6.

Նավիգացիոն քարտեզների միավորման և մշակման աշխատանքներ (ստեղծված մակարդակների միավորում)

քառ. կմ

1898

2448

4646.3

7.

Տեխնիկական հաշվետվության կազմում

հատ

1

304669

304.7

V.

Նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակում

հատ

3

1200000

3600.0

 

 ընդամենը

     

166157.6

 

 Ընդամենը

     

579067.1

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան