Համաձայնեցված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
կառավարությանն առընթեր պետական |
|
|
ֆինանսների նախարար
__________________ Վ. Գաբրիելյան |
եկամուտների կոմիտեի նախագահ
__________________ Գ. Խաչատրյան
|
|
|
|
|
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 64-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 13-ՐԴ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (30.09.1997թ., ՀՕ-155) 3-րդ հոդվածի 3-րդ մասի, 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժա» կետի, 8-րդ և 24-րդ հոդվածների համաձայն հարկվող շահույթը որոշելիս ակտիվները և պարտավորությունները հաշվի են առնվում սկզբնական (ձեռքբերման) արժեքով (բացառությամբ` օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքների), եկամուտների թվին են դասվում անհատույց ստացվող ակտիվները, պարտավորությունների զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները (բացառությամբ` օրենքով տրվող հարկային արտոնությունների գումարների), և անհատույց ստացված ակտիվները (բացառությամբ` դրամական միջոցների և հողամասերի) եկամուտ են համարվում այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ (անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից):
ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ և 13-րդ հոդվածների համաձայն պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացած հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք անհատույց ձեռք բերած իրավաբանական անձանց կողմից այդ հողամասերի հետագա օտարման դեպքում «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի նշված դրույթների կիրառման հետ կապված հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.
Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ օրենքի ուժով անհատույց սեփականության իրավունք կադաստրային գրանցմամբ ձեռքբերած իրավաբանական անձանց կողմից հողամասի հետագա օտարումից ստացվող եկամուտը հողամասի ձեռք բերման պահին կադաստրային արժեքը գերազանցելու դեպքում, բացի հողամասի ձեռքբերման պահին դրա կադաստրային արժեքից (որպես «ծախս») նվազեցվում է նաև հողամասի ձեռքբերման պահին դրա շուկայական արժեքի և կադաստրային արժեքի դրական տարբերության չափով (որպես «այլ նվազեցում»), բայց ոչ ավելի, քան հողամասի օտարումից ստացվող եկամտի և ձեռքբերման պահին դրա կադաստրային արժեքի դրական տարբերությունը: