Համարը 
թիվ 64-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2012.04.16/11(424) Հոդ.134
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
06.03.2012
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.03.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՖՈՆԴՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՓԱՅԵՐԻ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 ապրիլի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012177

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

6 մարտի 2012 թ.

թիվ 64-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՖՈՆԴՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՓԱՅԵՐԻ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հստակեցնել որակավորված ներդրողների ֆոնդում որակավորված ներդրող չհամարվող ներդրողների մասնակցության չափը, հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի «բ» պարբերությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ որակավորված ներդրողների ֆոնդում որակավորված ներդրող չհամարվող յուրաքանչյուր ներդրողի կողմից ձեռք բերվող փայերի (բաժնետոմսերի) ընդհանուր արժեքի նվազագույն մեծությունը կազմում է 20 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ՝ յուրաքանչյուր առանձին առաջարկի դեպքում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. մարտի 12

Երևան