Համարը 
N 38
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Պաշտոնական պարզաբանում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2011.10.24/24(407).1
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվը 
20.09.2011
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.09.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.09.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «ԻԱ» ԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴՐՈՒՅԹԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների նախարար

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահ

 

___________________ Վ. Գաբրիելյան

 

___________________ Գ. Խաչատրյան

 


 20 սեպտեմբերի 2011 թ.

 N 38

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «ԻԱ» ԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴՐՈՒՅԹԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի «իա» կետի համաձայն հարկվող եկամուտը որոշելիս հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են ֆիզիկական անձանց կողմից անհատական բնակարանային շինարարության նպատակով կառուցվող շինությունների գրավադրման դիմաց ստացված նպատակային վարկերի սպասարկման համար վճարվող տոկոսավճարները:

Օրենքի 17-րդ հոդվածի «ա» կետի և 22-րդ հոդվածի համաձայն հարկային գործակալը ՀՀ քաղաքացիներին եկամուտներ վճարելիս այդ եկամուտներից իրականացնում է նվազեցումներ իր կողմից ֆիզիկական անձին վճարվող` Օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված եկամուտների չափով, իսկ օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրացի) եկամուտներ վճարելիս` Օրենքի 9-րդ հոդվածի «բ» և «ժգ» կետերով սահմանված եկամուտների չափով:

Օրենքի 31-րդ հոդվածի համաձայն հարկ վճարող ֆիզիկական անձինք իրենց բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմնին ներկայացնում են ՀՀ կառավարության 04.09.2008թ. «Ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» N 1038-Ն որոշմամբ սահմանված ձևով իրենց տարեկան եկամուտների մասին (պարզեցված) հաշվարկ (այսուհետ` Հաշվարկ), որի հիման վրա եկամտահարկի վերջնական գումարը հաշվարկելու (մասնավորապես` աղբյուրի մոտ պահված եկամտահարկի գումարները հաշվանցելու և Օրենքով նախատեսված նվազեցումները հաշվի առնելու) համար կատարվում է վերահաշվարկ (օտարերկրացիների դեպքում` միայն հարկային տարում ՀՀ ռեզիդենտ հանդիսանալու դեպքում):

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված որևէ հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարները (գերավճարները) հարկային մարմնի կողմից հաշվանցվում են հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ վերադարձվում են ոչ ուշ, քան վերադարձման մասին հարկ վճարողի դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում: Հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում հաշվարկված հարկային պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները վերադարձվում են այն դեպքերում, եթե հարկ վճարողի կողմից կատարվել են բոլոր հարկային պարտավորությունները:

Նույն օրենքի հավելված 1-ի (Հարկերի հաշվանցման և/կամ վերադարձման կարգն ու ժամկետները) 2.1-րդ կետի համաձայն վերադարձը` հարկ վճարողի բանկային հաշվին (ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով` հարկ վճարողի առաջարկած առևտրային բանկ) պետական բյուջեից գումարի փոխանցումն է, իսկ 6.2-րդ և 9.4-րդ կետերի համաձայն գերավճարի մնացորդի վերադարձը իրականացվում է միայն հարկ վճարողի դիմումի հիման վրա` հարկային մարմնի կողմից համապատասխան եզրակացություն կազմելու միջոցով: Պետական բյուջեից գումար վերադարձնելու մասին եզրակացության ձևը (Ձև N 4) հաստատված է ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 17.12.2007թ. «Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և/կամ վերադարձման ենթակա գումարների հաշվանցման կամ վերադարձման համար նախատեսված եզրակացությունների և ամփոփ տեղեկանքների ձևերը հաստատելու մասին» N 16-Ն հրամանով:

Նշված դրույթների կիրառման հետ կապված հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Ֆիզիկական անձանց կողմից անհատական բնակարանային շինարարության նպատակով կառուցվող շինությունների գրավադրման դիմաց ստացված նպատակային վարկերի սպասարկման համար վճարված տոկոսավճարները հարկային գործակալների կողմից այդ անձանց համախառն եկամտից չեն նվազեցվում` այդ գումարները համախառն եկամտից կարող են նվազեցվել ֆիզիկական անձի կողմից իր բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմին ներկայացված Հաշվարկով:

2. Հաշվարկը լրացնելու և Օրենքի 9-րդ հոդվածի «իա» կետով սահմանված նվազեցումը կատարելու համար հիմք են հանդիսանում.

ա) ֆիզիկական անձի կողմից անհատական բնակարանային շինարարության նպատակով կառուցվող շինության գրավադրման և նպատակային վարկի ստացման պայմանագրերը, հաշվետու տարվա ընթացքում վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների վերաբերյալ բանկի (վարկային կազմակերպության) կողմից տրված տեղեկանքը.

բ) հաշվետու տարվա ընթացքում կազմակերպություններից, անհատ ձեռնարկատերերից, նոտարներից (այդ թվում` հարկային գործակալ հանդիսացող) եկամուտներ ստացված լինելու դեպքում` ՀՀ ՊԵՆ 16.04.2001թ. N 02/456 հրամանով հաստատված «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի հավելված 4-ով սահմանված տեղեկանքը` վճարված եկամուտների և պահված եկամտահարկի մասին.

գ) օտարերկրացիների համար` տվյալ հարկային տարում ՀՀ ռեզիդենտ հանդիսանալու վերաբերյալ փաստաթղթերը:

3. Վերահաշվարկի արդյունքում եկամտահարկի գերավճարի վերադարձը կատարվում է միայն ֆիզիկական անձի կողմից հարկային մարմին գերավճարի գումարի վերադարձի մասին գրավոր դիմում (կամայական ձևով) ներկայացնելու դեպքում` հարկային մարմնի կողմից ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 17.12.2007թ. «Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և/կամ վերադարձման ենթակա գումարների հաշվանցման կամ վերադարձման համար նախատեսված եզրակացությունների և ամփոփ տեղեկանքների ձևերը հաստատելու մասին» N 16-Ն հրամանով հաստատված «Պետական բյուջեից գումար վերադարձնելու մասին» եզրակացություն (Ձև N 4) կազմելու միջոցով` օրենքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում: