Համարը 
N 375-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2014.04.16/20(1033) Հոդ. 306
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.03.2014
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
11.04.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.04.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 2014 թվականի N 375-Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը` համաձայն N 2 հավելվածի.

3) սոցիալական փաթեթի շահառուների` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման հավաստագրի տրամադրման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) առողջապահական փաթեթի հասանելիության նպատակով էլեկտրոնային շտեմարանի ձևավորման և վարման կարգը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սահմանել, որ սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումը ֆինանսավորվում են`

1) 2014 թվականին` «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից բացված արտաբյուջետային հաշվի միջոցներից.

2) 2015 թվականից սկսած` յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան ծրագրի համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում`

1) հաստատել սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման չափորոշիչը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման մասին հաստատված չափորոշիչներում և այլ նորմատիվ իրավական ակտերում.

2) մշակել և, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ, հաստատել սոցիալական փաթեթի շահառուների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման գները:

4. Հանձնարարել պետական կառավարման մարմինների ղեկավարներին, ինչպես նաև առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել (այդ թվում` իրենց ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և այլ կազմակերպությունների մասով)`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում սույն որոշման N 4 հավելվածի 4-րդ կետով նախատեսված դիմումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում տվյալ մարմնում աշխատող անձանց` սույն որոշման N 4 հավելվածի 8-րդ կետով նախատեսված տվյալների մուտքագրումն էլեկտրոնային շտեմարան.

3) տվյալ մարմնում աշխատող անձանց տեղեկացումը` սույն որոշման N 4 հավելվածով նախատեսված էլեկտրոնային շտեմարանում տվյալների հավաքագրման վերաբերյալ:

5. Սահմանել, որ 2014 թվականի ընթացքում, մինչև սոցիալական փաթեթի` շահառուներին սույն որոշմամբ հաստատված կարգով հավաստագրերի տրամադրումը, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման համար հիմք է հանդիսանում համապատասխան պետական մարմնի կամ կազմակերպության կողմից տրված տեղեկանքը` սոցիալական փաթեթի շահառու հանդիսանալու վերաբերյալ:

6. (կետն ուժը կորցրել է 26.06.14 N 676-Ն)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. ապրիլի 11
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 27-ի N 375-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակներում անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

2. Ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն աշխատողներ (սոցիալական փաթեթի շահառուներ) հանդիսացող և սոցիալական փաթեթի առողջապահական փաթեթից օգտվելու իրավունք ունեցող անձինք (այսուհետ` շահառուներ):

 

II. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

3. Ծրագրի շրջանակներում շահառուների բժշկական օգնությունն ու սպասարկումը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված և բժշկական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրով նախատեսված գումարների (այսուհետ` պայմանագրային գումարներ) սահմաններում:

4. Ծրագրի շրջանակներում բժշկական պայմանագրային գումարների սահմաններում հաշվարկվում են հետևյալ սկզբունքներով`

1) 2014 թվականի համար` ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման պայմանագրային գումարներն ըստ առանձին բժշկական կազմակերպությունների բաշխվում են «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ», «Բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության ծառայություններ», «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ», «Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ», «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» (բացառությամբ քիմիաթերապևտիկ բժշկական օգնության) և «Գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերով տվյալ բժշկական կազմակերպության 2014 թվականի պայմանագրային գումարների հանրագումարի համամասնությամբ.

2) 2015 թվականից սկսած` յուրաքանչյուր տարվա և հաջորդող տարիների համար` նախորդ տարվա ընթացքում բժշկական կազմակերպությունների կողմից ծրագրի շրջանակներում փաստացի կատարված աշխատանքների ծավալների համամասնությամբ.

3) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման նախորդ տարում փաստացի կատարված աշխատանքների ծավալ չունեցող և առաջին անգամ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից, ելնելով կազմակերպությունների կողմից մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կազմի, կառուցվածքի և առկա հզորությունների հիման վրա կանխատեսվող հիվանդների հաշվարկային թվից:

5. Ծրագրի ընդհանուր պայմանագրային գումարի շրջանակներում բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է բժշկական օգնության փաստացի դեպքերի դիմաց` սահմանված կարգով հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան սահմանված կարգով տվյալ ծրագրի համար հաստատված եռամսյակային համամասնությունները: Ընդ որում`

1) ծրագրի շրջանակներում տվյալ ամսվա ընթացքում տվյալ եռամսյակի համար հաստատված նախահաշվի 1/3-ից ավելի գումարների առկայության դեպքում կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է տարեկան պայմանագրային գումարի ամսական հավասար համամասնությունների շրջանակներում ընդունված աշխատանքների ծավալների ընդհանուր գումարի չափով.

2) ծրագրի շրջանակներում տվյալ ամսվա ընթացքում տվյալ եռամսյակի համար հաստատված նախահաշվի 1/3-ից պակաս գումարների առկայության դեպքում կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է տարեկան պայմանագրային գումարի ամսական հավասար համամասնություննների շրջանակներում ընդունված աշխատանքների ծավալների հավասար համամասնությամբ:

6. Ծրագրի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման գները, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ, հաստատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից:

7. Ծրագրի համար հաստատված պայմանագրային գումարներից բժշկական օգնության ծավալների փաստացի շեղումների հիման վրա կանխատեսվող գերակատարումների կամ թերակատարումների դեպքերում առանձին բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից կարող են կատարվել վերաբաշխումներ` ելնելով տվյալ տարվա ընթացքում փաստացի կատարված բժշկական օգնության ծավալներից:

8. Բժշկական կազմակերպությունների կողմից ծրագրի շրջանակներում իրականացված բժշկական օգնության ծավալների մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն հաշվետվություններ ներկայացնելու կարգը, ժամկետները և հաշվարկների առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և բժշկական կազմակերպության միջև կնքված` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մատուցման մասին պայմանագրով:

 

III. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՂԵԳՐՈՒՄԸ

 

9. Ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու համար շահառուները պետք է բժշկական կազմակերպություն ներկայացնեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ձևի ուղեգիր, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված կարգի համաձայն տրամադրված անվճար բժշկական օգնության ու սպասարկման հավաստագիր (այսուհետ` հավաստագիր) և անձը հաստատող փաստաթուղթ:

(9-րդ կետը փոփ. 11.12.14 N 1405-Ն)

10. Ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրումն իրականացնում է տվյալ շահառուին սպասարկող առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպությունը:

11. Անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող դեպքերում շահառուները կարող են ծրագրի շրջանակներում բժշկական օգնություն ու սպասարկում ստանալ շտապ օգնության ծառայության ուղեգրով կամ հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանի բժշկի եզրակացության հիման վրա` մինչև հիվանդի դուրսգրումը` հավաստագիրը և անձը հաստատող փաստաթղթերը բժշկական կազմակերպություն ներկայացնելու պայմանով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Ձև N 1

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

 

ՈՒ Ղ Ե Գ Ի Ր  N -----------
(ձևն ուժը կորցրել է 11.12.14 N 1405-Ն)

 

(հավելվածը փոփ. 11.12.14 N 1405-Ն)

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 27-ի N 375-Ն որոշման

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող կազմակերպություններում տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում սոցիալական փաթեթի շահառուներին (այսուհետ` շահառուներ) տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների տեսակների հետ կապված հարաբերությունները:

2. Շահառուներին տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը ներառում է`

1) սույն հավելվածի II գլխով նախատեսված հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տեսակները.

2) վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, սալջարդեր և այլն) հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային ձևով իրականացվող բժշկական օգնությունը և սպասարկումը:

 

II. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ

 

3. Ծրագրի շրջանակներում փոխհատուցման ենթակա են`

1) շահառուների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասով վիրահատական և թերապևտիկ բուժումը (բացառությամբ սույն հավելվածի 5-րդ կետով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման տեսակների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 57-Ն հրամանով հաստատված` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների` բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերի).

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշիչում ընդգրկված`

ա. նյարդավիրաբուժական, այդ թվում` գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժման (ներառյալ միկրոկաթետերի, միկրոպարույրի կամ օնիքսի արժեքը).

բ. սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացման (ընդ որում, կորոնար անոթների ստենտավորման փոխհատուցումը ներառում է ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտի արժեքը), այդ թվում` սրտի փականների պրոթեզավորման, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիայի ծառայությունների մասով.

գ. սիներակի (Վ.Կավա/V.Cava) ֆիլտրի տեղադրումը.

դ. սկլեռոպլաստիկան և կեռատոպլաստիկան.

ե. մետաղական կոնստրուկցիաների արժեքը` վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ.

զ. լիթոտրիպսիան (հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ):

4. Հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը ներառում են բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում`

1) մասնագիտացված կոնսուլտացիաները.

2) հիվանդանոցային բուժման ընթացքում իրականացվող լաբորատոր-գործիքային և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի N 53-Ն հրամանով հաստատված ցանկում ընդգրկված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները, ընդ որում` մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա, անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա, կորոնարոանգիոգրաֆիա (ստենտավորմամբ չավարտված), գլխուղեղի անգիոգրաֆիա հետազոտությունները փոխհատուցվում են լրացուցիչ.

3) անհրաժեշտ դեղերով, բժշկական նշանակության ապրանքներով ապահովումը և բուժական միջամտությունները.

4) հիվանդին հիվանդասենյակով ապահովելը.

5) աշխատակազմի աշխատանքի վարձատրությունը.

6) կոմունալ և տնտեսական ծախսերը:

5. Ծրագրի շրջանակներում շահառուների համար փոխհատուցման ենթակա չեն`

1) արտահիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը (այդ թվում` ստոմատոլոգիական ծառայությունները, ինչպես նաև հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները).

2) տուբերկուլյոզի, հոգեկան և թմրաբանական հիվանդությունների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության, ուռուցքաբանական հիվանդությունների քիմիաթերապևտիկ, վերականգնողական (այդ թվում` առողջարանային), երիկամային քրոնիկ անբավարարության դեպքում կատարվող հեմոդիալեզի, մանկաբարձական (ծննդօգնություն և հղիության ախտաբանություն), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները.

3) ֆիզիոթերապևտիկ միջոցառումները և բուժումը.

4) ռեպրոդուկտիվ (վերարտադրողական) ֆունկցիայի և էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա) հետ կապված հետազոտությունները և բուժումը, հակաբեղմնավորիչ կոնսերվատիվ միջամտությունները, այդ թվում` ներարգանդային պարույրի (ՆԱՊ) տեղադրումը և հեռացումը, դիսմենորեան, հակաբեղմնավորիչ միջոցները.

5) վերջույթների և դրանց առանձին սեգմենտների պրոթեզավորումը.

6) էնդոպրոթեզավորումը` բացառությամբ դժբախտ պատահարի հետևանքով առաջացած վնասվածքների, որոնց դեպքում փոխհատուցվում է միայն վիրահատության արժեքը (առանց էնդոպրոթեզի արժեքի).

7) պրոթեզները, էնդոպրոթեզները, բժշկական սարքավորումները, իմպլանտները, տեսողական և լսողական սարքերը, ինչպես նաև այլ կարգավորիչ բժշկական հարմարանքները: Սույն կետում նշված բացառությունները չեն վերաբերում`

ա. սրտի վիրահատական միջամտություններին,

բ. ներանոթային միջամտություններին.

8) հետևյալ հիվանդությունների բուժումը`

ա. բնածին անոմալիաներ, զարգացման արատներ և այլ անատոմիական առանձնահատկություններ, մանկական ուղեղային պարալիչ,

բ. պարբերական հիվանդություն, էպիլեպսիա,

գ. քրոնիկ հիվանդություններ, որոնք պահանջում են մշտական, պահպանողական բուժում և դինամիկ հսկողություն (բացառությամբ դրանց անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող սրացումների և բարդությունների),

դ. շաքարային դիաբետ և նրա մշտական, պահպանողական բուժում պահանջող բարդությունները (բացառությամբ դրանց անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող սրացումների և բարդությունների),

ե. թոքերի էմֆիզեմա, պնևմոսկլերոզ,

զ. ողնաշարի միջողային սկավառակների ախտահարումներ, ողնաշարի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններ, օստեոխոնդրոզ,

է. աուտոիմուն և շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ (բացառությամբ դրանց անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող սրացումների և բարդությունների),

