Համարը 
N 785-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2012.07.18/34(908) Հոդ.854
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.06.2012
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
02.07.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.07.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 
02.06.2016

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՕՂՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2012 թվականի N 785-Ն

 

«ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՕՂՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել պահեստային կառույցների հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, բնապահպանական և հակահրդեհային նորմերի խախտումների վերաբերյալ տեղեկատվություն՝ հայտնաբերված խախտումների արձանագրման օրվանից 10-օրյա ժամկետում:

(2-րդ կետը փոփ. 06.03.14 N 233-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 2

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 28-ի N 785-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՕՂՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) և սույն կարգով:

3. Լիցենզիան տրվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից (այսուհետ՝ լիցենզավորող մարմին)՝ բարդ ընթացակարգով, անժամկետ:

4. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացությունը տալիս է լիցենզավորող մարմնի կողմից ստեղծված լիցենզավորող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմնի ղեկավարը:

5. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

6. Լիցենզիան տրվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ հայտատու) և չի կարող այլ անձանց օգտագործման տրվել, օտարվել կամ գրավադրվել` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

7. Բարդ ընթացակարգով լիցենզիան տրվում է օրենքով և սույն կարգով նախատեսված փաստաթղթերը լիցենզավորող մարմին ներկայացվելուց հետո՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում:

(7-րդ կետը փոփ. 06.03.14 N 233-Ն)

7.1. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար գանձվում է պետական տուրք` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:

(7.1-ին կետը լրաց. 06.03.14 N 233-Ն)

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

8. Հայտատուն լիցենզիա ստանալու համար պարտավոր է՝

1) ունենալ անշարժ գույքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքով նվազագույնը 200 քառ. մետր տարածքով պահեստային կառույցներ.

2) (ենթակետն ուժը կորցրել է 06.03.14 N 233-Ն)

(8-րդ կետը փոփ. 06.03.14 N 233-Ն)

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

9. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) հայտ` համաձայն N 2 հավելվածի, նշելով` իրավաբանական անձի համար՝ անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, էլեկտրոնային հասցեն, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության ու գործունեության իրականացման վայրերը, պետական հաշվառման համարը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, անձնագրի պատճենը, ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

2) (ենթակետն ուժը կորցրել է 06.03.14 N 233-Ն)

3) պահեստային կառույցների նկատմամբ անշարժ գույքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

4) (ենթակետն ուժը կորցրել է 06.03.14 N 233-Ն)

(9-րդ կետը լրաց., փոփ. 06.03.14 N 233-Ն)

10. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիցենզավորող մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային համակարգի միջոցով (www.e-gov.am/licenses), էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև փոստով կամ առձեռն:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

11. Լիցենզիա ստանալու մասին հայտը համարվում է ընդունված՝ լիցենզավորող մարմին այն մուտք լինելու օրվանից:

12. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում` լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները կամ ինքն է շտկում դրանք՝ նախապես հայտատուին իրազեկելով դրա մասին:

(12-րդ կետը խմբ. 06.03.14 N 233-Ն)

13. Լիցենզավորող մարմինը բավարարում կամ մերժում է լիցենզիա ստանալու մասին հայտը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

V. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

14. Լիցենզիա ստանալու մասին հայտը լիցենզավորող մարմին մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում մերժվում է, եթե՝

1) լիցենզավորող մարմնի կողմից` սույն կարգի 12-րդ կետով սահմանված հիմքերով նախազգուշացումը պատշաճ ձևով ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր.

2) հայտատուի ներկայացրած փաստաթղթերն ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են, ինչպես նաև, եթե պարզվում է, որ հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ.

3) չեն պահպանվել սույն կարգի 8-րդ կետով սահմանված պարտադիր պայմանները և պահանջները:

(14-րդ կետը փոփ., խմբ. 06.03.14 N 233-Ն)

15. Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման հիմքերի առկայության դեպքում լիցենզավորող մարմինը 14-րդ կետում նշված ժամկետում հայտի մերժման մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին:

15.1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածում նշված հիմքերի բացակայության դեպքում` սույն կարգով սահմանված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում` լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է լիցենզիա, եթե օրենքով սահմանված դեպքում պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն չի առաջացել:

(15.1-ին կետը լրաց. 06.03.14 N 233-Ն)

15.2. Լիցենզավորող մարմինը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ու ժամկետում հայտատուին տեղեկացնում է լիցենզիա տալու մասին որոշման ընդունման վերաբերյալ և օրենքով սահմանված կարգով ու չափով պետական տուրքը չվճարելու դեպքում նախատեսված հետևանքների մասին: Լիցենզավորող մարմինը լիցենզիան և դրա մասին համապատասխան որոշումը լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է ոչ շուտ, քան լիցենզավորված անձի կողմից` օրենքով սահմանված պետական տուրքի սահմանված կարգով վճարումից հետո:

(15.2-րդ կետը լրաց. 06.03.14 N 233-Ն)

15.3. Եթե օրենքով սահմանված ժամկետում լիցենզիա ստանալու մասին հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով ու չափով վճարել է պետական տուրքը, որի մասին լիցենզավորող մարմինը տեղեկանում է հայտատուից կամ հավաստիանում է գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով, ապա հայտատուն համարվում է լիցենզավորված` 15.1-ին կետում նշված ժամկետին հաջորդող 5-րդ աշխատանքային օրը և այդ օրվանից իրավունք ունի զբաղվելու տվյալ` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով: Լիցենզավորող մարմինը պարտավոր է 15.1-ին կետում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա:

(15.3-րդ կետը լրաց. 06.03.14 N 233-Ն)

16. Լիցենզիա ստանալու հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու մասին նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով:

17. Լիցենզավորող մարմինը վարում է լիցենզիաների գրանցամատյան օրենքով սահմանված կարգով:

 

VI. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

18. Լիցենզիան վերաձևակերպվում, լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

19. Լիցենզիա ստացած հայտատուն լիցենզիայի պատճենները փակցնում է իր գտնվելու և գործունեության իրականացման վայրի տեսանելի տեղում:

20. Լիցենզիա ստանալու, լիցենզիայի վերաձևակերպման հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

 21. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ լիցենզիայի պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակներում օրենքով սահմանված կարգով հսկողությունն իրականացնում են լիազոր մարմինները:

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 06.03.14 N 233-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 28-ի N 785-Ն որոշման

 

Հ Ա Յ Տ

 

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման լիցենզիա ստանալու մասին

 

Հայտատու

______________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, հեռախոսահամարը, էլեկտրոնային
հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային
հասցեն)

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

Գտնվելու վայրը (իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

Պետական գրանցման կամ հաշվառման համարը

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

Խնդրում եմ տրամադրել լիցենզիա` «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման համար

Կից ներկայացնում եմ՝

1. Պահեստային կառույցների նկատմամբ անշարժ գույքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

2. (կետն ուժը կորցրել է 06.03.14 N 233-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 06.03.14 N 233-Ն)

4. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում, հայտատուի հայեցողությամբ):

 

Հայտնում եմ, որ`

 

1. Օրենքով և սույն կարգով նախատեսված պարտադիր պահանջներն ապահովված են.

2. Լիցենզավորող մարմին ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Իրավաբանական անձի տնօրեն կամ անհատ ձեռնարկատեր

____________________

(անունը, ազգանունը)

_________________

(ստորագրությունը)

 

___ ______________ 20 թ.

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 06.03.14 N 233-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 28-ի N 785-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_1796

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման

 

Լիցենզավորող մարմինը

_________________________________________________________________________

 

Լիցենզիայի համարը

__________________________________________________________________________

 

Իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և բնակության

վայրը)____________________________________________________________________

________________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը ———————————————————————

 

Տրված է ________________________________________________________________

 

Գործողության ժամկետը անժամկետ

 

_____________________

    (ստորագրությունը)

 

Կ.Տ.

(հավելվածը լրաց. 06.03.14 N 233-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան