Համարը 
N 983-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.09.09/58(1147) Հոդ.827
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
31.08.2015
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
02.09.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.09.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1524-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


31 օգոստոսի 2015 թվականի N 983-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1524-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի 1.5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Կիրառվում է միայն Ղազախստանի Հանրապետությունում ծագած ապրանքների նկատմամբ և չի տարածվում Ղազախստանի Հանրապետությունից Ղրղզական Հանրապետություն բարեգործական օգնության շրջանակներում արտահանված ապրանքների վրա: Ապրանքների ցանկը սահմանվում է Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի N 134 որոշման N 1 հավելվածով սահմանված 1.5-րդ կետով:».

2) որոշման N 2 հավելվածի`

ա. 2.24-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Նշված սահմանափակումը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից Բելառուսի Հանրապետությունում ծագած ապրանքների արտահանման նկատմամբ, և սահմանափակման կիրառման կարգը որոշվում է Բելառուսի Հանրապետության օրենսդրության համապատասխան: Ապրանքների ցանկը սահմանվում է ԵԱՏՄ հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի N 134 որոշման N 1 հավելվածով սահմանված 2.24-րդ կետով:»,

բ. 2.25-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության համար ապրանքների ցանկը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի N 3 հավելվածի 42-րդ կետով:»,

գ. 2.26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Նշված սահմանափակումը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսի Հանրապետությունում ծագած ապրանքների արտահանման նկատմամբ, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության տարածք ներմուծվող երրորդ երկրներում ծագած ապրանքների նկատմամբ: Ներմուծման և (կամ) արտահանման բացառիկ իրավունքը տալու կարգը որոշվում է համապատասխանաբար Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համապատասխան: Ապրանքների ցանկը սահմանվում է ԵԱՏՄ հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի N 134 որոշման N 1 հավելվածով սահմանված 2.26-րդ կետով:»,

դ. 2.27-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության համար ապրանքների ցանկը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի N 3 հավելվածի 43-րդ կետով, իսկ ԵԱՏՄ մյուս երկրների համար` ԵԱՏՄ հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի N 134 որոշման N 1 հավելվածով սահմանված 2.25-րդ կետով:»,

ե. 2.28-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Նշված սահմանափակումը կիրառվում է Ռուսաստանի Դաշնությունում ծագած ապրանքների արտահանման քվոտավորման նկատմամբ, որը սահմանվում է ԱՀԿ անդամակցության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության ստանձնած պարտավորությունների կատարմամբ: Ապրանքների ցանկը սահմանվում է ԵԱՏՄ հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի N 134 որոշման N 1 հավելվածով սահմանված 2.28-րդ կետով:».

3) որոշման N 3 հավելվածի՝

ա. 2.25-րդ կետի «Ապրանքախմբի անվանումը» սյունակը «թույլատրման կարգ» բառից հետո լրացնել «` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերի շարքը դասվող ապրանքների (եղեգնից շաքարի-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների՝ բացառությամբ շաքարի ճակնդեղ և սպիտակ շաքար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9)» բառերով, իսկ «Ոլորտը համակարգող պետական լիազոր մարմինը» սյունակը` «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բառերով,

բ. 2.27-րդ կետի «Ապրանքախմբի անվանումը» սյունակը «շրջանակներում» բառից հետո լրացնել «` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9 ծածկագրերի շարքը դասվող սպիտակ շաքար» բառերով, իսկ «Ոլորտը համակարգող պետական լիազոր մարմինը» սյունակ` «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բառերով,

գ. 2.29-րդ կետի «Ապրանքախմբի անվանումը» սյունակը «պաշտպանական միջոց» բառերից հետո լրացնել «Հատիկային բերքի հավաքման կոմբայններ» բառերով, իսկ «Ոլորտը համակարգող պետական լիազոր մարմինը» սյունակ` «ՀՀ գյուղատնտեսության նախարարություն» բառերով,

դ. ուժը կորցրած ճանաչել 1.5-րդ, 2.24-րդ, 2.26-րդ և 2.28-րդ կետերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 2
Երևան