ը. լյարդային անբավարարություն,

թ. քրոնիկական վիրուսակրություն (այդ թվում` հեպատիտ Ա, Ց, Դ, Ե, Ֆ), քրոնիկական բացիլակրություն, քրոնիկական պարազիտակրություն:

6. Այն շահառուների համար, ովքեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման համաձայն օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունքից` սույն հավելվածի 5-րդ կետում նշված բժշկական օգնության ու սպասարկման տեսակները (ծրագրի շրջանակներում չփոխհատուցվող) իրականացվում և փոխհատուցվում են տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված «Առողջապահություն» բաժնի համապատասխան ծրագրերի շրջանակներում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 27-ի N 375-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում սոցիալական փաթեթի շահառուների (այսուհետ` շահառուներ) անվճար բժշկական օգնության ու սպասարկման հավաստագրի (այսուհետ` հավաստագիր) տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Հավաստագիրն առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն ստանալու իրավունքը հաստատող փաստաթուղթ է, որի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:

3. Հավաստագրերը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրամադրվում են պետական մարմիններին, Երևանի քաղաքապետարանին` վերջիններիս ներկայացրած հայտերին համապատասխան` համաձայն N 1 ձևի:

4. Պետական մարմինները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից հավաստագրեր են ստանում նաև իրենց ոլորտի պետական կազմակերպությունների համար:

5. Պետական կազմակերպությունները հավաստագրեր ստանում են լիազորված պետական մարմիններից:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պետական մարմիններին հավաստագրեր հատկացնում է վերջիններիս կողմից լրացված` սույն կարգի N 1 ձևում նշված հայտի, հավաստագրերի ստացման համար լիազորություն ունեցող անձի` անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

7. Պետական կազմակերպությունները հավաստագրեր ստանալու համար սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնում են համապատասխան լիազոր պետական մարմիններին:

8. Հավաստագրերը պետական մարմինների և կազմակերպությունների կողմից տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն աշխատողներ (սոցիալական փաթեթի շահառուներ) հանդիսացող անձանց` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից դրանք ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից պետական մարմիններին տրամադրված հավաստագրերի վերաբերյալ վարվում է համապատասխան գրառում հավաստագիրը տալու գրանցամատյանում` համաձայն սույն կարգի N 2 ձևի: Պետական մարմինների, Երևանի քաղաքապետարանի կողմից իրենց ենթակայության տակ գտնվող կազմակերպություններին տրամադրած հավաստագրերի վերաբերյալ վարվում է համապատասխան գրառում հավաստագիրը տալու գրանցամատյանում` համաձայն սույն կարգի N 2 ձևի:

10. Շահառուներին տրամադրված հավաստագրերի համարները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված կարգով նախատեսված էլեկտրոնային շտեմարան:

11. Շահառուի հոսպիտալացման յուրաքանչյուր դեպքում բժշկական կազմակերպության կողմից հավաստագրի նույնականացումն իրականացվում է էլեկտրոնային շտեմարանի միջոցով:

12. Հավաստագիրը պետք է ներառի հետևյալ տվյալները`

1) Հավաստագրի համարը.

2) շահառուի ազգանունը, անունը, հայրանունն ամբողջությամբ.

3) հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական քարտի համարը, կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը, կամ սոցիալական քարտ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը.

4) հետադարձ կապի ապահովման նպատակով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանման անվանումը, գտնվելու վայրը և հեռախոսահամարը.

5) առողջապահական փաթեթի մեջ մտնող ծառայությունները նկարագրող իրավական ակտի հղումը:

13. Սույն կարգի 12-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված տեղեկատվությունը լրացվում է համապատասխան պետական մարմնի կամ կազմակերպության կողմից: Պետական մարմինները և կազմակերպությունները հավաստագրերը լրացնում են հայերենով, ընթեռնելի ձեռագրով` կապույտ կամ մանուշակագույն գույնի գրիչով և տրամադրում են շահառուներին:

14. Պետական մարմինների և կազմակերպությունների կողմից շահառուներին տրամադրված հավաստագրերի համար տվյալ պետական մարմնի կամ կազմակերպության կողմից վարվում է հավաստագիրը տալու գրանցամատյան` համաձայն սույն կարգի N 3 ձևի:

15. Հավաստագիրը կորցնելու կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքերում սույն կարգի համաձայն շահառուին տրամադրվում է նոր հավաստագիր` հավաստագիրը տալու գրանցամատյանում կատարելով «կրկնօրինակ» նշագրում, իսկ շահառուի նախկին հավաստագրի գրանցման դիմաց կատարվում է «չի գործում» նշագրում:

16. Շահառուի` սույն կարգի 12-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված անհատական տվյալների փոփոխման դեպքում շահառուին տրամադրվում է նոր հավաստագիր, իսկ շահառուի նախկին հավաստագրի գրանցման դիմաց կատարվում է «չի գործում» նշագրում:

17. Շահառուի` աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) դեպքում բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու իրավունքի դադարեցման օր է համարվում շահառուի` աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքը կորցնելու) օրվան հաջորդող 6-րդ ամիսը լրանալու օրը:

18. Հավաստագրի տպագրությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

19. Հավաստագրերի ստացման, բաշխման և պահպանման, ինչպես նաև դրանց հաշվառման համար պատասխանատու է պետական մարմնի կամ կազմակերպության ղեկավարը:

20. Սխալ լրացված, խոտանված և (կամ) անվավեր ճանաչված հավաստագրերն ակտավորվում են պետական մարմնի կամ կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից (որի աշխատակարգը սահմանում է կազմակերպության ղեկավարը) և վերադարձվում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ:

21. Սույն կարգի 20-րդ կետով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ վերադարձված հավաստագրերը ենթական են ոչնչացման` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից:

22. Արգելվում է հավաստագրերի օտարումը կամ այլ կերպ փոխանցումն այլ անձանց:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ

 

1. Պետական մարմնի կամ կազմակերպության անվանումը` ———————————

————————————————————————————————————

 

2. Հավաստագրերի քանակը` ————————————————————————

 

3. Հավաստագրերն ստանալու լիազորություն ունեցող անձի

___________________________________________________________________

 

(ազգանունը, անունը, հայրանունը)

___________________________________________________________________

 

(անձնագրի տվյալները)

 

Պետական մարմնի կամ կազմակերպության

ղեկավար __________________________

 

(ստորագրություն)

Կ.Տ.

 

Ձև N 2

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից պետական մարմիններին տրամադրվող (կամ պետական մարմինների, ԵրԵՎանի քաղաքապետարանի կողմից կազմակերպություններին տրամադրվող հավաստագրերի)

 

NN
ը/կ

Հավաստագրեր ստացող պետական մարմնի (կազմակերպության) անվանումը

Հավաստագրի քանակը

Հավաստագրերի համարները
(նշվում է ըստ հերթականության` տրված առաջին և վերջին համարները)

Հավաստագիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը

Հավաստագրերն ստանալու լիազորություն ունեցող անձի անունը, ազգանունը և ստորագրությունը

Հավաստագրերը տրամադրող պատասխանատու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը

առաջին համարը

վերջին համարը

 
             

 

Ձև N 3

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

պետական մարմինների կամ կազմակերպությունների կողմից շահառուներին տրամադրվող հավաստագրերի

 

NN
ը/կ

Հավաստագիրն ստացող անձի անունը, ազգանունը

Հավաստագրի համարը

Հավաստագիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը

Հավաստագիրն ստացող անձի ստորագրությունը

Հավաստագիրը տրամադրող պատասխանատու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը

Նշումներ

 
           

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 27-ի N 375-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մարմինների` բացառությամբ նույն հոդվածի 1-ին մասի 8-րդ և 14-րդ ենթակետերի (բացառությամբ Երևանի քաղաքապետարանի), և նրանց ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև նրանց համակարգի մեջ մտնող 50 տոկոս և ավելի` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` մարմիններ և կազմակերպություններ) աշխատողների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված անձանց վերաբերյալ առողջապահական փաթեթի հասանելիության նպատակով էլեկտրոնային շտեմարանի ձևավորման և վարման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի 1-ին կետով նախատեսված էլեկտրոնային շտեմարանը ձևավորվում է պետական մարմինների և կազմակերպությունների կողմից իրենց աշխատողների վերաբերյալ սույն կարգի 8-րդ կետով սահմանված տվյալների` էլեկտրոնային շտեմարան մուտքագրման միջոցով:

