Համարը 
N 670-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.07.10/36(976) Հոդ.665
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.06.2013
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.06.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.07.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ», «ՎԵՐԱՆԵՐՄՈՒԾՈՒՄ», «ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐՈՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2013 թվականի N 670-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ», «ՎԵՐԱՆԵՐՄՈՒԾՈՒՄ», «ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐՈՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 58-րդ և 120-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում», «Վերաներմուծում», «Վերաարտահանում» մաքսային ռեժիմներով անձնական օգտագործման ավտոմեքենաների, ինչպես նաև միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների տեղափոխման և մաքսային ձևակերպումների պարզեցված կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 28

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունիսի 20-ի N 670-Ն որոշման

 

Պ Ա Ր Զ Ե Ց Վ Ա Ծ  Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ», «ՎԵՐԱՆԵՐՄՈՒԾՈՒՄ», «ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐՈՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում», «Վերաներմուծում», «Վերաարտահանում» մաքսային ռեժիմներով անձնական օգտագործման ավտոմեքենաների, ինչպես նաև միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների տեղափոխման և մաքսային ձևակերպումների պարզեցված կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետությունում հաշվառված ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող մարդատար ավտոտրանսպորտային միջոցները «Ժամանակավոր արտահանում» և (կամ) «Վերաներմուծում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելիս տեղափոխող անձը մաքսային մարմիններին է ներկայացնում տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցը, ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը, իր անձնագիրը, իսկ ավտոտրանսպորտային միջոցն այլ անձին պատկանելու դեպքում` նաև այն շահագործելու, տնօրինելու կամ տիրապետելու իրավունքը հաստատող փաստաթուղթը: Մաքսային հսկողությունն իրականացվում է սույն կետում նշված փաստաթղթերի հիման վրա, որը համարվում է բանավոր հայտարարագրում:

3. Մաքսային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձն ստուգում է սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի N 236 որոշման համաձայն զննում փաստացի տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցը: Անհամապատասխանություններ կամ խախտումներ չհայտնաբերվելու դեպքում ավտոտրանսպորտային միջոցը բաց է թողնվում: Անհամապատասխանությունների կամ խախտումների առկայության դեպքում հետագա գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում», «Վերաներմուծում», «Վերաարտահանում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ԱՏԳ ԱԱ 8702 ծածկագրին դասվող միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների տեղափոխումն իրականացվում է սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դրույթներին և չվացուցակին համապատասխան` թույլտվության բնօրինակի առկայության դեպքում:

5. Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող մարդատար ավտոտրանսպորտային միջոցները ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» և (կամ) «Վերաարտահանում» մաքսային ռեժիմներով տեղափոխելիս մաքսային մարմիններին է ներկայացվում վերադաս մաքսային մարմնի կողմից հաստատված ձևի պարզեցված մաքսային հայտարարագիր (այսուհետ` հայտարարագիր), որում նշվում են ընտրված մաքսային ռեժիմը, տեղափոխող անձի տվյալները, այդ թվում` անունը, ազգանունը, հայրանունը (եթե այն առկա է անձի անձնագրում), այն անձնագրի համարը, որը վերջինս ներկայացրել կամ ներկայացնելու է սահմանապահ ծառայություն` սահմանը հատելու ընթացքում, անձի նույնականացման համարը (եթե այն առկա է անձի անձնագրում), քաղաքացիությունը, ինչպես նաև բնակության վայրը, տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը, թողարկման տարեթիվը, հաշվառման համարանիշը, նույնականացման համարը, մաքսային արժեքը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով հայտարարագրելու դեպքում` հայտարարատուի կողմից խնդրարկվող ժամանակավոր ներմուծման ժամկետը, իսկ «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով հայտարարագրելու դեպքում` «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի հայտարարագրի ներկայացման մաքսային մարմինը, համարը և ամսաթիվը:

Հայտարարագրում «մաքսային արժեք» բաժինը լրացվում է մաքսային ծառայությունում գործող TWM էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով: Մաքսային արժեքի որոշման հետ կապված անհամաձայնության դեպքում բողոքարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայտարարագրում ծանուցման ձևով կատարվում է նաև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ավտոտրանսպորտային միջոցը տեղափոխող անձի պարտավորության և այն խախտելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության վերաբերյալ նշագրում:

6. Մաքսային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձն ստուգում է սույն կարգի 5-րդ կետում նշված հայտարարագրում առկա տեղեկությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի N 236 որոշման համաձայն զննում փաստացի տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցը: Անհամապատասխանություններ կամ խախտումներ չհայտնաբերվելու դեպքում հայտարարագրի մեկ օրինակը` «Բացթողումը թույլատրվում է» նշագրմամբ, հանձնում է ավտոտրանսպորտային միջոցը տեղափոխող անձին, որից հետո ավտոտրանսպորտային միջոցը բաց է թողնվում: Անհամապատասխանությունների կամ խախտումների առկայության դեպքում հետագա գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. ԱՏԳ ԱԱ 8702 ծածկագրին դասվող ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում», «Վերաներմուծում», «Վերաարտահանում» մաքսային ռեժիմներով իրականացվում է սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված դրույթներին համապատասխան:

8. Մաքսային մարմիններում գործող մաքսային ձևակերպումների ավտոմատ համակարգչային ծրագրի խափանման կամ բացակայության դեպքում վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով մաքսային ձևակերպումների ավտոմատ համակարգչային ծրագրի սպասարկման պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կամ նրա տեղակալի որոշմամբ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումներն իրականացվում են թղթային եղանակով` հայտարարագրի վրա ձեռագրով լրացնելու միջոցով: Հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից, որոնցից մեկն ուղեկցող փաստաթղթերի պատճենների հետ միասին տրվում է մաքսային մարմնին, իսկ մյուսը` ապրանքներ տեղափոխող անձին: Մաքսային ձևակերպումների ավտոմատ համակարգչային ծրագրի գործարկումից հետո` 24 ժամվա ընթացքում, մաքսային հսկողություն և ձևակերպումներ իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձը թղթային եղանակով լրացված հայտարարագրում նշված տեղեկությունները մուտքագրում է մաքսային մարմիններում գործող մաքսային ձևակերպումների ավտոմատ համակարգչային ծրագիր` նշելով թղթային եղանակով լրացված հայտարարագրի համարը, ամսաթիվը և ժամը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան