Համարը 
N 367-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.04.25/22(962) Հոդ.360
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.03.2013
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.04.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.05.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 2013 թվականի N 367-Ն

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի և 49-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպության ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունների բովանդակությունը և դրանց ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 18

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

մարտի 28-ի N 367-Ն որոշման

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների և օգտակար հանածոների արդյունահանման համար ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպությունը (այսուհետ՝ դիմումատու) Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն դիմումին կից ներկայացվող ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները ներկայացնում է սույն պահանջներին համապատասխան:

2. Դիմումատուն լիազոր մարմին է ներկայացնում՝

1) ընդերքօգտագործման ոլորտում ունեցած մասնագիտական աշխատանքի փորձի մասին տեղեկանք` համաձայն N 1 ձևի.

2) օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ծրագրով (այսուհետ` ծրագիր) կամ օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների նախագծով (այսուհետ` նախագիծ) պահանջվող ինժեներատեխնիկական կազմի առկայության մասին տեղեկանք` համաձայն N 2 ձևի, իսկ համապատասխան մասնագետների հետ կնքված պայմանագրերի դեպքում` նաև համապատասխան պայմանագրերի պատճենները.

3) ծրագրի կամ նախագծի իրականացման համար անհրաժեշտ՝

ա. տեխնիկական կարողությունների ու միջոցների առկայության մասին տեղեկանք՝ համաձայն N 3 ձևի, իսկ օրենքով սահմանված կարգով օգտագործման իրավունքով պատկանող տեխնիկական միջոցի համար՝ նաև համապատասխան պայմանագրի պատճենը,

բ. ֆինանսական միջոցների մասին տեղեկանք՝ համաձայն N 4 ձևի, իսկ տրամադրված վարկային գծի կամ բանկային երաշխիքի, կամ ֆինանսական միջոցների փոխառության առկայության դեպքում՝ նաև համապատասխան ֆինանսական կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը.

4) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից տրված՝ հարկային պարտավորություններ չունենալու մասին տեղեկանք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ:

3. Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունք հայցելու համար կարող են դիմել առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող կազմակերպությունները, իսկ մասնագիտական աշխատանքի փորձի բացակայության դեպքում՝ 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող՝ ինժեներատեխնիկական կազմ կամ մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող մասնագետների հետ կնքված պայմանագրեր ունեցող կազմակերպությունները:

4. Ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունք հայցելու համար կարող են դիմել առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող կազմակերպությունները, իսկ մասնագիտական աշխատանքի փորձի բացակայության դեպքում՝ 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող՝ ինժեներատեխնիկական կազմ կամ մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող մասնագետների հետ կնքված պայմանագրեր ունեցող կազմակերպությունները:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Տ ե ղ ե կ ա ն ք

 

Ընդերքօգտագործման ոլորտում ունեցած մասնագիտական փորձի

մասին

 

Սույնով ____________________________________________________________-ը հայտնում է, որ դիմումը

 (կազմակերպության անվանումը)

 

ներկայացնելու տարվան նախորդող տարիների ընթացքում ընդերքօգտագործման ոլորտում իրականացրել է աշխատանքներ (այդ թվում՝ նաև պայմանագրային), որոնց ցանկը ներկայացվում է ստորև.

 

NN
ը/կ

Նախկինում կատարված աշխատանքների՝
ընդերքօգտագործման ձևերը

1

2

1.

 

2.

 

3.

 

_________________________________________________________ ___________________

(կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը) 

(ստորագրությունը)

 _____ __________________20  թ.

 

Ձև N 2

 

Տ ե ղ ե կ ա ն ք

 

Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ծրագրով կամ օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների նախագծով պահանջվող ինժեներատեխնիկական կազմի առկայության մասին

 

NN
ը/կ

Մասնագետի անունը, ազգանունը

Որակավորումը

Մասնագիտական աշխատանքի փորձը

Նախկինում կատարած աշխատանքի անվանումը

1

2

3

4

5

1.

       

2.

       

3.

       

 

Կից ներկայացնում եմ __________________________________________________________

ինժեներատեխնիկական կազմը հավաստող աշխատանքային պայմանագրերի պատճենները:

 

_________________________________________________________ ___________________

(կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը) 

(ստորագրությունը)

 

 _____ __________________20  թ.

 

Ձև N 3

 

Տ ե ղ ե կ ա ն ք

 

Տեխնիկական կարողությունների ու միջոցների առկայության մասին

NN
ը/կ

Տեխնիկական միջոցի անվանումը

Քանակը

Տեխնիկական միջոցի նկատմամբ իրավունքի տեսակը

Տեխնիկական միջոցի տեխնիկական վիճակը (սարքին է կամ ենթակա է վերանորոգման)

1

2

3

4

5

1.

       

2.

       

3.

       

Կից ներկայացնում եմ ______________________________________________________________

տեխնիկական միջոցների նկատմամբ օգտագործման իրավունքը հավաստող պայմանագրերի պատճենները:

 

_________________________________________________________ ___________________

(կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը) 

(ստորագրությունը)

 

 _____ __________________20  թ.

 

Ձև N 4

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Ֆինանսական միջոցների ԵՎ ֆինանսական կազմակերպության հետ կնքված վարկային գծի տրամադրման կամ բանկային երաշխիքի, կամ ներգրավված ֆինանսական միջոցների փոխառության մասին

 

_______________________________________________________________ -ը հավաստում է, որ իր

 (կազմակերպության անվանումը)

ֆինանսական միջոցները _________________________________________________________

(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

դրությամբ կազմում են________________________________________________________ դրամ:

 

Կից ներկայացնում եմ ________________________________________________________

ֆինանսական կազմակերպության հետ կնքված վարկային գծի տրամադրման կամ բանկային երաշխիքի, կամ ներգրավված ֆինանսական միջոցների փոխառության մասին պայմանագրի պատճենը:

 

_________________________________________________________ ___________________

(կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը) 

(ստորագրությունը)

 

 _____ __________________20  թ.