3. Մարմինները և կազմակերպությունները մուտք են գործում էլեկտրոնային շտեմարան Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից տրամադրված օգտվողի անունը և գաղտնաբառը մուտքագրելու միջոցով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմն օգտվողի անունը և գաղտնաբառը տրամադրում է մարմինների և կազմակերպությունների կողմից ներկայացված դիմումի հիման վրա` 7 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումի մեջ պետք է նշված լինեն տվյալ մարմնի կամ կազմակերպության` էլեկտրոնային շտեմարանի վարման համար պատասխանատու անձի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը (բացառությամբ սույն կարգի 9-րդ կետում նշված մարմինների), բջջային հեռախոսահամարը:

5. Էլեկտրոնային շտեմարանը վարում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:

6. Էլեկտրոնային շտեմարան մուտքագրվող տվյալներն ինքնաշխատ եղանակով ճշտվում են բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգի միջոցով:

7. Էլեկտրոնային շտեմարանում ներառված տվյալների ցանկացած փոփոխության դեպքում մարմնի կամ կազմակերպության կողմից 10 աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է համապատասխան գրառում:

8. Սույն կարգի 1-ին կետում նշված մարմինների և կազմակերպությունների կողմից էլեկտրոնային շտեմարանում մուտքագրվում են հետևյալ տվյալները`

1) աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը.

2) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը, կամ սոցիալական քարտի համարը, կամ սոցիալական քարտ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը.

3) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և ծննդավայրը.

4) սեռը.

5) ամուսնական կարգավիճակը.

6) քաղաքացիությունը.

7) Հայաստանի Հանրապետությունում հաշվառման վայրի հասցեն կամ փաստացի բնակության վայրը.

8) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ օտարերկրյա պետության քաղաքացիությունը և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերության ժամկետը և տրամադրող մարմինը).

9) գործատուի անվանումը կամ պետական գրանցման համարը (Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության դեպքում` «Ուժային կառույց» անվանումը).

10) հանրային ծառայության տեսակը.

11) ստորաբաժանման անվանումը.

12) զբաղեցրած պաշտոնի անվանումը.

13) պաշտոնի խումբը և ենթախումբը` նման դասակարգման առկայության դեպքում.

14) տվյալ պաշտոնում նշանակման օրը, ամիսը, տարեթիվը.

15) դասային աստիճանը` առկայության դեպքում.

16) աշխատանքից ազատվելու դեպքում` ազատվելու օրը, ամիսը, տարեթիվը.

17) սոցիալական փաթեթի շահառու հանդիսանալու կարգավիճակը.

18) սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի ձեռքբերման օրը, ամիսը, տարեթիվը, ինչպես նաև սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման օրը, ամիսը, տարեթիվը.

19) առողջապահական փաթեթի շրջանակներում տրամադրվող հավաստագրի համարը:

9. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ծառայողների և աշխատողների վերաբերյալ էլեկտրոնային շտեմարանում մուտքագրվում է միայն սույն կարգի 8-րդ կետի 1, 2, 3, 4, 5, 6, 8, 9, 10, 14, 16, 17, 18 և 19-րդ ենթակետերով նախատեսված տվյալները, սակայն սույն կարգի 8-րդ կետի 9-րդ ենթակետով նախատեսված գործատուի անվանումը դաշտում մուտքագրվում է «Ուժային կառույց» տվյալը:

10. Էլեկտրոնային շտեմարանում տվյալների մուտքագրման ժամանակին, ճշգրիտ և ամբողջական կատարման պատասխանատուն հանդիսանում է տվյալ պետական մարմնի (կազմակերպության) ղեկավարը:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն աշխատողներ (սոցիալական փաթեթի շահառուները) հանդիսացող անձինք առողջապահական փաթեթից օգտվելու համար էլեկտրոնային շտեմարանում պետք է ունենան սոցիալական փաթեթի շահառուի կարգավիճակ:

12. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից էլեկտրոնային շտեմարանի տվյալներից օգտվելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հրամանով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան