Համարը 
N 511-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2011.05.11/26(829) Հոդ.628
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.04.2011
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
04.05.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.05.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 
23.06.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ապրիլի 2011 թվականի N 511-Ն

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ձևը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ձևին համապատասխան տեղեկությունը կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով կամ փոստի միջոցով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2.1. Սահմանել, որ շրջանառության հարկ վճարողները`

1) յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ եռամսյակային տեղեկությունները ներառում են շրջանառության հարկի հաշվարկում.

2) միաժամանակ հաստատագրված և (կամ) արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակներ իրականացնելու դեպքում` այդ գործունեության տեսակների մասով յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ եռամսյակային տեղեկությունները նույնպես ներառում են շրջանառության հարկի հաշվարկում և սույն որոշման 1-ին կետով սահմանված ձևով տեղեկություն չեն ներկայացնում:

(2.1-ին կետը լրաց. 21.03.13 N 263-Ն)

2.2. Այն դեպքերում, երբ եռամսյակի ընթացքում հարկ վճարողը դադարում է համարվել շրջանառության հարկ վճարող, ապա այդ եռամսյակի մինչև շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու օրը ներառող ամիսների համար (ներառյալ տվյալ ամսվա այն ժամանակահատվածը, որի ընթացքում հարկ վճարողը չի համարվել շրջանառության հարկ վճարող) յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունները հարկ վճարողները ներկայացնում են սույն որոշման 2.1-ին կետին համապատասխան, իսկ դադարելու օրը ներառող ամսվան հաջորդող ամիսների համար՝ որոշման 1-ին կետով սահմանված ձևին համապատասխան:

(2.2-րդ կետը լրաց. 21.03.13 N 263-Ն)

3. Սահմանել, որ արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների կողմից համակարգչային սարքավորումների կիրառման դեպքում այդ սարքավորումներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը ներկայացվում է սույն որոշման 1-ին կետով հաստատված ձևով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 4
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

 ապրիլի 14-ի N 511-Ն որոշման

 

Ձև

 Փաստաթղթի համարը` ________________________________

 (լրացվում է հարկային տեսչության կողմից)

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը`

 __________________________________________________________________________

 

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)`

               
3. Տեղեկությունը ներկայացվում է 20____թ. ____________________ ամսվա համար:

NN
ը/կ

Հսկիչ-դրամարկղային մեքենայի (համակարգչային սարքավորման) գրանցման համարը

Հսկիչ-դրամարկղային մեքենայով (համակարգչային սարքավորմամբ) իրականացված դրամական հաշվարկների հանրագումարը

(դրամ)

1

   

2

   

3

   

   

Կազմակերպության տնօրեն

 (անհատ ձեռնարկատեր)

 __________________

 __________________

 

  (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 Հաշվապահ

 __________________

 __________________

 

  (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 Տեղեկության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

 _______

  ___________________20  թ.
 

  (լրացվում է հարկային տեսչության կողմից)

 

 Առձեռն ներկայացնելու դեպքում տեղեկությունը լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից տեղեկության հաշվառումից (գրանցումից) հետո մեկ օրինակը վերադարձվում է հարկ վճարողին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան