Համարը 
N 625-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2003.06.25/34(269) Հոդ.571
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.05.2003
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
03.06.2003
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
07.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.06.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2003 թվականի N 625-Ն

 

ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 09.02.12 N 117-Ն)

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 29-րդ հոդվածին և «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 141-րդ ու 17-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հողերի օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգը` համաձայն հավելվածի։

(1-ին կետը փոփ. 09.02.12 N 117-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի «Հողերի օգտագործման սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին» N 30 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին».

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «ա» ենթակետը.

գ) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սահմանել, որ մինչև հողերի օգտագործման սխեմաներ կազմելը՝ հողերի օտարման ու օգտագործման տրամադրման համար կազմվում են հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ».

դ) որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Հաստատված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան»։

(2-րդ կետը փոփ. 09.02.12 N 117-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 3
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 2-ի N 625-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀՈՂԵՐԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության համայնքներում հողերի օգտագործման սխեմաների (այսուհետ՝ սխեմա) նախագծման առաջադրանքի (այսուհետ՝ առաջադրանք) կազմման, սխեմաների մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման ընթացակարգերին, ինչպես նաև դրանց կազմին և բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները:

(1-ին կետը փոփ. 09.02.12 N 117-Ն)

2. Սխեման քաղաքային կամ գյուղական համայնքի (այսուհետ` համայնք) վարչական սահմաններում ընդգրկված բոլոր հողատարածքների հողօգտագործումը կանոնակարգող, պետական ու համայնքի հողերի տարածքային զարգացման և արդյունավետ օգտագործման հիմնական ուղղություններն ամրագրող հողաշինարարական փաստաթուղթ է, որը ներառում է հողերի բաշխումն ըստ նպատակային նշանակության` հիմնական (բազային) տեսակների սահմանմամբ և բնապահպանական, պատմամշակութային, գյուղատնտեսական, ջրային, ինժեներաերկրաբանական, սեյսմիկ անվտանգությանն առնչվող և այլ բնույթի սահմանափակումների ամրագրմամբ:

(2-րդ կետը խմբ. 14.10.10 N 1356-Ն)

3. Սխեմայում հաշվի են առնվում հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով, այդ թվում` համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերով սահմանված դրույթները, ինչպես նաև, հատուկ պահպանվող տարածքների, հատուկ նշանակության հողերի, անտառային և ջրային հողերի օգտագործման ռեժիմները, այլ նպատակային նշանակության հողերի օգտագործման սահմանափակումները:

4. Սխեմայով սահմանված պահանջները տարածվում են անշարժ գույքի բոլոր օբյեկտների վրա՝ անկախ սեփականության ձևից, և սեփականատերերի կամ օգտագործողների փոփոխման դեպքում պահպանում են իրենց ուժը:

(4-րդ կետը փոփ. 14.10.10 N 1356-Ն)

5. Սխեման հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում հողաշինարարության կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 125-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան հողաշինարարական նախագծերի մշակման համար:

(5-րդ կետը խմբ. 14.10.10 N 1356-Ն)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 14.10.10 N 1356-Ն)

7. Համայնքների վարչական սահմաններում ընդգրկված տարածքների համար սխեմաները մշակվում են համայնքի գլխավոր հատակագծի նախագծային նյութերի կազմում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` գլխավոր հատակագծերի առաջադրանքներում սույն կարգով սահմանված պահանջների ամրագրմամբ:

(7-րդ կետը փոփ. 14.10.10 N 1356-Ն)

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 09.04.09 N 358-Ն)

9. Սահմանված կարգով մշակված և հաստատված համայնքների գլխավոր հատակագծերի համար, որոնք չեն ներառում հողերի օգտագործման սխեմաներ, սխեմաները մշակվում են առանձին, որպես ինքնուրույն փաստաթուղթ, համայնքի ղեկավարի կողմից կազմված առաջադրանքի հիման վրա ու նրա պատվերով` համայնքի բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին` սույն կարգի 12-36-րդ կետերով սահմանված կարգով:

(9-րդ կետը խմբ. 14.10.10 N 1356-Ն, փոփ. 09.02.12 N 117-Ն)

10. (10-րդ կետն ուժը կորցրել է 14.10.10 N 1356-Ն)

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 14.10.10 N 1356-Ն)

12. Համայնքի ղեկավարի կողմից մշակված առաջադրանքի նախագիծը համայնքի ավագանու հավանությանն արժանանալուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին` համաձայնեցման:

13. Սխեմաների առաջադրանքին հիմնական պահանջները ներկայացվում են՝ համաձայն սույն կարգի N 2 հավելվածի:

14. Մարզպետը 15-օրյա ժամկետում համաձայնություն է տալիս առաջադրանքի նախագծին և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին (այսուհետ` շահագրգիռ պետական կառավարման մարմիններ)՝ համաձայնեցման:

(14-րդ կետը փոփ. 09.04.09 N 358-Ն, փոփ., լրաց. 14.10.10 N 1356-Ն)

15. Շահագրգիռ պետական կառավարման մարմինները 15-օրյա ժամկետում համաձայնեցնում են առաջադրանքի նախագիծը կամ մարզպետին են ներկայացնում իրենց առաջարկություններն ու դիտողությունները:

16. Մարզպետը շահագրգիռ պետական կառավարման մարմինների առաջարկություններն ու դիտողություններն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում, դրանց հիման վրա լրամշակում է առաջադրանքի նախագիծը:

17. Մարզպետը համայնքի ղեկավարին է տրամադրում նշված նախագծի լրամշակված ու համաձայնեցված տարբերակը, ինչպես նաև սխեմայի մշակման համար ելակետային նյութերը տրամադրող պետական մարմինների և կազմակերպությունների ցանկը:

18. Համայնքի ղեկավարն առաջադրանքի նախագծի լրամշակված տարբերակն ստանալուց հետո եռօրյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով համայնքի բնակչությանն իրազեկում է դրա հասարակական քննարկման օրվա և ժամի, ինչպես նաև մինչև քննարկումն առաջադրանքի բովանդակությանը ծանոթանալու հնարավորության մասին:

19. Քննարկումը կարող է նշանակվել դրա մասին իրազեկման օրվանից ոչ շուտ, քան 10 օր անց՝ 5-օրյա ժամկետում:

20. Համայնքի բնակիչները կարող են մինչև քննարկման օրը համայնքի ղեկավարին ներկայացնել առաջադրանքի նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ՝ անհրաժեշտ հիմնավորումներով:

21. Համայնքի ղեկավարը, առաջադրանքի նախագծի հասարակական քննարկման արդյունքում արված դիտողությունների ու առաջարկությունների հիման վրա, 10-օրյա ժամկետում լրամշակում է առաջադրանքի նախագիծը և այն հաստատում համայնքի ավագանու հավանությանն արժանանալուց հետո:

22. Համայնքի ղեկավարն առաջադրանքը հաստատելուց հետո՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված՝ նախագծային աշխատանքներ իրականացնող կապալառուի հետ (այսուհետ՝ կատարող) կնքում է պայմանագիր և տրամադրում անհրաժեշտ ծավալի ելակետային նյութերը: Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ՝ կատարողը կարող է պայմանագրով ամրագրված պայմանների համաձայն հավաքել ելակետային նյութերը կամ դրանց մի մասը։

23. Սխեմաների կազմին և բովանդակությանը հիմնական պահանջները ներկայացվում են՝ համաձայն սույն կարգի N 3 հավելվածի:

24. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո սխեման ներկայացնում է համալիր փորձաքննության: Նախագծային փաստաթղթերը դրանք մշակողի կողմից կարող են ներկայացվել համապատասխան լիցենզիա ունեցող անձին՝ փորձաքննության, եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով:

25. Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի (կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` կատարողի) և փորձաքննություն իրականացնողի միջև կնքվող պայմանագրի համաձայն:

26. Համայնքի ղեկավարը փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում իրազեկում է հասարակությանը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկման և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ հաստատված կարգի, որից հետո սխեման ներկայացնում է մարզպետին` համաձայնեցման:

27. Մարզպետը 5-օրյա ժամկետում համաձայնություն է տալիս սխեմային և այն ներկայացնում շահագրգիռ պետական կառավարման մարմիններ` համաձայնեցման:

28. Շահագրգիռ պետական կառավարման մարմինները 15-օրյա ժամկետում համաձայնեցնում են սխեման կամ մարզպետին են ներկայացնում իրենց առաջարկություններն ու դիտողությունները:

(28-րդ կետը փոփ. 09.02.12 N 117-Ն)

29. Մարզպետը շահագրգիռ պետական կառավարման մարմինների համաձայնությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում սխեման՝ իր եզրակացության հետ միասին, տրամադրում է համայնքի ղեկավարին:

30. Համայնքի ղեկավարը մարզպետի և շահագրգիռ պետական կառավարման մարմինների դրական եզրակացությունն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում սխեման ներկայացնում է համայնքի ավագանուն՝ հաստատման:

31. Համայնքի ավագանին եռօրյա ժամկետում հաստատում է սխեման:

32. Սխեման մշակվում է 5 բնօրինակից, որոնցից մեկական օրինակը մնում է մարզպետարանում, համայնքի ղեկավարի և կատարողի մոտ: Սխեմայի մեկական օրինակը մագնիսական (կամ թղթային) կրիչով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:

33. Հաստատված գծագրերի և աղյուսակների պատճենները տրամադրվում են շահագրգիռ պետական կառավարման մարմիններին:

34. Սխեմայով նախատեսվող՝ հողերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

35. Հաստատված հողերի օգտագործման սխեմաների ցանկացած փոփոխություն կարող է կատարվել նույն կարգով, ինչով հաստատվում է սխեման:

(35-րդ կետը փոփ. 09.02.12 N 117-Ն)

36. Սխեմաների փորձաքննության, համաձայնեցման և հաստատման ժամանակ ծագող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

 

Հավելված N 1
հողերի օգտագործման սխեմաների
մշակման ու հաստատման կարգի

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՆ ՈՒՆԵՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԻՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ
(Հավելվածն ուժը կորցրել է 14.10.10 N 1356-Ն)

 

 

Հավելված N 2
հողերի օգտագործման սխեմաների
մշակման ու հաստատման կարգի

 

ՀՈՂԵՐԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՅԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հողերի օգտագործման սխեմայի (այսուհետ՝ սխեմա) մշակման առաջադրանքում նշվում են՝

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների (այսուհետ՝ համայնք) անվանումը, հիմնական ցուցանիշները (տարածքը, հողային ֆոնդի փաստացի բաշխումը, բնակչության թիվը, ռեսուրսների հիմնական տեսակները, զարգացման հիմնական հեռանկարները).

բ) տվյալներ նախկինում մշակված քաղաքաշինական և հողաշինարարական ծրագրային փաստաթղթերի մասին.

գ) տվյալներ նախկինում իրականացված տեղագրական հանույթների, ինժեներաերկրաբանական, երկրաբուսաբանական, հողագիտական հետազոտությունների մասին.

ե) հողերի օգտագործման նկատմամբ գյուղատնտեսական, բնապահպանական, պատմամշակութային և այլ սահմանափակումներին վերաբերող պահանջները.

զ) ինժեներաերկրաբանական նախապատրաստմանը, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքների պաշտպանության և սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումներին, հողերի պահպանությանը ներկայացվող հիմնական պահանջները.

է) սխեմայի գրաֆիկական ու տեքստային մասերին ներկայացվող հիմնական պահանջները (գծագրերի թիվը՝ համապատասխան մասշտաբներով, տեքստային մասի կազմը և ծավալը).

ը) հողամասերի նպատակային նշանակության փոփոխման և հեռանկարային օգտագործման, դրանց միավորման ու բաժանման վերաբերյալ առաջարկությունները.

թ) նոր հողերի յուրացման, բարելավման, կուլտուր-կենցաղային և այլ միջոցառումների իրականացման հնարավորությունները.

ժ) համայնքների գլխավոր հատակագծերի և հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմաների համատեղ մշակման պարագայում սույն հավելվածի «ե» և «զ» կետերի պահանջները համատեղվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշմամբ հաստատված կարգի N 1 հավելվածի 1-ին կետի «է» և «ը» ենթակետերի հետ։

(Հավելվածը լրաց. 01.04.10 N 331-Ն, խմբ., լրաց. 14.10.10 N 1356-Ն, փոփ. 09.02.12 N 117-Ն)

 

 

Հավելված N 3
հողերի օգտագործման սխեմաների
մշակման ու հաստատման կարգի

 

ՀՈՂԵՐԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ ԿԱԶՄԻՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Հողերի օգտագործման սխեման (այսուհետ՝ սխեմա) բաղկացած է գրաֆիկական ու տեքստային մասերից:

(1-ին կետը փոփ. 09.02.12 N 117-Ն)

2. Սխեմայի գրաֆիկական մասի հիմնական գծագրերը ներկայացվում են համաձայն առաջադրանքի (1:5000 և 1:10000 մասշտաբով): Առանձին դեպքերում մասշտաբը կարող է ճշտվել պատվիրատուի առաջադրանքով:

3. Սխեմայի մշակման համար որպես հանութային հիմք օգտագործվում են համապատասխան բնագավառի լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով հաստատված տեղագրական հանույթները, ինժեներաերկրաբանական, միկրոսեյսմաշրջանացման, կադաստրային և հողաշինարարական քարտեզները:

(3-րդ կետը լրաց. 14.10.10 N 1356-Ն)

4. Սխեմայի գրաֆիկական մասերի վրա ցույց է տրվում հողերի փաստացի և հեռանկարային բաշխումն ըստ նպատակային նշանակության` հիմնական (բազային) տեսակների սահմանմամբ ու քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային, գյուղատնտեսական, ինժեներաերկրաբանական և այլ բնույթի սահմանափակումների ամրագրմամբ` սույն հավելվածի 5-15-րդ կետերին համապատասխան:

5. Գյուղատնտեսական նշանակության (վարելահող, բազմամյա տնկարկ, խոտհարք, արոտ և այլ հողատեսքեր):

6. Բնակավայրերի (բնակելի, հասարակական, ընդհանուր օգտագործման և այլն)` բնակավայրի սահմանագծերի և քաղաքամերձ գոտիների ամրագրմամբ:

(6-րդ կետը փոփ. 14.10.10 N 1356-Ն)

7. Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության (արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրության, պահեստարանների, ընդերքօգտագործման համար առանձնացված տարածքներ)` պահպանական, սանիտարական և այլ սահմանափակող գոտիների ամրագրմամբ:

8. Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների` ըստ վտանգավորության կարգերի դրանց պահպանական գոտիների ամրագրմամբ, այդ թվում`

ա) էներգետիկայի (ջերմային, ատոմային, հիդրոէլեկտրակայանների, բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի, մայրուղային գազատարների և էներգետիկ այլ օբյեկտների համար առանձնացված տարածքներ).

բ) կապի (կապի, ռադիոհաղորդումների, հեռուստատեսության, ռադիոռելեային և վերահեռարձակող կայանների ու դրանց սպասարկման համար առանձնացված տարածքներ).

գ) տրանսպորտի (ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, խողովակաշարային տրանսպորտի, թունելների, կամուրջների և դրանց սպասարկման համար առանձնացված տարածքներ).

դ) կոմունալ ենթակառուցվածքների (ջրամատակարարման, ջրահեռացման, կոյուղագծերի, օրվա կարգավորիչ ջրամբարների, մաքրման կայանների, պոմպակայանների, աղբավայրերի և այլ օբյեկտների կառուցման ու սպասարկման համար առանձնացված տարածքներ):

9. Հատուկ պահպանվող տարածքների` դրանց պահպանական գոտիների ամրագրմամբ, այդ թվում`

ա) բնապահպանական (հատուկ պահպանության նպատակով նախատեսված բնության հուշարձանների, արգելանոցների, ազգային և ծառաբանական զբոսայգիների ու պարկերի, բուսաբանական այգիների, արգելավայրերի (բացառությամբ՝ որսորդական) համար առանձնացված տարածքներ),

բ) առողջարարական (բնական, բուժական պաշարներով, բարենպաստ կլիմայով և այլ բնական գործոններով ու պայմաններով օժտված բուժական-առողջարարական վայրերի և առողջարանների համար առանձնացված տարածքներ),

գ) հանգստի համար նախատեսված (հանգստյան տների, պանսիոնատների, ֆիզիկական դաստիարակության և սպորտի օբյեկտների, զբոսաշրջության բազաների, մանկական ու սպորտային ճամբարների և այլ նմանատիպ օբյեկտների համար առանձնացված տարածքներ),

դ) պատմական և մշակութային (պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, այդ թվում՝ պատմամշակութային ու բնապատմական արգելոցների, զինվորական և քաղաքացիական գերեզմանոցների հողերն ու դրանց պահպանական գոտիների համար առանձնացված տարածքներ):

10. Հատուկ նշանակության (պաշտպանական, սահմանային, ռազմական նշանակության հողեր և օրենքով պաշտպանվող շենքերի ու շինությունների օգտագործման և սպասարկման համար առանձնացված տարածքներ)՝ դրանց օգտագործումը սահմանափակող պաշտպանական գոտիների ամրագրմամբ:

11. Անտառային (անտառներ, վարելահողեր, խոտհարքներ, արոտներ, թփուտներ, անտառային տնտեսության կարիքների համար առանձնացված այլ տարածքներ)՝ հող-օգտագործման հատուկ ռեժիմ ունեցող գոտիների ամրագրմամբ:

12. Ջրային (գետերով, բնական և արհեստական ջրամբարներով, լճերով զբաղեցված, ինչպես նաև ջրային համակարգերի օգտագործման և պահպանության համար առանձնացված տարածքներ)՝ սանիտարական պահպանության գոտիների ամրագրմամբ:

13. Պահուստային հողեր (համայնքներին, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության, օգտագործման իրավունքով չտրամադրված պետական հողերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոնսերվացիայի արդյունքում տնտեսական շրջանառությունից հանված հողամասերը, ինչպես նաև ավազուտները, ճահիճները և այլ անօգտագործելի հողերը):

14. Սխեմայի գրաֆիկական մասերի վրա արտահայտվում են նաև քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների սահմանները, տարածքի ինժեներաերկրաբանական նախապատրաստման, վտանգավոր բնական և տեխնածին երևույթներից տեղանքի ինժեներական պաշտպանական գոտիների սահմանները, հողամասերի օգտագործման նկատմամբ սեյսմապաշտպանական, գյուղատնտեսական և այլ բնույթի սահմանափակումները, սանիտարական գոտիների սահմանները, հատուկ կարգավորման դրույթներ նախատեսող տարածքների սահմանները, պետական ու համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օգտագործման ուղղությունները, դրանց տրամադրման հերթականությունն ու ծավալները:

15. Սույն հավելվածում նշված բազային գոտիներով, ինչպես նաև հողամասերի օգտագործման նկատմամբ ամրագրվող սահմանափակումներով ընդգրկված տարածքներն ու դրանց սահմանները սխեմայի գրաֆիկական նյութերում արտահայտվում են դրանց տարբերակող նշաններով, որոնց կազմը և ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության գերատեսչական ակտով:

16. Սխեմայի տեքստային մասում նշվում են`

ա) սխեմայի մշակման հիմքերն ու ելակետային տվյալները, դրանք տրամադրող մարմիններն ու կազմակերպությունները.

բ) նախկինում մշակված հողաշինարարական և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի հետ փոխադարձ կապը.

գ) հողօգտագործման նկատմամբ գյուղատնտեսական, բնապահպանական, քաղաքաշինական, սեյսմապաշտպանական, պատմամշակութային սահմանափակումների բնույթն ու հիմնավորումները.

դ) գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման, բարելավման, պահպանման, արդյունավետության բարձրացման միջոցառումները.

ե) պետական սեփականություն հանդիսացող հողերի նպատակային նշանակության փոփոխման հիմնավորումները.

զ) նոր հողերի յուրացման, բարելավման կուլտուր-տեխնիկական, ինչպես նաև հողերի և շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները:

(Հավելվածը լրաց., փոփ. 14.10.10 N 1356-Ն, փոփ. 09.02.12 N 117-Ն)