Համարը 
N 569-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.06.19/32(972) Հոդ.579
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.05.2013
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
10.06.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.06.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2013 թվականի N 569-Ն

 

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել երկրաբանական տեղեկության հանձնման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 10

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

մայիսի 23-ի N 569-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական ընդերքաբանական փորձաքննություն անցած, ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ դրանից հրաժարվելու դեպքում ընդերքօգտագործողների տնօրինման տակ գտնվող և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված երկրաբանական ուսումնասիրությունների ընթացքում ստացված երկրաբանական տեղեկությունները լիազոր մարմնին հանձնելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Երկրաբանական տեղեկությունը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը (այսուհետ` լիազոր մարմին) հանձնվում է անհատույց:

3. Անկախ ֆինանսավորման աղբյուրից` պետական ընդերքաբանական փորձաքննություն անցած երկրաբանական տեղեկության (նյութերի) երկու օրինակը (համակարգչային ձևավորմամբ կազմված երկու թղթային օրինակները և դրանց էլեկտրոնային կրիչները) և օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ փորձաքննության եզրակացությունները Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալության կողմից 10-օրյա ժամկետում փոխանցվում են «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Լիազոր մարմնին են հանձնվում ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում ձեռք բերված ընդերքի երկրաբանական կառուցվածքի, ընդերքում պարունակվող օգտակար հանածոների, հանքավայրերի երկրաբանական տվյալների, պաշարների չափի, վերամշակման պայմանների, ինչպես նաև ընդերքի այլ առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկությունները (թղթային օրինակները և դրանց էլեկտրոնային կրիչները), որոնք պարունակվում են երկրաբանական հաշվետվություններում, քարտեզներում, երկրաբանական փաստագրման առաջնային և այլ նյութերում:

5. Ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ դրանից հրաժարվելու դեպքում ընդերքօգտագործողների տնօրինման տակ գտնվող երկրաբանական տեղեկությունը լիազոր մարմնին է հանձնվում 3 ամսվա ընթացքում:

6. Լիազոր մարմինը սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերի հանձնման դեպքում տալիս է դրանց ընդունման մասին տեղեկանք` համաձայն ձևի:

7. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների (այսուհետ` պատվիրատու) կողմից լիազոր մարմնին են հանձնվում օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում ստացված հետևյալ տեղեկությունները`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննություն անցած ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերը.

2) վտանգավոր արտածին երկրաբանական երևույթների ուսումնասիրությունների հետ կապված ինժեներաերկրաբանական հետազննությունների արդյունքները.

3) սեյսմամիկրոշրջանացման համար ինժեներաերկրաբանական, ջրաերկրաբանական և երկրաֆիզիկական հետազննությունների արդյունքները.

4) նավթի և գազի ստորերկրյա պահեստարանների տեղադրման և վտանգավոր թափոնների թաղման համար ինժեներաերկրաբանական հետազննությունների արդյունքները.

5) արտածին երկրաբանական երևույթների մշտադիտարկումների արդյունքները.

6) պետական ծրագրերով իրականացված հետազոտությունների արդյունքները.

7) միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) շրջանակներում և գիտահետազոտական նպատակներով իրականացված հետազոտությունների արդյունքները:

8. Պատվիրատուն սույն կարգի 7-րդ կետում նշված տեղեկություններն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում այն թղթային և էլեկտրոնային տարբերակներով հանձնում է լիազոր մարմնին: Երկրաբանական տեղեկություն պարունակող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները և դրանց ներկայացման ձևերը հաստատում է լիազոր մարմինը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան

 

Ձև

 

 Հայաստանի Հանրապետության

 էներգետիկայի և բնական

 պաշարների նախարարություն

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N

 

____ _________ 20  թ.

 

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ

 

Տրվում է ___________________________________________________________________,

(կազմակերպության անվանումը)

 

որը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը մշտական պահպանության է հանձնել

___________________________________________________________________________

(երկրաբանական տեղեկության անվանումը)

___________________________________________________________________________

(հեղինակները, թողարկման տարեթիվը, միավորների քանակը)

___________________________________________________________________________

(գրքեր, տետրեր, ալբոմներ, թղթապանակներ և այլն)

___________________________________________________________________________

 

___________________________________

(ստորագրությունը)